Օրվա լրահոսը

«ԱՍԵԼ, ԹԵ ԿԱՆ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ ՉԻ ԿԱՐԵԼԻ»

«ԱՍԵԼ, ԹԵ ԿԱՆ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ ՉԻ ԿԱՐԵԼԻ» Հարցազրույց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի հետ – Քարոզարշավի այս ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները, Հայկ Բաբուխանյանի դանակահարության փաստը ինչպիսի՞ հետեւանքներ կարող են ունենալ Ձեր կողմից ներկայացվող վերջնական հաշվետության վրա: – Ժողովրդավարական ընտրությունների մեջ տեղ չկա բռնությանը: Ինչպես նշեց ՀՀ նախագահը՝ բռնության դեպքերը ստվեր են գցում այս քարոզարշավի

«Քոչարյանը ջոգող տղայա»

«Քոչարյանը ջոգող տղայա» Այս հայտնագործության հեղինակային իրավունքը պատկանում է Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանին։ Բանն այն է, որ երեկ համայնքապետը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ համայնքի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավն էին իրականացնում։ Դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանը լավ էր պատրաստվել։ Անգամ կոպտորեն խախտելով երկրի

«27»-ԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ

«27»-ԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ ՀՀ նախագահի թեկնածուները, օգտվելով Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքից, ընտրողներին են ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը։ Ոմանք այդ բանն անում են պերճախոսությամբ, ուրիշները՝ զուսպ, երրորդները՝ ինքնագովությամբ։ Իրենց իրավունքն է եւ ձեւերը՝ իրենց ճաշակով։ Ծրագրերը հաճախ իրար այնքան նման են՝ տնտեսության, սոցիալական ոլորտին, առողջապահությանը, բանակին, Սփյուռքին եւ այլնին նվիրված գլուխներով, որ երբեմն թվում

ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՂԱՎ

ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՂԱՎ Եթե հաշվի չառնենք սարսափելի հրմշտոցը՝ որեւէ պատահար չեղավ երեկ Արտաշատում Արամ Զ.Սարգսյանի եւ Արամ Կարապետյանի միասնական հանրահավաքի ընթացքում: Սակայն դրանից հետո մի խումբ մարդիկ հարձակվել էին Արարատում իշխանության գրասենյակների վրա: Իշխանության դեմ ուղղված այս գործողություններն ակնհայտորեն փորձ է արվելու նույն հարթության վրա դնել ընդդիմության դեմ գործված բռնության հետ: Բայց՝ հերթով: Արտաշատի Թատերական հրապարակում

ԶԳԱՑԵՔ ՈՒՂՏԻ ԵՎ «ՎՈԼԳԱՅԻ» ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ԶԳԱՑԵՔ ՈՒՂՏԻ ԵՎ «ՎՈԼԳԱՅԻ» ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ Դատելով մեր պոտենցիալ նախագահների ելույթներից, նրանք ավելի շատ միամիտ-դյուրահավատ երեխայի կեցվածք ունեն, քան հեռատես ու նաեւ կանխատեսող քաղաքական գործչի։ Սա թող վիրավորանք չհամարվի. ես կփորձեմ ասածս հիմնավորել փաստերով։ Բոլոր թեկնածուներն էլ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ, իրար հերթ չտալով ու ընդմիջելով ասում էին, թե այսինչը գնաց Մոսկվա «նախագահ դառնալու դաբրո ստանալու»։

Վճռական ժամանակաշրջան

Վճռական ժամանակաշրջան «Ընտրական խախտումների դեպքում օրենք չկիրառելը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ եւ այնպիսի տպավորություն, որ կարելի է կեղծիքներ կատարել առանց պատժվելու»,- ասված է ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ նոյեմբեր ամսին ՀՀ-ում նախընտրական իրավիճակն ուսումնասիրող միջազգային պատվիրակության հայտարարության մեջ։ Նման եզրահանգման եկել են՝ ուսումնասիրելով Հայաստանում կայացած բոլոր ընտրությունների ընթացքում իրականացված խախտումները։ Այս եւ մի շարք խնդիրների կարգավորման

ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՎԱՐՏՈՎ

ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՎԱՐՏՈՎ Նախորդ շաբաթվա քննարկման թիվ մեկ թեման «Օրակարգում» Սերժ Սարգսյանի եւ Արտաշես Գեղամյանի հանդիպումն էր: Խոստովանենք, որ այն հանդիսատես ունեցավ առաջին հերթին այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանն էր զրուցակիցներից մեկը: Արտաշես Գեղամյանի լալահառաչ ելույթներից վաղուց թոշնել են բոլորի ականջները: Ի սկզբանե զրուցակիցների կարգավիճակային անհամապատասխանություն կար. Սերժ Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ

ՄԱՐԶԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

ՄԱՐԶԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ Վերջին տասնամյակում Վայոց ձորի համայնքային գրադարաններից եւ ոչ մեկը նոր գրքերով չի համալրվել։ Մարզպետարանի մշակույթի գծով գլխավոր մասնագետ Մելս Բաբայանը այս ամենը բացատրում է համայնքների սնանկությամբ։ «Գյուղապետարանները միջոցներ չունեն, որպեսզի նոր գրականություն ձեռք բերեն, անգամ չեն կարողանում վերանորոգել մշակույթի օջախները, որոնցում տեղակայված են գրադարանները։ Մարզպետարանն էլ հնարավորություն չունի նրանց օգնելու»,- ասում է նա։

Գիշերային վանդալիզմ

Գիշերային վանդալիզմ Փետրվարի 4-ի գիշերվա ժամը 1:45-ին, Աբովյան 21 հասցեում գտնվող «Ոսկե մարգարիտ» խանութի ապակիները կոտրվեցին։ Դեպքի վայր հասած (ժամը 2:15-ին) ՆԳԲ աշխատակիցները տեղատեսություն կատարեցին՝ իրենց հետ տանելով իրեղեն ապացույցները։ Ահազանգը ստանալուն պես շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, թե նախընտրական քարոզարշավի հետ կապ ունի կատարվածը, որ հավանաբար խանութի տերը հրաժարվել է կպցնել թեկնածուներից որեւէ մեկի

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 5-ին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը եւ Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Վյաչեսլավ Ֆետիսովը սպորտի ոլորտում համագործակցության պայմանագիր ստորագրեցին։ Ինչպես նշված է փաստաթղթում, կողմերն այն ստորագրել են՝ որպես հիմք ընդունելով երկու ժողովուրդների համագործակցությունն ամրապնդելու սկզբունքները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, հավասարության եւ փոխշահավետության

«Հայաստանում ալարում են ծափահարել»

«Հայաստանում ալարում են ծափահարել» Դիրիժոր Տիգրան Սարգսյանի կարծիքով, հայաստանցի երաժշտասերներն ալարում են ծափահարել, այն դեպքում, երբ երաժիշտը լսարանի տպավորությունը համերգից «ստուգում» է ծափահարություններով։ Նա նաեւ գտնում է, որ հայաստանցի հանդիսատեսը չափազանց խստապահանջ է ու որեւէ մեկին չի հաջողվի նրան ցանկացած բան «հրամցնել»։ Հիշեցնենք, որ Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ Տիգրան Սարգսյանը ավարտել է նաեւ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան,

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԸ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԸ Լավ է ուշ, քան՝ երբեք «Այսօր ամենուր եկեղեցիներ են կառուցում, բայց գիտե՞ք, թե ի՞նչ փողերով, ինչպիսի՞ ձեռքերով են կառուցվում այդ եկեղեցիները։ Իսկ այդ կառուցողներն էլ նմանատիպ գործեր են անում զուտ պատմության մեջ մտնելու, հիշվելու համար»,- ասում է բանկային համակարգի անվտանգության ծառայության նախկին պետ, այժմ արդեն ՀՀ ժողովրդական վարպետ Հրաչ Հարոյանը։ Վերջինս

«Ես ինձ տեսնում եմ նախագահի պաշտոնում եւ պառլամենտում»

«Ես ինձ տեսնում եմ նախագահի պաշտոնում եւ պառլամենտում» Հետեւաբար՝ Արամ Հարությունյանին պաշտոն առաջարկելու հարց չի լինի «Ես համոզված եմ, որ մեկ օր ուշացումով նվեր կմատուցեն, իրենց քաղաքական երկիրը կառավարելու իրավունքը կմատուցվի՝ անկախ ամեն ինչից»,- նախագահական ընտրությունները լինելու են նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանի ծննդյան հաջորդ օրը: Նախագահի թեկնածուներից երեքը ծնվել են մինչեւ

ԴԻՄԵՑ «ԵՐԵՍՊԱՇՏՆԵՐԻՆ ԵՎ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ»

ԴԻՄԵՑ «ԵՐԵՍՊԱՇՏՆԵՐԻՆ ԵՎ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ» Մականունավորները՝ ահաբեկչության մասնակիցներ Երեկ «Ազդակ» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպեց ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը, որը ներկայացրեց փետրվարի 4-ին Արտաշատում քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած սադրանքի մանրամասները։ Նա հանդես եկավ հայտարարությամբ։ Մինչ այդ ներկայացրեց Հայկ Բաբուխանյանի առողջական վիճակը, ասաց, որ գալիս է հիվանդանոցից, որ նրա մոտ սկսվել են գլխապտույտներ, որոնք կապված են ուղեղի ցնցման

«Սա պլանավորված քցում էր»

«Սա պլանավորված քցում էր» Գյումրիի Մսի-պահածոների կոմբինատի կոլեկտիվը թերթին հասցեագրած նամակում այսպես է բնորոշել ՀԿԿ Գյումրիի կուսքաղկոմի առաջին քարտուղար Գագիկ Մանուկյանի արարքը, ինչի հետեւանքով կոմբինատը կանգնել է լուծարման փաստի առջեւ։ Ըստ ներկայացվածի, ոմն Արա Կիրակոսյան 2001 թվականի օգոստոսին դիմել է Մսի-պահածոների կոմբինատ (ԲԲԸ)՝ ընկերության արտադրած տավարի մսի պահածոներն իրացնելու առաջարկով։ Քաղաքացին մերժվել է «ճանաչում չունենալու

ԹԱՂԱՊԵՏԸ ՓՈՂՈՑ Է ՆԵՏԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ

ԹԱՂԱՊԵՏԸ ՓՈՂՈՑ Է ՆԵՏԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանի ապօրինի որոշման արդյունքում 16-ամյա Բադալ Հարությունյանը հայտնվել է փողոցում: Պարոն Յայլոյանից ամիսներ շարունակ որեւէ պարզաբանում ստանալու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին: Փոխարենը` մի քանի ամիս առաջ Արաբկիր համայնքի տարբեր վայրերում նախընտրական պաստառներից պարոն Յայլոյանը ժպտում էր` ցանկանալով վերընտրվել թաղապետի պաշտոնում: Հեռուստատեսային նախընտրական հաղորդումներում նա

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆ

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆ Այն թեման, ավելի ճիշտ՝ այն, ինչի մասին պետք է խոսեմ, կարող էր եւ չլինել, եթե մենք լինեինք հավասար պայմաններում կամ գոնե ես դա քեզ ասելու հնարավորությունն ունենայի: Մեղքը քոնն է, որ սա դարձավ հանրության սեփականություն: Բարձրաստիճան պաշտոնյաների մի նեղ շրջանակում դու, ոչ ավելի, ոչ պակաս, հոխորտացել ես, թե «տեսեք էդ Աբրահամյանին ո՜նց եմ

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏՎԱԾ Է»

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐՏՎԱԾ Է» Հետեւելով, թե ինչպես են շտապում Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավում անպայման ներգրավված լինել նրանք, ովքեր ոչ շատ վաղուց գործող նախագահին պատասխանատու էին համարում «Հոկտեմբերի 27»-ի համար՝ հիշեցինք տարիներ առաջ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ասած խոսքերը, թե Վազգեն Սարգսյանը գրեթե չուներ ընկերներ՝ նա ուներ ծառայողներ, որոնք արագորեն վազեցին փնտրելու այլ տեր: Այժմ Վարդան Հարությունյանը հավելեց. «Ժամանակ

«Խաղաղության երաշխիքը Քոչարյանն է»

«Խաղաղության երաշխիքը Քոչարյանն է» Համոզված է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը -Տեղական իշխանությունները հետապնդում են այն շարքային քաղաքացիներին, որոնք ելույթներ են ունենում ընդդիմադիր թեկնածուների հետ հանդիպումների ժամանակ: Ասենք, այդպես եղավ նաեւ այն ժամանակ, երբ Դեմիրճյանի հետ հանդիպումներից մեկում մի գյուղացի քննադատեց Ձեզ՝ պրն Մանուկյան: Արդյոք այսպե՞ս չի ձեւավորվում վախի մթնոլորտը: – Այդ մարդը, որ

«9-ԻՑ ՄԻ ՀՈԳԻ ՉԻ ԱՌԱՋԱՆԱ»

«9-ԻՑ ՄԻ ՀՈԳԻ ՉԻ ԱՌԱՋԱՆԱ» Այս կարծիքին է Վահան Հովհաննիսյանը Թեպետ խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստը տապալվեց, սակայն խորհրդարանական ճեպազրույցները երեկ կայացան։ Խումբ-խմբակցությունները միասնաբար դատապարտեցին Արտաշատում տեղի ունեցած դեպքերը։ ՀՅԴ խմբակցության անունից ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Նախընտրական կամպանիան գնում է իր հունով, եւ հուսով եմ, ոչ մի փորձ՝

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Այդպիսիք կլինեն արտերկրում կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունները, որոնց առնչությամբ մեր հարցադրումներին պատասխանում է ԱԳՆ մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը – Ասացեք խնդրեմ, ՀՀ ԱԳՆ-ն որքանո՞վ է մասնակից լինելու ՀՀ նախագահի ընտրական գործընթացներին, եթե նկատի առնենք, որ դրսում գտնվող մեր հայրենակիցների գոնե մի մասը մասնակցելու է այս ընտրություններին: – ԱԳՆ-ն ընտրական գործընթացներին կմասնակցի միայն այնքանով,

Եկ ու «SOS» մի կանչիր

Եկ ու «SOS» մի կանչիր Ամենայն հավանականությամբ՝ անցյալ շաբաթ օրվանից Արտաշես Գեղամյանի շուրջ «Հ1»-ի հանպատրաստից ստեղծած աժիոտաժը /թեեւ կարծես թե արդեն մարեց/ անձամբ Քոչարյանի ջղագարության արդյունք էր: Քոչարյանին շրջապատող անձինք անհամեմատ ինքնատիրապետող են եւ շրջահայաց՝ նման հակազդման համար: Համենայնդեպս, Ալիկ Հարությունյանը եւ Սերժ Սարգսյանը: Եթե Ալիկ Հարությունյանին կարգադրություն չիջեցվեր հենց նույն օրը Արտաշես Գեղամյան գովազդել

ԿԼԻՉԿՈՅԻ ՀԵՏ ՄԻԱՅՆ ԹԱՅՍՈՆԻՑ ՀԵՏՈ՞

ԿԼԻՉԿՈՅԻ ՀԵՏ ՄԻԱՅՆ ԹԱՅՍՈՆԻՑ ՀԵՏՈ՞ Ամերիկացի ծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը բրիտանացի Լենոքս Լյուիսի հետ ամռանը հավանաբար կայանալիք մենամարտից մի քանի ամիս առաջ կրկին սկսել է ինքնագովազդը։ Նա, մասնավորապես, օրերս հայտարարել է, թե մրցակցին գետնին կտապալի հենց առաջին ռաունդում։ Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին «Երկաթյա Մայքը» անվերապահ պարտություն կրեց Լյուիսից եւ մենամարտից անմիջապես հետո

Քոչարյանը վիլիսից ընկնողը չի

Քոչարյանը վիլիսից ընկնողը չի Ջրհորի պահակին հարցնում են՝ «Համիկ քեռի, որ կոլխոզի նախագահ նշանակենք, կաշխատե՞ս»։ «Ինչ ա, վախում ես վիլիսից ընկնե՞մ»,- պատասխանում է։ Այս անեկդոտը երեկ, «ԱրմենՏելի» արհկոմի համաժողովի ժամանակ պատմեց արհկոմի նախագահ Ռաֆիկ Վարդանյանը ու անկեղծորեն խոստովանեց, որ «ամենադժվարը կոլխոզի նախագահի կամ սովխոզի դիրեկտորի» պաշտոնն էր, որոնք «գիշեր-ցերեկ ռայկոմի ձեռին կրակի մեջ էին՝ պլանների

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՄԱՍԻՆ Գիրքը կոչվում է «Ճշմարտությունից վեր ոչինչ չկա»։ Հեղինակը՝ Արամ Սարգսյան։ Առաջին հայացքից՝ հերթական նախընտրական գիրքն է, որ թեկնածուները ասպարեզ են նետում ընտրություններից առաջ։ Իրականում գիրքը հրատարակվել է դեռ 2002-ի նոյեմբերին եւ ամենից քիչ առնչվում է ընտրություններին։ Իր բուն բովանդակությամբ։ Կամ՝ ընտրություններին առնչվում է այնքան, որքան մենք բոլորս ներգրավված ենք քաղաքականության մեջ՝ իբրեւ

«Մոտավոր կարգով» խոշտանգել են ՆԳ բաժնում

«Մոտավոր կարգով» խոշտանգել են ՆԳ բաժնում 2003թ. հունվարի 28-ին, ժամը 1017211172֊ի սահմաններում քաղաքացիական համազգեստով երկու անձ, առանց ներկայանալու, Վանաձորի Աղյուսագործների 42 հասցեի բնակիչ Վարդան Փարեմուզյանին /ծնված 1985թ. ապրիլի 28-ին/ աշխատանքի վայրից /«Եվա» գեղեցկության սրահ/ տարել են անհայտ ուղղությամբ։ Վարդան Փարեմուզյանի մայրը, նշված օրը /իմանալով, որ տղան աշխատանքի վայրում չէ/ տղային փնտրելու նպատակով զանգահարել է նրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԱՐԴ ՉԻ ՄՆԱՑԵԼ

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԱՐԴ ՉԻ ՄՆԱՑԵԼ «Դիլիջանը եղել է երկրորդ Շվեյցարիա, հիմա սա մի ուրիշ բան ա դառել: Ստեղ էնքան դաչա էին գալիս տուրիստները, որ մենք կռիշների մեջ էինք քնում: Հիմա չկա, մարդ չկա աշխարհում: Մեր երիտասարդները կորած են, չկան, մեծացել ենք, ով տի մեզ պահի»: Փոքրիկ Վազգենին Տավուշի մարզի Նավուր գյուղում 4 տարի առաջ կնքել է

«Մի մասն արդեն քվեարկել է ոտքերով»

«Մի մասն արդեն քվեարկել է ոտքերով» Արմավիրի մարզի (Բաղրամյանի շրջան) Քարակերտ գյուղի բնակիչները նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանին դիմավորեցին աղավնիներ օդ արձակելով, որը խիստ արդիական էր՝ Արտաշատի նախորդ օրվա դեպքերը հաշվի առնելով։ Իհարկե, այստեղ էլ, Արմավիրի մեկ տասնյակի հասնող մյուս բնակավայրերի նման, անպակաս էր աղ ու հացը, գառան մատաղը եւ այլն։ Իսկ Ս. Դեմիրճյանի քարոզարշավների ընթացքում

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՂԵՏԻ ԳՈՏԻ»

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՂԵՏԻ ԳՈՏԻ» Ասաց Ռոբերտ Քոչարյանն աղետի գոտում Շիրակի մարզում երեկ ոչ աշխատանքային օր էր։ Տեղական իշխանությունները հրահանգավորված էին ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին այնպես դիմավորել, որ տպավորությունը լինի չափազանց ջերմ, չափազանց մարդաշատ եւ չափազանց տոնական։ Սակայն թափված ջանքերն իզուր էին։ Իհարկե, Գյումրիի Թատերական հրապարակը մարդաշատ էր, շա՜տ մարդաշատ, Քոչարյանին սատարող պաստառները,

ԵՎՍ ՄԵԿ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ

ԵՎՍ ՄԵԿ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՀՀ ԿԸՀ երեկվա նիստում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Զ.Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հանձնաժողովի ուշադրությունը հրավիրեց նախօրեին Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի արած հայտարարությանը, որ եթե Արամ Սարգսյանը մեկնի Արտաշատ քարոզարշավի, կարող է մարդասպանություն լինել, եւ, որ ինքը չի կարող երաշխավորել Ա.Սարգսյանի անվտանգությունը: «Իրավապահ մարմիններին դիմեք: Մենք այդպիսի գործառույթներ չունենք»,- խորհուրդ տվեց

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031