Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ԿՈԹՈՂ

ԵՎՍ ՄԻ ԿՈԹՈՂ Սփյուռքահայ Թագուհի Չիլյանին այցելեց տեսիլքը եւ նրան հայտնեց, որ Վայքի Մարտիրոս գյուղում կա կիսաքանդ եկեղեցի, որը եւ նա պետք է վերակառուցի։ Որոշ ժամանակ անց Թագուհի Չիլյանը այցելում է Մարտիրոս գյուղ եւ համոզվում, որ երազում տեսածն իրականություն էր։ Եվ տիկին Չիլյանը մի խումբ բարերարների հետ սկսում է եկեղեցու վերականգնողական աշխատանքները։ Երբ վերակառուցվում է

Գրի-գրչության

Դիմանկար Գրի-գրչության այս վատ ժամանակներում հեռուստալրագրողը Լեւոն Անանյանին հարցրեց. – Ինչպիսի՞ ջանքերով եք «ոտի վրա» պահում «Գարունը»։ Լեւոն Անանյանը, ի պատասխան, գրասեղանի դարակից փնտրեց-գտավ տասը տարի առաջվա իր լուսանկարը։ Հեռուստաէկրանին կողք կողքի հայտնվեցին Լեւոն Անանյանի եւ …Դորիան Գրեյի դիմանկարները։ Դորիան Գրեյը՝ մշտաջահել, վառվռուն, պայծառ, վայելչագեղ… Շագրենի կաշուց էլ երկար կյանքի հավատալիքով։ Իսկ «Գարունի» գլխավոր լուծը

ԱԼԻԵՎԻ ԱԹՈՌԸ՝ ՄԻԱՅՆ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

ԱԼԻԵՎԻ ԱԹՈՌԸ՝ ՄԻԱՅՆ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ Հայ, ադրբեջանցի եւ վրացի լրագրողների համար Բաց հասարակության ինստիտուտի (Սորոսի) նախաձեռնած չորսօրյա սեմինարը, որ անցկացվեց Թբիլիսիում, նորվեգացի հայտնի հետաքննող լրագրողների փորձին ծանոթանալու լավ հնարավորություն էր։ Սեմինարը նաեւ ադրբեջանցի մեր գործընկերներից որոշ հետաքրքիր լուրեր իմանալու առիթ էր։ Ի դեպ, հայ եւ ադրբեջանցի լրագրողներով ապրում էինք մեծ առանձնատուն հիշեցնող մի փոքրիկ հյուրանոցում։ Հյուրանոցի

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ԳՐԱԳԵՏ ՄՈՏԵՑՈՒՄ»

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ԳՐԱԳԵՏ ՄՈՏԵՑՈՒՄ» «Դարի վերջում նախատեսել ենք ունենալ 17-18%-ից ոչ պակաս անտառապատվածություն»,- տեղեկացրեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Արտաշես Զիրոյանը՝ «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիային նվիրված երեկվա սեմինարի ժամանակ։ Այժմ հանրապետությունում անտառածածկ հատվածը 10% է, պատմական Հայաստանում եղել է 30-40%։ Ըստ փոխնախարարի, բուսաբուծությունն ու անասնաբուծությունը «գրագետ» մոտեցում են պահանջում, հակառակ դեպքում հարվածն ուղղվում է անտառներին։ Մասնավորապես, բարձիթողի

Փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ

Փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ Արձագանքելով թերթի հունիսի 14-ի համարում տպագրված «Փոխնախարարը ստեղծել է «գրպանի արհմիություն» հոդվածին, հարկ ենք համարում փաստել, որ ՀՀ բնապահպանության նախարարության երկրաբանության վարչության աշխատակիցների անկախ արհմիութենական կազմակերպության ստեղծումը ուղղակի ժամանակի թելադրանք էր, որը բխում էր բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետ- երկրաբանների որոշումից։ Երկրաբանությունը հարկավ ծանր օրեր է ապրում, իսկ ոմանք

Բայց հաջողված

Հերթականը՝ անթիվներից… Բայց հաջողված Մի գնդակով երկու նապաստակ խփելու առողջ տրամաբանությամբ, երեկ Մատենադարանում բացվեց ՄԱԿ-ի հայտարարած Քաղաքակրթությունների երկխոսության տարվան եւ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հնագույն ձեռագրերի ցուցահանդես։ Ներկայացված էին տարբեր լեզուներով (ասորերեն, պարսկերեն, հունարեն, լեհերեն եւ այլն…) գրված եւ ծաղկած տասնյակ ձեռագրեր։ Սակայն մինչեւ իրենցից մեծ արժեք ներկայացնող ձեռագրերն ուսումնասիրելը, ներկաները համբերատարորեն լսեցին ՄԱԿ-ի

Կար ժամանակ, երբ երիտասարդ դաշնակահարուհի Ասյա Ղազարյանի կատարմամբ համաշխարհային դասականների, ինչպես

«ՄԵԿ-ՄԵԿ ԹՎՈՒՄ Է, ՈՐ ԴԵՌ ՈՉԻՆՉ ՉԵՄ ԱՐԵԼ» Կար ժամանակ, երբ երիտասարդ դաշնակահարուհի Ասյա Ղազարյանի կատարմամբ համաշխարհային դասականների, ինչպես նաեւ՝ հայ կոմպոզիտորների երկերը ունկնդրելիս հուզումնալից կամ պոռթկուն, խորաթափանց կամ կրակոտ հնչյունների մեջ զգում էիր քո հոգուն շատ հարազատ ինչ-որ մի շեշտ, շունչ, առանձնահատուկ կապ, եւ սպասումի մեջ ունկնդրում երաժշտության ելեւէջները։ Համերգների առթիվ շատ թերթեր դրվատական

«Առավոտի» հրապարակումից («Արագածոտնի մարզում ստուգումներ եղան, արդյունքներ չկան», 14.06.2001թ.) անմի

Մենք ի՞նչ գրեցինք՝ մարզպետն ինչ պատասխանեց «Առավոտի» հրապարակումից («Արագածոտնի մարզում ստուգումներ եղան, արդյունքներ չկան», 14.06.2001թ.) անմիջապես հետո (կապված ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ստուգումների հետ) Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը շտապեց թերթերից մեկում՝ «քաղաքական» երանգավորում տալ «Առավոտից» իր բամբասանքին։ Մենք ի՞նչ ենք գրում, ինքն ի՞նչ է պատասխանում։ Մարզպետ Կարապետյանը փորձում է պարզաբանել, թե մարզում իրականացված շինարարական

Նկարում պատկերված Իոսիֆ Ստալինի այս սպիտակ արձանը վեր է խոյանում Թբիլիսիի առանձնատներից մեկի հենց պա

ԹԲԻԼԻՍԻՆ ԴԵՌ ԵՎՐՈՊԱ ՉԷ Նկարում պատկերված Իոսիֆ Ստալինի այս սպիտակ արձանը վեր է խոյանում Թբիլիսիի առանձնատներից մեկի հենց պատշգամբում։ Ժողովուրդների հոր նկատմամբ տանտիրոջ անսահման սերը սրանով չի սահմանափակվում. պատշգամբի չորս անկյուններում էլ Ստալինի կիսանդրիներն են տեղադրված։ Ստալինի հանդեպ վրացիների պաշտամունքը գեղարվեստական այլ դրսեւորումներ եւս ունի։ Վերնիսաժում առավել հաճախակի հանդիպող գործերը Ստալինի արձանիկներն են կամ նրա

Դեռեւս

Շենքերը վերանորոգման կարիք ունեն Դեռեւս 2000թ. հոկտեմբերի 25-ի կառավարության թիվ 682 որոշմամբ ընդունվեց մի ծրագիր, որը նախատեսում էր 4-րդ կարգի վթարայնություն ունեցող (վերանորոգման ենթակա) 34 բնակելի շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը լուծել։ Տվյալների համաձայն, վերոնշյալ 34 վթարային բնակելի շենքերից միայն 28-ը գտնվում է Աջափնյակում, իսկ մնացածը՝ այլ թաղամասերում։ Ընդհանրապես Երեւանում գտնվող թվով 16 բնակեցված շենք լիովին

Նույնիսկ «ԼՂՀ գյուղատնտեսության զարգացման հեռանկարները» կոնֆերանսի կազմակերպիչներն էին զարմացել, որ

ՀԻՄԱ ՄԻԱՍԻ՞Ն ԵՆՔ, ԹԵ՞ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ԵՆՔ Նույնիսկ «ԼՂՀ գյուղատնտեսության զարգացման հեռանկարները» կոնֆերանսի կազմակերպիչներն էին զարմացել, որ այդքան շատ մարդ է ցանկանում մասնակցել միջոցառմանը։ Այնքան շատ, որ միջին չափերի ընթերցասրահը ստիպված էին փոխել մեծ դահլիճով։ Ներկաները մեծ մասամբ Հայաստանի գիտնականներ էին (ի դեպ, դատելով ազգանուններից՝ հիմնականում ղարաբաղյան ծագումով) եւ գյուղատնտեսության ղարաբաղյան պատասխանատուներ։ Ժամանակին շատ էին խոսում,

Ո՞ՒՐ ԿՀԱՍՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Ո՞ՒՐ ԿՀԱՍՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ԱրմենՏել»-ի հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը երեկ առաջին նիստը հրավիրեց։ Հանձնաժողովի անդամներ են «Օրինաց երկրից»՝ Արծրունի Աղաջանյանը, ՀՅԴ-ից՝ Մարտուն Մաթեւոսյանը, «Կայունությունից»՝ Մելիք Գասպարյանը, ՀՀԿ-ից՝ Հերմինե Նաղդալյանը, ՀԺԿ-ից՝ Վարդան Մկրտչյանը, անկախ պատգամավորներից՝ Արշակ Սադոյանը եւ Գուրգեն Արսենյանը, «Ժողովրդական պատգամավոր»-ից՝ Հակոբ Հակոբյանը, «Հայաստան» խմբից՝ Ժիրայր Գեւորգյանը, ՀԿԿ-ից՝ Յուրա Մանուկյանը, ԱԺՄ-ից՝ Վազգեն Մանուկյանը։ Ըստ «ԱրմենՏել»-ի՝ րոպեավճարը

ՎԵՐՋԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

ՎԵՐՋԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ «Այս մասին չէի ցանկանա խոսել, բայց մեկ անգամ պարզաբանեմ՝ հետո այլեւս երբեք այս հարցերին չեմ անդրադառնա։ Եվ ինչ էլ գրեն այդ մասին՝ կարող եք առանց ինձ զգուշացնելու անմիջապես հերքել»,- ասաց նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ալեքսան Հարությունյանն իր անձնական բարեկեցությանն առնչվող հրապարակումների վերաբերյալ։ Ասենք, մի քանի հրապարակումների նյութ դարձավ Ալեքսան Հարությունյանին նվիրված

«ԱԱՆ-ի

ԱԱՆ-ն գաղտնիք պահել չգիտի՞ «ԱԱՆ-ի գործակալի մասին տեղեկություն հրապարակելը, օգտագործելը բացառված պետք է լիներ։ Ես չգիտեմ, նախադեպեր կա՞ն, թե՞ ոչ, բայց դա անթույլատրելի է»,- կարծիք հայտնեց Ազգային անվտանգության պետվարչության նախկին պետ, գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանցը։ Հիշեցնենք, որ Ն.Հունանյանն ինքը դատավարության ժամանակ հայտարարեց, թե իրեն առաջարկել են համագործակցել ԱԱՆ-ի հետ եւ ինքը համաձայնել է։ «Ինքը կարող է

Նախագահ

ԾԱՅՐԱՀԵՂ ԳԱՂՏՆԱՊԱՀ ԵՆ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով ԱԺ-ի խումբ-խմբակցությունների ղեկավարները երեկ այցելեցին նախագահի նստավայր։ Հանդիպման ավարտից հետո հնարավոր եղավ պարզել այնքան, որքան սովորաբար հնարավոր է լինում պարզել նման դեպքերում։ Ռոբերտ Քոչարյանը եւ խորհրդարանականները զրուցել են երկու կարեւոր հարցերի շուրջ։ Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաեւ՝ սահմանադրական բարեփոխումների մասին հարցը։

Դիմելու ձեւն է սխալ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՃԻՇՏ ԵՆ Դիմելու ձեւն է սխալ Նաիրի Հունանյանին ԱԱՆ-ից ՆԳՆ մեկուսարան տեղափոխելու խնդրագրով դատավորին դիմելու նախաձեռնության հեղինակները նշել էին, թե նախապես խորհրդակցել էին, մասնավորապես, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ։ Ըստ նախաձեռնության հեղինակների՝ ե՛ւ նա, ե՛ւ հանրապետության այլ լավագույն իրավաբանները, որոնց հետ իրենք խորհրդակցել էին, նշել էին, թե դատավորին ուղղված իրենց խնդրանք-առաջարկը որեւէ

ԵՐԿԱՐ ԾՐԱԳՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԵՐԿԱՐ ԾՐԱԳՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «Ես մարդ եմ, որը սիրում է բարին եւ հավատում, որ միայն բարին կփրկի աշխարհը»։ Գեղանկարիչ Լեւոն Թադեւոսյանի ասած այս պարզ ու ճշմարիտ արտահայտությամբ կարելի էր բնութագրել հունիսի 16-ին Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը, որը նվիրված էր Քրիստոնյա Հայաստանի 1700-ամյակին։ Ներկայացված շուրջ 400 գործեր արտահայտում էին աստվածաշնչյան դրվագներ, կրոնական ծեսեր եւ պատմական անցքեր քրիստոնեությունն

Բնության

ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ Բնության հրաշք Գուցե դուք կարծում եք, թե այս թասի մեջ աղավնու կամ լորի ձվե՞ր են։ Չարաչար սխալվում եք։ Սրանք շաբաթ օրը՝ հունիսի 16-ին, Աղավնաձորում տեղացած կարկուտի հատիկներն են։ Չգիտենք, թե ինչպիսի վնաս է հասցրել կարկուտը հիշյալ գյուղի բերքատվությանը, բայց որ իր չափերով արժանի էր զարմանքի ու հիշատակման՝ փաստ է։

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՐՈՒՄ

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՐՈՒՄ Թեեւ ՀՖՆ-ի մոսկովյան հյուրախաղերից արդեն բավականին ժամանակ է անցել (մոտ 1 ամիս), սակայն հիացական արձագանքները չեն դադարում։ Մոսկովյան հանդիսատեսը վերջին անգամ 15 տարի առաջ էր ունկնդրել ՀՖՆ-ի համերգը՝ Վ. Գերգիեւի ղեկավարությամբ։ Այս անգամ ՀՖՆ-ն ղեկավարում էր երիտասարդ դիրիժոր Է. Թոփչյանը։ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված համերգի ծրագրում ընդգրկված էին Պ. Չայկովսկու, Ա.

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՇՆԵՐԻՆ ՉԵՆ ՍՊԱՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՇՆԵՐԻՆ ՉԵՆ ՍՊԱՆՈՒՄ «Թափառող կենդանիների դեմ պայքարի ծառայություն» ՊՓԲԸ-ի վիճակագրության տվյալների համաձայն, նախորդ տարի Երեւանում ոչնչացվել է 1933 թափառող շուն։ Այս տարի մինչեւ հունիս ամիսը արդեն ոչնչացվել է 3423 թափառող կենդանի։ Ծառայության տնօրեն Միքայել Դավթյանն ասաց, որ ամենամեծ որսը եղել է այս տարվա հունիսի 7-ի գիշերը, երբ «մեր ծառայությունը մայրաքաղաքի տարածքային ՆԳՆ-ի բաժինների

ԿԱՎԱՐՏՎԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՎԱՐՏՎԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» ֆոնդը (Ֆրանսիա) «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ստանձնել է Սպիտակ քաղաքի մշակույթի պալատի շինարարության ավարտման ծրագիրը: Սպիտակի մշակույթի պալատի շինարարությունը սկսվել էր 1998 թվականին՝ վաղամեռիկ քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի նախաձեռնությամբ: Շինարարության համար միջոցներ են հատկացվել պետական բյուջեից, սակայն դրանց անբավարարության պատճառով շինարարությունն ընդհատվել է: Այս ծրագրով կատարվում են ներքին

Այստեղ սիրում են Նժդեհին

Այստեղ սիրում են Նժդեհին Վայոց ձորում առանձնահատուկ սեր են տածում Գարեգին Նժդեհի հանդեպ։ Ամեն տարի հունիսի 17-ին ավանդական ուխտագնացություն է կազմակերպվում Սպիտակավոր եկեղեցի, որտեղ հանգչում է Գարեգին Նժդեհի վերաթաղված աճյունը։ Այս անգամ այցելության կազմակերպիչը «Նախիջեւան» հայրենակցական միությունն էր, որի նախագահն է Նժդեհի եղբոր թոռ Վազգեն Տեր-Հարությունյանը։ Ուխտագնացությունը սկսվեց վաղ առավոտյան՝ Եղեգնաձորից քարքարոտ ու անբարեկարգ լեռնային

Խորվաթիայի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ինո Միրկովիչը նախագահում էր Կոմիտասի անվան պետական կոնսե

«ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՐԱՏԵՎԻ» Խորվաթիայի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ինո Միրկովիչը նախագահում էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի լարային բաժնի ավարտական պետական քննությունները։ – Ո՞րն է Ձեր եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի համագործակցության ակունքը։ – Համաձայն հին ու իմաստուն աֆորիզմի, արվեստում ոչ թե այն է լավ, որ ճիշտ է, այլ՝ հակառակը։ Ճշմարիտ է այն, ինչ լավ է։

Պահեստի փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը Օրենբուրգում եւ Ռիգայում ստացել է զինվորական բարձրագույն կրթ

Կեղծիքները խրախուսվո՞ւմ են ՊՆ-ում Պահեստի փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը Օրենբուրգում եւ Ռիգայում ստացել է զինվորական բարձրագույն կրթություն եւ 90-ականներին վերադարձել է Ռուսաստանից։ 1992-1995թթ. որպես կամավորական մասնակցել է Հայաստանի եւ Արցախի պաշտպանական մարտերին։ Վիրավորվել է եւ դեռեւս չապաքինված՝ զորակոչվել նորաստեղծ Ազգային բանակ, որպես հետախուզական դիվիզիոնի հրամանատար։ 1995-ից առ այսօր ծառայողական անհամապատասխանության պատրվակով հեռացված է բանակի շարքերից։ Ավելորդ

Ավելի շատ շփվել է ՊԱԿ-ի, քան հոր հետ

Արդեն 4-րդ նիստն է (հունիսի 11-ից սկսած), ինչ «Հոկտեմբերի 27» քրգործով մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը հարցեր է տալիս, հարցաքննում ամբաստանյալ Նաիրի Հունանյանին։ Մեղադրողի հարցերը միանշանակ չընդունվեցին եւ երեկ։ Նախ, «ըմբոստացավ» Արմենակ Արմենակյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Եղիշե Անդրիյանը։ Երբ մեղադրողը, հանգուցյալ Արմենակյանի հետ կապված, կոնկրետ հարցեր էր տալիս ամբաստանյալին, վերջինիս բարոյական նկարագիրը եւ միտումնավորությունը ճշտելու նպատակով,

2001-ի

Բնական եւ արհեստական աղետ Ավշար գյուղում 2001-ի մայիսի 28-ին Արարատի մարզի Ավշար գյուղում տեղացած ուժեղ կարկուտի եւ փոթորիկի արդյունքում ամբողջովին ոչնչացել է գյուղի շուրջ 650 հա խաղողի եւ պտղատու այգիների բերքը։ Վնասվել են նաեւ մեծ քանակությամբ բանջարանոցային կուլտուրաների, հացահատիկի եւ այլ ցանքատարածություններ՝ պատճառելով գյուղի բնակչությանը ավելի քան 500 մլն դրամի նյութական վնաս։ Մեզ ուղարկված դիմում-բողոքում

Մայրաքաղաքի կանաչ տարածքների՝ նախկինում 10% կազմող ցուցանիշն այսօր

ԿԱՆԱՉ ԵՂԵՌՆ Մայրաքաղաքի կանաչ տարածքների՝ նախկինում 10% կազմող ցուցանիշն այսօր իջել է 4%-ի։ Քաղաքակիրթ երկրներում այդպիսի «տեռոր»-ի համար դեղին (եթե ոչ կարմիր) քարտ ցույց կտային առաջին հերթին էկոփորձաքննության մարմիններին։ Մեզ մոտ, պարզվում է, էկոփորձագետների տեղն անգամ չգիտեն, «շնորհիվ» հողհատկացնող կառույցների «զգուշավոր» շրջանցումների։ Շատ անգամ նրանք այդ փաստը հիմնավորում են (եւ իրավունք ունեն), հենվելով 1999-ին ընդունված

ԽՈՐՈՎԱԾՈՎ ՈՒ ԿՈՆՅԱԿՈՎ ԿՊԱՀԵ՞Ն

ԽՈՐՈՎԱԾՈՎ ՈՒ ԿՈՆՅԱԿՈՎ ԿՊԱՀԵ՞Ն Արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյանը կարծիք էր հայտնել, որ եթե «27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը «կերած-խմած» տեսք ունի, ապա դա տեղիք է տվել, որպեսզի պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը կարծիք հայտնի, թե վերջինիս խորովածով եւ կոնյակով են պահել. «Էմմա Խուդաբաշյանն ասում է՝ վիզը հաստացրել է, երեւի կոնյակ ու խորոված են տվել։ Բայց նույն

Սկսվեցին

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ Սկսվեցին այցելությունները մեկուսարաններ «Հոկտեմբերի 27»-ի գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաեւ՝ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա դռնփակ նիստին մասնակցում էր գլխավոր դատախազ Արամ Թամազյանը։ Իր մասնակցությունը նա բնորոշեց խորհրդակցական բնույթի եւ ասաց, թե օրենսդրությանն առնչվող ինչ-ինչ հարցեր են քննարկվել։ Հիմնական հարցը վերաբերել է անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման

Հարցնում

ՔԱՆԻ՞ ԳՈՐԾԱԿԱԼ Է ՍՊԱՆՎԵԼ Հարցնում է նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը։ – Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի այն հավաստիացումներից, թե որեւէ մեկը չի կարող անպատեհ եւ առանց համապատասխան թույլտվության մտնել ԱԱՆ մեկուսարան, չի՞ կարելի եզրակացնել, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալների նկատմամբ բռնարարքներ կա՛մ չեն եղել, կամ էլ դրանք եղել են հրահանգավորված,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031