Լրահոս
Օրվա լրահոսը

«Շողակաթի» նախկին ղեկավար, ներկա պաշտոնյան չմեկնաբանեց Վեհափառի ուղերձը Հ1-ով եթեր չհեռարձակելը

Հունվար 03,2024 16:50

Aravot.am-ը Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից, որը  2004-2018 թթ․ եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարը, հետաքրքրվեց՝ ինչպես է գնահատում Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով եթեր չհեռարձակելու որոշումը, հատկապես, որ Շիրինյանը երկար տարիներ եղել է «Շողակաթի» ոչ շարքային աշխատակից:

Պարոն Շիրինյանը սկզբում խնդրեց հարցը գրավոր ուղարկել, ավելի ուշ տեղեկացրեց, որ առաջիկա մեկ ժամում Հանրային հեռարձակողի կայքում կհրապարակվի իրենց հայտարարությունը՝ այդպիսով խախտելով մեր էքսկլյուզիվության իրավունքը:

Հիշեցնենք, որ երբ պարոն Շիրինյանը դեռ պաշտոնյա չէր, 1995 թ., 33 րոպե տեւողությամբ ֆիլմ էր նկարել «Ամենայն հայոց կաթողիկոսը» վերնագրով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031