Օրվա լրահոսը
«Էդ կենացային տրամաբանությունը, որ բոլորը պետք է ծառայեն, ուզում եմ էդ տրամաբանությունից դուրս գաք, էլի». Հայկ Սարգսյան
Վահագն Ալեքսանյանը հեգնեց, թե մեր ընդդիմությունը հեչ էլ այդ տրամաբանության մեջ չէ, որ բոլորը պետք է ծառայեն: Նա ասաց, որ հիմա ՀՀ-ում իրենց իրավունքներից լավ օգտվող 23-24 տարեկան քաղաքացիներ ունենք, որոնք միտինգների են մասնակցում, իրենց դավաճան են ասում, բայց ՀՀ քաղաքացիություն չեն ընդունում, որ չծառայեն. «Դաժե ընդդիմության ցույցեր են մեկ-մեկ վարում, այ էդպես իրենց իրավունքներին տիրապետող քաղաքացիներ ունենք»:
ՌԴ ավելի շատ ենք ապրանք արտահանում, քան ներմուծում ենք. Ռուսաստանի հետ առևտրի օգուտն ու պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկերը. JAMnews
JAMnews. Վերջին տարիներին Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ցուցանիշն ավելացել է, արտահանման ծավալները՝ գրեթե կրկնապատկվել: Դա բացատրվում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի արդյունքում Հայաստանի արտահանման ու վերաարտահանման նոր հնարավորություններով։ Վերաարտահանման բաղադրիչի կտրուկ ավելացման համատեքստում խոսվում է նաև Հայաստանի ու հայաստանյան կազմակերպությունների՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկնելու հավանականության և ռիսկերի մասին: Բոլոր մանրամասները՝ ըստ ոլորտային ցուցանիշների հիման վրա կատարված վերլուծության։
Մարտիրոս Ավագյանը` ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ: Մարտիրոս Վալերիի Ավագյանի կենսագրությունը Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 05-ին, Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքում: 2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002-2004թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում: Աշխատանքային գործունեություն
«Վերջերս նման բան լսե՞լ եք, որ ՊԵԿ աշխատանքի ընդունվելուց քեֆ անեն»․ Ռուստամ Բադասյան
Գեղամ Նազարյանն ասաց, որ պետք է հստակ բացատրություն տալ հանրությանը, թե ինչո՞ւ են այս նախագծով ուզում բարձրացնել մաքսային եւ հարկային ծառայողների աշխատավարձերը։
24 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող առևտրի օբյեկտներում ՀԴՄ կտրոն տպագրելու գործընթացի տեսանկարահանման պահանջը սահմանող կարգավորումը չի ընդունվել. Թունյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը 24 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող առևտրի օբյեկտներում ՀԴՄ կտրոն տպագրելու գործընթացի տեսանկարահանման պահանջը սահմանող կարգավորումը ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ՊԵԿ գործընկերների հետ եկանք համաձայնության, որ նման պահանջ սահմանող կարգավորումները փաթեթից հանվեն:
Խզմալյանն ասում է՝ գործել է օրենքով եւ իր լիազորությունների շրջանակում՝ փակելով Մատենադարանի մի ողջ բաժին
Բաժինը լուծարելու հարցը քննարկվել է նաեւ Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդում
Ռոջեր Դեյվիսը ներկաներին հիշեցրեց Արեգ Միքայելյանի՝ Արցախի իրադարձությունների շուրջ ուղարկված նամակի մասին և ԵԱԸ կողմից արտահայտեց իր մտահոգությունն արցախահայերի ներկա վիճակի համար
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Հունվարի 9-10-ին Օքսֆորդի համալսարանի Քրայստչրչ հետազոտական կենտրոնում (Միացյալ Թագավորություն) տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, European Astronomical Society – EAS) վարչական խորհրդակցությունը (Business Meeting), որին հրավիրված էր նաև Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, ArAS) գործող նախագահ Արեգ Միքայելյանը։ Նման խորհրդակցություններն ավանդական են և անցկացվում են ԵԱԸ ղեկավարության և ազգային աստղագիտական
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Երուսաղեմի հայկական թաղամասի հարձակումների կոնգրեսական քննությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Խոակին Կաստրոն անցած շաբաթ հյուրընկալել է կոնգրեսական քննարկում՝ ուշադրություն հրավիրելով Երուսաղեմի հայկական թաղամասի նկատմամբ հարձակումներին։ Մեկնաբանելով կոնգրեսական քննարկումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է․ «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ներկայացուցիչ Կաստրոյին՝ Երուսաղեմի հայկական թաղամասի դեմ բռնի հարձակումների աճի շուրջ Կոնգրեսի այնքան
Մեր նպատակը պետք է լինի ամենաանվտանգ երկիր լինելը. Փաշինյան
Պետք է մտածել երկրում օրգանիկ սպայական խավ ունենալու մասին. Փաշինյան
«Նախապատրաստվում է եւս մեկ մահացու գործընթաց՝ «Խաղաղության խաչմերուկը». Լարիսա Ալավերդյան
Այս իշխանությունը հատուկ թուլացնում է բանակը, կոտրում է հայ մարդու ոգին
«Ես ամեն ինչ կանեմ, որ ձեր նախագիծը չընդունվի, բայց եթե ընդունվի, յուրաքանչյուր 1 վերադարձի համար մենք ունենալու ենք 100 հատ գնացող». Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյանն ասաց. «Ես օրենքի ոգու հետ համաձայն չեմ: Չե՞ք անհանգստանում, որ դուք բացասական վարքագիծ եք մտցնում մեր պատանիների մեջ, բա 12 տարեկան տղայի պապան չի՞ մտածի, որ 15 տարի հետո մի հատ ուրիշ Հայկ Սարգսյան կգա ԱԺ ու նորից նմանատիպ օրենք կընդունի»:
«Անխոչընդոտ անցում» անվան տակ Ադրբեջանը պահանջում է միջանցք Սյունիքի տարածքով. «Խաղաղության պայմանագրի» 10 կետերը. Վարուժան Գեղամյան
Ադրբեջանը չի վախենում Արևմտյան ճնշումից, որովհետև այն չի լինելու
Առանց պայմանագրի գույքի վարձակալները փետրվարի 1-ից կտուգանվեն. Ռուստամ Բադասյան
ՊԵԿ նախագահն ամփոփում է 2023 թվականը
Քերմանում ահաբեկչության պլանավորողը եղել է Տաջիկստանի քաղաքացի, որն Իրանը լքել է գործողությունից երկու օր առաջ
Ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 93-ի
«Հարգանքից ելնելով՝ ինձ թույլ չեմ տալիս ձեզ որեւէ ավել բան ասել»․ ՄԻՊ-ը՝ սեւազգեստ մայրերին
Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հինգ ծնողները կրկին բողոքի ցույց են անում, նրանք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հիշեցնում են՝ խոստում էիք տվել գործերն ուսումնասիրել ու մեղավորներին գտնել, պատժել, ասում էիք՝ էդ հինգ ծնողների գործերն իմ օժիտն է, բա ի՞նչ եղավ էդ օժիտը
Ռելոկանտների ազդեցությունն առավել մեծ է վարձակալության, քան ՀՀ անշարժ գույքի առքուվաճառքի դեպքում. JAMnews
Ռուսաստանցիների զգալի մասը չի դիտարկում Հայաստանը որպես մշտական բնակության վայր և մտադիր է մեկնել այլ երկրներ։ Հետևաբար, բոլոր թե դրական, թե բացասական փոփոխությունները ժամանակավոր են։
Արմավիրի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Վարշամ Սարգսյանին
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը Կառավարության այսօրվա նիստով նշանակվել եմ Արմավիրի մարզպետ ու նշանակումով պայմանավորված՝ երեկ ազատվել եմ Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին և կառավարությանը` բարձր վստահության համար: Սիրելի՛ արմավիրցիներ, շնորհակալ եմ ձեզ Արմավիր համայնքի ղեկավարի կարգավիճակով ծառայելու երկու հնարավորությունների համար, որը փորձել եմ օգտագործել արդյունավետ: Այժմ
29-ամյա սպայի մահվան առեղծվածը. պահպանության դիրքում մահացած հայտնաբերված սպան պարտքե՞ր է ունեցել
Ինքը ոչ մեկի հետ չի կիսվել, հազար բան կարող է լինել. գյուղապետ
Կանխվել է 362կգ սիգի ապօրինի տեղափոխումը. վնասի չափը գերազանցել է 1.8մլն. դրամը
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ։ Կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8մլն. դրամը։ Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։ Բնապահպանության
«Արատավոր պրակտիկան շարունակում ենք, այս կառավարությունը սկսեց դատախազներին, դատավորներին, քննիչներին ավել փող տալ»․ Արթուր Խաչատրյան
«Եթե բարձր որակավորում ունեցող մասնագետները շուկայում ստանում են 1․5 մլն դրամ աշխատավարձ, ուրեմն պետք է Հաշվեքննիչ պալատում էլ ստանան 1․5 մլն դրամ»
ՀՀ-ն պետք է հստակեցնի սահմանազատման իր սկզբունքները՝ գործընթացը սկսելով այն հատվածներից, որտեղ առկա է ադրբեջանական զորքերի առաջխաղացում. Մեսրոպ Առաքելյան
Ադրբեջանը սահմանազատումը սկսելով, գուցե և ավարտելով այդ հատվածում, նպատակ ունի սահմանի այդ հատվածում էլ ունենալ էական առաջխաղացում՝ հետագայում հավերժ ձգձգելով սահմանի՝ մեզ համար կարևոր հատվածի սահմանազատումը։
Անահիտ Մանասյան․ «Զորամասերում խնդիրները վերաբերվում են առաջին հերթին ոչ կանոնադրային հարաբերությունների առկայությանը, այդ թվում՝ ենթամշակույթին վերաբերող»
Մարդու իրավունքների պաշտպանը բանակում սպանությունների մասին ասում է՝ պետությունը պետք է պատշաճ ու ամբողջական գործիքակազմ կիրառի, որպեսզի այս գործերի քննությունը պատշաճ մակարդակով իրականացվի
Մենք երբեք չպետք է բավարարված զգանք: Պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիև
Ալիևն ընդունել է, որ հենց Ադրբեջանն է մերժել խաղաղ կարգավորման առաջարկները տասնամյակներ շարունակ, իմիտացրել է բանակցային գործընթացն ու պատրաստվել պատերազմի
«Մեր պարեկները 9, 19 մմ Գլոքներ են կրում, ժողովուրդ ջան, դա ծառայողական է, 9,18 Մակարովը մարտակա՞ն, աբսուրդ է». Վահագն Ալեքսանյան
Այսօր մեր ՔԿ-ն համալրված է «Մակարով» տեսակի եւ «ՏՏ» տեսակի ատրճանակներով, որոնք ըստ փորձագետների, համարվում են մարտական ատրճանակներ: Ստացվում է, որ եթե քննիչը ինքնապաշտպանության եւ իր առջեւ դրված այլ խնդիրների ապահովման համար այդ ատրճանակներով զինվի, կրի, դա համարվելու է անթույլատրելի: Այս խնդիրը լուծելու համար առաջարկում ենք բացառություն ամրագրել:
Դասագրքերի փորձաքննության նոր կարգով առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները խստացվել են
2022-2023 ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների համար դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվել է մրցութային եղանակով՝ փորձաքննության իրականացման փուլերով: Ներդրված դասագրքաստեղծման նոր մոտեցումը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում՝ ուսուցիչների համար մասնակցելու դասագրքերի ստեղծման գործընթացին՝ բաց, թափանցիկ և մրցակցային հիմունքներով: Հաշվի առնելով, որ դասագրքերի ստեղծումը նոր ընթացակարգով իրականացվում էր
Լինելո՞ւ է, արդյոք, Նոր աշխարհակարգը. մաս 2
Սկիզբը՝ այստեղ: 2.Ինչպե՞ս է Ռուսաստանը փորձում հասնել RUSSAIN PAX-ԻՆ Այժմ մարտահրավեր է նետված ձեւավորված Pax Americana համակարգին եւ պնդումներ կան, որ այն չի աշխատում եւ անհրաժեշտ է փոխել։ Ովքե՞ր են այդ մարտահրավեր նետողները. առաջին հերթին Ռուսաստանն է, նա հայտարարում է, որ ինքը ոտքի է կանգնում ծնկած վիճակից (Россия встает с колен) եւ բավարարված չէ աշխարհում
«Դատախազը հնարավորություն ունի հրաժարվել մեղադրանքից․ դա կհամարեի արժանապատիվ քայլ։ Բայց վստահ չեմ, որ նման քայլի կդիմեն»․ Ռուբեն Մելիքյանը՝ Արմինե Ադիբեկյանի գործի մասին
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 24-ին։ Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ դատարանը հնարավոր սեղմ ժամկետում է նշանակել նիստը՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը։
2023 թվականը Ռուստամ Բադասյանը հայտարարում է «ստվերի դեմ պայքարի հաջող տարի»
ՊԵԿ նախագահն ամփոփում է անցնող տարին
«Եթե անձնական տվյալներին հասանելիություն չունենանք, խոպանում գտնվող մարդու վրա գյուղի ամբուլատորիան ինչքան փող ուզի՝ կգրի»․ Պապոյան
Արսեն Թորոսյանը հորդորեց․ «Եկեք առողջապահության համակարգում աշխատող տասնյակ հազարավոր մարդկանց այդպես ապրիորի գող ու ավազակ չհամարենք»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հունվարի 11-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ Հունվարի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում


















































