Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆ

Փետրվար 07,2003 00:00

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆ Այն թեման, ավելի ճիշտ՝ այն, ինչի մասին պետք է խոսեմ, կարող էր եւ չլինել, եթե մենք լինեինք հավասար պայմաններում կամ գոնե ես դա քեզ ասելու հնարավորությունն ունենայի: Մեղքը քոնն է, որ սա դարձավ հանրության սեփականություն: Բարձրաստիճան պաշտոնյաների մի նեղ շրջանակում դու, ոչ ավելի, ոչ պակաս, հոխորտացել ես, թե «տեսեք էդ Աբրահամյանին ո՜նց եմ կզեցնելու» (ներողություն եմ խնդրում բառի համար՝ այն ինձ պարտադրված է): Երբ այդ մասին ինձ հայտնի դարձավ՝ առաջին զգացումս զարմանքն էր: Դու երբեք այդ աստիճանի գռեհիկ չես եղել: Սովորությանդ համաձայն՝ ստվերում մնալով հանդերձ, ժամերով, օրերով, երբեմն՝ տարիներով համբերատար սպասել ես քո զոհին: Հետո որոշեցի բանի տեղ չդնել եւ արհամարհել: Հավատացնում եմ՝ չստացվեց: Անքուն գիշերներ եմ անցկացրել ու ամեն պահ ինձ հարց տվել՝ ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով: Ու եթե իմ մեջ նախկին մարզպետի, նախկին քաղաքապետի, նախկին նախարարի՝ մի խոսքով, նախկին պետական այրի մասնիկները հորդորում են՝ բանի տեղ մի՛ դիր, ամո՛թ է, սադրա՛նք է, մի՛ իջիր այդ մակարդակին, ապա նոր-արեշյան ծագումս, քաղաքի տղա լինելու հանգամանքն ինձ խեղդում է եւ ստիպում պատասխանել պարտադրված մակարդակով՝ կարճ ու կոնկրետ. «…» (նշված բառը չենք հրապարակում՝ էթիկական նկատառումներից ելնելով, սակայն իմաստը մոտավորապես կարելի է փոխանցել «կոկորդիդ կմնա» արտահայտությամբ- «Առավոտ»): Եվ վերջապես՝ հասկացիր, Սե՛րժ, որ եթե քեզ չեն սիրում, հայհոյում են եւ նույնիսկ անիծում՝ դրա պատճառը Սուրեն Աբրահամյանը չէ, այլ հասարակության համար չարիք դարձած քո կերպարը (զոն նայողի, հանրապետության ամենամեծ փողատերի եւ այլն): Մի խնդրանք. քո անմիջական հովանավորությունից օգտվող, մոր կաթ չկերած մի քանի տականքներ (ուսադիրներով եւ կրիմինալ) այստեղ-այնտեղ հայտարարում են, որ շեֆը թույլ տա՝ Աբրահամյանին կխփենք, կգյուլլենք, այսպե՜ս կանենք, այնպե՜ս կանենք…8230Սաստի՛ր դրանց եւ հանգիստ թող ինձ. առանց այն էլ՝ մեղքդ շատ է: Հարգանքներով՝ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել