Օրվա լրահոսը
Համբուրվելն այնքան էլ վնաս չէ
Տոնական օրերին գրիպը նահանջել է Շուրջ մեկ ամիս է՝ առողջապահության նախարարությունը զգուշացնում էր, որ համբուրվելը վնասակար է առողջությանը, քանի որ դա գրիպի փոխանցման ամենակարճ ճանապարհներից մեկն է։ Սակայն Նոր տարին էլ իր «կանոնակարգն» ունի ու առանց ավանդական փոխայցելությունների եւ «չմոկ-չմոկների» չանցավ։ Ենթադրվում էր, որ այս շփումների պատճառով հիվանդությունը պետք է անկողին ուղեկցեր ավելի շատ մարդկանց,
ԱՄԱՆՈՐԸ ԲՈՂՈՔՈՎ ՍԿՍՎԵՑ
«Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչներին ջեռուցմամբ ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն Քըրք Քըրքորյանի թոռը լինել», – համոզված է «Մուշ կաթսայատուն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Անդրանիկ Կարապետյանը: Պարոն Կարապետյանին ապշեցնում է բնակիչների «քոռ կոպեկ» չվճարելն ու ջեռուցում պահանջելը: Մինչդեռ այս ընթացքում միայն տոներն էին խանգարում բնակիչներին հերթական բողոքի ակցիան կազմակերպելու համար: Ամանորը Մուշում սկսվեց նոր բողոքներով, անգամ քաղաքապետարանի
ԵԽ-Ն ՆԵՐՈՒՄ Է ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԵՐԸ
ԵԽ-Ն ՆԵՐՈՒՄ Է ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԵՐԸ Երեկ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը դիտարկող ԵԽԽՎ հանձնախումբը քննարկեց մեր երկրին վերաբերող զեկույցը: Այստեղ գնահատականներ կան ինչպես պարտավորությունների կատարման ընթացքի, այնպես էլ 2003-ին Հայաստանում իրականացված ընտրությունների վերաբերյալ: Զեկույցում արձանագրված է, որ Սահմանադրական դատարանը վերանայել է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վստահության հանրաքվե անցկացնելու
Բաքվում սպասում են ԵԽ-ի դատին
«Եթե ինչ-որ մեկն ուզում է իմ ազատման փաստի շահարկումով քաղաքական դիվիդենդներ շահել, ապա ես պատրաստ եմ նորից բանտ վերադառնալ»,- ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ օրերս Բաքվում կայացած կլոր սեղանի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել նացիոնալ-դեմոկրատական «Բոզ քուրդ» կուսակցության առաջնորդ, ՆԳ նախկին նախարար Իսկանդեր Համիդովը: Հիշեցնենք, որ վերջինս սկզբնապես դատապարված է եղել մահվան: Որոշ ժամանակ անց մահավճիռը
Կոալիցիայի՞ն՝ «ոչ», նախագահին՝ «այո»
Այդպիսին է պատգամավոր Հակոբ Հակոբյանի դիրքորոշումը «Կարելի է ասել, որ անցած տարում պատգամավորները ժողովրդի համար չարեցին ոչինչ։ Ընդունած օրենքներով կա՛մ հարկային բեռի բարձրացման ենք գնացել, կա՛մ էլ՝ ընդունած օրենքները ժողովրդի համար ոչ պիտանի օրենքներ են եղել»,- այսպիսի հոռետեսական գնահատական տվեց խորհրդարանի աշխատանքին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Էջմիածին), երբ «Առավոտը» փորձեց հստակեցնել՝ առաջին նստաշրջանում ինչպես են
«ԴԱՇՆԱԿԻ ՎԶՅԱԼԻ» ԿԱՊՈՒՂԻ
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը տարեմուտից առաջ հեռարձակման արտոնագիր շնորհեց «Երկիր Մեդիա» հեռուստախմբագրությանը, հերթական անգամ կապուղի չտրամադրելով «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին»: «Երկիր Մեդիա»-ի մրցութային առաջարկը հանձնաժողովի բոլոր 9 անդամները «4» էին գնահատել, ուստի այս հեռուստախմբագրությունը հավաքեց 36 միավոր: Երկրորդ տեղում «Ա1+»-ն էր, որ ստացավ 30 միավոր: Ինչպես եւ նախորդ մրցույթում՝ ՀՌԱՀ անդամ Կարինե Խոդիկյանն էլի
«ՄԵՆՔ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ ՉԵՆՔ»
Վրաստանի ազգային փոքրամասնությունները մեծ հույսեր են կապում նոր իշխանությունների հետ Հունվարի 4-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում Ախալքալաքի, Նինոծմինդայի եւ Ծալկայի շրջանների բնակչությունը նախապատվությունը տվել է Միխայիլ Սահակաշվիլուն: Այսպես, Ախալքալաքում նրա օգտին է քվեարկել ընտրողների շուրջ 90 %-ը: Նինոծմինդայում՝ 95, Ծալկայում՝ ընտրողների 85 %-ը։ Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ-ի երեկ հրապարակած տվյալներով, Միխայիլ Սահակաշվիլին երկրի նախագահ է
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2003 թվականի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, դրանց նախորդած ու հաջորդած գործընթացները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական դաշտը շատ հեռու է քաղաքակիրթ համարվելուց։ Այլընտրանքային տեսակետների ու գաղափարների մրցակցությունը փոխարինված է պոպուլիզմի ու անձնական վրեժխնդրության նկրտումներով, իսկ գնահատականներն ու փաստարկները՝ հայհոյախոսությամբ։ Ազատ մամուլի գրեթե բացակայության պայմաններում իշխանության քարոզչամեքենան, հանձինս Հանրային հեռուստատեսության, ինֆորմացիոն
Լավատեսական նյութ
Լավատեսական նյութ Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում խոստովանեց, որ իր գործունեության ընթացքում դեռեւս չի հասել ոլորտի գիտության հատվածին, եւ որ թիրախը եղել է միայն կրթության մասը: Շարունակելով նախարարի միտքը՝ ասենք, որ այդ ընթացքում հատկապես թիրախ էր դարձել հանրակրթության հատվածը՝ վկա օպտիմալացման՝ թերություններով լի գործընթացը: Սակայն մեր տոնական վերջին համարում զերծ մնանք
ԳՅՈՒՄՐԻՆ ԱՄԱՆՈՐ Է ՏՈՆՈՒՄ
ԳՅՈՒՄՐԻՆ ԱՄԱՆՈՐ Է ՏՈՆՈՒՄ Գյումրեցիները պարտք են անում՝ ճոխ սեղան գցելու համար Գյումրիում դեռ մայր տոնածառը զարդարված չէ, քաղաքի տեսքը այնքան էլ տոնական չէ: Մոտ 13 մետր բարձրությամբ եղեւնին կզարդարվի միայն դեկտեմբերի 27172ին։ Այդ մասին «Առավոտին» հայտնեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Աշոտ Մկրտչյանը։ Ինչպես հասկացանք նրա խոսքերից, բնապահպանության նախարարության՝ եղեւնիների հատումն արգելող որոշումը լուրջ
2004-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է «ԱՌԱՎՈՏԻ» 10-ԱՄՅԱԿԸ
2004-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է «ԱՌԱՎՈՏԻ» 10-ԱՄՅԱԿԸ Ի՞նչ են հուշում«Առավոտի» աստղերը Առջեւում 2004 թվականն է: Համոզված ենք, որ մեր ընթերցողներից շատերն արդեն տեղյակ են, թե ի՞նչ են իրենց խոստանում աստղերը Կապիկի տարում: Բայց 2004-ը միայն Կապիկի տարին չէ, նաեւ «Առավոտի» հոբելյանական՝ 10-րդ տարելիցն է: Ուստի տեսնենք, թե ի՞նչ են խոստանում մեզ «Առավոտի» «աստղերը»՝ նրանք, ում շնորհիվ արդեն
Ձմեռ պապը՝ կեղծ կատեգորիա
Ձմեռ պապը՝ կեղծ կատեգորիա Եվս մի քանի օր, եւ Ամանորը կթակի մեր դռները, 2003-ն իր լավ եւ վատ հիշողություններով, հաջողություններով ու ձախորդություններով պատմության գիրկը կանցնի: Ոմանց անպայման կայցելեն Ամանորի խորհրդանիշներ Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Պարզվեց, մեր քաղաքական գործիչներից շատերը մոռացել էին անգամ, թե մինչեւ որ տարիքն են հավատացել այդ բարի պապի գոյությանը: Օրինակ, ԱԺ փոխնախագահ
Ի՞ՆՉ ՀԱՋՈՂՎԵՑ ՓՉԱՑՆԵԼ 2003-ԻՆ
Ի՞ՆՉ ՀԱՋՈՂՎԵՑ ՓՉԱՑՆԵԼ 2003-ԻՆ 2003 թվականին «փչացնելու» ոլորտում մեզ հաջողվեց գրանցել նախանձելի նվաճումներ, որոնք, բնականաբար, նախապատրաստվել էին նախորդ տարիներին ձեռնարկած համառ ջանքերով: Մեծ ոգեւորությամբ շարունակեցին փչացվել դատական, կրթական եւ առողջապահական համակարգերը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունները: Դրանց գումարվեցին նաեւ եվրոպական արժեքները: Իրականում «եվրոպական արժեքներ» ասելով, նորմալ մարդը պետք է հասկանա ժողովրդավարական հասարակարգ, որտեղ ամեն ինչ որոշվում
Աստղակեղծիքներ Հայաստանում
Աստղակեղծիքներ Հայաստանում Անցնող տարին, որը քնքշորեն մեծարվեց՝ իբրեւ «ոչխարի», ճակատագրի հեգնանքով իր մեջ հենց այդպիսին լինելու բավականաչափ մերկ ակնարկներ է պարունակում: Դառնանք եւ հիշենք ընթացիկ տարում տեղի ունեցած երկու կարեւորագույն քաղաքական միջոցառումները՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, մեկնաբանությունները թողնելով չինական աստղացույցի խոշոր գիտակներին: Այդուհանդերձ, պետք է նկատենք, որ տարին ոչ բոլորի համար է հատկանշվել այդ երկկճղակավոր
Բդով եւ առանց բդի
Բդով եւ առանց բդի Ամփոփելով տարին, որոշեցինք ճշտել արտախորհրդարանական քաղաքական ուժերի նախասիրությունները՝ տոնական սեղանների առիթով։ ՀՌԱԿ նախագահ Հարություն Առաքելյանից տեղեկացանք, օրինակ, որ քանի դեռ ՀՌԱԿ-ը խորհրդարան չի վերադարձել, իր տոնական սեղանին լինելու է քաղցրավենիք, միրգ եւ շամպայն։ ՀՌԱԿ ամանորյա սեղանը բդային դրսեւորումներից առաջիկա չորս տարիների ընթացքում անմասն է մնալու։ Իսկ հետոն, ինչպես ասում են, Աստված
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՕՅԻՆՆԵՐ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՕՅԻՆՆԵՐ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը սիրում է իր գործընկերների նկատմամբ (չկարողացանք գտնել «ռոզիգրիշ» բառի հայերեն համարժեքը եւ նա կեսկատակ թարգմանեց) «գործ սարքել»: Ահա մի քանի պատմություններ նրա «սարքած գործերի» մասին: Անվճար հեռախոս՝ միայն թակարդում Վերջին նստաշրջանի ընթացքում Համլետ Հարությունյանի եւ սադրելու հարցերում նրա հիմնական գործընկերոջ՝ էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ պատգամավորների գլխներին բերած օյինը
ԿԱՏԱՐՎԱԾԻ ՎՐԱ ՉՍԵՎԵՌՎԵՆՔ
ԿԱՏԱՐՎԱԾԻ ՎՐԱ ՉՍԵՎԵՌՎԵՆՔ Հարցազրույց արձակագիր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի հետ – Ինչպիսի՞ն էր ՀՀ Ազգային ժողովը անցած՝ այծի կամ ոչխարի տարում։ Ինչպիսի՞ն էին ձեր գործընկերները։ – Քանի որ շատ հրաշքային, արմատական փոփոխությունների վաղուց չեմ սպասում, հասկանալով դրա անհնարինությունը, ուստի փոքրիկ փոփոխությունը ինձ համար շատ ուրախալի է՝ ոչ միայն ԱԺ-ում, այլեւ առհասարակ մեր կյանքում։ Ես տեսնում
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ Հանրապետության մասնագետները դպրոցական միջազգային առարկայական օլիմպիադաների համար երեխաներին մարզելիս հանդիպում են այնպիսի խնդիրների, որոնք կարող էին եւ չլինել, եթե կրթության եւ գիտության նախարարությունը մի փոքր ավելացներ ուշադրությունն այդ աշխատանքների։ Երեկ ԿԳ նախարար Ս. Երիցյանը միջազգային օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած 12 աշակերտներին հանձնեց շնորհակալագիր եւ կաշվե դատարկ պայուսակ, իսկ առարկայական թիմերի ղեկավար-մարզիչներին՝ պատվոգիր։ Վերջիններիս
ԳԱԶՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ
ԳԱԶՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ Նոր տարին, իրոք, գազի հին սակագներով կդիմավորենք, բայց մինչեւ հունվարի 9-ը։ Դրանից հետո չի բացառվում, որ սակագների փոփոխություն կլինի, քանի որ այդ օրը նախատեսված է Բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովի եւ «Հայռուսգազարդ»-ի հետաձգված նիստը։ Երեկ Բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված սակագնի բարձրացման հրապարակային քննարկումն էր։ «Հայռուսգազարդը» նախատեսում է 1000
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ ԿՈՐՈՇՎԵՆ ԱՅՍՕՐ
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ ԿՈՐՈՇՎԵՆ ԱՅՍՕՐ ԵՊՀ մարզադահլիճում լրատվամիջոցների միջեւ անցկացվող մինի ֆուտբոլի անդրանիկ մրցաշարը մոտենում է ավարտին։ Երեկ կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները։ Սակայն մինչ դրանց արդյունքները հրապարակելը, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մի նախապատմության, որը որոշ քաշքշուկների տեղի տվեց։ Կանոնակարգով, որը մրցաշարն սկսվելուց առաջ քննարկվել էր թիմերի ներկայացուցիչների հետ եւ հաստատվել ՀՖՖ նախագահի կողմից, նախատեսված էր մասնակից 10 թիմերին
Ջրից ժանգի համ էր գալիս
Ջրից ժանգի համ էր գալիս Նա աշխարհը լքեց 1994-ի մայիսին: Խրամատում ցեխ էր, դեղնահողի ցեխ: Թանձր, կպչուն ցեխ էր: Կրակոցներն այլեւս հատուկենտ էին: Հայտարարված զինադադարի կրակոցներ էին արդեն: Նստած էր բլինդաժում: Խղճուկ բլինդաժ էր: Դրսից հող էր լցված, ներսից՝ խաղողի այգիներից պոկած կիսամաշ բետոնե սյուներ ու տարատեսակ կոճղեր: Կեղտոտ գուլպաների, ուտելիքի նեխած մնացորդների, ծխի հոտերն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՁՄԵՌ ՊԱՊԻՑ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՁՄԵՌ ՊԱՊԻՑ Մոտենում է Ամանորը։ Թե ինչ սպասելիքներ ունեն մշակութային օջախների ղեկավարները նոր տարուց ու անձամբ Ձմեռ պապից, ներկայացնում ենք ստորեւ։ Գեղամ Գրիգորյան (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար). – Բարեւելուց անմիջապես հետո շնորհակալություն կհայտնեմ Ձմեռ պապին, որ վերջապես ունենք վերանորոգված ու տաք թատրոն։ Կխնդրեմ, որ ավելի մեծ լինի
Բուհի որակի համար պատասխանատու է դպրոցը
Բուհի որակի համար պատասխանատու է դպրոցը Իսկ ո՞վ է պատասխանատու դպրոցի որակի համար Երեկ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը հրավիրել էր կրթական ոլորտի որոշ պատասխանատուների, հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ ներկայացուցիչների՝ այս անգամ քննարկելու բուհական ընդունելության եւ ընթացիկ քննություններում հնարավոր կոռուպցիոն ռիսկերին ու դրանց նվազեցման ուղիներին առնչվող հարցեր: Պրն Եսայանը կոռուպցիայի ամենամեծ դրսեւորումն է համարում ընդունելության
ՎՏԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՎՏԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ Զուր էր Պարույր Հայրիկյանը հայտարարում, թե Գր. Լուսավորչի 15 շենքից ԱԻՄ-ին վտարելը կապված է իր կուսակցության դեմ սկսած իշխանությունների «արշավանքի» հետ, քանի որ շենքից պիտի դուրս գան այնտեղ տեղավորված բոլոր կազմակերպություններն անխտիր։ «Դա մեր ցանկությամբ չէ, այլ՝ կառավարության որոշմամբ, որը, ուզենք, թե չուզենք, պիտի կատարենք»,- երեկ «Առավոտին» ասաց ԳԱԱ գործերի կառավարիչ Էլմիր
Գյումրիում քայլել չի լինում
Գյումրիում քայլել չի լինում Գյումրիում հետիոտնի անվտանգությունն ապահովված չէ: Չորս օր է՝ փողոցները սառցակալված են, իսկ մաքրման աշխատանքներ գրեթե չեն կատարվում: Եթե կենտրոնական հատուկենտ փողոցներում սառույցը կիսատ-պռատ հալեցրել են, երկրորդականները կարծես պլանից դուրս են: Չնայած մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները ուղիղ մեկ շաբաթ առաջ տեղական հեռուստաալիքներով բնակիչներին վստահեցնում էին, որ իրենք ձմռանը լիարժեք նախապատրաստված են:
ԻՆՉՊԵՍ ՉՎԱՃԱՌԵԼ ԹՈՒՆԱՎՈՐ ԴԵՂԵՐ
ԻՆՉՊԵՍ ՉՎԱՃԱՌԵԼ ԹՈՒՆԱՎՈՐ ԴԵՂԵՐ Եթե ֆինանսների նախարարությունը քեզ «պարզեցված կարգով» լիցենզիա է տալիս Կեղծված, չգրանցված կամ ժամկետանց դեղերի շրջանառության, ոլորտի ստվերային այլ երեւույթների դեմ պայքար ծավալած պետական գերատեսչությունները դեռեւս չեն հայտարարել խնդրի վերանալու կամ մեղմանալու մասին, նույնիսկ չեն որոշել, թե որն է դրա ամենաճիշտ ուղին, որով եւ պատրաստվում են շարժվել: Չի բացառվում, որ չկողմնորոշվելու պատճառը
ՎԱՍԻԼԱԿԻՍԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ
ՎԱՍԻԼԱԿԻՍԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ Է ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ որոշել է «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսի նկատմամբ քրեական գործ չհարուցել: Հիշեցնենք, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար նման միջնորդությամբ նախորդ օրը դատախազություն էր դիմել հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանը: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանից, ում ղեկավարած վարչությունն էլ
ՄԻ ԶԱՐԿ ԷԼ ԼՈՏՈՆԵՐԻՆ
ՄԻ ԶԱՐԿ ԷԼ ԼՈՏՈՆԵՐԻՆ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովը երեկ քննարկեց Խաչատուր Սուքիասյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ նրանց միացած 16 պատգամավորների առաջարկը, ըստ որի՝ վիճակախաղերի համար սահմանված հաստատագրված վճարը պիտի դառնար 40%՝ ներկայումս գործող 18%-ի փոխարեն: Կառավարության ներկայացուցիչը նախապես նշել էր, թե վիճակախաղերի համար գանձվող տուրքը 100 մլն դրամ դարձնելու, վիճակախաղերի իրացման շրջանառության 50%-ի չափով շահումային ֆոնդ ունենալու
Պառաժ
Պառաժ Հենվելով վրացական «Ռեզոնանս» թերթի վրա, երեկ «Արմինֆո» լրատվական գործակալությունը սենսացիոն հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե Աբխազիայում պայթեցվել է «հայկական դպրոցն ու Գրիգորյան եկեղեցին»։ Ընդ որում, լուրը մատուցված է Աբխազիայում հայերի նկատմամբ «վերջին ժամանակներս» սանձազերծված համընդհանուր հալածանքների նկարագրության ֆոնի վրա։ Այսպես, ըստ «Արմինֆո»-ի, «Ռեզոնանս»-ը մասնավորապես գրում է. «Աբխազիայում կտրուկ կերպով բացասականորեն փոխվել է վերաբերմունքը
ԱՄՆ-ում էլ են ոգեվորված ու հիասթափված
ԱՄՆ-ում էլ են ոգեվորված ու հիասթափված Այդ է վկայում «Արդարություն» դաշինքի ամերիկյան գրասենյակի հայտարարությունն՝ ուղղված հայրենի ընդդիմությանը: Նոյեմբերի 27-ին «Արդարություն» դաշինքի ամերիկյան գրասենյակը, որը շարունակում է գործել այդ երկրում, մի նամակ էր հղել հայաստանյան ընդդիմությանն ու նրա առաջնորդներին: «Առավոտի» ԱՄՆ-ի աղբյուրների պնդմամբ, այդ նամակն ուղարկվել էր, մասնավորապես, ՀԺԿ-ի գրասենյակի հասցեով, բայց, անհայտ պատճառներով, Հայաստանում այդ


















































