Օրվա լրահոսը

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՂԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՂԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ժամանակակից մարդու կյանքը անհնար է պատկերացնել առանց բազմապիսի դեղորայքային միջոցների։ Վերջին հարյուրամյակի ընթացքում համադրված պատրաստուկները հնարավորություն են տալիս դարմանել նախկինում անբուժելի համարվող շատ հիվանդություններ, զգալիորեն երկարացնել խրոնիկական հիվանդների կյանքը։ Սակայն հիվանդությունների դեմ տարած այդ խոշոր հաղթանակը մթագնում է դեղորայքի կողմնակի ազդեցության հետ կապված ախտաբանական երեւույթներով։ Այդ երեւույթների մի կարեւոր զանգված

ԳՐՈՀՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼԸ»

ԳՐՈՀՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼԸ» Փետրվարի 27-ին «ԱրմենՏելի» տեխնիկական գծով տնօրեն Անդրեաս Վորվոլակոսի եւ ընկերության անվտանգության ծառայության աշխատակցի միջեւ ծագած վեճն էլ ավելի էր սրել շենքի ներսում «հայ-հունական» հարաբերությունները։ Անվտանգության աշխատակիցը ծառայողական պարտականությունների համաձայն փորձել էր խոչընդոտել Ա. Վորվոլակոսի մոտ բարձրացող մարդուն, քանի որ նա անցագիր չէր ունեցել։ Ինչի հետեւանքով պրն Վորվոլակոսը խիստ զայրացել էր եւ աշխատակցի

«Ով կանուխ զարթնում»՝ համատիրություն է ստեղծում

«Ով կանուխ զարթնում»՝ համատիրություն է ստեղծում «Սրանց վուր տա՜մ՝ մեկելներո՞ւն ինչ ասիմ» «Առավոտի» 14.07.2001թ. «Հրաման տանք, որ դատարան դիմե՞ք» հոդվածում նշել էինք, որ Վանաձորի «Բազում» թաղամասի թիվ 2 ՓԲԸ-ի (նույն ինքը՝ ԲՇՏ) 18 աշխատողներ դիմել են Լոռու մարզի 1-ին ատյանի դատարան՝ հիմնարկի լուծարման հետ կապված իրենց աշխատանքային ճակատագիրը ճշտելու եւ աշխատավարձերի՝ նախկինից եկող պարտքերի մարման

ՋՈՒՐԸ ՏՎԵՑԻՆ

ՋՈՒՐԸ ՏՎԵՑԻՆ «Առավոտի» հեռախոսակռիվներից հետո Հարավ-արեւմտյան Ա-2 թաղամասի 10/1, 10/2, 10/3 շենքերի բնակիչները փետրվարի 12-28-ը զրկված էին խմելու ջրից։ Բարձրահարկ շենքերի բնակիչները օրեր շարունակ դույլերով ջուր էին կրում եւ, ահուդողով դրանք տեղավորելով առանց այդ էլ գերծանրաբեռնված եւ սարսափելի տեսք ունեցող վերելակում, մի կերպ յոլա գնում։ Մարդկանց բողոքներին առաջին պահին կարծես թե արձագանքեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ջրմուղ-կողույու

Եվս մի բանկային «ամուսնություն»

Եվս մի բանկային «ամուսնություն» Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի բանկային համակարգում եւս մի խոշորագույն իրադարձություն տեղի կունենա։ Որոշակի շրջանակներում արդեն լուրեր են պտտվում, որ «Հայագրոբանկը» եւ «Հայէկոնոմ» բանկը եւս միավորվելու են։ Հնարավոր է, որ այս երկյակը համալրվի եւս մեկ բանկով, որի անունն առայժմ չի հրապարակվում։ Անցած տարվա սնանկ ճանաչված 8 բանկերը եւ բանկային համակարգում ներկայումս ընթացող

ՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ

ՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ «Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի միացումը առաջին հայացքից հմուտ, բայց իրականում, վերլուծությունները ցույց են տալիս, որ ռիսկային քայլ է՝ ծագած խնդիրը լուծելու համար։ Նկատի են առնվում ոչ միայն բազմաթիվ ավանդները, այլեւ պետության միջոցներից տրված 5,5 մլն դոլարի համակարգային վարկը։ Որը, շեշտենք, ոչ թե ներդրում է, այլ վարկ։ Իսկ բանկին նախեւառաջ ներդրում է անհրաժեշտ, հաշվի

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՅՐ ԳՈՐԾԱՐԱՆԸ

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՅՐ ԳՈՐԾԱՐԱՆԸ Իմ մայր Հայաստան, ասում են, որ դու ինձ սիրում ես` քո ամբողջ սահմանադրությամբ: Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Կալանավայրերի գրականությունը» գրքից Ամենահայտնի ջուրը Ցանկացածս էլ վստահ է, որ ամենահայտնի ջուրը Ջերմուկն է: Երեւի հենց այս պատճառով էլ այսօր Ջերմուկի շշալցմամբ, պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալներով, զբաղվում է 20-40 կազմակերպություն: Ժամանակին կար ընդամենը մեկ գործարան,

Բենզալցակայանների, օբյեկտների հայրենիքս

Բենզալցակայանների, օբյեկտների հայրենիքս Փաստորեն, Երեւանի փողոցներով անցնելիս, քաղաքապետը եւ ճարտարապետը նկատել են, որ բենզալցակայանների խիստ քչություն կա… Ի՞նչ անել… Չկա՝ կլինի՛… Մի քանի կենտրոնական մայրուղիներ կապույտ կտորներով ծածկված են, շինարարներ են աշխատում, ծառեր են կտրվում կամ տեղափոխվում, մայթեր են լայնացվում կամ ընդհակառակը՝ նեղացվում… Թամանյանը, հաստատ, նման «վառ» գաղափարներ ո՛չ իր նախագծերում, ո՛չ աշխատություններում, ո՛չ էլ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅՈՒՄ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐՆ ԵՆ «ԸՆԴՈՒՆԵԼԻ»

ԿՈՌՈՒՊՑԻԱՅՈՒՄ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐՆ ԵՆ «ԸՆԴՈՒՆԵԼԻ» Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանը մինչ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի (որը համարժեք է ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալի պաշտոնին) պաշտոնին անցնելը աշխատել է ՆԳ քննչական բաժանմունքի պետ, ԱՆ զագսերի վարչության պետ։ 1996-ից Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ է։ Այս պաշտոնին նշանակման սկզբնական օրից, մամուլը արձանագրեց երկու միտում.

ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ. Ո՞Վ, ԻՆՉՔԱ՞Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ. Ո՞Վ, ԻՆՉՔԱ՞Ն Ըստ ԱՄՆ-ում լույս ընծայվող «Համաշխարհային ալմանախ-2002» տեղեկատուի Պատերազմները չարիք են մարդկության համար։ Ինչպես խուսափել այդ արհավիրքից հարցը ամենուր մտահոգիչ է եւ կարծես առայժմ լիարժեք պատասխան չի գտնում։ Քաղաքագետներից ոմանք հարցի հանգուցալուծումը տեսնում են, ինչքան էլ դա տարօրինակ հնչի… ի հաշիվ առանձին վերցրած յուրաքանչյուր երկրի ռազմական հզորացման։ Որ երկու հզորների բախումը անմիտ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ Հայկական, վրացական եւ ադրբեջանական գործոնները Կովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումներում: «Ռեգիոնը» ներկայացնում է հայացքներ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից: Հայացք` Հայաստանից Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, չճանաչված մի շարք պետությունների անկախության առաջին իսկ տարիներից ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ձգտում էին Հարավային Կովկասը դիտարկել որպես աշխարհաքաղաքական մի միասնական տարածաշրջան: Քաղաքական գործընթացների եւ ընդհանրապես ողջ

ԵՐԵՎԱԿՎՈՂ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ.

ԵՐԵՎԱԿՎՈՂ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ. Ստեփան Դեմիրճյան Այս հոդվածը ժամանակագրական առումով պետք է հաջորդեր «Ռոբերտ Քոչարյան. նախագահական դիմանկարի լուսաստվերը» հրապարակմանը: Մտայնությունը թափանցիկ ակնարկը չէ, թե ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը: Ստեփան Դեմիրճյանի հետ ծանոթության ողջ ընթացքում միայն մեկ անգամ՝ 2000-ին եմ հարցրել իր՝ հնարավոր նախագահ լինելու մասին, եւ պատասխանը մեջբերված է այս հոդվածում: Հետագայում երբեւէ այլեւս անդրադարձ

Միավորագիր

Միավորագիր «Նոր ուղու» այսօրվա անելիքը, որը կմիավորի մեզ ու կդառնա ելք՝ վիճակից։ Պաշտպանված քաղաքացի, զարգացող հասարակություն, հարեւան ժողովուրդների հետ լիարժեք համակեցություն։ Մեր ներկան դարձել է անապագա։ Մարդիկ չեն հավատում Հայաստանում նկատելի դրական փոփոխություններին. նրանք կա՛մ արտագաղթում են Հայաստանից, կա՛մ միայն դժգոհում են։ Այո՛, Հայաստանում համապարփակ ճգնաժամ է, իսկ ճգնաժամերն են, որ ստիպում են խելամիտ գործել։

«ԳԱՌՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»

«ԳԱՌՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ» Քաղաքակիրթ ժողովուրդների, պետությունների զարգացման գործընթացում եկեղեցիները ունեցել են եւ ունեն մեծ նշանակություն: Կախված պատմական ժամանակահատվածից, նրանց դերը երբեմն նվազել է, երբեմն լիազորություններով գերազանցել պետությանը, երբեմն ունեցել է բացասական երանգ, սակայն միշտ մնացել է էական՝ օգտագործված եւ չօգտագործված հնարավորություններով: Այսօր այնպիսի տպավորություն է, որ եվրոպական եկեղեցին՝ ի դեմս Հռոմի պապի, գիտակցում եւ իրականացնում է

Գեներալը կվերընտրվի՞

Գեներալը կվերընտրվի՞ ԵԿՄ համագումարն՝ ըստ կազմակերպության կանոնադրության, պետք է տեղի ունենար դեռ անցյալ դեկտեմբերին: Բայց, թերեւս, հաշվի առնելով ԵԿՄ վարչության նախագահի եւ առանձին անդամների նկատմամբ երկրապահների պատկառելի մասի բացասական վերաբերմունքը, կազմակերպության իշխանամետ ղեկավարությունը հակված էր ամեն ինչ անել այն ձգձգելու համար: Նրանք մտավախություն ունեին, որ այդ ժամանակահատվածում, որը համընկնում էր վարչության անդամ Մ.Սաղաթելյանի կալանավորմանը, իրենք

ԿԱՐՄԻՐՆԵՐԻ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ԲԱՑՎԱԾ Է

ԿԱՐՄԻՐՆԵՐԻ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ԲԱՑՎԱԾ Է Ընկերները սկզբունքայի՞ն կնճիռներ ունեն Ազգային համաձայնության ճակատի ստեղծումը եւս ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլ. Դարբինյանի մտահղացումն էր։ Սակայն պրն Դարբինյանի պատասխանն այնքան էլ համոզիչ չէր «Առավոտի» հետեւյալ հարցին. ինչո՞ւ եւ ինչպե՞ս եղավ, որ բազմահազարանոց Կոմկուսն իր շարքերում չգտավ առողջապահության համապատասխան նախարարի թեկնածու եւ առաջարկեց Արարատ Մկրտչյանի թեկնածությունը։ Մանավանդ՝ Կոմկուսը հայտարարել էր,

ՓՐԿԵԼ «ԴԵԳԵՆԵՐԱՏ»-ԻՆ

ՓՐԿԵԼ «ԴԵԳԵՆԵՐԱՏ»-ԻՆ Մեծարգո Դատարան. Այսօր վճռվում է հայ հասարակության համար շրջադարձային նշանակություն ունեցող մի հարց՝ վիրավորական բովանդակություն ունի՞ արդյոք «դեգեներատ» բառը: Կախված նրանից, թե ինչ վճիռ կընդունի Դատարանը, կորոշվի «դեգեներատ» բառի հետագա ճակատագիրը: Արդ, խնդրում եմ հաշվի առնել, որ ամբաստանյալը, դժբախտաբար, ստացել է հայկական կրթություն, իսկ տուժողը, բարեբախտաբար՝ ռուսական: Ամբաստանյալը «դեգեներատ» բառն օգտագործել է՝ ամբողջ

Քիուեսթյան սկզբունքները հայտնի են

Քիուեսթյան սկզբունքները հայտնի են Գաղտնազերծում է պաշտպանության նախկին նախարարը «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթի հետեւյալ հարցին՝ «Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասել էր, որ խաղաղության գինը կարող է լինել որոշ տարածքների վերադարձը: Նաեւ խոսում էր կոմունիկացիաների մասին: Սա արդյոք ա՞յն չէ, ինչի մասին դուք շարունակ խոսում եք», Վաղարշակ Հարությունյանը պատասխանել է. «Այսօր մենք գտնվում ենք ոչ հայանպաստ լուծման

ԿԱՄՈՎԻՆ ՔԱՑՈՒ ՏԱԿ ԸՆԿՆՈՂԸ

ԿԱՄՈՎԻՆ ՔԱՑՈՒ ՏԱԿ ԸՆԿՆՈՂԸ Նման պատահական զուգադիպություններ չեն լինում, որ նույն օրերին ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններով «մեկ քայլ ետ գնալու» անհրաժեշտության մասին, ե՛ւ «Օրինաց երկիրն» ԱԺ ներկայացրեց նման փոփոխություններով մի օրինագիծ, որով ոչ թե մեկ, այլ 100 քայլ ետ ենք գնում։ Ըստ այդմ, «Օրինաց երկրի» նախագահը հոժարակամ ստանձնեց այն դերը, որից

ՆԱ ԳՆԱՑ՝ ՀՖՆ-ԻՑ ՑՆՑՎԱԾ

ՆԱ ԳՆԱՑ՝ ՀՖՆ-ԻՑ ՑՆՑՎԱԾ Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում շվեյցարաբնակ դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ, ՀՀ ֆիլհարմոնիկ նվագախումբը հնչեցրեց Բեթհովենի 7-րդ եւ Բրամսի 3-րդ սիմֆոնիաները։ Մաեստրոն դիրիժորության դասեր է առել Արփադ Գերեզից (Ժնեւ) եւ Կառլ Օստերռայխերից (Վիեննա)։ Ճանաչվել է Ռումինիայի թիվ 1 դիրիժոր։ Աշխարհահռչակ Կառլո Մարիա Ջուլինիի կողմից հաճախ հրավիրվում է Միլան եւ Ֆլորենցիա։ Ղեկավարել է բազմաթիվ

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐՈՏ ԿԱՄՈՒՐՋԸ

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐՈՏ ԿԱՄՈՒՐՋԸ Յուրաքանչյուր պետության տնտեսության զարգացման գործում խիստ կարեւոր են հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ երկաթուղին եւ ավտոճանապարհները, որոնք կենդանի օրգանիզմի արյունատար երակների պես իրար են կապում կենտրոնն ու ծայրամասերը, բնակավայրերն ու արդյունաբերական տեղամասերը։ Չնայած սոցիալական ծանր պայմաններին, արդյունաբերության ու շինարարության կաթվածահար վիճակին՝ լայն թափ է առել ավտոտրանսպորտը՝ հատկապես ուղեւորատար երթուղային տաքսիները։ Լուսակերտից Երեւան կարելի

Գարնանային ծառատունկի իմաստը էլ ավելի կիմաստավորվի, եթե…

Գարնանային ծառատունկի իմաստը էլ ավելի կիմաստավորվի, եթե… Ասում են, եթե մարդը իր գոյության ընթացքում գոնե մի տուն է կառուցել, երեխաներ է ունեցել եւ ծառեր է տնկել, կնշանակի իզուր չի ապրել։ Սակավանտառ հայոց աշխարհում ծառատունկը միշտ էլ խրախուսվել է, անկախ նրանից, թե ով է այն կատարել։ Ըստ ՀՀ բնության պահպանության նախարարության հաղորդած նախնական տվյալի, այս տարի

Ֆուտբոլի եվրոպական գավաթների խաղարկություններում

Ֆուտբոլի եվրոպական գավաթների խաղարկություններում Կայացան ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային երկրորդ մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումները։ Տասնվեց ակումբներն այս փուլում պայքարում են իրենց ենթախմբերում երկու առաջին տեղերը գրավելու համար, որպեսզի քառորդ եզրափակիչում հանդես գալու իրավունք ստանան։ Այդ հանդիպումները կայանալու են ապրիլի 2-3-ին եւ 9-10-ին։ Կիսաեզրափակիչի խաղերը նշանակված են նույն ամսի 23-24-ին, ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին։

Մեզ մոտ շոու կա, բիզնես չկա

Մեզ մոտ շոու կա, բիզնես չկա Անցյալ տարի՝ «Երգ-2001» մրցանակաբաշխությունում, «Երգի լավագույն մեկնաբան» անվանակարգում տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Ռոլան Ռեյը։ – 97 թվականից պրոֆեսիոնալ բեմում եք։ Ունեք կոնսերվատորիական կրթություն եւ, չնայած երիտասարդ տարիքին, 2000 թվականին հիմնել եք պրոդյուսերական կենտրոն, նաեւ «Տորնադո» դիսկո-ակումբի գլխավոր պրոդյուսերն եք։ – Ամեն ինչ ճիշտ է։ Կարիերայիս հենց սկզբից, անցյալում մտերիմ

ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՐԸ

ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՐԸ 35 տարի առաջ Հայաստանում գարնան գալուստը նշանավորվեց նոր ամսագրի ծնունդով, որի անունը՝ «Գարուն», լիովին համահունչ էր նրա բերած թարմությանը, նոր մտքերի, գաղափարների, նոր ոճի եւ նոր էներգիայի հոսքին։ Այն ժամանակվա մամուլի ընտրանու մեջ «Գարունն» անմիջապես ունեցավ իր առանձնահատուկ տեղը, իր ընթերցողին եւ մինչ օրս իրեն հատուկ հզոր հնչեղությունը։ Այս 3,5 տասնամյակի ընթացքում

Գյուղացին իբրեւ պատասխանող

Գյուղացին իբրեւ պատասխանող Դեռեւս անցյալ տարի Այգեզարդ գյուղի 170 թոշակառուների ստորագրությամբ դիմում ստացվեց։ Գրում էին, որ ՀՀ ՍԱՊՀ-ի Արտաշատի տարածքային կենտրոնի աշխատակիցը գնացել է գյուղ եւ թոշակառուներից պահանջել կամովի ամիսը 500-ական դրամ նվիրեն կենտրոնին, որ այն գոյատեւի։ Իհարկե, ոմանք հավատացել ու ստորագրել են աշխատակցի առաջարկած թղթի տակ, մտածելով, որ եթե կենտրոնը սնանկացել է, իրենցից չքավոր

«ՀԻՄԱ ԵՍ ՈՒ ԴՈՒ ԻՋՆԵՆՔ ՕՐԵՆՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ՞Ն»

«ՀԻՄԱ ԵՍ ՈՒ ԴՈՒ ԻՋՆԵՆՔ ՕՐԵՆՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ՞Ն» Նեղացել է քննության համար միջնորդող ուսանողուհու եղբայրը, երբ դասախոսը խնդրել է քննության օրը փոխելու համար դեկանատից գրավոր թույլտվություն բերել, ինչպես կարգն է։ Մեր պաշտոնյաներն էլ չեն ուզում իջնել օրենքի մակարդակին՝ ցանկացած, թեկուզեւ շատ լավ, օրենքի գոյությունը դարձնելով անիմաստ։ Թեմային շատ հարմար պատմությունը հիշեց եւ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ

Արգելված «տեսախցիկ»

Արգելված «տեսախցիկ» Անշուշտ՝ կարեւոր է, որ մարդկային զոհեր չկան։ Դե, մենք էլ «երջանկությունից» տեղներս չենք կարողանում գտնել, այս էլ քանի օր է՝ (փետրվարի 10-ից) քիչ է մնում ուռա՜ բղավենք։ Իսկ որ առաջին կարգի հաշմանդամ, երեք անգամ կաթվածահար եղած ծեր կինը վախից դողում եւ հինգ րոպեն մեկ միզում էր տակը, դա կարեւոր չէ՞։ Որ Փավստոս Բուզանդի

ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԱՎ, ԿԱՄ՝ ՈՉԻՆՉ

ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԱՎ, ԿԱՄ՝ ՈՉԻՆՉ «Ֆինանսների նախարարը բանկերի միայն լավի մասին պիտի խոսի»,- հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը։ Եվ հիմնավորեց. իր խոսքը կարող է վնասել լավ վիճակում գտնվող բանկերին։ Սա այն ոլորտն է, որին շատ մարդիկ են առնչվում՝ հատկապես ավանդատուներ։ Պրն Խաչատրյանին ուրախություն էր պատճառել ԿԲ-ի արձագանքը «Արդշինբանկի» դեպքերին։ Ավելին, նա գովելի է համարում

«ՈՐՊԵՍ ՀԱՅ ԵՎ ԱՐՎԱՄՈԼ»

«ՈՐՊԵՍ ՀԱՅ ԵՎ ԱՐՎԱՄՈԼ» Ֆրանսիայի հայ արվամոլների եւ լեսբուհիների ընկերակցությունը (AGLA) փետրվարի 23-ին բաց նամակով դիմել է Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանին։ Այդ ընկերակցության նախագահ Միշա Մերուժյանի նամակում խորը մտահոգություն է հայտնվում այն իրողությամբ, որ 2001-ին Հայաստանում 7 արվամոլ է սպանվել (այս տեղեկությունն AGLA-ն քաղել է «Արմինֆոյին» Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի հարցազրույցից եւ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930