Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 12-ին կմեկնարկեն շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները

Հունվար 03,2024 16:14

2024 թվականի հունվարի 12-ից 20-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կանցկացվեն շախմատի Հայաստանի տղամարդկանց 84-րդ եւ կանանց 79-րդ բարձրագույն խմբի առաջնությունները, որոնց արդյունքով հանրապետության չեմպիոն հռչակված շախմատիստները կհամալրեն Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների կազմերը։

Երկու առաջնություններին էլ մասնակցելու են 10-ական շախմատիստներ։

Տղամարդկանց պայքարում հանդես կգան գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանն ու Էրիկ Չաքրյանը, ինչպես նաեւ Դավիթ Տիրատուրյանը։

Կանանց պայքարում հանրապետության չեմպիոնին եւ մրցանակակիրներին կորոշեն կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը,  կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Արփինե Գրիգորյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, ինչպես նաեւ Պոլինա Կոբակը, Միլենա Գասպարյանը, Մելինե Հարությունյանը, Ալվարդ Ստեփանյանը, Մարիամ Խաչատրյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031