Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՎԱՐՏՈՎ

Փետրվար 08,2003 00:00

ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՎԱՐՏՈՎ Նախորդ շաբաթվա քննարկման թիվ մեկ թեման «Օրակարգում» Սերժ Սարգսյանի եւ Արտաշես Գեղամյանի հանդիպումն էր: Խոստովանենք, որ այն հանդիսատես ունեցավ առաջին հերթին այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանն էր զրուցակիցներից մեկը: Արտաշես Գեղամյանի լալահառաչ ելույթներից վաղուց թոշնել են բոլորի ականջները: Ի սկզբանե զրուցակիցների կարգավիճակային անհամապատասխանություն կար. Սերժ Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, այժմ նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Ռ.Քոչարյանի նախընտրական շտաբի պետ, իսկ Արտաշես Գեղամյանը՝ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի թեկնածու: Ավելին, Ս. Սարգսյանը մամուլում աչքի է ընկել իր քչախոսությամբ, Գեղամյանը, ընդհակառակը՝ ինքնագով շատախոսությամբ: Այստեղ տեղին է եւս մեկ անգամ հիշել, որ Գեղամյանը, այնուամենայնիվ, հին «աբիժնիկ» է, քանզի իշխանությունները նրան քանիցս հուսախաբ արին՝ ոչ քաղաքապետ նշանակեցին, ոչ վարչապետ: Գեղամյանն «Օրակարգի» հանդիպման ընթացքում բանեցրեց հռետորական իր ողջ պաշարը՝ սկսած ռեպլիկներից՝ մինչեւ դեմագոգիա: Եվ նա ճիշտ էր. դա սովորական հանդիսատեսի վրա մեծ ազդեցություն է թողնում: Սակայն ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չգնաց այդ հանդիպմանը, այլ Ս.Սարգսյանը: Սովորական հանդիսատեսը մտածում է Գեղամյանի պես. «Վախեցա՛վ»: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց Գեղամյանի խոսքում բերված օրինակների ճշմարտացիությանը: Գեղամյանը նույն ոճով էր «Օրակարգում» ընտրարշավ անում, ինչ Քոչարյանը, որը երաժշտական կամ տեքստային գովազդավահանակներում ներկայացվում է իբրեւ Երեւանը կառուցող՝ Թամանյանից հետո, աղետի գոտին վերականգնող, պատերազմի միակ հաղթող, Գեղամյանն էլ՝ Դավթաշենը, Նորքի 8172րդ, 9172րդ զանգվածները կառուցող… Այնուամենայնիվ, Գեղամյանն անընդհատ հիշում էր, թե տաղավարում ում հետ է զրուցում եւ դրանից հուզված, Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետին դիմում էր անուն172հայրանունով ու որոշակի վախվորածությամբ՝ անընդհատ շողոքորթելով, թե «Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատելով, հումորի զգացումը չեք կորցրել»։ Գեղամյանն ավելի խորն է մտածում՝ ընտրություններում ձախողվելու դեպքում, այնուամենայնիվ, ամեն ինչից չզրկվել։ Այս օրերին այդ հանդիպման մասին տեսակետներ հնչեցին, թե Գեղամյան172Սերժ Սարգսյան հանդիպումն իշխանությունների կողմից նախագծված էր հատուկ նպատակներով։ Մի տեսակետով՝ որպեսզի Գեղամյանը դիտվի172գովազդվի որպես ընդդիմության միասնական անփոխարինելի թեկնածու։ Մեկ այլ տեսակետով, որն ավելի հավանական է, այդ հանդիպման նպատակը Գեղամյանի գովքն էր, Սերժ Սարգսյանի հետ բանավեճի մեջ Գեղամյանի հաղթանակած երեւալը։ Դրանով հնարավոր է ընդդիմության ձայները կիսել Քոչարյանի երկու՝ առավել հավանական, մրցակիցների միջեւ։ Այն, որ Ս. Սարգսյանը լեզվակռվից պարտված դուրս եկավ, անվիճելի է. նա կուլ տվեց խայծը՝ բանավեճի մեջ մտնելով մեկի հետ, որը հայտնի է իր հռետորական ոճով։ Սերժ Սարգսյանին հրապարակավ լեզվամարտում հաղթելը Գեղամյանի համար ընտրարշավում շահարկելու մեծ նյութ է, քանի որ այս պարագայում նա «հաղթեց» իշխանության թիվ մեկ մարդկանցից մեկին, որը նույնն է թե՝ Ռոբերտ Քոչարյանին։ Այստեղ շատ տարօրինակ դեր էր ստանձնել լրագրող Վ. Հովհաննիսյանը, որը Կենտրոնական բանկի նախագահի խորհրդականն է նաեւ։ Նա մոռացավ, որ ոչ թե ինքն է նրանց կաբինետում, այլ նրանք են իր հյուրը եւ ինքն է իրավիճակի տերը։ Քիչ էր մնում ներողություն խնդրեր «Օրակարգի» տաղավարում իր գտնվելու համար, որի արդյունքում ԿԲ խորհրդականը Գեղամյանի կողմից արժանացավ «մանուկ» որակմանը։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել