Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Երուսաղեմի հայկական թաղամասի հարձակումների կոնգրեսական քննությունը

Հունվար 11,2024 15:14

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Խոակին Կաստրոն  անցած շաբաթ հյուրընկալել է կոնգրեսական քննարկում՝ ուշադրություն հրավիրելով Երուսաղեմի հայկական թաղամասի նկատմամբ հարձակումներին։ Մեկնաբանելով կոնգրեսական քննարկումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է․ «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ներկայացուցիչ Կաստրոյին՝ Երուսաղեմի հայկական թաղամասի դեմ բռնի հարձակումների աճի շուրջ Կոնգրեսի այնքան անհրաժեշտ ուշադրությունը սևեռելու կապակցությամբ։ Այն քրիստոնեական աշխարհի կենտրոնական սյուն է, իսկական գանձ բոլոր դավանանքների համար» Հուսադրող էր տեսնել օրենսդիրների նման լայն շրջանակ, որոնք ներկայացված էին այս կոնգրեսական քննարկմանը, որը վերաբերում էր խնդրի իրավական, քաղաքական և հոգևոր ասպեկտներին»։

Հունվարի 5-ին հրապարակվել է իրավական վեճերում հայկական համայնքը ներկայացնող իսրայելցի հայտնի փաստաբան և Երուսաղեմի հարցերով փորձագետ Դանիել Սայդեմանի, Երուսաղեմի հայկական թաղամասի իրավունքները պաշտպանող Save The ArQ շարժման առաջնորդ Հակոբ Ջերնազյանի և ԱՄՆ-ում բնակվող նշանավոր փաստաբան Գառնիկ Քերքոնյանի զեկույցը։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում իսրայելցի կառուցապատողները ձգտել են հայկական թաղամասից հողեր գրավել մասնավոր առևտրային անշարժ գույքի կառուցապատման համար: Դեկտեմբերի 28-ին դիմակավորված մարդկանց զայրացած ամբոխը, ըստ երևույթին, մոբիլիզացված և ուղղորդված կառուցապատողների կողմից, դաժանորեն հարձակվել է տասնյակ հայերի, այդ թվում՝ հոգևորականների վրա։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կրոնական ազատության հարցերով ԱՄՆ դեսպան Ռաշադ Հուսեյնին կոչ է անում հստակ և միանշանակ դատապարտել Երուսաղեմի պատմականորեն ձևավորված հայ քրիստոնյա բնակչությանն ահաբեկելու շարունակական փորձերը։ Հայկական թաղամասը Երուսաղեմի հին քաղաքի անբաժանելի մասն է։ Քաղաքում հայկական ներկայությունը թվագրվում է մ.թ. 4-րդ դարից, երբ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետությունը դառնալուց հետո հայ վանականները հաստատվեցին Երուսաղեմում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031