Օրվա լրահոսը
«Արդար եւ անարյուն»
«Արդար եւ անարյուն» Հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում տարօրինակ եւ տագնապեցնող լռություն էր տիրում։ Առաջին հայացքից քաղաքն ապրում էր իր ամենօրյա հոգսերով եւ սովորական տեմպով։ Սակայն, գրեթե ամենուրեք՝ փողոցներում եւ նրբանցքներում, խանութներում եւ այլեւայլ հաստատություններում մի տեսակ անմարմին լարվածություն էր զգացվում։ Խորհրդարանական ընտրություններին հաշված ժամեր էին մնացել։ Քարոզչություն այլեւս չկար։ Կար միայն համր եւ լարված սպասում։ Եվ
«Ապերն» այդպես էլ ցուցմունք չտվեց
«Ապերն» այդպես էլ ցուցմունք չտվեց Եվ դա ձեռնտու էր մեղադրող կողմին Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատաքննության երեկվա նիստում անսպասելի ոչինչ տեղի չունեցավ: Չարդարացավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանի՝ մի քանի օր առաջ հայտնած տեսակետը, թե քրգործով ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը՝ «Ապերը», դուրս է եկել դատախազության նախատեսած սցենարի շրջանակներից եւ փորձում է ինքնուրույն գործել: Հիշեցնենք,
ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ Այս հարցում համակարծիք են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է եւ սա առայժմ գործող երկրի գլխավոր օրենքի առաջին հոդվածներից է։ Սոցիալական իրավիճակը երկրում չափազանց լարված է, եւ լարված է լինում ամեն տեսակի ընտրություններից առաջ, երբ ոչ ոք թանկացումներից չի խոսում եւ դրանցից հետո, երբ դրա մասին խոսելն այլեւս
ՄԵՂԱՎՈՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ Է
ՄԵՂԱՎՈՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ Է Թե չէ, ըստ Աղասի Արշակյանի, վաղուց կանդամակցեինք Ռուսաստան-Բելառուս դաշինքին Նախկին Ազգային ժողովի 9 քաղաքական միավորումներից 6-ի ներկայացուցչիները անդամագրվել էին՝ Ռուսաստան-Բելառուսին մեր երկրի միավորվելու նախաձեռնությանը։ Սակայն ազգի 131 ընտրյալներից 43-ը իրենց անդամությամբ այդպես էլ էական ոչինչ չարձանագրեցին։ Ներկայիս խորհրդարանում վերոնշյալ 43 պատգամավորներից 18-ը վերընտրվել են, ինչը նախաձեռնող խմբի անդամ Աղասի Արշակյանին հիմք է
EXPO-2003-ԻՆ ՏԱՐԱԾՔ Է ՊԱԿԱՍՈՒՄ
EXPO-2003-ԻՆ ՏԱՐԱԾՔ Է ՊԱԿԱՍՈՒՄ Երեկ դա հայտնի դարձավ ՀՀ առեւտրական պալատում կազմակերպված ասուլիսում: Ըստ պալատի ցուցահանդեսային բաժնի պետ Աննա Հակոբյանի, սեպտեմբերի 22-ից 24-ը Երեւանում կայացած «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում իրենց կողմից կազմակերպած «PANARMENIAN EXPO-2003» ցուցահանդեսին մասնակցել ցանկացող կազմակերպություններից շատերին մերժել են, քանի որ նույնիսկ մարզահամերգային համալիրի 2000 քմ տարածքից հատկացված 1200-ը քիչ էր։ Իսկ թե ի՞նչ
Բուռն իրադարձություններ ՀՖՖ-ում
Բուռն իրադարձություններ ՀՖՖ-ում ՈՒԵՖԱ-ն Ռուբեն Հայրապետյանին հրավիրել է Ժնեւ Սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Հունաստան ազգային հավաքականների երեւանյան հանդիպումից անմիջապես հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի սենսացիոն հայտարարությունից հետո Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը (ՈՒԵՖԱ) հարցը պարզելու համար հատուկ հանձնակատար է նշանակել, որը պետք է իր եզրակացությունը տա մինչեւ հոկտեմբերի 11-ը՝ «Եվրո-2004»-ի ընտրական
Իգիթյանի կաբինետին մաքուր օդ է պետք
Իգիթյանի կաբինետին մաքուր օդ է պետք Իսկ Աբովյան 13-ի բնակչուհուն Գեղագիտական կենտրոնի խողովակները խանգարում են Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ԾԻԳ-ի կատարած վերանորոգումներից կամ արվեստագետներն են բողոքում, կամ մշակույթի օջախների տնօրենները, կամ էլ դրանց հարակից տների բնակիչները։ Երեւանի Ազգային գեղագիտական կենտրոնի (ԱԳԿ) տնօրինության գրասենյակի վերանորոգումը սկսվել է մի քանի ամիս առաջ։ Ճիշտ այդքան ժամանակ էլ «հարամվել» է
ՀԵՐԹԱԿԱՆ «ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ»
ՀԵՐԹԱԿԱՆ «ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ» Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տարբեր բնագավառներում ունեցած հաջողությունների ու վաստակի համար մի խումբ գործիչների պետական պարգեւներ ու կոչումներ շնորհվեցին։ Ռոբերտ Քոչարյանը հերթով շնորհավորեց նրանց՝ հանձնելով պարգեւները։ Օրինակ, գնդապետ Մուրադ Իսախանյանը պարգեւատրվեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով՝ զինվորական առաջադրանքի հմուտ կատարման համար, «Մովսես Խորենացի» շքանշան ստացան հանրապետության տարբեր թատրոնների դերասաններ, Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի
15 տարվա անտունիները
15 տարվա անտունիները Երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ հավաքվել էին Արշակունյաց 13 հասցեի մի խումբ բնակիչներ։ Նրանց խնդիրն անծանոթ չէ տեղական ու քաղաքային իշխանություններին, որովհետեւ այն 15 տարվա վաղեմություն ունի։ Երկրաշարժից անմիջապես հետո քաղաքային գործկոմի նախաձեռնությամբ նրանց վթարային շենքը քանդվել է, դրա հետ միասին քանդել են շրջակայքի առանձնատների մի մասը։ Բնակիչների հետ կնքվել է պայմանագիր, ըստ
ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՄԱԶՈՆՈՒՀԻՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՄԱԶՈՆՈՒՀԻՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ Եվ ավարտվում է տղաների համընդհանուր ֆեմինիզացիան Եթե մեկ-երկու տարի հետո տրանսպորտում տեսնեք, թե ինչպես են կանայք կամ աղջիկները իրենց տեղը զիջում երիտասարդ տղաներին՝ չզարմանաք: Ամեն ինչ գնում է դրան: Մեծանում է տղաների՝ տղամարդուն բնորոշ հատկանիշներից զուրկ մի սերունդ: Մեր պատանիները չափից ավելի նուրբ են, փափկասուն, անպատրաստ կյանքի դժվարություններին: Ամեն ինչ սկսվում
Բայց ափսոս, որ երազ էր
Բայց ափսոս, որ երազ էր Սոցիալական ներդրումների հիմնադրամը հետ է կանգնել թիվ 38 դպրոցը վերանորոգելու մտքից Օրերս թերթն արձագանքել էր Երեւանի թիվ 38 դպրոցի մի խումբ մանկավարժների բողոքին՝ կապված ուսուցիչների անհիմն կրճատումների եւ դպրոցի անբարեկարգ վիճակի հետ։ Խմբագրությանն ուղղված գրավոր պատասխանում տնօրեն Ավետիք Վանեսքեհյանը գրում է. «Մենք կատարել ենք կառավարության որոշումը, առաջնորդվելով Աշխատանքային օրենսգրքի համապատասխան
«Ա1+»-Ը ՀԱՂԹԵՑ
«Ա1+»-Ը ՀԱՂԹԵՑ Երեկ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության կողմից հայտարարված մրցույթում հատուկ եւ գլխավոր մրցանակների են արժանացել «Ա1+» հեռուստաընկերության միանգամից երկու լրագրողներ՝ Դիանա Մարկոսյանն ու Վիկտորյա Աբրահամյանը: Դիանա Մարկոսյանը մրցանակ է ստացել նյութի հրատապության եւ մասնագիտական խիզախության համար: Մրցույթին ներկայացրած նրա տեսանյութը ապրիլի 19-ին՝ Ռոբերտ Քոչարյանի երդման արարողության ժամանակ Երեւանի կենտրոնում ոստիկանների ու ժողովրդի միջեւ տեղի ունեցած
Արթուր Բաղդասարյանը «կկնքվի»
Արթուր Բաղդասարյանը «կկնքվի» Հայ ազգայնականները բացահայտել են Հայաստանի դեմ ջհուդամասոնական դավադրությունը Հայ-արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը երեկ «Ջհուդ-մասոնական ագրեսիան Հայաստանի դեմ» վերնագրով մամուլի ասուլիս էր հրավիրել։ Պարզվեց, որ արիները մեկտարյա պատերազմի մեջ են գտնվում ջհուդ-մասոնության հետ եւ ազգայնականները ջանում են ազգի «աչքերը բացել», որպեսզի փրկվենք վերահաս վտանգներից։ Ամենահրատապ վտանգը, ինչը մեր ազգին բաժին է հասնելու
ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ՝ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆԻ ԶՈՀ
ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ՝ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆԻ ԶՈՀ «Երբ ենք բաժանելու մեր փողերը» Կոալիցիոն կառավարության անդամ կուսակցություններից երկուսը՝ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը հայտնվել են հայտնի վեպի հերոսներից մեկի՝ Պանիկովսկու դերում, որին շարունակ մի հարց էր հուզում. «Ե՞րբ ենք վերջապես բաժանելու փողերը»։ Տվյալ դեպքում ե՞րբ են վերջապես բաժանվելու փոխնախարարների եւ այլ հայեցողական պաշտոնները։ Եվ եթե «փողերը» բաժանելուց հետո Պանիկովսկին հույս էր փայփայում.
ԵԽ ԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ
ԵԽ ԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ Մեր պատվիրակությունն այնտեղ միասեռ է Այսօր ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների վերջին օրն է: Ու թեեւ սեպտեմբերի 25-ից ի վեր ԵԽ ԽՎ-ում մեծ չի եղել Հայաստանին անմիջականորեն առնչվող հարցադրումների շրջանակը, այդուհանդերձ, դատելով ադրբեջանական «Զերկալո» թերթի երեկվա մի հրապարակումից Հայաստանին ուղղակիորեն առնչվող մի քանի հիմնախնդիրների մասին ԵԽ ԽՎ-ում դեռ խոսվելու
ԲԱ ՍՏԱԴԻՈՆ ՄԵԶ ՊԵ՞ՏՔ Ա
ԲԱ ՍՏԱԴԻՈՆ ՄԵԶ ՊԵ՞ՏՔ Ա Հայաստանը ժամանակակից մարզակառույցներով, հատկապես՝ ֆուտբոլային, հարուստ չէ։ Հետեւաբար, այդպիսիք կառուցելու ամեն մի մտահղացում, նախաձեռնություն մեզանում պետք է խրախուսվի։ Իսկ եթե նախաձեռնողները օգնություն չեն խնդրում, այլ պատրաստ են բոլոր ծախսերը կատարել իրենց միջոցներով, նրանց պետք է փայփայել։ Բայց Հայաստանում զարմանալի կլիներ, եթե հակառակ վերաբերմունքի ու մոտեցման օրինակներ չունենայինք։ Տվյալ դեպքում դրա
Կոկոն «մթերք» կտանի Ֆրեզնո
Կոկոն «մթերք» կտանի Ֆրեզնո Տեղի ռադիոկայանի հայկական ռադիոժամի տնօրենը Երեւանում է 1918 թվականից Ֆրեզնոյի հայերը ռադիոյով հնարավորություն ունեն լսելու հաղորդումներ իրենց մայրենի լեզվով։ «Մեղավորը» կիրակի օրերին եթեր հեռարձակվող Հայկական ռադիոժամն է, որի տնօրենն այժմ Գրիգոր ավագ սարկավագ Քեհեյանն է։ Ողջ Ֆրեզնոն նրան գիտի իբրեւ Կոկո։ «Շատ ուրախ պիտի ըլլամ, որ հայրենիքիս մեջ ալ ինձ Կոկո
«ՄԵՐ ԲԱԽՏՆ ՈՒՂՂԱԿԻ ԲԵՐԵԼ Է»
«ՄԵՐ ԲԱԽՏՆ ՈՒՂՂԱԿԻ ԲԵՐԵԼ Է» Կարծում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Էրոսի Կիցմարիշվիլին «Ռուսթավի 2» վրացական հեռուստաընկերության գոյության տասը տարիների ընթացքում եղել են վերելքներ եւ անկումներ: Ընկերությունը երեք անգամ փակվել է: Ապա՝ բացվել, իսկ այսօր ամենադիտվողն է Վրաստանում, եւ ունի օբյեկտիվ եւ վստահելի հեռուստաընկերության համբավ: Շատերն են հիշում Վրաստանի ազգային անվտանգության ծառայության հետ «Ռուսթավի
Որ փողը գտնի իր տիրոջը
Որ փողը գտնի իր տիրոջը Ինչի վրա ծախսել առողջապահության սուղ միջոցները Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) առողջապահության՝ գերակա ճանաչված ոլորտում, կառավարությունը նպատակադրվել է «շրջադարձ կատարել համակարգի զարգացման վերջին տարիներին նկատված անբարենպաստ միտումներից եւ առավելագույնս իրականացնել քաղաքացիների առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ կտրուկ բարձրացնելով պետության կողմից երաշխավորվող բուժօգնության մատչելիությունը եւ որակը (առաջին հերթին՝ բնակչության աղքատ խմբերի համար)»։
«ԱՊԵՐԻ» ԿԻՆԸ՝ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ»
«ԱՊԵՐԻ» ԿԻՆԸ՝ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ» Մեր նման ժողովրդավարական երկրներում դատախազն ինքն է վկային դատարան բերում Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով ընթացող դատաքննության երեկվա նիստը ավանդույթի համաձայն սկսվեց ուշացումով: Բայց մինչեւ դատարանը կանցներ Հովհաննես Հարությունյանի՝ «Ապերի» ցուցմունքներին, ոստիկանի ուղեկցությամբ դահլիճում հայտնվեց «Ապերի» կինը՝ Գայանե Մելքոնյանն ու հայտարարեց, որ ուզում է հայտարարություն անել: Ավելի ուշ պարզվեց, որ դատարանում գտնվելու
Հովհարային անջատումներ Գյումրիում
Հովհարային անջատումներ Գյումրիում Պատասխանատուներ չկան Նորակառույց Անի թաղամասում վերջերս հաճախակիացել են հովհարային անջատումները: Սրա վնասներն ուղղակի են: Օրինակ, «Աշոտ Պետրոսյան անհատ ձեռներեց» խանութը մեկ օրվա հոսանքազրկման պատճառով 10000 դրամի պաղպաղակ է թափել, չհաշված սառնարանում եղած միսը, կաթն ու կարագը, որոնք նույնպես փչացել են: Նույն գծի հոսանքն սպառող ինտերնետային ակումբների ու խանութների տերերը նույնպես մոլորված են
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓԱՅՏ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓԱՅՏ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿԻՐ ՀՀ մաքսային պետական կոմիտեի եւ ՀՀ վիճակագրության ծառայության տվյալներով՝ վերջին 4 տարիների ընթացքում կտրուկ աճել են Հայաստանից փայտի արտահանման ծավալները: Խորհրդային տարիներին հանրապետությունից փայտանյութ ընդհանրապես չէր արտահանվում, միայն ներմուծվում էր: Այսօր հակառակն է՝ անտառազուրկ Հայաստանը սկսել է արտահանել ոչ միայն փայտե արտադրանք, այլեւ՝ անմշակ անտառանյութ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական
ԹՌՉՈՒՆԻՉԸ ՉԻ՞ ՏՎԵԼ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՓՈՂԸ
ԹՌՉՈՒՆԻՉԸ ՉԻ՞ ՏՎԵԼ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՓՈՂԸ Հաստատված ավանդույթի համաձայն, պատգամավորական լիազորությունները վայր դնելուց հետո՝ անձեռնմխելիությունը կորցրածներով սկսում են հետաքրքրվել իրավապահ մարմինները: Ըստ որոշ տեղեկությունների՝ նման հետաքրքրություն այժմ դրսեւորվում է նախկին պատգամավորներ Մարտին Հովհաննիսյանի, Տարոն Սահակյանի նկատմամբ: Բայց այն դատական գործընթացները, որոնք ծավալվել էին նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանի նկատմամբ՝ պարունակում են որոշակի զավեշտ նրբերանգներ: «Ես
Զրպարտության համար՝ տուգանք, ոչ թե ազատազրկում
Զրպարտության համար՝ տուգանք, ոչ թե ազատազրկում Առաջարկում է Վիկտոր Դալլաքյանը «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դնելու առաջարկով երեկ ԱԺ նախագահին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են Քրօրենսգրքի «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հոդվածներին, որոնք ժամանակին լուրջ աղմուկ բարձրացրին եւ, որոնց նման առկայությանը մեր օրենսգրքում արձագանքեցին
«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԷԻ ՉՈՒՆԵՆԱԼ ԱՅԴՊԻՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ»
«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԷԻ ՉՈՒՆԵՆԱԼ ԱՅԴՊԻՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ» Ասում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը – Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարները սովորաբար լինում են չափազանց հզոր եւ ազդեցիկ, տիրապետում են գրեթե բոլոր լծակներին, այդ թվում նաեւ՝ տնտեսական եւ, փաստորեն, օլիգարխների «պապան» են։ – Նախ, ես մի քիչ լավ չեմ հասկանում մերկապարանոց հայտարարությունները պաշտպանության նախարարների ունեցած
ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Հայ-թուրքական սահմանի փոխարեն հայ կոմունիստներն առաջարկում են աբխազական երկաթգիծը բաց անել Չնայած ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, միեւնույն ժամանակ նա գտնում է, որ «ինչքան հարեւան երկրների միջեւ հարաբերությունները, բոլոր առումներով, լավ լինեն՝ այնքան երկու երկրներն էլ կշահեն։ Դա ապացուցել են նաեւ Սովետական 70 տարիները»,- ասում է ՀԿԿ առաջին
ԷԼ ԲԱՑԱՌԻԿ ՉԻ ԼԻՆԻ
ԷԼ ԲԱՑԱՌԻԿ ՉԻ ԼԻՆԻ Պարզվում է, այսօրվա դրությամբ, Հայաստանի հեռահաղորդակցության շուկա մուտք գործելու ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացվել: Սա պարզվեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի երեկվա ասուլիսից: Նախ արդարադատության նախարարն անդրադարձավ հնարավոր օպերատորներից մեկին. «Ալկատելը» տելեկոմ հեռահաղորդակցության օպերատոր չէ: «Ալկատելը» հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ընկերություն է, որը երբեմն որոշակի օպերատորների հետ մասնակցում է հեռահաղորդակցության տարբեր բնագավառներում
ԱՐԴԱՐ ԽԱՂԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐԴԱՐ ԽԱՂԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Սեպտեմբերի 27-ը եւ 28-ը ՖԻՖԱ -ն որոշել էր նշել որպես «Արդար խաղի» համաշխարհային օր։ Արդեն յոթերորդ անգամ է, ինչ «Արդար խաղի» օրը նշվում է ամբողջ աշխարհում։ Ֆուտբոլի համաշխարհային պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ ֆուտբոլիստները, մրցավարները կամ էլ մարզիչներն իրենց ջենթլմենական արարքով օգնել են արդար որոշում կայացնել տարբեր դրվագներում։
Մշակութային Գյումրին՝ առանց մշակույթի նախարարի
Մշակութային Գյումրին՝ առանց մշակույթի նախարարի Սեպտեմբերի 26-28-ը կայացավ «Նոր Գյումրի-2003» փառատոնը Կազմակերպիչը Գյումրիի քաղաքապետարանն էր, աջակցել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Կրթությամբ զարգացման ակադեմիան, Ուրբան ինստիտուտը, Շիրակի զարգացման կենտրոնը։ Սեպտեմբերի 27-ին առաջին անգամ պաշտոնապես նշվեց Գյումրիի օրը։ Ոչ սովորական մշակութային փառատոնը նշանավորվեց մի շարք կառույցների վերաբացման կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ հին ավանդույթների վերականգնման արարողությամբ։
«ԱՇԽԱՐՀԻ ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱԽՃԱՆԸ»
«ԱՇԽԱՐՀԻ ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱԽՃԱՆԸ» Իշխանության տարիներին Մ. Գորբաչովը չափազանց հաճախ էր գործածում «նոր մտածողություն», «համաեվրոպական տուն» արտահայտությունները։ Սակայն նրան հռչակ բերեց «պերեստրոյկա» հասկացությունը, որը ավելի վաղ տարածում ստացած լատինական արմատներով, բայց զուտ ռուսական ծագում ունեցող «ինտելիգենցիա» եւ «նիհիլիզմ» բառերի հետ հարստացրեց միջազգային քաղաքագիտական բառարանի գանձարանը։ Անշուշտ, եվրոպական ընդունված չափանիշներով Գորբաչովին դժվար է դեմոկրատ համարել։ Իր















































