Օրվա լրահոսը
«ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
«ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» Վստահ է Գալուստ Սահակյանը Խորհրդարանական խումբ- խմբակցությունների ներկայացուցիչները հիմնականում միակարծիք էին. Սահմանադրական դատարանը Ստեփան Դեմիրճյանի հայցին՝ անվավեր ճանաչել 2003 թ. նախագահական ընտրությունների արդյունքները, տալու է քաղաքական լուծում եւ ոչ թե իրավական։ Անշուշտ, օրենսդիրները չեն կարող չիմանալ, որ Սահմանադրական դատարանը հենց նրա համար է, որ զերծ մնա քաղաքականությունից
ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ
ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ 1. Սահմանադրական դատարանը կմերժի Ստեփան Դեմիրճյանի հայցը՝ փաստելով, որ թեեւ կային լուրջ իրավախախտումներ, դրանք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: 2. Մայիսի 25-ին կընդունվեն սահմանադրական փոփոխությունները, որոնք ավելացնում են նախագահի իրավասությունները: Բայց դա, ճիշտն ասած, էական չէ, որովհետեւ իրավասությունները վերցնում են նաեւ առանց թղթի վրա գրելու: Օրինակ, ոչ ոք ոչ մեկին իրավասություն չի
Մեղրեցիները հուսով են
Մեղրեցիները հուսով են Մեղրիի 131 բնակիչներ են ստորագրել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին հասցեագրված հետեւյալ դիմումի ներքո: Մեծարգո պրն Հարությունյան Ձեզ են դիմում Մեղրիի ողջ հասարակության ներկայացուցիչները։ Հայաստանի նախագահի ընտրությունն անցավ զանգվածային կեղծիքներով ու բռնություններով։ Ժողովուրդն ընտրեց Ստեփան Դեմիրճյանին, սակայն նախագահ հռչակվեց Ռոբերտ Քոչարյանը։ Օրերս մամուլից տեղեկացանք, որ Ստեփան Դեմիրճյանը դիմել է ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն
ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄՆ ԱՎԱՐՏՎԵ՞Ց
ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄՆ ԱՎԱՐՏՎԵ՞Ց Մեկնաբանում է պաշտպանության նախկին նախարար, «Արդարություն» դաշինքի միացյալ շտաբի ղեկավար Վաղարշակ Հարությունյանը: -Եւրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում եւ Եվրամիությունում վերջին քննարկումներն ապացույց դարձան, որ միջազգային հանրության համար Հայաստանի նախագահի ընտրություններն այլեւս անցած փուլ են, ու առավել շեշտադրվում են առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Չե՞ք կարծում, որ սա ընդդիմության գործունեության հետեւանքն է, որն առավել կենտրոնացավ ԱԺ ընտրությունների վրա:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտությունը օրախնդիր էր դարձել դեռեւս 1998-ի իշխանափոխությունից հետո: Դա Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությունն էր, նրա նախընտրական խոստումներից մեկը: Իհարկե, շահագրգիռ ուժերն էլ քիչ չէին, այդ թվում առաջիններից մեկը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էր: «Նախկինների» օրոք «ներկաները» պնդում էին, թե 95-ին հանրաքվեի դրված ու այսօր գործող Սահմանադրությունը «կարված» է ՀՀ առաջին
Փակագծերից այն կողմ
Փակագծերից այն կողմ Մշակութային ժառանգության ուսումնասիրությամբ զբաղվող Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն այսօր լուրջ ներդրումների կարիք ունի։ Ըստ ինստիտուտի տնօեն Արամ Քալանթարյանի, իրենց պետականորեն հատկացվում է ընդամենը 35 մլն դրամ։ Մինչդեռ առկա են նյութատեխնիկական բազան հարստացնելու, կահույքի նորացման, ուսումնասիրություններ կատարելու եւ այլ խնդիրներ, որոնց մասին նա խոսեց մակերեսորեն՝ առանց փակագծերը բացելու՝ հնարավոր հետեւանքներից խուսափելու նպատակով։ Հայաստանի
ԴԻՎԻԴԵՆԴ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ԴԻՎԻԴԵՆԴ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ի պատասխան մեր այն հարցի, թե արդյոք նախընտրական շրջանում «Օրինաց երկրի» ստեղծած «Ուսուցիչների միություն» հասարակական կազմակերպությունը հատուկ քաղաքական նպատակաուղղվածություն չունի, կոչ արեց ընդհանրապես ուսուցչական կազմը հանգիստ թողնել եւ դպրոցը չքաղաքականացնել: «Հիմա եթե բոլոր կազմակերպությունները սկսեն նախընտրական շրջանում դիվիդենդ հավաքելու համար կեղծ խոստումներ տալ, մեր համակարգը,
Հայերն ընդդեմ ահաբեկչության
Հայերն ընդդեմ ահաբեկչության Ահաբեկչության դեմ տարվող պայքարի ամենաընդունված ձեւերից մեկը՝ համերգային ակցիան, սովորական երեւույթ է դարձել աշխարհի մի շարք երկրներում։ Սակայն Հայաստանում այն անցկացվելու է առաջին անգամ։ Սովորաբար նմանատիպ միջոցառումներ կայանում են տարբեր երկրների գրեթե բոլոր քաղաքներում եւ իրենց տրամաբանական ավարտն են ունենում մայրաքաղաքներում։ Համենայնդեպս, այդպիսին են ռուսական կամ ամերիկյան համերգ-ակցիաները։ Նման միջոցառումներին մասնակցում են
ԱՐՎԵՍՏԸ ԿՄԱՔՐԻ՞ ՀԵՏՔԵՐԸ
ԱՐՎԵՍՏԸ ԿՄԱՔՐԻ՞ ՀԵՏՔԵՐԸ Վերջերս Վրաստանի Բաթում քաղաքում կազմակերպվել է «ALEATORY» սիմպոզիում-փառատոնը, որին մասնակցում էին երեք երկրների modern արվեստի ներկայացուցիչներ։ Շուրջ մեկ շաբաթ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արվեստագետները հանդիսատեսին զարմացնում էին իրենց բացառիկ ստեղծագործություններով։ Հայաստանից Բաթում էր մեկնել 12 մասնակից, որոնց թվում էր նաեւ Մարտիրոս Բադալյանը՝ ժամանակակից արվեստագետ, փոփ- արտ արվեստի ներկայացուցիչ եւ հետաքրքիր կոլաժների հեղինակ։
Որտեղի՞ց է սկսվում մեր հայրենիքը
Որտեղի՞ց է սկսվում մեր հայրենիքը Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Դեռեւս 13 տարի առաջ Երքաղգործկոմի որոշմամբ, առանց հատուցման քանդեցին Արշակունյաց փող. թիվ 13 բակի սեփական տները եւ կնքեցին պայմանագրեր՝ բնակիչներին տեղում կառուցվող շենքից բնակարաններ տալու համար։ Անցյալ տարի, մայիսի 17-ին Հանրապետական մարզադաշտի Սպորտինտերնի փողոցում շենքերի շահագործման հանձնման արարողության ժամանակ Դուք մոտեցաք արտասվող մի կնոջ,
Ի կատարումն «Առավոտի» եւ Կենտրոնական բանկի ապրիլի 1172ին կնքված հաշտության համաձայնագրի առաջին կետի,
Ի կատարումն «Առավոտի» եւ Կենտրոնական բանկի ապրիլի 1172ին կնքված հաշտության համաձայնագրի առաջին կետի, տպագրում ենք հետեւյալ հերքումը Տեղեկացնում ենք մեր ընթերցողներին, որ «Առավոտն» իր 21.01.03թ. եւ 11.02.03թ. թիվ 10/1900/ եւ 25/1915/ համարներում հրապարակել է հոդվածներ, որոնցում տեղ են գտել որոշ չստուգված եւ (կամ) կեղծ տեղեկություններ, ինչի կապակցությամբ «Առավոտ» օրաթերթի կողմից տպագրվում է սույն հերքումը։ Մասնավորապես.
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԵԼ Է
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԵԼ Է Իսկ վերադարձի երկիրը՝ ոչ Մինչեւ 2000թ. մեր հայրենակիցները նախընտրում էին ապաստանի հայցերով դիմել Արեւմտյան Եվրոպայի երկրներ եւ ԱՄՆ։ Վերջերս նրանց հետաքրքրության նշանակետը փոխվել է։ Ինչպես տեղեկացանք ՀՀ միգրացիայի եւ փախստականների վարչությունում, ընդունող երկրներից «ամենաժողովրդականն» այսօր Ավստրիան է, այնուհետեւ՝ Չեխիան եւ Բուլղարիան։ Պատճառներից նշվում է ոչ միայն տրադիցիոն ընդունող երկրներ համարվող Գերմանիայում, Նիդեռլանդներում,
Վրաստանը՝ բարեկամ, Ադրբեջանը՝ եղբայր
Վրաստանը՝ բարեկամ, Ադրբեջանը՝ եղբայր Լավ, ապա Հայաստա՞նը Տպագրում ենք առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների կողմից լրտեսության մեղադրանքով ազատազրկման դատապարտված Մուրադ Բոջոլյանի հոդվածը՝ թարգմանված թուրքերենից (բառացի)։ «Բարօրություն եւ ճշմարիտ ուղի» կուսակցությունների իշխանության գլուխ գալով, Թուրքիայում կրոնական ֆունդամենտալիզմի արմատականության բնագավառում արագ զարգացումներ գրանցվելուն անհամբերությամբ սպասողները նման հավանականությունից տագնապողների չափ հուսախաբ եղան։ Այնուհանդերձ, սխալ է մտածել, թե սա
«ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ»
«ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ» «Ներքին քաղաքականության մեջ սխալները կարող են բերել պարտության, արտաքին քաղաքականության մեջ սխալները կարող են բերել կործանման» ՋՈՆ ՔԵՆԵԴԻ Արդեն երկու տարի է, մենք բոլորս ականատես ենք համաշխարհային պատերազմի, որն ընթանում է on-line (ուղիղ եթերի) ռեժիմով։ Պատերազմ, որն արարում է նոր աշխարհակարգը, որի գագաթին միայնակ կանգնած է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նա իրոք
88-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԳՈՎ
88-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԳՈՎ «Այս մասշտաբի հանդիպում 1986 թվականից հետո առաջին անգամ է կայանում: Ինչպես 88 թվականին, այսօր էլ փորձում ենք նույն միասնականությունը պահել»: Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նկատեց ԼՂՀ կրթության եւ մշակույթի նախարար Արմեն Սարգսյանը: Կազմակերպված սեմինար-հանդիպումը նպատակ ուներ վերականգնել փորձի փոխանակման ավանդույթը, որ ուղղված էր մեկ միասնական
ԱՆՑԱԾ ՓՈ՞ՒԼ
ԱՆՑԱԾ ՓՈ՞ՒԼ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը հույս է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին: «Ազատություն» ռ/կ տարածած տեղեկատվության համաձայն, այդ մասին երեկ կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽ ղեկավարը: Վ.Շվիմերը, ըստ ռադիոկայանի, թեեւ ափսոսանք է հայտնել, որ ժամանակին իր կոչն անուշադրության մատնվեց, այդուհանդերձ, հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը
«Ընտրությունները չազդեցին, Իրաքը՝ ազդեց»
«Ընտրությունները չազդեցին, Իրաքը՝ ազդեց» Հայտարարեց Անդրանիկ Մարգարյանը Նախագահական ընտրությունները երկրի տնտեսության, հարկային եւ մաքսային վճարումների վրա ազդեցություն չեն ունեցել։ Երեկ այս մասին հայտարարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Իսկ Իրաքյան պատերազմը մեզ վրա ազդել է. «Առաջին եռամսյակի հարկային եկամուտների պլանը մենք կատարեցինք։ Ընտրություններն այս երեք ամսվա ընթացքում մեր տնտեսության վրա չազդեցին, էական ազդեցություն չունեցան, ավելի շատ էական
«Հզոր Հայրենիքը»՝ դպրոցում
«Հզոր Հայրենիքը»՝ դպրոցում Այն, որ Հայաստանում նախընտրական շրջանում իշխանություններն իրենց քաղաքական խաղերի մեջ են ընդգրկում նաեւ դպրոցներին, կարծում ենք՝ այլեւս գաղտնիք չէ: Եթե նախագահական ընտրությունների ժամանակ աշակերտներին դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները սպառնում էին՝ ծնողներին կոչ անել քվեարկել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, ապա խորհրդարանական ընտրությունների դեպքում դա ավելի գույնզգույն «աշխատանք» է պահանջում: Պատճառն այն է, որ եթե
ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԷԻՆ ԵԿԵԼ «ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐԸ»
ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԷԻՆ ԵԿԵԼ «ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐԸ» Օրենսդիրը եւ գործադիրը՝ նույն կաթսայում Խորհրդարանը 77 «կողմ», 13 «դեմ» եւ զրո «ձեռնպահով» հանձնարարություն տվեց հանրաքվեի դնել երկրի Գլխավոր օրենքի փոփոխված տարբերակը։ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությունը կատարված է եւ, ըստ ամենայնի, մայիսի 25-ին խորհրդարանական ընտրությունների հետ հայ ժողովուրդն առիթ կունենա մեկ անգամ եւս «այո» ասել Սահմանադրությանը։ Ամբողջ հայ ժողովուրդն, իհարկե, իրավաբանական
ԿԵՂԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԵՂԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բոբո ենք սարքում, հետո պայքարում բոբոյի դեմ ԱԺ պատգամավորական ընտրացուցակների հրապարակումից հետո քաղաքականությամբ զբաղվողների թիվ 1 թեման ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է։ Մեկ շաբաթից ավելի քննարկվում է այն հարցը, թե ինչու է Ս. Սարգսյանը հանրապետականների ցուցակում դրել իր անունը (այդպես էլ ասում են՝ ոչ թե թեկնածությունը,
ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ «ԿՈՂՈՊՏԵԼ» ԵՆ
ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ «ԿՈՂՈՊՏԵԼ» ԵՆ Ես բանասեր չեմ (ոչ էլ երաժիշտ), սակայն մանկուց սիրել եմ Թումանյանին, դաստիարակվել, ապրել նրա ստեղծագործություններով. նույնիսկ նրա կյանքին առնչվող յուրաքանչյուր մասունք, անգամ դրամբյանական բամբասանք հետաքրքրել են ինձ։ Վերջերս մի փաստի ականատես եղա։ 1998թ. Երեւանում հրատարակվել է «Պատանի դաշնակահարի ալբոմ» (2-րդ եւ 4-րդ դդ., կազմողներ՝ Լ. Ավետիսյան, Ա. Միրիջանյան)՝ մի վրիպակով։ Հենց առաջին
ԻՆՉ ՕՐԻ ՀԱՍԱՆՔ
ԻՆՉ ՕՐԻ ՀԱՍԱՆՔ «Առավոտին» էր դիմել ՀՀ փաստաբանների միության անդամ Արարատ Բենիամինի Սարգսյանը։ Փաստաբանն իրականացրել էր պետպատվերի կարգով պաշտպանություն, որի դիմաց չէր ստացել հասանելիք գումարը։ Նրան ֆինանսների նախարարությունից հայտնել էին, թե «անվանական» 568 հազար դրամն ամբողջությամբ փոխանցվել է Հայաստանի փաստաբանների միություն։ «ՓՄ նախագահ Միշա Փիլիպոսյանը հանձնարարել է գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանին, որպեսզի ինձ հասանելիք գումարը
Բլբուլյանների «Խաչված սրտերը»
Բլբուլյանների «Խաչված սրտերը» «Այսօրվա եթերից հնչող երգերը զարհուրելի տեքստեր ունեն»,- մերօրյա հայկական երգերի վերաբերյալ իրենց վրդովմունքն էին հայտնում քույր ու եղբայր, երգահան եւ բանաստեղծ Լեւոն եւ Ժաննա Բլբուլյանները։ Նրանց խոսքերով, վերջին տասը տարիներին երգի ասպարեզում էլ ամեն ինչ շրջվեց գլխիվայր. «կարելի է լուրջ մարդկանցից բաղկացած խորհուրդ ստեղծել, որպեսզի չափանիշ սահմանեն, որ գոնե հնչող երգի տողը
Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ Ապագա ընտրություններին ընդառաջ Անցած նախագահական ընտրություններին եվրոպական դիտորդները մնացին զարմացած։ Բացի ընտրությունների որակից, ինչի մասին բավական շատ խոսվեց եւ գրվեց, վերջիններս չէին կարողանամ հասկանալ, թե պետության, հասարակության համար նման ծանր փորձության պահին, երբ ամեն րոպե հնարավոր էր, որ քաղաքական գործընթացներն անկառավարելի դառնան, ինչ տրամաբանությամբ էր մեր Ազգային ժողովը պարապուրդի մատնված։ Մինչդեռ տրամաբանություն
«Բաց թողնված օգուտի» գումարը չի ստացել
«Բաց թողնված օգուտի» գումարը չի ստացել 1998թ. ապրիլին Վանաձորի բնակչուհի Արժենիկ Առաքելյանի դուստրը՝ Կարինե Ղուկասյանը վաճառում է իր բնակարանը։ «Իմանալով այդ մասին՝ դիմացի հարեւան Սուսաննա Մկրտչյանի քույրը՝ Անահիտ Մկրտչյանը, որն ապրում է դիմացի շենքում եւ գոյատեւում է առեւտրով՝ Սուսաննայի միջնորդությամբ խնդրել է կարճ ժամկետով պարտք տալ 1100 ԱՄՆ դոլար» (մեջբերում՝ 31.03.2000թ. Լոռու մարզի 1-ին ատյանի
ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ ԿԳ նախարարության պատասխանատուներն արդեն հաjտարարել են, որ այս տարվա ընդունելության քննություններում դիմորդներին անակնկալներ չեն սպասվում: Նույնը նրանք հաստատում էին նաեւ անցյալ տարվա քննություններից առաջ, սակայն որոշ քննական առարկաներ, այնուամենայնիվ, աղմուկ բարձրացրին դիմորդների եւ ռեպետիտորների շրջանում: Պատճառն այն էր, որ վերջիններս իրենց սաներին սովորեցրել էին անգիր անելու բոլոր ձեւերը, «վարժեցրել» բարդ առաջադրանքներին,
Մենք էինք, մեր սարերը
Մենք էինք, մեր սարերը Ետընտրական շրջանում, «չարտոնված» միտինգների, ցույցերի, երթերի մասնակցելու եւ իբր հասարակական կարգը խախտելու համար, Հայաստանում 240-260 մարդ վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Քաղաքացիական հասարակության զարգացման միությունը եւ Հայաստանի Հելսինկյան ընկերակցությունը երեկ քննարկում էին հրավիրել՝ «Հայաստանում վարչական պատիժների կիրառումը» թեմայով։ Քննարկում, որպես այդպիսին, չկայացավ, քանի որ դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության, վճռաբեկ եւ վերաքննիչ ատյանների,
Դիդակտիկ նյութեր
Դիդակտիկ նյութեր Կառավարության հակակոռուպցիոն ծրագրի համար Այսուհետեւ յուրաքանչյուր շաբաթ «Առավոտը» կներկայացնի «Հետքի» տրամադրած փաստական նյութը, որը հայթայթելու հոգսից կառավարությանը մասամբ ազատում ենք։ Ֆելիքս Յայլոյանի անօրինական գործողությունները «Առավոտ» թերթում (04.02.2003 «Թաղապետը փողոց է նետել անչափահասին») արդեն տեղեկացրել ենք, որ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանի ապօրինի որոշման արդյունքում 16-ամյա Բադալ Հարությունյանը հայտնվել է փողոցում: Հոր եւ
ԴԱՏԱՎՈՐԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԼՍԵԼ ՎԿԱՆԵՐԻՆ
ԴԱՏԱՎՈՐԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԼՍԵԼ ՎԿԱՆԵՐԻՆ Երեկվա դատական նիստում Կենտրոնական բանկը եւ «Առավոտը» անընդհատ հաշտության եզրեր էին փնտրում, սակայն վերջնական եւ հիմնավոր հաշտությունն առայժմ այդպես էլ չկնքվեց։ Ընդ որում, ԿԲ-ի շահերի ներկայացուցիչը հայտարարեց, որ իբր «Առավոտն» է հաշտությունը նախաձեռնել եւ իբր «խախտելով պայմանավորվածությունը», նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացրել, պարոն Ումրշատյանը մեծահոգաբար հայտարարեց, որ «ԿԲ-ն գտնում է,
Ինչպես է դա եղել
Ինչպես է դա եղել Եվրամիություն-Հայաստան համագործակցության հանձնաժողովի 5-րդ նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հետեւյալ հարցերին: Ատոմակայան Ռուսաստանի ֆինանսական կառավարմանը հանձնված Մեծամորի ատոմակայանի առնչությամբ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը վերահաստատել է. «Մենք շատ շահագրգիռ ենք, որ ատոմակայանի փակման որոշակի օր, ժամկետ լինի»: Իսկ Եվրահանձնաժողովի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչը հայտարարել է. «Եվրամիությունը հաստատակամ է ատոմակայանի փակման


















































