Օրվա լրահոսը
Պատերազմի կուսակցության առաքելությունը
Պատերազմի կուսակցության առաքելությունը Ապացուցված է, որ միամտության արդյունքները շատ հաճախ ավելի ողբերգական են լինում, քան դավաճանության: Հայաստանյան ձեռնարկությունները ռուսներին հանձնելու պայմանագիրը խայտառակ նահանջ է: Գազի դիմաց նման պարտք մենք երբեւէ չենք ունեցել, ինչը կարող են վկայել եւ՛ ներկա, եւ՛ նախկին կառավարությունների անդամները: Հայաստանը պաշտոնապես սնանկ չի ճանաչվել, սակայն նրա ունեցվածքն առգրավվում է պարզագույն սպառնալիքի տակ.
«ՆՊԱՏԱԿ ԵՆՔ ԴՐԵԼ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԲՈԼՈՐ ՍՈՑԻԱԼԻՍՏԱՄԵՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
«ՆՊԱՏԱԿ ԵՆՔ ԴՐԵԼ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԲՈԼՈՐ ՍՈՑԻԱԼԻՍՏԱՄԵՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» «Առավոտի» հարցազրույցը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, «Սոցիալիստական Հայաստան» միավորման կապերի պատասխանատու Ջորջ Հակոբյանի հետ -Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական դաշտը եւ դրանից բխող ի՞նչ խնդիրներ է դնում իր առջեւ «Սոցիալիստական Հայաստան» միավորումը միջկուսակցական ոլորտում։ – Հայաստանի ներքաղաքական դաշտի գնահատականը վաղուց արդեն տրվել է։ Ես կխոսեմ միայն
Մոսկվան չպահանջեց պարտքերը
Մոսկվան չպահանջեց պարտքերը Այստեղ հարաբերություններն ավելի գործընկերային են եւ ոչ ճորտատիրական Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախօրեին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել էր, թե 2002-ը կդառնա Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների խորացման տարի: Այդ ուղղությամբ առաջին քայլը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, եղել էր 2001-ի հունվարին նախագահ Պուտինի Ադրբեջան կատարած այցը, որը դարձել էր երկկողմ հարաբերությունների անշրջելիության գրավական:
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊԱՇՏՊԱՆՈՒՄ» ՄԱՄՈՒԼԸ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊԱՇՏՊԱՆՈՒՄ» ՄԱՄՈՒԼԸ Հաշվի առնելով, թե լրագրողների դեմ ոտնձգությունների նկատմամբ դատախազությունը մշտապես ինչ վերաբերմունք է դրսեւորում՝ ուղղակի հուզիչ էր կարդալ Մուշեղ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներից մեկը։ Մուշեղ Սաղաթելյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ նշված է, որ նա «կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, առանձին հանդգնությամբ խափանել է Մ. Մկրտչյանից հարցազրույց ստացող «Նովոյե վրեմյա» լրագրի թղթակից
Վեհափառը լավատես է
Վեհափառը լավատես է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, պատասխանելով Անթիլիասի կողմից հրահրվող խմորումների, Կանադայում թեմի ստեղծման եւ այլնի վերաբերյալ «Առավոտի» հարցերին, մասնավորապես ասաց. «Ինչպես արդեն ծանուցել ենք, մենք մեր մտահոգությունն այդ առնչությամբ արտահայտել ենք Գերագույն հոգեւոր խորհրդի գրությամբ՝ ուղղված Արամ Առաջին կաթողիկոսին եւ ներկայիս աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանանք փոխհասկացողությամբ լուծել այդ խնդիրը
«ԴՈ՛ՒՔ ԱՍԱՑԻՔ»
«ԴՈ՛ՒՔ ԱՍԱՑԻՔ» Մեկ տարի է, ինչ սկսվել է «27»-ի դատավարությունը։ Շարունակում ենք զրույցի շարքն այս թեմայով եւ ներկայացնում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի հետ զրույցը։ -Լրանում է «27»-ի դատավարության մեկ տարին։ Իմ դիտարկմամբ, այն որեւէ նոր բան չի բացահայտել, եւ նաեւ հասարակության լայն շերտի կարծիքն է, որ կատարվողը շոու է, եւ «27»-ը
ԿԻՆՆ ԱՐԵՎ Է
ԿԻՆՆ ԱՐԵՎ Է Արդեն 7 տարի է, ինչ Կամերային թատրոնում գործում է Fe պատկերասրահը։ Սկզբում այնտեղ ցուցադրվել են հանրաճանաչ, իսկ այնուհետեւ՝ բազմաթիվ սկսնակ նկարիչների գործեր։ Ինչպես նշեց պատկերասրահի տնօրեն, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ի տարբերություն հանրապետության մյուս ցուցասրահների, այս սրահի այցելուների թիվն ավելի մեծ է, քանի որ այստեղ գալիս է նաեւ թատրոնի հանդիսատեսը։ Հունվարի 24-ին Fe
38 մահապարտներին հուզող հարցը
38 մահապարտներին հուզող հարցը Մեծարգո պրն Քոչարյան, հարգարժան պետական այրեր, այս նամակիս երեւան գալու հանգամանքն այն է, որ ես մի քանի օր առաջ գնացել էի քննչական թիվ 1 մեկուսարան՝ որդուս տեսակցելու, որը արդեն մի քանի տարի է՝ դատապարտվել է մահապատժի։ Մեր զրույցի ժամանակ որդիս խնդրեց, որ դիմեմ Ձեզ։ Քանի որ հասարակ մահկանացուի համար Ձեզ անձամբ
Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ
Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ Կառուցվածքային փոփոխություններից հետո Դիլիջանի «Իմպուլս» գործարանում առանձնացման եղանակով ստեղծվեցին երեք՝ «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան», «Դիլիջանի առողջարանային համալիր» եւ «Իմպուլս» ԲԲ ընկերությունները։ Վերջինը «Իմպուլս» ՓԲԸ-ի իրավահաջորդն է, իսկ առաջին երկու ընկերությունները գործարանի նկատմամբ որեւէ պարտավորություն չունեն։ Հիշյալ ընկերություններից եւ ոչ մեկը ներկայումս չի աշխատում։ Թերեւս «Իմպուլսի» տնօրինությունը քայլեր է կատարում արտադրական նոր
Արտը՝ խախուտ, մահանեն՝ կարկուտ
Արտը՝ խախուտ, մահանեն՝ կարկուտ Ընթերցելով «Եվրամիությանն անդամակցելու գինը» հոդվածը («Առավոտ», 19.01.02) այն տպավորությունն է ստեղծվում, որ հայրենի իշխանությունները լավը չեն, որովհետեւ վատն է Եվրամիությունն ինքը։ Մտահոգության թեման հայկական ատոմակայանի փակման առումով այս կազմակերպության դիրքորոշումն է։ Ինչ-ինչ ընդհանուր դատողություններից հետո հոդվածի հեղինակը գրում է. ելնենք անվիճելի դրույթներից։ Որոնք են դրանք ըստ հեղինակի, որ կարող են վտանգել
ՌՈՒՍԼԱՆ ՊՈՆՈՄԱՐՅՈՎԸ՝ ԱՇԽԱՐՀԻ 16-ՐԴ ՉԵՄՊԻՈՆ
ՌՈՒՍԼԱՆ ՊՈՆՈՄԱՐՅՈՎԸ՝ ԱՇԽԱՐՀԻ 16-ՐԴ ՉԵՄՊԻՈՆ ՖԻԴԵ-ի վարկածով շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար եզրափակիչ մրցամարտում 4,5։2,5 հաշվով հաղթելով իր հայրենակից Վասիլի Իվանչուկին, ուկրաինացի 18-ամյա գրոսմայստեր Ռուսլան Պոնոմարյովը հռչակվեց աշխարհի 16-րդ չեմպիոն ու վաստակեց 500 հազար դոլար։ Իվանչուկին բաժին հասավ 250 հազար դոլար դրամական պարգեւ։ Մրցակարգով նախատեսված 8 պարտիայից նախավերջինում Իվանչուկը պարտավոր էր սեւերով հաղթել, քանի որ
«Դիփ քաշում ին ուքաշված ին»
«Դիփ քաշում ին ուքաշված ին» Հայկական նոր «բոեւիկի» առնչությամբ Վանաձորցիներին օրերս բախտ վիճակվեց տեղական հեռուստատեսությամբ դիտելու հայկական գեղարվեստական մարտաֆիլմ՝ «Ընտրություն» վերնագրով։ Ֆիլմում պատկերված է այն, ինչի մասին մշտապես հնչում է ընդդիմության ելույթներում (ընտրակաշառք, իրավապահ մարմիններում տիրող կոռուպցիա եւ այլն), ինչի մասին քաջ հայտնի է ժողովրդին, սակայն, եթե այդ երեւույթների մասին ոչ գեղարվեստական, այլ իրական ձեւով
«ԿԱՐԾԻՔՈՒՄ» 10 ՀԱԶԱՐ ԿԱՐԾԻՔ Է ՀՆՉԵԼ
«ԿԱՐԾԻՔՈՒՄ» 10 ՀԱԶԱՐ ԿԱՐԾԻՔ Է ՀՆՉԵԼ Սերգո Երիցյանի «Կարծիք» հաղորդաշարը 10 տարեկան դարձավ։ Երեկ ԱՕՔՍ-ի շենքում նշվեց այս հոբելյանը, ինչպես նաեւ Սերգո Երիցյանի լրագրողական գործունեության 20-ամյակը։ Հանդիսությանը ներկա էին Սերգոյի քաղաքական գործընկերները՝ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարությունը, «Միասնություն» խմբակցության նախագահն իր արբանյակներով, ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը, ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, «Ագրոարդյունաբերողներ» խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը եւ
Ռազմագերի Մուսան ՀՀ իրավապահներին չի դիմել
Ռազմագերի Մուսան ՀՀ իրավապահներին չի դիմել Ընդդեմ Արարատի մարզի համանուն թերթի պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայցով դատարան էր դիմել քաղաքացի Մարինե Գաբրիելյանը։ Նա պահանջում էր թերթի գլխավոր խմբագիր Կարինե Աշուղյանից հերքում։ Հերքվելու էր թերթում տպագրված մի նամակ, որը ստորագրել էին Խաչփար գյուղի 100-ից ավելի քաղաքացիներ։ Մարզի մի քանի դատարաններում ընթացած դատաքննությունները «Առավոտը» լուսաբանել է։ Եթե
ՉԵՆ ՄԵՐԺՈՒՄ, ԲԱՅՑ ՏԱԼԻ՞Ս ԵՆ
ՉԵՆ ՄԵՐԺՈՒՄ, ԲԱՅՑ ՏԱԼԻ՞Ս ԵՆ Պետական պաշտոնյաների շքեղ առանձնատների մասին «Առավոտի» հրապարակումների անարձագանք մնալը զարմանալի է ոչ միայն մեզ, այլեւ Հայաստանում Իտալիայի դեսպանի համար։ Լրագրողները եւ տեղեկություններ ստանալու նրանց իրավունքները հաճախ ոտնահարող, մամուլի դերը գրեթե չկարեւորող պաշտոնյաները, նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները երեկ հավաքվել էին մի հարկի տակ՝ քննարկելու «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում» թեման։ Երկօրյա այս քննարկման
«Ներվեր ա պետք, ներվե՜ր…»
«Ներվեր ա պետք, ներվե՜ր…» Արդեն մի քանի տարի է Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող փողոցային առեւտրի հատվածում առեւտուր կատարողների համար մի ամբողջ փորձություն է հենց միայն այդ տարածքը մտնելը։ Չնայած այդտեղ տեղակայված մի քանի փոքր օբյեկտների ու տաղավարների շեմքերը սալիկապատված են, այդուհանդերձ, փողոցն ամբողջությամբ ոչ բարվոք վիճակում է եւ յուրաքանչյուր անձրեւից կամ ձյունից հետո գոյանում են
ԹԵ ԻՆՉ ԱՐԺԵՑԱՎ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԹԵ ԻՆՉ ԱՐԺԵՑԱՎ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ Երեկ կառավարությունը միաձայն ընդունելով «ԱրմենՏելի» հետ բանակցությունների արդյունքները համաձայնագիր է ստորագրել։ Դեռեւս անցած տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարության եւ «ԱրմենՏելի» միջեւ րոպեավճարի հետ կապված բախում եղավ։ Կառավարությունը վստահ էր, որ ինքն ու իր հրահանգն են ճիշտ, «ԱրմենՏելը»՝ որ րոպեավճար կիրառելու որոշումը բեկանման ենթակա չի։ Այս առիթով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը
ԿԱԶԻՆՈՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ
ԿԱԶԻՆՈՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ Ի տարբերություն ԱԺ-ի 1999 թ. հոկտեմբերի 27-ից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 30-ին, ՆԳՆ-ն ծառայական քննություն էր անցկացրել Պետական պահպանության վարչության մի խումբ աշխատակիցների վերաբերյալ։ Ավելի քան 10 համակարգչային էջ է այդ քննության արդյունքներով կազմված եզրակացությունը, որի զգալի մասը միայն ԱԺ-ի անցագրային ռեժիմի եւ պահակապարեկային ծառայության կանոնների կոպիտ խախտումներն են։ Դրանցից ամենաարտառոցը թերեւս
«Սոցիալիստական Հայաստանը» կայցելի մարզեր
«Սոցիալիստական Հայաստանը» կայցելի մարզեր Երեկ տեղի է ունեցել «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի նիստը, որտեղ հստակեցվել են վերջինիս ավելի գործնական քայլերը: Որոշակիացվել են Հայաստանի այն մարզերն ու քաղաքները, որտեղ միավորումը հանդիպումներ կունենա՝ Շիրակի մարզ, Վանաձոր, Ապարան, Արտաշատ եւ այլուր: «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի անդամ եւ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Մարտիրոսյանը երեկ տեղեկացրեց, թե միայն «փետրվար ամսին
Սահմանադրական հանձնաժողովում կռիվ-կռիվ են խաղում
Սահմանադրական հանձնաժողովում կռիվ-կռիվ են խաղում Սահմանադրական բարեփոխումների շուրջ պատերազմն արդեն հայտարարված է, եւ կողմերից որեւէ մեկը՝ ոչ նախագահականը, ոչ էլ հնգյակը, այլեւս ընտրության իրավունք չունեն, պարտավոր են կռվել։ Երեկ ԱԺ համապատասխան հանձնաժողովը հերթական նիստն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեց նախագահական տարբերակի խորհրդարանին վերաբերող գլուխը։ Տպավորությունն այնպիսին էր, որ Շավարշ Քոչարյանը եւ իր համախոհները ավելի ակտիվ էին
ՆՐԱ ԿՈՂՔԻՆ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՆՐԱ ԿՈՂՔԻՆ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ Մամուլում արդեն իսկ հրապարակվել է Մուշեղ Սաղաթելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, որի առնչությամբ զրույցի հրավիրեցինք նրա պաշտպանին՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանին։ -Այս որոշման մեջ նշված է, թե Մուշեղ Սաղաթելյանն իր «ակնհայտ կեղծ» դիպլոմի հիման վրա ստացել է մայորի, իսկ այնուհետեւ փոխգնդապետի եւ գնդապետի կոչումներ։ Մի՞թե դրանք
ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՎԻ
ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՎԻ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած՝ ՀՅԴ անդամ, Ջավախքի Ջիգրաշեն գյուղի կոլտնտեսության նախագահ (ոչ թե գյուղապետ), բարեգործ Պողոս Պողոսյանի սպանության առիթով հարուցված քրեական գործի դատաքննությունը շարունակվում է։ Նախորդ նիստից հետո (հունվարի 23-ին) դատարանը որոշել էր դիմել ԱԳՆ, հնարավորինս տեղեկություն ստանալու համար դեպքի օրը սրճարանում գտնվող ոմն շոտլանդացու մասին, որը ամենամոտն է գտնվել
Խաղպարապմունք
Խաղպարապմունք «Ստուգելու եմ»,- ասում է ծնողը, ուսուցիչը, տեսուչը, վերադասը, որպեսզի նախքան այդ՝ ինքդ քեզ ստուգես։ Նրանք ձգտո՞ւմ են, որ դու լինես թերի, մեղավոր։ Ասում են՝ քեզ խելոք պահիր (առանց պատիժը հիշատակելու)։ Ասում են՝ կպատժվես (առանց իրենց բռնակալական մասնակցությունը պարզելու)։ Ասում են՝ կպատժեմ (իրենց վրա վերցնելով հաճելի կամ անախորժ այդ պարտականությունը)։ Ասողներն իրենց համարում են խելոք,
ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ
ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Սիրելի խմբագրություն, Ձեր թերթի միջոցով ցանկանում եմ դիմել մեր հանրապետության առաջին տիկին Բելլա Քոչարյանին եւ խնդրել, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի պարոն Էդմոն Գեղամի Ավետյանին։ Ո՞վ է նա… Երկու անգամ բռնադատված, ահավոր տանջանքների ենթարկված, երիտասարդությունը, առողջությունը հանուն հայրենիքի անկախության զոհասեղանին դրած՝ Մարդ անհատականություն, որն այսօր անօգնական գամված է անկողնուն՝ կիսացուրտ
ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ
ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Սիրելի խմբագրություն, Ձեր թերթի միջոցով ցանկանում եմ դիմել մեր հանրապետության առաջին տիկին Բելլա Քոչարյանին եւ խնդրել, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի պարոն Էդմոն Գեղամի Ավետյանին։ Ո՞վ է նա… Երկու անգամ բռնադատված, ահավոր տանջանքների ենթարկված, երիտասարդությունը, առողջությունը հանուն հայրենիքի անկախության զոհասեղանին դրած՝ Մարդ անհատականություն, որն այսօր անօգնական գամված է անկողնուն՝ կիսացուրտ
«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ «Պատճառը խաղային փորձի պակասն էր»,- համոզված է թիմի գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների չեմպիոն թիմերի մասնակցությամբ «Համագործակցություն» գավաթի խաղարկության խմբային մրցաշարի վերջին՝ երրորդ տուրում 2։6 հաշվով տանուլ տվեց Ռուսաստանի առաջնության 9-ակի հաղթող Մոսկվայի «Սպարտակին» ու, դուրս մնալով հետագա պայքարից, երեկ երեկոյան վերադարձավ Երեւան։
Գայթակղիչ առաջարկներ
Գայթակղիչ առաջարկներ Ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հրաչյա Հարությունյանին հանդիպեցինք «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հունվարի 25-ին նա հանդես կգա Բրամսի ջութակի կոնցերտի կատարումով։ Երաժշտին առանձնապես ներկայացնելու հարկ չկա։ Ասենք միայն, որ նա ավելի քան տասը տարի բնակվում է Գերմանիայում։ Աշխատել է որպես Բեռլինի ֆիլհարմոնիկի առաջին ջութակահար, Մյունխենի ֆիլհարմոնիկի կոնցերտմայստեր։ 1996-ին Նոյշտատ քաղաքում հիմնել
ԴԱՌԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴԱՌԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ Փոխնախարարն ուզում է ծիծաղել, բայց չգիտի՝ ում վրա «Ես ինքս դատի կտայի Արա Երնջակյանին, բայց չեմ անի, քանի որ չեմ ուզում, որ ավելի խորանա էն կերպարը, որ ինքը ստեղծում է։ Անընդհատ փորձում է խեղճի, զոհի կերպարանքով հանդես գալ, իբր իրեն ճնշում են, հետապնդում են, իր ստեղծածը խլում են…»,- Երնջակյանին դատի տալու ցանկությունը
«Դաղալություն»
«Դաղալություն» «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը Նաիրի Հունանյանի նկատմամբ թշնամանք չուներ։ Երեկ նա հայտնեց, որ ամբաստանյալին ճանաչում է 1980-ից։ Համլետ Ստեփանյանի համար էլ ասաց, որ տեսել է դատարանի դահլիճում եւ բոլորովին չի ճանաչում։ Ամբաստանյալ Ստեփանյանը հակադարձեց նրան՝ ասելով, որ ինչպե՞ս չի ճանաչում, դեպքի օրը տեսել է։ Ամբաստանյալ Բեջանովի հետ էլ կապված հայտնեց, որ նրան
Ո՞ՒՄ ԴԵՄ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՊՀ-Ի ՌԵԿՏՈՐԱՏԸ
Ո՞ՒՄ ԴԵՄ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՊՀ-Ի ՌԵԿՏՈՐԱՏԸ Բարձրագույն ուսումնական հաստատություններում շատ բաներ փոխվեցին, երբ անվճար ուսուցման համակարգում ընդգրկվեցին նաեւ վճարովիները։ Բուհերում «գերազանցիկների» արտահոսք սկսվեց։ Պարզ է, որ կարմիր դիպլոմ ունեցողները պետք է օգտվեն իրենց տրված իրավունքից. մագիստրատուրայի անվճար համակարգում ընդգրկվեն առանց քննության, առանց հարցազրույցի (ըստ «Կրթության մասին օրենքի» 6-րդ հոդվածի)։ Նույն օրենքով հաստատություններին իրավունք տրվեց կառավարության


















































