Օրվա լրահոսը

Հարցազրույց

ԿԴԱՌՆԱ՞ՆՔ, ԱՐԴՅՈՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Հարցազրույց «Ազատագրված տարածքների պաշտպանություն. հասարակական նախաձեռնություն» միության անդամ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի հետ։ -Պրն Աղալովյան, դուք եղել եք 96թ. ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու։ Արցախի հարցում այն ժամանակ որդեգրած ձեր հայեցակարգը փոխվե՞լ է այսօր։ – Պետք է շեշտեմ, որ իմ հայեցակարգը չի փոխվել։ Գտնում եմ, որ Ադրբեջանը չունի իրավական հիմքեր այդ տարածքների համար։ Պատմությունը

Երբ օրենքը շրջանցում է սովորական քաղաքացին, նրան պատասխանատվության են ենթարկում։ Իսկ ի՞նչ են անում ա

Էկոփորձաքննության համար փող չկա Երբ օրենքը շրջանցում է սովորական քաղաքացին, նրան պատասխանատվության են ենթարկում։ Իսկ ի՞նչ են անում այն դեպքում, երբ օրինախախտն օրենք գրողն ու հաստատողն է։ Ներկայացվող օրինակից երեւում է, որ՝ բացարձակապես ոչինչ։ 1995 թվականին ընդունվեց օրենք շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին, որի 4-րդ հոդվածը պարտավորեցնում է էկոլոգիական փորձաքննության ենթարկել բոլոր այն հայեցակարգերը, որոնք

Կամ ասք յուրիդիչեսկի Ռոբին Հուդի եւ կուլտուրական խողովակների մասին

«ԽԱՌՈՇԻՆԵՐԻ ՎԱՅՆԱՍՈՒՆ» Կամ ասք յուրիդիչեսկի Ռոբին Հուդի եւ կուլտուրական խողովակների մասին «Արթուր Բաղդասարյանի կողմից բարձրացված հարցն, ըստ էության, հետաքրքիր հարց է»։ Բայց նա «կոնկրետ ինֆորմացիայի պակաս» ունի։ Երեկ ԱԺ պատգամավորի կողմից հին խողովակները ցածր գներով վաճառելու մասին հայտարարության առնչությամբ իր այս եզրակացությունը հայտնելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը կանչել էր ամենեւին ոչ Արթուր Բաղդասարյանին։

ԲԷՑ-ԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ԴԱՐՁՅԱԼ ԱԺ-ՈՒՄ

ԲԷՑ-ԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ԴԱՐՁՅԱԼ ԱԺ-ՈՒՄ ԱԺ ֆինանսավարկային տնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը չի ժխտել, որ հուլիսի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվելու «Էներգետիկայի մասին», ինչպես նաեւ՝ «Բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման մասին» օրենքներում: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի տեղեկությունների, անցած շաբաթ դոնոր երկրների հետ փարիզյան հանդիպման ժամանակ շվեդաշվեյցարական «ABB»-ն, իսպանական «Յունիոն Ֆենոզա»-ն, ռուսական «Իտերա»-ն

Արդարադատության նախարարությանն է գրանցման համար դիմել «Անկախության բանակ հայրենասիրական միություն» հ

«Անկախության բանակը» վերամիավորվում է Արդարադատության նախարարությանն է գրանցման համար դիմել «Անկախության բանակ հայրենասիրական միություն» հասարակական կազմակերպությունը, որի խնդիրների շուրջ զրուցեցինք կազմակերպության վարչության անդամ Աշոտ Պետրոսյանի հետ։ Այս կազմակերպությանը մաս են կազմում 1989-ին ստեղծված «Անկախության բանակի» մարտիկները, որոնք ցանկանում են վերամիավորվել։ Աշոտ Պետրոսյանը վկայեց, թե այն ժամանակ «Անկախության բանակի» թվաքանակն անցնում էր 3500-ից։ Այս հասարակական կազմակերպության

Անջատական

ՆՐԱ ՀԵՏ ՎԱՐՎԵՑԻՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԲԱՐ Անջատական ցեցն ընկավ նաեւ կոմունիստական կուսակցության կուռ եւ գաղափարական շարքերի մեջ։ Ընդհանրապես, այս ամառը հետաքրքիր ազդեցություն է ունենում երկրի կուսակցությունների վրա։ Իրար հետեւից խմորվում եւ ալեկոծվում են, ե՛ւ դավաճանում, ե՛ւ բաժանվում են։ Առայժմ լենինյան գաղափարակիր Կոմկուսի վիճակը քիչ թե շատ տանելի էր, որովհետեւ այստեղ գաղափարական անշարժություն է, բայց արի ու տես,

ԱԺ նախագահի քաղաքական հայտարարությունը նման էր դուռը շրխկացնելու փորձի, երբ այն արդեն փակել են երեսի

ՀԺԿ-ԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆԱՄԵՏՆԵՐԸ ԱԺ նախագահի քաղաքական հայտարարությունը նման էր դուռը շրխկացնելու փորձի, երբ այն արդեն փակել են երեսիդ։ ՀԺԿ քաղխորհրդի որոշումից հետո ակնհայտ էր, որ Արմեն Խաչատրյանին ներկուսակցական բոլոր պաշտոններից զրկելը օրերի հարց է։ Իսկ ՀԺԿ անդամությունն ընդհանրապես դադարեցնելու վերաբերյալ իր հայտարարությամբ Արմեն Խաչատրյանն առավել է բարդացնում իր վիճակը, քանզի այժմ հայտնի չէ, թե

Կոմիտաս Վարդապետի ժառանգությունը

Կոմիտաս Վարդապետի ժառանգությունը Կոմիտասն այն լուսատու փարոսն է, որն ուղեցույց չափանիշ է հայ երաժշտական գաղափարախոսության, հայ երաժշտության փիլիսոփայության, հայ երաժշտական կատարողական արվեստի, երաժշտական մտքի, կոմպոզիտորական դպրոցի եւ ընդհանրապես երաժշտական մտածողության ու կյանքի համար։ Այսօր ընթերցողի սեղանին են Կոմիտասի աշխատությունների հրատարակության 11 հատորյակները, որոնց իրականացումն իրագործում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստի վաստակավոր

Խառնաշփոթ նկարների՞, թե՞ գումարի համար

Խառնաշփոթ նկարների՞, թե՞ գումարի համար «Առավոտը» վերջերս (10.07.01) անդրադարձել էր քաղաքացի Մարգարիտա Սապոնջյանի բողոքին, որը պնդում էր, թե Բանտարկյալների բարեգործական ընկերության (SPES) նախագահ Մերուժան Ղազարյանը խաբեությամբ հափշտակել էր իր կալանավոր տղայի նկարած թվով 100 նկարները։ Հետգրության մեջ մենք նշել էինք, որ Մերուժան Ղազարյանին 10-15 օր զուր փնտրելուց հետո հոդվածը տպագրում ենք առանց նրա կարծիքը լսելու։

ՄԱՔՐՈՂ, ԻՀԱՐԿԵ, ԿԱ

ՄԱՔՐՈՂ, ԻՀԱՐԿԵ, ԿԱ Երեւանի քաղաքապետարանի «Շինարարություն, բարեկարգում» ՊՓԲԸ «Մաքուր անցում» ՊՓԲԸ-ն սպասարկում է քաղաքի թվով 22 ստորգետնյա հետիոտն անցումներ։ Օրական 2 անգամ՝ առավոտյան եւ կեսօրին, ընկերության դռնապանները մաքրում են գետնանցումները, իսկ մարդաշատ գետնանցումներում մինչեւ երեկոյան ժամը 20-ը կազմակերպվում է հերթապահություն։ Գետնանցումները պարբերաբար լվացվում են։ Ինչ վերաբերում է դրանց՝ հասարակական զուգարանների վերածվելուն, ապա այս պարագայում, թերեւս,

Չգիտեմ՝ Հովհաննես Թումանյանի՞, թե՞ Հրանտ Մաթեւոսյանի հանդեպ տածած մեծ սերն էր պատճառը, որ Հ. Մաթեւոս

Թումանյանը բացահայտեց «գռփողներին» Չգիտեմ՝ Հովհաննես Թումանյանի՞, թե՞ Հրանտ Մաթեւոսյանի հանդեպ տածած մեծ սերն էր պատճառը, որ Հ. Մաթեւոսյանի՝ անթերի գրական ճաշակով կազմված Հովհ. Թումանյանի երկերի շքեղ «Ընտրանու» շնորհանդեսին ներկա էին ՀՀ նախկին ու ներկա վարչախմբերի ներկայացուցիչներ, մտավորականներ… «Հայագիտակ» հրատարակչությունը (տնօրեն՝ Ալբերտ Իսոյան) լավ էր աշխատել։ Գրքերի արտաքին տեսքը փայլուն էր, իսկ բովանդակության կատարելությունն ապացուցելու կարիք

Մեր

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՀՐԱՇՔԸ Մեր ժողովրդի պատմության նման հին է ու հետաքրքիր հայ պարարվեստը։ Դժվար է հիշել, թե քանի տարեկան է հայկական պարը. ըստ երեւույթին ճիշտ այնքան, որքան մենք՝ հայերս։ Դարեր շարունակ պարել են հայ աղջիկներն ու տղաները, պարել են ահել ու ջահել, իրենց թափ ու թռիչքի մեջ դնելով մեր կենսասեր ժողովրդի պաթոսն ու եռանդը։ Հայաստանում մեծ

Դիմորդների

Սա վերջն է առաջին արարի Դիմորդների դիմում-հայտերի ընդունման ժամկետը ավարտվեց, եւ երեկ բուհերի ընդունող հանձնաժողովները ամփոփում էին արդյունքները։ Մայր բուհն այս տարի ունի 3513 դիմորդ, այսինքն՝ մոտ 400-ով ավելի նախորդ տարվանից։ Հիշեցնենք, որ ԵՊՀ-ին պետպատվերով տրված է 671 տեղ, իսկ վճարովի՝ 1141, եւս 176 տեղ՝ առանց բանակից տարկետման իրավունքի։ Սուր մրցույթ կլինի ինֆորմատիկա եւ կիրառական

Ամբաստանյալի ձեռքերը դողում էին

Տարօրինակն այն էր, որ ամբաստանյալն ինքն էր ուզում Օ. Յունոշեւից իմանալ, թե «կա՞ կոնկրետ փաստ, որ ԱԱՆ կողմից ինձ վրա որեւէ այլ տեսակի ճնշում եղել է»։

«Առավոտի»

«Չեն թողնում բակը սիրունացնենք» «Առավոտի» թիվ 127-ում տպագրված «Եթե փողոցային, էլ ի՞նչ օրինական» հրապարակման կապակցությամբ երեկ խմբագրություն էր այցելել Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակիչ Շահվալադ Վարդանյանը։ Հիշեցնենք, որ վերոնշյալ շենքի բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնել շենքի դիմաց կատարվող գյուղմթերքների բացօթյա առեւտրի կապակցությամբ, ինչը իրականացնում են նույն շենքի բնակիչներ Վարդանյանները։ Պրն Վարդանյանը տեղեկացրեց, որ

«Վերեւից

ԿԱԶԻՆՈՆԵՐԸ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ «Վերեւից Աստվա՜ծ, ներքեւում հանրապետության նախագահն են ինձ օգնում կրճատել ստվերային տնտեսությունը։ Ու ստվերի դեմ պայքարելու եմ մինչեւ վերջ»։ Ճիշտ է, շատերից ենք լսել սա, բայց առավելապես հայտնի է ՊԵ նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի կատարմամբ։ Իսկ Աստված ու Ռոբերտ Քոչարյանը, եթե նույնիսկ Ա. Մանուկյանին օգնել են ստվերի դեմ պայքարի հարցում, ապա երեւում

ԵԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉՈՒԶԵՆԱ

ԵԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉՈՒԶԵՆԱ «1918- 1920 թթ. մեր կորուստների պատճառներից մեկն էլ այն էր, որ աշխարհի հետ չկարողացանք աշխարհի լեզվով խոսել»,- «Արմատի» ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանն այս միտքն արտահայտեց քաղաքագետ Հ. Գալստյանի, Է. Եգորյանի անվան ստրատեգիկ հետազոտությունների կենտրոնի եւ Ֆ. Էբերտի անվան հիմնադրամի կազմակերպած սեմինարի ընթացքում։ Պրն Գրիգորյանի վերլուծությամբ, օրինակ. «Հայ Դատ» հասկացությունը միջազգային փաստաթղթերում չկա, կան

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ Ինչպե՞ս է Աշոտ Բլեյանը վերաբերվում այն իրողությանը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտնվել է լուծարման շեմին եւ վճռվում է նոր տնօրենի հարցը, երբ անգամ իր բանտարկության ավելի քան 2 տարիներին այդ պաշտոնը որեւէ մեկը չզբաղեցրեց. «Իմ իշխանությունը երբեք վարչական չի եղել։ Այդ բացառիկ ընդունելությունը, որ գտա կրթահամալիրում, որից պարզապես շփոթված եմ՝ ապացուցեց, որ

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել ուրբաթ օրվա քաղխորհրդի որոշումը։ Մեկնա

Ի՞նչ է կատարվում ՀԺԿ-ում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել ուրբաթ օրվա քաղխորհրդի որոշումը։ Մեկնաբանություններից հրաժարվեց նաեւ ՀԺԿ-ն ներկայացնող ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը։ Իսկ, առայժմ ՀԺԿ անդամ, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը չխուսափեց մեկնաբանություններից։ Ավելին, իր խոսքում նա մեղադրանք հնչեցրեց կուսակցության ղեկավարության հասցեին եւ չթաքցրեց, որ կձեւավորվի մի նոր թեւ կամ ուժ։ Արմեն Խաչատրյանն

Ասում է իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը

«ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ, ԱԶԱՏ ԽՈՍՔԻՆ, ԱԶԱՏ ՄՏՔԻՆ» Ասում է իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը Իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանին ԱԺ իրավաբանական ծառայության պետի պաշտոնից ազատելու հրամանը ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը քաղաքական չհամարեց։ Վլադիմիր Նազարյանը ինքն այս հրամանի եւ ընդհանրապես Արմեն Խաչատրյանի մասին խոսելիս հավատարիմ մնաց ինքն իրեն. «Ձեզ հայտնի է, չէ՞, երբ իրեն՝ Արմեն Խաչատրյանին հանում էին

Արդարադատության

«ՈՒՂՂԵ՛Ք ՁԵՐ ՍԽԱԼԸ» Արդարադատության համակարգի ներկա վիճակի մի մեղավորն էլ այն մարդիկ են, ովքեր նախկինում բողոքում էին իրենց դեմ պատվերով սարքված գործերից եւ զանազան ապօրինություններից, բայց ազատության մեջ հայտնվելով՝ փորձ անգամ չարեցին պատասխանատվության կանչել այդ ամենը կատարողներին։ Այս առումով Աշոտ Բլեյանին տրվելիք հարցերիցս ամենակարեւորն առաջինն էր։ – Դատարանում միշտ հայտարարում էիք, թե Ձեր վճռականությունը եւ

Փորձ ունեի՞ն

Երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը գրեթե դատարկ դահլիճում։ Նիստից կես ժամ առաջ դատարանում էր գտնվում ԱԺ պատգամավոր եւ «27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը, որն այցելեց դատարանի նկուղային հարկում գտնվող ամբաստանյալների ժամանակավոր պահպանման սրահ։ Մեր այն հարցին, թե առաջին անգա՞մ է լինում դատարանի ԺՊՍ-ում եւ ինչպիսի՞ն էր նրա տպավորությունը, ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ

Այստեղ էլ կա հայկական արյուն

Այստեղ էլ կա հայկական արյուն Երեւանում կայացած հոգեւոր երաժշտության միջազգային փառատոնին իր մասնակցությունն էր բերել Մոսկվայի պատրիարքության երգչախումբը՝ Անատոլի Գրիդենկոյի ղեկավարությամբ։ Երգչախմբի ելույթից կարճ ժամանակահատված անց, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Սմբատյանը որոշում կայացրեց «Առավոտում» առաջին անգամ հակիրճ խոսել հայկական եւ ռուսական հոգեւոր երաժշտության ընդհանրության շուրջ։ Նկատենք, որ սա լուրջ, սենսացիոն խոսք է։

«Հրաման տանք, որ դատարան դիմե՞ք»

«Հրաման տանք, որ դատարան դիմե՞ք» Վանաձորում ԲՇՏ-ները, սկսած 1996թ., զանազան անվանափոխությունների են ենթարկվում, որից, սակայն, նրանց ֆունկցիաները չեն փոխվում եւ աշխատանքների վիճակն էլ չի բարելավվում, քանի որ այն անմիջականորեն կապ ունի բնակչության սոցիալական վիճակի հետ (եթե բնակիչը վճարունակ չէ, ինչպե՞ս կարող է սպասարկման վարձավճարներ մուծել)։ 1996թ. ԲՇՏ-ները վերափոխվեցին բնակարանային տնտեսության դուստր ձեռնարկության (ի՞նչ ձեռնարկություն, եթե

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ Երեկ հերթական անգամ մեր պետական այրերը ապացուցեցին իրենց անտարբերությունը գիտության ու գիտնականների հանդեպ։ Առաջին դեպքը չէ, որ նրանց անհարգի բացակայության պատճառով ձախողվում է գիտնականների կազմակերպած ժողովը, որի հիմնական թեման ամիսներով ուշացող աշխատավարձի եւ ընդհանրապես պետական անբավարար ֆինանսավորման խնդիրն էր։ ԳԱԱ միացյալ արհմիության նախագահ Կիմա Միքայելյանն ասաց, որ «ոչ մեկին չի հուզում,

ԴԵՌ ՈՉ ՄԻ ԲՈՒՀ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՉԷ

ԴԵՌ ՈՉ ՄԻ ԲՈՒՀ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՉԷ Մինչեւ պաշտոնապես չհայտարարվի, որ այս կամ այն մասնավոր բուհը արժանացել է պետական հավատարմագրման եւ ստացել այն հավաստող վկայագիրը, ոչ մի մասնավոր բուհ իրավունք չունի հայտարարել, որ ինքը հավատարմագրված է։ Այս պարզաբանումը ներկայացրեց Լիցենզավորման ու հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանը, ի պատասխան «Առավոտի» հարցի՝ արդեն ունե՞ք հավատարմագրված բուհեր։ Թյուրիմացության պատճառը

Երբ կայացավ տառարտադրությունը, հրապարակ դուրս եկավ տառակերը, հետո լայն բացելով երախը՝ դարձավ բառակեր

ՏԱՌԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Երբ կայացավ տառարտադրությունը, հրապարակ դուրս եկավ տառակերը, հետո լայն բացելով երախը՝ դարձավ բառակեր եւ նախադասություններ պահածոյացրեց ապագա սերունդներին պարտադրվող ախորժակի համար։ Երբ տառը հայտնվում է կիսաքաղց դերասանի բերանի մեջ, դառնում է ներկայացում։ Վերջերս մի ներկայացում տեսա, որի ռեպլիկները պատիվ չէին բերում ոչ գրողին, ոչ դերասանին, ոչ էլ դրանց համար հավանության գոչյուններ արձակող հանդիսատեսին։ Բայց

… Հայաստանի ղեկավարությունն էլ պահպանում էր Արցախի հետ փոխհարաբերությունների

«Ո՞ւմ բաժին կհասնի Արցախի իշխանությունը» … Հայաստանի ղեկավարությունն էլ պահպանում էր Արցախի հետ փոխհարաբերությունների իր կողմից որդեգրած սկզբունքները, մասնավորապես՝ իրեն հավատարիմ երկու-երեք մարդկանց միջոցով։ Աստիճանաբար այդ մարդիկ ուղղակի միջնորդների վերածվեցին եւ Արցախում ընկալվում էին իբրեւ «ՀՀՇ-ի մարդիկ»։ Այսպիսով, երկար ժամանակ բոլոր կողմերի միջեւ ներքին փոխհամաձայնությամբ որոշումներ էին ընդունվում ու միջնորդների միջոցով կապվում Հայաստանի ղեկավարության հետ։

Արդեն հասկանալի է, որ իշխանությունները «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին

ԽՈՍՏՈՒՄՆԵՐ՝ ԱԳՈՅԻՆ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐ՝ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ Արդեն հասկանալի է, որ իշխանությունները «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին վերահսկելի դարձնելու մեկ միջոց ունեն՝ դրանք ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող երաշխիքներն են։ Ընդ որում, նախագահ Քոչարյանը առաջին երաշխիքը մարդասպանին տվեց դեռեւս ոճրագործության գիշերը՝ խոստանալով նրա անվտանգ կեցությունը ԱԱՆ մեկուսարանում։ Այս հանգամանքը իշխանությունների ու Հունանյանի համագործակցության կամ, ավելի ստույգ՝ վերջինիս վարքագիծը կանխատեսելի դարձնելու ու

Երեւանում հիմնադրվում է XIT համակարգչային ծրագրավորման եւ հեռահաղորդակցության ֆիրմա

Որպես նեցուկ արեւելյան մարտարվեստի կառույցին Երեւանում հիմնադրվում է XIT համակարգչային ծրագրավորման եւ հեռահաղորդակցության ֆիրմա Համահայկական երկրորդ խաղերի եւ ու-շուի աշխարհի 6-րդ առաջնությանը քիչ ժամանակ է մնացել։ Այս առիթով դարձյալ Մայր հայրենիքում է արեւելյան մարտարվեստի ճանաչված վարպետ, Մերձավոր Արեւելքի երկրներում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբչյանը։ Նրա անձնական ջանքերով ու կապերով Միջազգային բարձր տեխնոլոգիաների կազմակերպությունների հետ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930