Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ «ԿՈՂՈՊՏԵԼ» ԵՆ

Ապրիլ 02,2003 00:00 Share

ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ «ԿՈՂՈՊՏԵԼ» ԵՆ Ես բանասեր չեմ (ոչ էլ երաժիշտ), սակայն մանկուց սիրել եմ Թումանյանին, դաստիարակվել, ապրել նրա ստեղծագործություններով. նույնիսկ նրա կյանքին առնչվող յուրաքանչյուր մասունք, անգամ դրամբյանական բամբասանք հետաքրքրել են ինձ։ Վերջերս մի փաստի ականատես եղա։ 1998թ. Երեւանում հրատարակվել է «Պատանի դաշնակահարի ալբոմ» (2-րդ եւ 4-րդ դդ., կազմողներ՝ Լ. Ավետիսյան, Ա. Միրիջանյան)՝ մի վրիպակով։ Հենց առաջին էջին տպագրված եւ ցանկում էլ ֆիքսված է «Ախ, ինչ լավ են» (Ս. Նաղդյան) ստեղծագործությունը։ Այն դեպքում, երբ այդ ստեղծագործության ե՛ւ տեքստը, ե՛ւ երաժշտությունը Թումանյանինն են։ Թումանյանին քիչ թե շատ ճանաչողները գիտեն, որ «այդ հմուտ, հանճարեղ լոռեցին» նաեւ մեծ երաժիշտ, երգահան կարող էր լինել։ Եվ նա այդ գործնականում ապացուցեց 1902թ.՝ գրելով հիշյալ երգի տեքստը եւ երաժշտությունը։ Իհարկե, ես չեմ ցանկանում նսեմացնել Ս. Նաղդյանի անուրանալի ծառայությունը՝ այս հրաշալի երգը մշակելու, նորոգելու եւ ավելի գեղեցիկ դասական տեսքի բերելու առումով։ Կարծում եմ, ալբոմը կարելի էր ձեւավորել այսպես. «Տեքստը եւ երաժշտությունը՝ Հ. Թումանյանի, մշակումը՝ Ս. Նաղդյանի»։ Երաժշտական գրականության մեջ ընդունված է նաեւ հետեւյալ ձեւը. երաժշտությունը՝ Կոմիտաս-Ասլամազյանի։ Ի տարբերություն մեզ, ռուսները հետեւողական, իմաստուն, հեռահար գործելաոճ են որդեգրել իրենց մեծերի, հատկապես Պուշկինի ստեղծագործական ժառանգության, կյանքի, կենցաղի հանդեպ, հաճախ հետին թվով՝ չեղած ֆանտաստիկ բարեմասնություններով օժտելով իրենց երեւելիներին: ԱԼԲԵՐՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930