Օրվա լրահոսը

Ծովինար Խաչատրյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՎԻՆԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ծովինար Խաչատրյանի 2024 թվականի հունվարի 3-ի դիմումը` կարգադրում եմ.

«10-15 տարեկան անչափահասներն ալկոհոլային թունավորում են ստացել, պայթուցիկներից տուժած քաղաքացիներից երկուսի մոտ եղել է մատների ամպուտացիայի կարիք»

Հատկանշական է, որ ալկոհոլային թունավորումները գրանցվել են անչափահաս երեխաների մոտ` մեկ 10 տարեկան, երկու 16 տարեկան և երեք 15 տարեկան

«Կարող է Էրդողանի աշխատակազմից չեն թողել», «Ես դրա՞ համար եմ հարկ տալիս, որ հոգեւորականներին եթերավորեն», «Ոնց եմ զզվում բոլորիցդ». համացանցում քննարկվում է Վեհափառին եթեր չտրամադրելու թեման

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրայինով չհեռարձակելը հանրային հնչեղություն է ստացել եւ տարբեր մեկնաբանությունների տեղիք տվել: Մինչ Մայր Աթոռի պաշտոնական պարզաբանումը՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» անմիջապես հրապարակվեց իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը, որին «Հայկական ժամանակի»՝ «Գարեգին Բ-ն հրաժարվել է ամանորյա տեսաուղերձի հեռարձակումից, նա ուլտիմատում է դրել. Բաղդասարյան» վերնագրով հրապարակման տակ արձագանքեցին բազմաթիվ,

Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը. Հանրային հեռարձակողի խորհուրդ

Ափսոսում ենք այս միջադեպի համար և հույս ունենք, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի  համագործակցության վրա։

ՊՆ պաշտոնատար անձանց կողմից մինչ օրս կատարված չեն չօգտագործված արձակուրդի համար հատուցումը հաշվարկելու վարչարարության մասին հրամանի պահանջները. բաց նամակ

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին Հաղորդում ենք Ձեզ այն մասին, որ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման կարգը սահմանելու մասին 17.07.2023 թ. թիվ 983-Լ հրամանի պահանջները՝ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից մինչ օրս կատարված

Սամվել Հակոբյան․ «ՔՊ-ի սպասումները չարդարացան․ մարդկանց մեծ մասը դուրս չէր եկել հրապարակ՝ տոնածառը վայելելու, 90%-ն այլազգիներ էին»

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը քաղաքապետարանի ծախսերի ու ՔՊ-ի հայտարարությունների մասին ասում է՝ այս մարդիկ հիվանդություն ունեն խաբելու

Հայաստանը TOP 100-ում հունվարին ներկայացված է յոթ շախմատիստներով

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն  շախմատիստների 2024 թվականի առաջին վարկանիշային ցուցակը։ Տղամարդկանց եւ կանանց ցուցակների լավագույն հարյուրյակներում ընդգրկված են Հայաստանի յոթ շախմատիստներ։ Հայկ Մարտիրոսյանը տղամարդկանց մեջ զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը, Գաբրիել Սարգսյանը՝ 61-րդը, Սամվել Տեր-Սահակյանը՝ 91-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 99-րդը։ Կանանց 100 ուժեղագույնների մեջ Էլինա Դանիելյանը 55-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 74-րդը, Աննա Սարգսյանը՝ 75-րդը։

«Շողակաթի» նախկին ղեկավար, ներկա պաշտոնյան չմեկնաբանեց Վեհափառի ուղերձը Հ1-ով եթեր չհեռարձակելը

Ավելի ուշ տեղեկացրեց, որ հայտարարությունը կտեղադրեն Հանրային հեռարձակողի կայքում

Սա ազնիվ մարտավարություն չէ, մենք այստեղ չենք քննարկելու կաթողիկոսների պորտֆելը կամ պրոֆիլը

Ինձ ճանաչողներն գիտեն, որ ես չեմ սիրում դրսևորել ծայրահեղ կապվածություն տիտղոսների նկատմամբ, հնչեցնել հեղինակավոր բառեր, որոշակի բարոյական, հոգևոր առաջնորդական պաշտոններին անվանակոչելու: Միգուցե դա իմ խառնվածքն է, չեմ սիրում ուռճացնել մարդկանց ավելի բարձր պաշտոններում, ինձ անհանգստացնում էր, երբ լսում էի, որ ինչ-որ մեկը բեմից փայլուն բառեր է օգտագործում հեղինակությունը հարգելու միտումով, իհարկե, յուրաքանչյուրն ազատ է անել

«Վտանգ են տեսնում Վեհափառի խոսքի մեջ, դրա համար էլ արգելեցին». Հովհաննես Գալստյան

Այս իշխանությունները «կոտրում» են բոլոր ոտքերը, որոնց վրա կանգնած է մեր ժողովուրդը

Հունվարի 12-ին կմեկնարկեն շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները

2024 թվականի հունվարի 12-ից 20-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կանցկացվեն շախմատի Հայաստանի տղամարդկանց 84-րդ եւ կանանց 79-րդ բարձրագույն խմբի առաջնությունները, որոնց արդյունքով հանրապետության չեմպիոն հռչակված շախմատիստները կհամալրեն Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների կազմերը։ Երկու առաջնություններին էլ մասնակցելու են 10-ական շախմատիստներ։ Տղամարդկանց պայքարում հանդես կգան գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը,

«Արցախի Հանրապետությունը հռչակել են Արցախում բնակվող հայերը, եւ միայն իրենք կարող են լուծարել այն․ դրանով ամեն ինչ ասված է»․ Մետաքսե Հակոբյան

«Կա մի կայացած փաստ, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում բնակվող հայերը հանրաքվեի միջոցով հռչակեցին Արցախի Հանրապետությունը»։

Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով

Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Տարեսկզբին հաստատված՝ 2 տրլն 203.7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18.2 մլրդ դրամով: Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ

Միմյանց երկար նայելու հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

2023 թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23։23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում «Աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1974թ․, ով նույն օրը՝ ժամը 23։50-ին, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հանրապետության տարածքում` Հունվարի 3-ի և 6-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ին, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Սամվել Կարապետյանը ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակում է` ըստ Forbes-ի

Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակում է` ըստ Forbes-ի։ Նրա կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար, և դա 1,6 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի։ Ցուցակում նա զբաղեցնում է 48-րդ տեղը։ Կարապետյանի կարողությունը 2022թ. գնահատվում էր 1,1 մլրդ դոլար, իսկ ցուցակում նա զբաղեցնում էր 82-րդ տեղը։ Forbes-ի

Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին

Վերջերս Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքներին։ Ամուր գործընկերություն հանուն ավելի ամուր ապագայի։   ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Իրանի ԱԳ նախարարը հերքել է մտավախությունը, թե Մեծամորի ատոմակայանն աղտոտում է Արաքս գետը

Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է սահմանային Արաքս գետը: Այս մասին նա ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստի ժամանակ։ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով Արաքս գետի

«Ա1+»-ը 33 տարեկան է

«Ա1+».  Հունվարի 3-ը մեր ծննդյան օրն է։ Ծննդյան տարեդարձ՝ ամենաբարդ իրավիճակում։ Այսօր «Ա1+»-ը դառնում է 33 տարեկան է, որը նշում է թե երկրի, թե հեռուստաընկերության համար ամենաբարդ շրջանում։ Հեռուստաընկերության պատմությունը կարելի է բաժանել երեք փուլի՝ մինչեւ 1996թ, երբ փակվեց ստուդիան, որից հետո հիմնադիրը չհուսահատվեց եւ ստեղծեց հեռուստաալիքը, մինչեւ 2002թ, երբ արդեն «Ա1+»-ը եթերազրկվեց քաղաքական վերնախավի

Ալիևի փեսան մի ամբողջ գյուղ է տարհանում իր բիզնեսի համար

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Ադրբեջանում անընդհատ սկանդալներ են տեղի ունենում Ալիևների կլանի հետ կապված։ Նախագահ Իլհամ Ալիևը, որը երկաթյա բռունցքով ղեկավարում է երկիրը 2003 թվականից, իր պաշտոնը ստանձնել է հորից՝ Հեյդար Ալիևից, որը պետության ղեկավարն էր 1993-2003 թվականներին: Որպեսզի Ալիևները մի քանի սերունդ կառավարեն Ադրբեջանը, Իլհամ Ալիևն իր կնոջը նշանակել է փոխնախագահ։

Ալեքսանդր Ղուրբանյանը՝ պրոկտոլոգիական տարածված հիվանդությունների ու դրանց բուժման մեթոդների մասին

Վիրաբույժ-պրոկտոլոգ Ալեքսանդր Ղուրբանյանի հետ զրուցել ենք պրոկտոլոգիական տարածված հիվանդությունների, դրանց բուժման մեթոդների մասին։ -Ձեր մասնագիտական մեծ փորձն ի՞նչ է ցույց տալիս՝ պրոկտոլոգիական հիվանդություններն արդյո՞ք Հայաստանում տարածված են։ -Ես զբաղվում եմ այսպես ասած «առողջ մարդկանց» պրոկտոլոգիական հիվանդությունների բուժմամբ: Ի՞նչ է նշանակում «առողջ մարդու» պրոկտոլոգիական հիվանդություն: Օրինակ, միջին տարիքի մարդը, գործնականում լինելով առողջ, կարող է տառապել թութքով,

Երևանում օդի աղտոտվածության ճգնաժամ է

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը թույլատրելի սահմանից բարձր է, ինչն էլ շատ վտանգավոր է մարդկանց համար ու, իհարկե, բերում է մի շարք առողջական խնդիրների: Ցավալին այն է, որ օդը այն քիչ թվով գործոններից է, որն ազդում է տարիքային բոլոր խմբերի առողջության վրա՝ և՛ երեխաների, և՛ ծերերի, անգամ առողջ մարդկանց մոտ էլ դա թողնում է իր բացասական ազդեցությունը:

Նորայր Նորիկյան․ Դուք պետության ղեկավարը չեք և պարտավոր եք չխախտել ՀՀ սահմանադրությունն ու տապալել սահմանադրական կարգը․․․

Այլ կերպ ասած, Գործող սահմանադրությամբ գոյություն չունի որևէ դրույթ, որով գործադիր իշխանության ղեկավարին վերապահվի պետության ղեկավարի կարգավիճակ։
Ճիշտ հակառակը՝ պետության գլուխը Հանրապետության նախագահն է, իսկ Ազգային ժողովը, որը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։

Ռուսաստանը նոր հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին՝ գրոհներն ուժգնացնելու Պուտինի սպառնալիքից հետո

Ռուսական այդ հարձակումների ֆոնին՝ Ուկրաինային հարևան Լեհաստանը օդ է բարձրացրել իր ռազմաօդային ուժերի չորս «F-16» կործանիչներ՝ իր օդային տարածքը պաշտպանելու համար:

Արցախ հայաթափվի ու ազգովի սալյուտ խփե՞նք․․․ Ե՞րբ դարձանք այսքան անդարդ ու անտարբեր․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Երեւի ամեն բան արդար է… Ոչ ազատ Արցախին էինք արժանի, ոչ՝ Անկախ Հայաստանին, ոչ՝ Եռաբլուրին ու ոչ էլ Ազգային Եկեղեցուն։ Նիկոլն էլ է շատ մեզ… Ծափ տվեք, տժժացեք ու իրար «միս կերեք»։ Արցախ հայաթափվի ու ազգովի սալյուտ խփե՞նք… Երկնքում աստղերին տեղ չկար, ամբողջը «պարտության սալյուտ» էր: Հիշում

ՀՀ Քննչական կոմիտեի հարեւանությամբ հայտնաբերել են տղամարդու դի. shamshyan.com

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում արցախյան շունչ ու ջերմություն էր, պատճառը Արցախի մոտ 9 տասնյակ երեխաներն էին, ովքեր եկել էին Ձմեռ պապի հետ հանդիպման

Ձմեռ պապը երեխաներին ասաց, որ եկել է Արցախի բարձրիկ լեռներից ու իր հետ բերել է լեռների հովն ու շունչը։ Նա երեխաներին նվերներ հանձնեց ու լսեց նրանց արտասանությունները։

Ռոման Հովհաննիսյան․ Երազանքս Օլիմպիական չեմպիոն դառնալն է ու Գառնիում իմ անվան ըմբշամարտի դպրոց բացելը

Թեև իր քաշը 39 կգ. է, նա գրեթե միշտ հաղթանակով մրցում է 41-42 կգ. քաշային կարգ ունեցող պատանիների հետ։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031