Օրվա լրահոսը
Սպասում են հարմար պահի
Սպասում են հարմար պահի «Ռազմագերիների փոխանակումները կայանում են միայն այն դեպքում, երբ ադրբեջանցի զինվորներն ինչ-ինչ պատճառներով փախչում են մեզ մոտ։ Մենք պահն օգտագործելով, իրենց փոխանակում ենք մեր հայ ռազմագերիների հետ»,- երեկ հայտարարեց պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանը։ Ապրիլի 11-ը Ռազմագերիների միջազգային օր է հայտարարված։ Երեկ Եռաբլուրում հավաքված անհայտ կորած ազատամարտիկների եւ ռազմագերիների ծնողներին իրավասուները մեկ անգամ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Երեկ Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննության ժամանակ նիստի առաջին մասն անցնում էր միապաղաղ։ Հարցեր էր տալիս դիմումատուի ներկայացուցիչը՝ փաստաբան Աշոտ Սարգսյանը ԿԸՀ-ի ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանին։ Յուրահատուկ մարտավարություն էին որդեգրել կողմերը եւ հարցուպատասխանը ընթանում էր «եթե-ապա» ոգով, ոչ կոնկրետ օրինակների վրա։ Այդ իսկ պատճառով փորձեցի զրույցի բռնվել դատավարությանը հետեւող 2
Ավերակների լռությունը
Ավերակների լռությունը Նորք-Մարաշի Հովսեփյան 95 հասցեում է գտնվում նախկին «Ծիծեռնակ» երիտասարդական տուրիստական կենտրոնը, որտեղից խմբագրություն ահազանգ ստացվեց։ 406 սենյակում, որն ընդամենը 8 քմ է, ապրում են երկու կանայք՝ 13 տարի առաջ բռնագաղթված Բաքվից։ Նրանք երկուսն էլ երկրորդ կարգի հաշմանդամ են, մայրը՝ Մարիանյան Լյուդմիլան (ծնվ. 1934թ.) եւ Լարիսան՝ դուստրը (ծնվ. 1959թ.)։ Բակ մտնելիս առաջին տպավորությունն այն
ԳԱՎՐՈՇԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ
ԳԱՎՐՈՇԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ Հոգեբանների կարծիքով, թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաները շատ արագ են հարմարվում սոցիալական այն միջավայրին, որտեղ հայտնվում են: Սակայն, միաժամանակ, լուրջ խնդիրների են բախվում: Դրա համար էլ շատ դժվար է նրանց վստահությանն արժանանալը: 12-ամյա Կարինեն ընտանիքի չորս երեխաներից ամենափոքրն է: Վարձով էին ապրում, մայրը աշխատանք չուներ, եւ ինքը ստիպված էր նախ մուրալ, ապա՝ ծաղկավաճառությամբ զբաղվել:
Գրբացություն՝ ժանտախտից հետո
Գրբացություն՝ ժանտախտից հետո Նախագահական ընտրություններից ամիսներ առաջ Քոչարյանը հայտարարեց, թե առաջիկա ընտրություններն իր համար ճակատագրական են լինելու։ Անշուշտ, այնքան էլ հեշտ չէ կռահել, թե «ճակատագրական» ասելով ինչ նկատի ուներ իրեն երկրորդ անգամ նախագահ ինքնահռչակած մեկը, մանավանդ հաշվի առնելով արտահայտությունների նկատմամբ նրա հատուկ վերաբերմունքը եւ որի յուրաքանչյուր բառն անցնում է բարբառից (մայրենի լեզու) ռուսերենի (կողմնորոշման լեզու),
«ԱՐԹՈՒՐՍ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆԿԱԽ ՏԵՍՆԵԼ»
«ԱՐԹՈՒՐՍ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆԿԱԽ ՏԵՍՆԵԼ» Երբ Արթուր Մկրտչյանի մորը այցելեցի Էդիլլուում, տիկին Լյուսյան հարցրեց. «Դաշնակները ի՞նչ են մտածում, տարուց ավել է անցել, Արթուրի քարը չկա»: Ստեփանակերտում այս հարցին ի պատասխան Գեորգի Պետրոսյանն ասաց. «ԼՂՀ կառավարությունն է զբաղվում դրանով, շուտով հուշարձանը կդրվի»: Հադրութ գնալու պատճառներից մեկն այն էր նաեւ, որ ուզում էի Արթուր Մկրտչյանի ծննդավայրը
ԱԺ-ն ֆուտբոլի դաշտ չի՞
ԱԺ-ն ֆուտբոլի դաշտ չի՞ Երեկ ԱԺ-ում տապալվեց «Քրեական օրենսգրքի» ընդունումը, փոխարենը, որքան էլ զավեշտական է, ընդունվեց «Քրեական օրենսգիրքը» գործողության մեջ դնելու մասին» օրինագիծը: ՀՀ ոստիկանապետի խորհրդական Միքայել Գրիգորյանն այս առիթով հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ նյարդայնացած հայտարարելով. «Չե՛մ պատասխանում: Գնացեք իրենց /պատգամավորներին- Լ.Ս./ հարցրեք, երրորդ գումարումն է՝ չեն կարողանում մի հատ օրենք ընդունել: Իմ կարծիքով, շատ լավ
«ՄԱՆԱՆԵԽԻ ՀԱՏԻԿԻ ՉԱՓ ՀԱՎԱՏ»
«ՄԱՆԱՆԵԽԻ ՀԱՏԻԿԻ ՉԱՓ ՀԱՎԱՏ» Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ – Ի՞նչ սպասելիքներ ունեք Սահմանադրական դատարանից։ – Խորին հարգանք ունեմ ՍԴ անդամների եւ, առավել եւս՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հանդեպ, որին ճանաչում եմ վաղուց։ Կարծում եմ եւ շատ եմ ուզում, որ ՍԴ-ն ժողովրդանպաստ որոշում կայացնի, դրանով մենք կապացուցենք, որ մեր երկրում կա մի մարմին,
ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱ՞Ն
ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱ՞Ն Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում լույս տեսնող «Պյատիգորսկայա պրավդա» թերթում վերջերս հրապարակվել է Ռոստովի մարզի բնակիչ Ս. Մալխասյանի նամակը, որն անհանգստություն է հայտնում տարածաշրջանում ռուսների եւ հայերի ոչ այնքան բարվոք հարաբերությունների առնչությամբ: Որպես դրա պատճառ՝ նա մատնանշում է «հայաստանցի, բաքվեցի եւ ղարաբաղցի հայ արտագաղթողների խիստ ավելացած քանակը»: Նամակի հեղինակի բառերով՝ «Ռուսաստան
Հաղթեց լրագրողական «ահաբեկչությունը»
Հաղթեց լրագրողական «ահաբեկչությունը» Դեռ «ԶԼ մասին» օրինագծի քննարկումների ժամանակ էր ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը մտավախություն հայտնում, թե չի ընդունվելու իր մշակած՝ «ի նպաստ» լրատվամիջոցների օրինագիծը: Այդպես էլ եղավ: Քվորումի բացակայության պատճառով երեկ ԱԺ մեծամասնությանը չհաջողվեց ընդունել այդ եւ մի շարք այլ օրինագծեր: Ա. Աբովյանի հավաստմամբ, այդքան «սիրո՜վ» ու «պատրաստակամությամբ» աշխատած օրինագծի ընդունմանը խոչընդոտեցին լրագրողական
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԼԻՆԻ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԼԻՆԻ Փաստորեն դա է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի պատասխանը նախագահի աշխատակազմի ղեկավարին: Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությունից հետո «Առավոտին» տված հարցազրույցում միջոցներ էր առաջարկել, թե ինչպես կարելի է հաղթահարել հասարակության մեջ քաղաքական դիմակայության հետեւանքով առաջացած խզումը. «Միգուցե դա պետք է անել նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմամբ, ընտրությունների արդյունքներով»: Բավական
ԴԻՄՈՂ ԿՈՂՄԸ ՎՍՏԱՀ Է
ԴԻՄՈՂ ԿՈՂՄԸ ՎՍՏԱՀ Է Սահմանադրական դատարանում Ստեփան Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչներ, փաստաբան Աշոտ Սարգսյանը եւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը երեկ ՀԺԿ գրասենյակում մամուլի ասուլիս էին հրավիրել։ ՍԴ-ի նիստերի լուսաբանումը վերջիններիս չի բավարարում, եւ դիմող կողմը հայտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ. «Մենք արձանագրում ենք, որ այն երեւույթը, որ տեղի է ունեցել Ստ. Դեմիրճյանի
ՈՉ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ՈՉ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանում արտակարգ իրավիճակների հարուստ տեսականին է թերեւս պատճառը, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին՝ հզորացնելու աղետների հակազդման ազգային համակարգը։ Երեկ Արտակարգ իրավիճակների վարչությունում ֆինանսական օգնության հետ կապված հարցերն իրավաբանորեն ձեւակերպում ստացան։ Ծրագրի իրականացնողը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակն է։ Արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ Արամ Տանանյանի խոսքերով, ԱՄՆ կառավարությունը
«Կինոն թամաշա չէ»
«Կինոն թամաշա չէ» «Կինո ասելով այսօրվա սերունդը լավագույն դեպքում հասկանում է Ռոդրիգես, վատագույն դեպքում՝ «Քաղցրիկը Ալաբամայից», կինոն չպետք է դառնա թամաշա»,- երեկ Կինոյի տանը տված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր, Անկախ ֆիլմարտադրողների եւ աուդիո վիզուալ արվեստների «Մասնավոր հայացք» կինոփառատոնի տնօրեն Հովհաննես Գալստյանը։ Priwate look կինոփառատոնը կովկասյան տարածաշրջանում Խորհրդային Միության փլուզումից հետո հիմնադրված եւ գործող միակ
ՁԱԽՈՂՎԱԾ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ՁԱԽՈՂՎԱԾ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ Վերջին ժամանակներս հաճախ է խոսվում այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունում բռնապետություն հաստատել հնարավոր չէ։ Ինչպես այլեւայլ պարագաներում, այս անգամ էլ համապատասխան փաստարկներ չեն բերվում, թե ինչո՛ւ հնարավոր չէ, ընդամենը շուտասելուկի նման կրկնելով, թե դրա համար ռեսուրսներ չունենք։ Զարմանալին այն է, որ այդ մասին հանրահավաքներում բարձրաձայնում են նաեւ ընդդիմադիրները եւ այնքան համառորեն են առաջ
Գրեթե արտակարգ իրավիճակ
Գրեթե արտակարգ իրավիճակ Ալվարդ Պետրոսյանը Արշակ Սադոյանը չէ «Երկրի համար աղետ կլինի, եթե ինձ նման կանայք շատ լինեն»,- ասաց ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը՝ խոսելով «Կանանց դերը հայ հասարակական-քաղաքական կյանքում» թեմայի կոնտեքստում: Թեման կլոր սեղանի քննարկման նյութ դարձնելու մտահղացումը Սոցիալիստական ինտերնացիոնալ ՀՅ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանն էր: Նախ նշենք, որ Ա. Պետրոսյանն
ԱՌՈՂՋ ՏՂԱՄԱՐԴԸ ՄՏԱԾՈՒՄ Է
ԱՌՈՂՋ ՏՂԱՄԱՐԴԸ ՄՏԱԾՈՒՄ Է Սահմանադրական դատարանում երեկ շարունակվեց ՀՀ նախագահի էքսթեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննությունը։ Ջերմում էր ՍԴ նախագահը, վատառողջ էր նաեւ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը։ Դիմող կողմը 4 օր շարունակ ներկայացրել էր իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ օրինակներ, 1670 էջանոց փաստաթղթերի մի ողջ տրցակ, որոնք, ի դեպ, պատասխանող կողմի ներկայացուցչի կողմից (արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանի) գնահատվեցին
Էռնեկյանը կկառուցի նոր օդանավակայան
Էռնեկյանը կկառուցի նոր օդանավակայան «Որեւէ մեկը, որ 50 մլն դոլարի ներդրում պետք է անի, որը մինչեւ այսօր բյուջեից Եվրոբանկին վճարված 2,5-3 մլն դոլար՝ պետք է բյուջե վճարի, պիտի ստեղծի եկամտի աղբյուրներ, դրանցից ներդրումներ կատարելու եւ շահույթ ստանալու համար։ Հետեւաբար, չպետք է զարմանալ, որ օդակայանում կկառուցվեն բաներ, որոնցից իրենք շահույթ կստանան»։ Ի պատասխան լրագրողների հարցումների, երեկ
«ԱՅՍՕՐՎԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ»
«ԱՅՍՕՐՎԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ» Ընդդիմության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանի այս հայտարարությունը հնչեց երեկ Ֆ. Նաումանի հիմնադրամի եւ «Համաձայնություն» կենտրոնի կազմակերպած «Նախագահական ընտրությունների ազդեցությունը հասարակության եւ քաղաքական համակարգի վրա» քննարկման ժամանակ։ «Մենք շատ ծանր վիճակի մեջ ենք։ Այսպես եթե շարունակվի, կհասունանա այլ ճանապարհի անհրաժեշտություն»,- ասաց պրն Քոչարյանը։ «Այլ ճանապարհ» ասվածը նախագահական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում
ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ
ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ Հայաստանի Հետաքննող լրագրողների ընկերակցությունը մտահոգված է, որ Իրաքում ռազմական գործողությունների զոհ են դարձել լրագրողներ: Արդեն զոհվել է 12 լրագրող: Իսկ պատերազմը դեռ շարունակվում է… 2003թ. ապրիլի 7-ին ամերիկյան հրթիռից մահացել են «E1 Mundo» թերթի թղթակից Խուլիո Անգիտա Պարադոն եւ «Focus» հանդեսի թղթակից Քրիստիան Լիբիգը: Մեկ օր անց ամերիկյան օդուժի ռմբարկուի
ԵՏԵՎՈՒՄ «ՄՈՍԿՎԱՆ» ԷՐ
ԵՏԵՎՈՒՄ «ՄՈՍԿՎԱՆ» ԷՐ Երեկ հանդիպեցինք 50-ամյա Դավիթ Մկրտչյանին, որը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի վճռի համաձայն՝ ապրիլի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «չարամտորեն չի ենթարկվել ՆԳ աշխատակիցների օրինական պահանջներին», ուստի եւ արժանացել է 2000 դրամ տուգանքի, որը վճարելու հնարավորություն չուներ: Մեր հարցին, թե հատկապես ինչպե՞ս «չարամտորեն չի ենթարկվել», պրն Մկրտչյանը պատասխանեց. «Կինո «Մոսկվայի»
ԲՈՋՈԼՅԱՆ-2
ԲՈՋՈԼՅԱՆ-2 Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվում էր Նինա Շիլինայի, Իվետա Ֆիլկովայի, Էդգար Ֆիլկովի, Ալեքսանդր Գասպարյանի եւ Արթուր Օգանեզովի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Վերոհիշյալ անձինք մեղադրվում են հայրենիքի դավաճանության, դիվերսիայի եւ լրտեսության մեջ։ Նախագահողն էր դատավոր Գայանե Կարախանյանը։ Երեկվա նիստի ժամանակ ցուցմունքներ էր տալիս Էդգար Ֆիլկովը (նրա կինն էր Նինա Շիլինան)։ Նիստի
Հույզերի ու զգացմունքների ոլորտում է նաեւ կառավարությո՞ւնը
Հույզերի ու զգացմունքների ոլորտում է նաեւ կառավարությո՞ւնը ԱԺ ընդդիմադիր ուժերը շարունակ աղմուկ էին բարձրացնում, թե ՀՀ «Քրեական օրենսգրքից» չպետք է հանել մահապատիժ կիրառելու մասին դրույթը, սակայն երեկ ԱԺ-ում «Քրեական օրենսգիրքը» գործողության մեջ դնելու մասին» օրինագիծը քննարկելու ժամանակ դահլիճը դատարկ էր: Վերջում ներկա էին միայն երեք կոմունիստ պատգամավորներ: Չնայած ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շարքում է
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԱՂԲՅՈՒՐԻՑ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԱՂԲՅՈՒՐԻՑ Իզուր էին դաշնակցականները փորձում Սահմանադրությամբ վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը: Ուղղակի կարող էին վերստին դառնալ ընդդիմադիր եւ անմիջապես ձեռնմխելի կլինեին իրավապահների համար: Ապրիլի 9-ին Հանրային հեռուստաընկերության «Առաջին ծրագրի» հաղորդավարուհին՝ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական հոլովակը դիտելուց հետո, չկարողացավ չհայտնել իր հիացմունքը. «Մենք շա՜տ ուրախ ենք, որ ապրում ենք նման ազատ ու ժողովրդավարական երկրում»: Նույն օրը մեր
ՆԱՀԱՆՋ
ՆԱՀԱՆՋ Ուզածները միայն ԱԺ մտնե՞լն էր Դեռ ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական շրջանում իշխանությունները հայտարարում էին, թե թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շուրջ համախմբված ուժերի ծավալած քարոզարշավն ուղղված է ոչ այնքան նախագահական, որքան ԱԺ ընտրությունների համար քաղաքական կապիտալի կուտակմանը: Գուցե դա պարզապես քարոզչություն էր, բայց նման գնահատականը, պարզվեց, ճշմարտությունից այնքան էլ հեռու չի: Իսկ այն իրականություն դարձրին հենց
ԱՆՃԱԿԱՏԱԳԻՐ ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
ԱՆՃԱԿԱՏԱԳԻՐ ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ Երեւանում կան շենքեր, որոնց հիմքերը դրվել են դեռ խորհրդային տարիներին եւ որոնք երեւանցիների համար իսկական պատուհաս են դարձել։ Խոսքս կիսակառույց բնակելի եւ ոչ բնակելի շենքերի մասին է, որոնք կարծես մոռացության են մատնվել համապատասխան մարմինների կողմից։ Դրանց թիվը, ըստ քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության տվյալների, հասնում է 200-ի։ Երբ խորհրդային պետությունը սկսեց փլուզվել,
ՖՈՒՏԲՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ
ՖՈՒՏԲՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ Համոզված է ազգային հավաքականի եւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ, ռումինացի Միխայ Ստոյկիցան Իսպանիա-Հայաստան հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Ինյակի Սաեսը խոստովանեց. «Հայաստանի հավաքականը շատ գրագետ էր վարվում գնդակի հետ եւ առաջին խաղակեսը շատ բարձր մակարդակով անցկացրեց։ Մինչեւ ընդմիջում մեր թիմի գործողություններում պակասում էր հստակությունը։ Դաշտում մենք բավականին ծանր վիճակում էինք հայտնվել եւ
Օպերային ստուդիան Մոսկվայում
Օպերային ստուդիան Մոսկվայում Իբրեւ ինքնուրույն թատրոն, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան ավելի քան քսան տարի լրացնում է կամերային օպերային ստեղծագործությունների պակասը մեր երաժշտական կյանքում։ Օրերս Մոսկվայի Վերդիան օպերային ընկերության դահլիճում կայացան օպերային ստուդիայի Յոզեֆ Հայդնի «Դեղագործը» եւ Դոմինիկո Չիմառոզայի «Նվագախմբի դիրիժորը» կամերային օպերաների ներկայացումները։ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր
ՆՈՐ ՏԻՊԻ ԻՆՔՆՈՒՍՈՒՅՑ
ՆՈՐ ՏԻՊԻ ԻՆՔՆՈՒՍՈՒՅՑ Էլեկտրոնային դասագրքի առավելությունները Եղած հայոց լեզվի ինքնուսույցներին ավելացել է եւս մեկը՝ էլեկտրոնային դասագիրք, որը հեղինակի՝ Սամվել Իսկանդարյանի խոսքով (համահեղինակ՝ Գրիգոր Վահանյան)՝ 15 տարվա աշխատանքի արդյունք է։ Համակարգչի միջոցով լեզու սովորելու համար նախատեսված այս ինքնուսույցը հասցեագրված է ինչպես ճակատագրի բերումով մեր ազգային լեզվին անհաղորդ մնացած հայերին, այնպես էլ ռուսախոս կամ անգլախոս օտարերկրացիներին, ովքեր
Մրցանակակիրների բախտը հանձնաժողովի ձեռքում է
Մրցանակակիրների բախտը հանձնաժողովի ձեռքում է Սեպտեմբերի 1-ին կունենանք 4144 պետպատվերով եւ 5646 վճարովի ուսանող Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ Հայաստանից միջազգային մրցույթներին մասնակցում եւ հաղթում են հիմնականում ֆիզիկա, մաթեմատիկա, արվեստ կամ ֆիզկուլտուրա մասնագիտությունների գծով: Այս մասին հայտնեց ԿԳ մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը՝ ներկայացնելով այն արտոնությունները, որոնք տրվում են առարկայական միջազգային մրցույթներին


















































