Օրվա լրահոսը
«ՍԱ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ Է ԻՄ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ» Ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն իրեն ՀՀԿ-ից հեռացնելու որոշման առնչությամբ։ Չնայած իր հրապարակային ելույթները լիովին սպասելի էին դարձրել ՀՀԿ խորհրդի այդ վճիռը։ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե հատկապես ինչպե՞ս է նաեւ ՀՀԿ-ի Դավիթաշենի տարածքային կազմակերպության նախագահ Ռուբեն Գեւորգյանը խախտել կուսակցական կարգապահությունը եւ աղավաղել վարվող քաղաքական գիծը, որի
Ո՞Վ Է ՓՐԿԵԼՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀՈԳԻՆ Երեկ «Բաշխիչ էլեկտրական ցանցերի մասնավորեցման մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, ի վերջո, դրվեց քվեարկության եւ, բնականաբար, այն ընդունվեց։ Օրենքն ընդունվեց 63 «կողմ», 38 «դեմ», 6 «ձեռնպահ» ձայնով։ ԱԺ պատգամավորներն օրենքի նախագծի մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ 100-ից ավելի առաջարկություններ էին ներկայացրել, որոնցից 32-ն ընդունվել են, 29-ը՝ մասամբ են ընդունվել, իսկ
Սահմանադրական դատարանը Ինչպես միշտ, իշխանության թմբուկի մանրահարվածներին համաքայլ է շարժվում Հայաստանի արդարադատության այս վերին (թե՞ վերջին) ատյանը: ՍԴ-ն սկզբից անվավեր համարեց թիվ 5 ընտրատարածքում այն ընտրությունները, որտեղ հաղթել էր Եղիա Շամշյանը, այնուհետեւ վավեր ճանաչեց նույնատիպ ընտրությունները, որոնցում հաղթանակ տարավ Կիմ Բալայանը: Պատճառը հասկանալի է. «շեֆերի» կողմից հրահանգ կար՝ մեծացնել ԱԺ-ում դաշնակցական «քվոտան»: Իզուր էր այդ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏԻ ԵՎ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ Մեղրին անվտանգության գոտի դարձնելու գաղափարն առնչվում է ոչ միայն Հայաստանի, Ռուսաստանի, այլեւ Իրանի ազգային շահերին եւ պետական անվտանգությանը։ Եվ եթե պաշտոնական Ռուսաստանն առայժմ փորձում է ձեւացնել, թե այս հարցն իրեն չի մտահոգում, ապա Իրանն ամենեւին էլ անտարբեր չէ։ Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին Հայաստան կատարած իր վերջին այցելության ժամանակ, ըստ Իրանի
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «Լավատես եմ եւ իրոք կուզեի, որ նոր կառավարությունը ջանասիրությամբ ու հավատով լծվեր գործին, որովհետեւ սա մեր կառուցած պետությունն է, եւ ամենաաննշան ձախողումներն իսկ մեզանից յուրաքանչյուրն ընկալում է որպես իր ձախողում։ Մենք «մեր» եւ «ձեր»-ի որեւէ գիծ չենք քաշել…»։ ՆԱԽՈՐԴ Երբեւէ ավելի հեշտ «մեղեդի» չէինք առաջարկել մեր ընթերցողներին գուշակելու
ԱԺ-Ն Ե՛Վ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ» Է, Ե՛Վ «ԱՆԳԼՈՒԽ ՁԻԱՎՈ՞Ր» ՀԺԿ քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը երեկ ԱԺ-ում առաջինը ելույթ ունենալով՝ պահանջեց բերման ենթարկել ՀԺԿ-ի մյուս քարտուղար Արմեն Խաչատրյանին։ «Խորհրդարանն Օրուելի «Անասնաֆերման» չէ, ուր բոլոր անասունները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մյուսները»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը։ Խոսնակին բերման ենթարկելու պահանջը նա նաեւ այսպես փաստարկեց, որ ԱԺ-ն չպիտի նմանվի
ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ … ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ՝ ՀՀԿ-ԻՑ ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին հեռացնել կուսակցության շարքերից։ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն այս որոշման դրդապատճառներն այսպես ներկայացրեց. «Կուսակցական կարգապահությունը խախտելու եւ կուսակցության քաղաքական գծում անընդհատ աղավաղումներ մտցնելու կապակցությամբ»։ Կարդացեք՝ էջ 3: … ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ ՀԺԿ-ԻՑ ՀԺԿ տարածքային կազմակերպությունների պահանջով՝ ՀԺԿ-ն խստագույնս դատապարտել է վարչության
Առանց սիգարետ ծուխ չի լինում «Ծխախոտային պատերազմին» վերաբերող մեր նախորդ հրապարակմամբ արդեն կանխատեսել էինք «պատերազմող» կողմերի զենքերի փոփոխության հնարավորությունը։ Այս կանխատեսումը երկար սպասեցնել չտվեց. հրապարակման հաջորդ օրն իսկ հայկական շուկայում հայտնաբերվեցին կեղծ «Bond» եւ «L&M» տեսակի սիգարետներ։ Միտումնավորություն տեսնելու ոչ մի ցանկություն չունենք, սակայն, կարծեք թե «մի քիչ» տարօրինակ է, որ այդ կեղծ սիգարետները հայտնվում
Սամվել Բաբայանի փաստաբանին սպառնում են «Չորեքշաբթի Երեւանի իմ բնակարան են զանգահարել եւ սպառնացել ընտանիքիս անդամներին՝ պահանջելով, որ հրաժարվեմ Սամվել Բաբայանի պաշտպանությունից»,- երեկ հայտարարեց Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանը։ Նման քայլը նա որակեց որպես ԼՂՀ իշխանությունների հերթական սադրանք եւ դատապարտեց նմանօրինակ գործողությունները։ Անդրադառնալով ԼՂՀ դատախազության արած այն հայտարարությունը, թե Սամվել Բաբայանի պաշտպանն անհիմն ձգձգում է գործին
ՄԻ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ՝ ԿԱՐԵՎՈՐ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ նախագահի ռեֆերենտ Արմեն Դավթյանի վկայությունները հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ թերեւս երկրորդականներից չեն։ Նաիրի Հունանյանը, որին ճանաչում է ուսանողական տարիներից, զանգել էր նրան 1999-ի սեպտեմբերին եւ ասել, որ ուզում է խոսել Ալեքսան Հարությունյանի հետ. «Բջջայինի հեռախոսահամարն էր ուզում։ Ասացի, որ չունեմ՝ քաղաքայինով զանգիր։ Ասաց, թե քարտուղարուհին չի միացնում՝ քանի օր
ԳԱԶԻ ԳԻՆԸ 270 միլիոն դոլար կանոնադրական կապիտալ էր փոխանցել գազի համակարգը «Հայռուսգազարդ» ընկերությանը։ Ցայսօր հանձնվել է միայն 255 միլիոն դոլար։ Մնացած 15 միլիոնն ինչպե՞ս է համալրվելու։ Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի ասելով՝ այդ գումարը կմարվի շրջանառու միջոցների, մի շարք անավարտ շինարարությունների իրացման ձեւով։ Այսօր կրեդիտորական պարտքերը կազմում են 82 միլիարդ դրամ, դեբիտորականը՝ 68,9 միլիարդ դրամ։ Կառավարությունը
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ Խորհրդային ժամանակներում աշխատանքային պլան չունենալը՝ պարզապես հանցագործություն էր։ Պլանները լինում էին հեռանկարային եւ ամսական։ ՀՀ 10-րդ կառավարությունը եւս որոշել է հենց այնպես, «բառադի» չաշխատել, այլ՝ պլանավորված եւ այս կապակցությամբ մշակել է միջոցառումների պլան։ Դեռեւս կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այս մասին հայտարարեց խորհրդարանում։ Այժմ արդեն հստակեցված է թվով 282 միջոցառում։ Յուրաքանչյուրի
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Հարությունյանը երբեք չի կարող պատճառ հանդիսանալ քաղաքական գործընթացների այս կամ այն կերպ զարգացմանը։ Հարությունյանն ունի այլ առաքելություն, որը նրան վերապահված է Սահմանադրությամբ եւ օրենքով։ Եվ հակառակը՝ Հարությունյանը պետք է ինքը սահմանադրականության պաշտպանը լինի եւ ոչ թե խախտողը»։ ՆԱԽՈՐԴ Երեկ մեր ընթերցողները թվարկեցին դաշնակցական շատուքիչ հայտնի գրեթե
«ՕԵ»-Ն ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է «Օրինաց երկրի» պատգամավոր Արծրունի Աղաջանյանի խնդրանքով տեղեկացնում ենք, որ իրենց խմբակցությունից բաշխիչ ցանցերի մասնավորեցման վերաբերյալ օրինագծին «դեմ» էր քվեարկել նաեւ Գեղամ Գասպարյանը։ Իսկ Սերգո Երիցյանն ու Ստեփան Բարսեղյանը «կողմ» էին քվեարկել, քանի որ, ըստ պրն Աղաջանյանի, իրենց 10 պահանջներից 4-ն ընդունվել էր։ ՓԱԿԲԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի երեկվա նիստում քննարկված հարցերի
ՄԻ՛ ԴՐԴԻՐ, ՈՐ ՉԴՐԴՎԵՍ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դեմ քրեական գործ է հարուցվել տուժողին կամ վկային սուտ ցուցմունքներ տալու դրդելու համար հոդվածի հատկանիշներով։ Հիշեցնենք, որ ոստիկանությունը թաքցված տեսախցիկով նկարել էր Ռուբեն Գեւորգյանի հանդիպումը հարձակման արդյունքում տուժած կնոջ հետ։ Քննությունը պնդում է, որ հանդիպման ժամանակ պատգամավորն այդ կնոջը համոզել է փոխել իր նախնական ցուցմունքները, որ ապահովվի
Ձեր «ռազբորկաներն» այսպիսի ծանր գնով մի՛ արեք Պահանջում են ՀԺԿ-ի տարածքային կազմակերպությունները ՀԺԿ Արմավիրի եւ Վարդենիսի տարածքային կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով՝ հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ։ Ընդ որում, ՀԺԿ Արմավիրի տարածքային կազմակերպության կանանց հայտարարությանը միացել են նաեւ «Վերածնունդ» հասարակական կազմակերպությունը, Մարտունիի կին ընտրողների լիգան եւ ՀԺԿ Մարտունու տարածքային կազմակերպության կին անդամները։ ՀԺԿ Վարդենիսի տարածքային կազմակերպության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ Չնայած բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկության պատկերը լուսատախտակին բավական երկար պահպանվեց՝ որեւէ մեկը չկարողացավ վիճարկել 64 «կողմ», 37 «դեմ» եւ 5 «ձեռնպահ» արդյունքները։ Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ։ «Օրինաց երկիրը» ազատ էր քվեարկել՝ Արթուր Բաղդասարյանը եւ Արծրունի Աղաջանյանը՝ «դեմ», Սերգո Երիցյանը եւ Ստեփան Բարսեղյանը՝ «կողմ» եւ այլն։ Մինչդեռ
ՀԱՅԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Մեր թերթի հուլիսի 19-ի համարում տպագրված «Այդ «քաղցր» բառը՝ Շենգեն վիզա» հոդվածում տեղեկացրել էինք, թե ինչպես էին Ֆրանսիա մեկնող հայ «տուրիստները» բազմաթիվ փորձությունների ու «Էրեբունի» հյուրանոցում տեղավորված «տուրիստական ֆիրմաների շնորհիվ» մեկ ամսից ավելի «լռվել» Լվովում։ Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ խմբի մի մասին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել… Հարավսլավիա։ Այստեղ պարզվել է, որ
$300.000` ԶԵՆՔ ՉՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ Wshingon file-ը տարածել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հուլիսի 24-ի համատեղ ասուլիսի սղագրությունը: Սկզբից հայտարարությամբ հանդես եկավ Վիլյամ Քոհենը, որը պարզաբանեց, որ երկու նախարարների միջեւ ստորագրված զանգվածային ոչնչացման զենքի տարածումը արգելակող պայմանագիրը նախատեսում է ԱՄՆ-ի 300 հազար դոլարի հատկացում՝ սարքավորումների եւ ուսուցման համար: Դրա նպատակն է օգնել Հայաստանի մաքսային եւ
ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ Կարելի է շնորհավորել նախկին գլխավոր դատախազ, այսօր արդեն Վահան Հարությունյանի գործով պետական մեղադրող Աղվան Հովսեփյանին՝ Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածի հաստատման գործում եւ Վ.Հարությունյանի դատավարության ընթացքում արձանագրած հաջողությունների առիթով։ Դրանք կատարյալ ֆարս են։ «Հայոց աշխարհին» տված իր հարցազրույցում Ա.Հովսեփյանը հայտարարում է, թե նախաքննության ընթացքում ցուցմունքներ են եղել այս գործով Արծրուն Մարգարյանի դերակատարության մասին, բայց
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Որպես սկզբունք, Քոչարյանին սատարող ուժերը չպետք է կուրծք ծեծեն, թե մեր արածների համար նա պիտի վարձահատույց լինի, ճնշումներ գործադրեն կառավարության մեջ մաս ունենալու համար։ Իհարկե, սա չի նշանակում, թե պետք է խուսափեն տարվող քաղաքականության համար պատասխանատվությունից»։ ՆԱԽՈՐԴ Ասյա Պողոսյանը ճիշտ գուշակեց, որ 1998-ին Հրանտ Բագրատյանն էր
ԱՆՏՈՒՆ, ԱՆԿԻՐԹ, ԱՆԵՐԵԽԱ… Երեկ հանկարծ պարզվեց, որ կոմունիստ Նորիկ Պետրոսյանի եւ ազատական Վարդան Խաչատրյանի իղձերը նույնական են։ «Պրն Պետրոսյանն ուզում է Սովետական Հայաստան։ Ե՛ս էլ եմ ուզում,- ԱԺ ամբիոնից խոստովանեց պրն Խաչատրյանը։- Ինչ ունեի՝ ես ունեցել եմ մինչեւ 88 թիվը՝ ե՛ւ կրթություն, ե՛ւ տուն, ե՛ւ երեխա, ե՛ւ այլն։ Բայց դա չի վերադառնալու, պարզ չի՞»։ Ցավ
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՀԺԿ Վարդենիսի տարածքային կազմակերպության հայտարարության մեջ ասված է, թե հարկ է «Պետության ղեկավարի հրաժարականը, որն ի վիճակի չէ բացահայտել հոկտեմբերի 27-ի դեպքը»։ ՀԺԿ Արմավիրի տարածքային կազմակերպության հայտարարության մեջ արդեն հարկ է համարվում. «Տղամարդավարի (՞) կամովին հրաժարվել այն գործից, որ չեք կարողանում կատարել, այն է՝ երկիր կառավարել, ժողովուրդ պահել, պետությանդ մեջ կարգուկանոն
Վարք մեծաց Հերթագրված 24 պատգամավորներից 19-ը երեկ հասցրին ելույթ ունենալ բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրինագծի առիթով։ Ելույթներն իրոք «առիթով» էին, քանզի քչերն էին խոսում իսկապես օրենքի նախագծի դրույթներից։ Ինչի՜ ասես ականջալուր չեղանք՝ չհաշված այն, որ Վարդան Խաչատրյանն Արշակ Սադոյանին անվանեց «լափառոշ»։ Տարեց կոմունիստ պատգամավոր Պերճ Բոշնաղյանը խոստովանեց, թե ինքը ժամանակին էներգետիկայի հետ «մի քիչ գործ» է
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ, ՀՅՈՒՐԵՐԸ՝ «ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ» ԵԱՀԿ գործող նախագահ Բենիտա Վալդների՝ Բաքու եւ Երեւան կատարած այցն ու դրան հետեւած հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ, նոր հարցականներ են ծնում։ Դրանք չեն կարող մտահոգիչ չլինել, եթե ոչ ՀՀ նախագահի, ապա գոնե շարքային հայաստանցիների համար։ Բանն այն է, որ անցյալ շաբաթ Բաքվում տիկին Վալդները հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար
«ԱՎՄ»-Ն ՃՅՈՒՂԱՎՈՐՎՈՒՄ Է Երեկ Նորք-Մարաշի ջրային ռեսուրսների ինստիտուտում տեղի ունեցավ «Ազատամարտի վետերանների միության» մասնաճյուղի անդրանիկ հավաքը։ Հայտարարվեց, որ «ԱՎՄ»-ի մասնաճյուղերը թվով 52-ն են, իսկ անդամների թիվը՝ շուրջ 24000։ Միությունն ունի իրավական, սոցիալական, տնտեսական, գյուղատնտեսական, առողջապահական, կանանց եւ երիտասարդական խորհուրդներ, որոնք զբաղվում են վետերանների խնդիրներով։ Պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ՝ հայրենիքի համար զոհված ազատամարտիկների գերեզմաններն ու հուշարձանները
«ՀԱՄԱՐՅԱ ՎԱՐՉԱՊԵՏԻ» ԱՅՑԸ ԱՄՆ Հուլիսի 24-ին սկսվելու է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի այցը Վաշինգթոն: Ամերիկյան պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ քննարկվելու են նաեւ ղարաբաղյան հակամարտության եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Հուլիսի 26-ին Հայաստանի պաշտպանության նախարարը վերադառնալու է Երեւան: Նշենք, որ փորձագետների մեծ մասի կարծիքով, Սարգսյանի այցը Վաշինգթոն նշանակալից բնույթ ունի: Վաշինգթոնը,
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՎԵԱՐԿԻ «ԽԸԽ ԾԼխժծՆԽԼլ» Էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ։ Որոշ կուսակցական գործիչներ պոպուլիստական հայտարարություններ են անում մեր ազգային ունեցվածքը բաժան-բաժան անելու «լկտիության» մասին, իսկ ուրիշները իրենց բաժին հասած իշխանությունից կառչելով՝ ամեն կերպ ձգտում են իրականացնել պատվերը։ Այս իրավիճակում սեփականաշնորհման դեմ բուռն կրքոտությամբ պայքարում են մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ, կոմունիստները, «Իրավունք
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «Ես էլ քիչ տականքների չէ, որ գործի եմ նշանակել, բայց գիտեի, որ կառուցվածքային բարեփոխումներ եմ անում»։ ՆԱԽՈՐԴ «Միավորման վերջին նիստերից մեկում ես ասացի, որ լավ կլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Բաբկեն Արարքցյանը լինեին մեր կուսակցության պատվավոր նախագահը, եւ մենք պատրաստ կլինեինք նույն պաշտոններում նրանց առաջադրել եւ այսօր էլ պատրաստ
ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԻԾԸ Հոկտեմբերի 27-ի գործի մանրամասներին իրազեկ անձանցից մեկն «անհիմն» անվանեց Մուշեղ Մովսիսյանի եւ Նաիրի Բադալյանի հայտարարությունների այն պնդումները, թե իրենց ձերբակալություններից հետո է Նաիրի Հունանյանն իրենց դեմ ցուցմունք տվել։ Ի դեպ, ԱԺ պատգամավորը տարբեր շրջանակներում համոզմունք է արտահայտել, որ իրեն իրականում ձերբակալել են Մոսոյի (Վազգեն Սարգսյանի թիկնապահ Մովսես Գեղանգուլյանի) պատճառով, որը պատմել էր, թե


















































