Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՐԴԻԿ ԷԻՆ»

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՐԴԻԿ ԷԻՆ» «Այդ երիտասարդները եւ նրանց ղեկավարները Քոչարյանի մարդիկ էին, իրենք էին ասում»,- անդրադառնալով նախորդ օրը Արտաշատ քաղաքում տեղի ունեցած միջադեպին, երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Քոչարյանը պարտավոր է այսօր եւեթ աշխատանքից ազատել ոստիկանապետին եւ մարզպետին։ Դրանով մենք կիմանանք՝ ինչ է կատարվում Հայաստանում, որտեղ են մեր ենթադրությունները ճիշտ, որտեղ

Քոչարյանին ծափահարողն ու համբուրողը նույնն են

Քոչարյանին ծափահարողն ու համբուրողը նույնն են Բարբառներն ու տարազներն են տարբեր Կոմունիստական կուսակցությունն իսկապես շատ առանձնահատուկ կուսակցություն է: Նրանք մնացած թեկնածուների նման հեւիհեւ չեն շտապում քարոզարշավների՝ տարբեր մարզեր ու շրջաններ, այլ՝ ուսումնասիրում են մնացած թեկնածուների քարոզարշավներն ու ըստ այդմ կողմնորոշվում իրենց գործողություններում: Այս օրերին, երբ մնացած կուսակցությունները զբաղված են տարբեր հանդիպումներով, պատգամավոր Խորեն Սարգսյանն ամենայն

«ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՆՈՒՄ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ»

«ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՆՈՒՄ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ» Ասում է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը – Դուք այժմ արձակուրդո՞ւմ եք: – Ոչ: – Այդ դեպքում, ինչպե՞ս եք հօգուտ Քոչարյանի քարոզչություն կատարում, երբ ըստ «Ընտրական օրենսգրքի»՝ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել պետական մարմիններին եւ դրանց աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս: – Ես չեմ թաքցրել, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցն

ՈՒՂՂՎԵԼՈՒ ՓՈՐՁԵ՞Ր

ՈՒՂՂՎԵԼՈՒ ՓՈՐՁԵ՞Ր ԿԸՀ նիստը երեկ սկսվեց նրանով, որ հանձնաժողովի անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Պավել Եդիգարյանն առաջարկեց, որպես հրատապ հարց, նախատեսված օրակարգում լրացուցիչ ընդգրկել նախորդ օրը Արտաշատում տեղի ունեցած միջադեպերը, որից մեկին՝ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ կատարվածին, ինքն անմիջական մասնակից է եղել: Ու թեեւ ԿԸՀ-ն այդ առիթով արդեն նախապես հայտարարության տեքստ էր պատրաստել, այդուհանդերձ, թերեւս,

«Ապամոնտաժողները»

«Ապամոնտաժողները» ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը խոսելով իրավունքներից, ծրագրել է Հայաստանի քաղաքական եւ պետական դաշտը կլանային համակարգից դուրս բերել։ Առհասարակ, թեկնածուները յուրահատուկ մտքեր են հայտնում՝ կապված մարդու իրավունքների, ազատությունների հետ, ինչ-որ տեղ նաեւ ցուցաբերելով իրավագիտության ցածր կուլտուրա։ Թեկնածուներից մեկը՝ ազգային անվտանգության նախարարության նախկին վարչության պետը՝ Ռուբեն Ավագյանը, նախատեսել է նախագահ դառնալու դեպքում սահմանադրական փոփոխություններ կատարել,

«ԱՌԱՎՈՏՆ» ԱՐԱԳԻԼ ՉՈՒՆԻ

«ԱՌԱՎՈՏՆ» ԱՐԱԳԻԼ ՉՈՒՆԻ Խոսքը, տվյալ դեպքում, երեխա բերող արագիլի մասին է։ Մեկնաբանենք՝ մեր թերթի օգնությանը դիմած հերթական քաղաքացու խնդիրն իր աղջկա (կամ փեսայի) անպտղությունն է։ Տարիներ շարունակ տարբեր բժիշկ-բժշկուհիների դռներն անարդյունք թակելուց հետո խորհուրդ են ստացել դիմել «Նյուվես» ամերիկյան կազմակերպության տեղական մասնաճյուղ-գրասենյակին։ Դիմել են ու ստացել 100%-անոց երաշխիք, որ բնության թույլ տված անկատարությունը կշտկվի, ու

ՄՅՈՒ-Ն ՇՐՋԱՆՑԵՑ «ՌԵԱԼԻՆ»

ՄՅՈՒ-Ն ՇՐՋԱՆՑԵՑ «ՌԵԱԼԻՆ» Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան օրերս հրապարակել է աշխարհի առաջատար ակումբների վարկանիշային նոր ցուցակը։ Տեւական ժամանակ այն գլխավորած Մադրիդի «Ռեալն» այս անգամ զիջել է առաջատարի դիրքերը իրեն մշտապես կրնկակոխ հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին» (Անգլիա)։ Դրա պատճառ է դարձել նրա՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Մալյորկայից» կրած խոշոր հաշվով պարտությունը եւ մրցակցությունից դուրս մնալը։ Հետաքրքիր

Ակամա՝ մի կարգախոսի ներքո

Ակամա՝ մի կարգախոսի ներքո Ձեզնից շատերն են վերջին տարիներին բազում անգամ լսել մեր երկրում տիրող վախի մթնոլորտի մասին: Ոմանք իրենց կաշվի վրա են զգացել վախը, ոմանք լսել են ու չեն հասկացել՝ ինչի մասին է խոսքը: Իսկ ես երեկ տեսա վախը: Տեսա իմ սեփական աչքերով: Տեսա տավուշցիների աչքերում: Այդ վախը նրանց աչքերում ծնել է այս իշխանությունը,

ԸՆԿԵՐ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ԹԻԹԻԶ-ԹԻԹԻԶ ՉԻ ՎԱԶՈՒՄ

ԸՆԿԵՐ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ԹԻԹԻԶ-ԹԻԹԻԶ ՉԻ ՎԱԶՈՒՄ ՀԿԿ նախագահի թեկնածու Վլադիմիր Դարբինյանը դեռեւս չի որոշել, թե երբ է սկսելու իր քարոզարշավը: Նրա նախընտրական մարտավարության մասին տեղյակ չեն նույնիսկ նրա նախընտրական շտաբի անդամները, սակայն դա նրանց ամենեւին էլ չի մտահոգում, քանզի համոզված են, որ իրենց «կանդիդատը» առանց այդ քարոզարշավների էլ մեծ հեղինակություն ունի: «Մի8217 անհանգստացեք, նա գրաֆիկ ունի,

Մուտքը՝ զույգերով

Մուտքը՝ զույգերով Կենսաբանական գիտությունների դոկտոր Վոլոդյա Ոսկանյանի կարծիքով, բնապահպանության նախարարությունում վերջերս տեղի ունեցած հաստիքների կրճատումը միայն իրեն է առնչվել։ Իսկ արգելոցապարկային համալիրի ավագ գիտաշխատող, «Էրեբունի» պետական արգելոցի տնօրեն Վ. Ոսկանյանին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է կենսաթոշակային տարիքի հասնելու պատճառաբանությամբ՝ հրամանում վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի առաջին կետը։ Մինչդեռ Վ. Ոսկանյանի հավաստմամբ,

ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ՝ ԴԵՊԻ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԵՐ

ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ՝ ԴԵՊԻ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԵՐ Երեկ Դավիթաշեն համայնքի հետ ՀՀ նախագահի թեկնածու, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հանդիպմանը «մազութ» բառը չհնչեց, բայց իշխանություններին՝ «գող ու ավազակ», «թալանչի», «դուռակ», «հիմա՛ր», «կռիշա», իսկ Ռ.Քոչարյանին անձամբ՝ «մոլեռանդ մոլուցք ունեցող» որակումները եղան։ Եւ ոչ թե հավաքված ժողովրդի բերանից (վերջինս գերադասում էր «թուրք», «օտար» ձեւակերպումները), այլ հենց նախագահի թեկնածուի։ Ա. Սարգսյանը

«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՊԱՏՐԱՆՔ

«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՊԱՏՐԱՆՔ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի ձգձգել հակամարտության կարգավորումը Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության հունվարի 30-ին տարածած հաղորդագրության համաձայն, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ափսոսանք է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հայերի եւ ադրբեջանցիների էթնիկ անհամատեղելիության մասին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում արած հայտարարության կապակցությամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահի պաշտոնների բոլոր թեկնածուներին կոչ է արել ձեռնպահ

ԻՍԿ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐՆ ԱՅՆՏԵՂ ԽԱՂԱՂ ԷԻՆ

ԻՍԿ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐՆ ԱՅՆՏԵՂ ԽԱՂԱՂ ԷԻՆ ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի քարոզարշավը Արարատի մարզում երեկ մի շարք տհաճ միջադեպերով է ուղեկցվել։ Նախ, Վերին Արտաշատ գյուղում, մի խումբ տղաներ՝ գյուղապետի գլխավորությամբ, քաղաքավարական այցով ներկայացել են ԱԺՄ-ի տեղական կառույցի պատասխանատուներին եւ «բարեկամաբար խորհուրդ տվել»՝ հանրահավաք չկազմակերպել, այլապես իրենք չեն կարող պատասխանատվություն ստանձնել եւ կրել հնարավոր զարգացումների

Միջադեպ

Միջադեպ Փետրվարի 4-ին Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը հայտարարություն է արել, ուր ասված է, թե «կատարվածը տեղի է ունեցել իրավապահ մարմինների բազմաթիվ ներկայացուցիչների աչքի առաջ՝ վերջիններիս կատարյալ անգործության պայմաններում», եւ, որ «հանրահավաքի եկած բնակիչների վկայությամբ՝ հարձակվողները եղել են Ռոբերտ Քոչարյանի տեղական շտաբից»։ «Այդ

Մեր դրոշի երեք գույները

Մեր դրոշի երեք գույները «Ճակատում»՝ 13 օր շարունակ Եթե ոմանց թվում է, թե Հայաստանը պարզապես Հայաստան է ինքն իր համար ու նաեւ մեզ համար, չարաչար սխալվում են։ Իրականում Հայաստանը ճակատ է, այն էլ ոչ թե մեկ ընդհանուր ճակատ, այլ՝ երեք ճակատ. կարմիր (Արմավիր, Արագածոտն, Շիրակ, Լոռի մարզերով), կապույտ (Կոտայք, Գեղարքունիք եւ Տավուշ մարզերով) եւ նարնջագույն

ՄԿՆԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

ՄԿՆԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Եթե հերթական դատական քաշքշուկի հետեւանքով դարձյալ չձգձգվեր կապուղիների մրցույթը՝ երեկ արդեն հայտնի կլինեին հաղթողները եւ պարզ կդառնար՝ արդյոք անկախ հեռուստաընկերություններին հնարավորություն տրվելո՞ւ է վերադառնալ եթեր: Այս խնդիրների շուրջ զրուցեցինք «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ: -Կարծում էինք, թե փետրվարի 4-ին «Ա1+»-ը կստանար արտոնագիր, եւ սա կնպաստեր գործող նախագահի քարոզարշավին՝ կփաստարկվեր, թե երբ հեռուստաընկերությունն

ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ Կան վիրավորներ Քարոզարշավը ծանր նստեց նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի նախընտրական շտաբի վրա։ Երեկ Արտաշատի հրապարակում ամբոխը հարձակվել է ԱԺ պատգամավոր, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հայկ Բաբուխանյանի վրա, դաժանաբար ծեծի ենթարկել, դանակահարել նրան։ Հ. Բաբուխանյանը, նրա թիկնապահը՝ Վահան Ղազարյանը եւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի եղբայրը՝ Հրայրը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում էին 6-րդ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍՊԱՆԴ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍՊԱՆԴ Արգամ Այվազյանը մամուլում արդեն հանդես է եկել Հայաստանի եւ Սփյուռքի գիտամշակութային, հասարակական, քաղաքական կազմակերպություններին, անհատ գործարարներին ու ազգային բարերարներին ուղղված բաց նամակով։ Գիտնականը ցնցված է վերջին 5-6 տարիների ընթացքում Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքի հայոց պատմաճարտարապետական հուշարձանների՝ մասնավորապես Ջուղայի խաչքարերի հիմնահատակ ավերմամբ։ Ըստ Ա. Այվազյանի, ոչնչացվել ու քանդվել են նաեւ 7-17-րդ

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, գլխավոր մարզչի պաշտոնակատար Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ, մոտ օրերս պատրաստվում է մեկնել Իսրայել եւ փետրվարի 12-ին Թել-Ավիվում ընկերական հանդիպում անցկացնել այդ երկրի ընտրանու հետ։ Այս մրցուղերթը, փաստորեն, մեր ազգային հավաքականի առաջին գործնական միջոցառումն է Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարի նախապատրաստության այս տարվա ծրագրում։ Հիշեցնենք, որ Հայաստանը ընդգրկված է

ԻԻՀ-ի հեղափոխությունը տոնվեց Հայաստանում

ԻԻՀ-ի հեղափոխությունը տոնվեց Հայաստանում Փետրվարի 10-ին իրանցիները տոնում են Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 24-րդ տարեդարձը՝ Իսլամական Հանրապետության անկախության եւ ազատության օրը։ Իսլամական հեղափոխությունը սոցիալ-քաղաքական եւ մշակութային խոր արմատներ ունեցող իրադարձություն էր, որ ուղեկցվեց քաղաքական հին կարգերի՝ նորով փոխարինմամբ եւ իշխանությունների փոխանցմամբ։ Երեկ Իրանի Իսլամական հեղափոխության 24-րդ տարեդարձը նշվեց նաեւ Հայաստանում։ Այս առիթով Պարոնյան թատրոնի ցուցասրահում

Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ Այսօր աշխարհի բոլոր երկրների ղեկավարների, բոլոր լրատվամիջոցների եւ հանրության ուշադրության կենտրոնում է սպասվող ամերիկյան երկրորդ պատերազմը Իրաքի դեմ:Ի՞նչ տեղի կունենա մինչեւ պատերազմի սկսվելը եւ պատերազմի ավարտից հետո: Այս կարեւոր հարցերի պատասխաններն են որոնում մարդիկ աշխարհի տարբեր մասերում: Եթե մինչեւ պատերազմի սկսվելը Հուսեյնը զինաթափվի եւ հրաժարվի իշխանությունից, որը շատ

Կրթությանը փուչ խոստում էլ բաժին չի հասնում

Կրթությանը փուչ խոստում էլ բաժին չի հասնում Նախագահի թեկնածուներն իրենց գովազդային հոլովակներում եւ նախընտրական ծրագրերը կազմելիս ակնհայտորեն կարեւորում են միայն արտաքին, ներքին եւ տնտեսական քաղաքականությանն առնչվող հիմնադրույթները: Ընդ որում՝ ամենածավալունը, որպես կանոն, տնտեսական քաղաքականության հատվածն է լինում: Իսկ կրթությանն ու գիտությանը նրանց անդրադարձից կարելի է պատկերացում կազմել մեր այս ոլորտի վիճակի մասին. վերջինս միշտ էլ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ Փաստաբանների միջազգային միության թվով 18 անդամներ դիմել են ՓՄՄ կոլեգիային։ Ամփոփելով անցած 4 տարիները՝ նրանք տեղեկացնում են, որ քրեական պատասխանատվության են ենթարկվել 5 փաստաբան, որից 2-ի համար կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ մնացած դեպքերում դեռ վերջնական որոշումներ չկան։ Փաստաբանները (նրանց թվում են ճանաչված փաստաբաններ Մարինա Ջանոյանը, Արգիշտի Կիվիրյանը, Լուսինե Սահակյանը, Վարդան Զուռնաչյանը, Վովա

«Իշխանական խաղ՝ ընդդեմ միասին առաջ գնալու»

«Իշխանական խաղ՝ ընդդեմ միասին առաջ գնալու» Մի քանի օր առաջ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը վստահորեն հայտարարում էր, որ ամսի 5-6-ին ընդդիմությունը կհամախմբվի միասնական թեկնածուի շուրջ: Իսկ երեկ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հետեւյալ մեկնաբանությամբ հանդես եկավ. «Իշխանությունը գեղեցիկ խաղ է տանում՝ բոլորին բոլորի դեմ լարելով, բոլորին հույս տալով, հետո հետ հրելով։ Մեր գործիչների մի մասն

«ԱՅՍՏԵՂ ԳՈՐԾԸ ՄԻԱՅՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ Է»

«ԱՅՍՏԵՂ ԳՈՐԾԸ ՄԻԱՅՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ Է» Բացված աշխատատեղերի հասցեն այսպես են մատնանշում Լոռու մարզի մեր հայրենակիցները։ Նրանց ապրելակերպի մասին «առաջին ձեռքից» ինֆորմացիա ստանալու հնարավորություն ունեցանք տեղում՝ նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավի ընթացքում։ Ընդունելով, որ հատկապես ընդդիմադիր թեկնածուների հետ մեծ մասամբ հանդիպման է գալիս բնակչության դժգոհ ու գործազուրկ հատվածը, եւ մեր երկրի տվյալ տարածաշրջանի բնակչության կենսամակարդակի ու սոցիալական

«Խոսացած խաղ»

«Խոսացած խաղ» Ինչպես հայտնի է, պաշտոնը գեղեցկացնում է որոշ մարդկանց՝ թե ներքուստ, թե արտաքուստ: Վերցնենք թեկուզ պետական գույքի ներկայիս նախարար Դավիթ Վարդանյանին: Արմատական ընդդիմադրի կարգավիճակում նրա դեմքի արտահայտության մեջ մաղձ կար, ամբողջ մարմինը ջղաձգված էր, մի տեսակ՝ կծկված: Նույնիսկ մաշկն էր սեւացել՝ Լեւոնին ատելու հողի վրա: Բայց ժամանակները փոխվեցին, եւ ազգային ռեժիմի օրոք նախկին ընդդիմադիրի

Արմեն Խաչատրյանը Փարիզում

Արմեն Խաչատրյանը Փարիզում Դաշնակցության հետ Երեկ երկրի օրենսդիր մարմինը խախտեց երկրի Գլխավոր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, ըստ որի ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստը տեղի է ունենում փետրվարի առաջին երկուշաբթի օրը։ Քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ, վստահաբար այն չի կայանա նաեւ այսօր եւ, փաստորեն, մինչեւ նախագահական ընտրություններ խորհրդարանի աշխատանքները պարալիզված կլինեն։ Այսօր փորձեցինք զերծ մնալ սեփական գնահատականներից

ՌԵԺԻՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է

ՌԵԺԻՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է Հայաստանի անկախացումից ի վեր, թերեւս, երբեք նախագահական ընտրությունների նախընտրական շրջանն այսքան սկանդալային չի եղել, ինչպիսին է 2003-ի նախագահական ընտրություններինը: Կարելի է արձանագրել. առաջին անգամ է, որ ընտրությունների դեռ նախընտրական շրջանն ուղեկցվում է դատական մի քանի պրոցեսներով, ուր ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուները հրապարակայնորեն եւ դատական կարգով վիճարկում են ՀՀ իշխանությունների եւ ԿԸՀ գործողությունները՝

«ՍԵՐԺԸ ՔԵԶԻ ՀԱՎԱՆԵՑ»

«ՍԵՐԺԸ ՔԵԶԻ ՀԱՎԱՆԵՑ» Այսպես ներկայացրեց Արտաշես Գեղամյանի եւ Սերժ Սարգսյանի բանավեճից իր տպավորությունը Մաստարա գյուղի բնակչուհի տիկին Շողիկը: Համեմատելու առումով բավական հետաքրքիր է նախագահի մի թեկնածուի հետ այցելել այն բնակվայրերը , ուր շրջել ես մեկ այլ թեկնածուի հետ: Երեկ Արտաշես Գեղամյանի հետ մեկնելով Թալին՝ զուգահեռներ էինք տանում նրան եւ օրեր առաջ նույն տարածաշրջանում Ստեփան Դեմիրճյանին

Թբիլիսյան աղբանոցը միայն աղբի հսկա կույտեր չեն. որքան էլ տարօրինակ է, որոշների համար այն դարձել է սնվելու, իսկ մի մասի համար՝ մանր բիզնեսի աղբյուր: Մոտակա գյուղերի բնակիչներն իրենց խոզերին աղբանոց են տանում արածելու: Ճիշտ է, խոզերն այդտեղից ուտելու բան հայթայթում են, տերերն էլ՝ խնայողություն անում, սակայն միակ խնդիրը աղբանոցում սնված խոզերի մսի որակն է մնում:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031