Օրվա լրահոսը
«Գունագեղ տոնակատարության» նախապատրաստությունը ամբողջ թափով շարունակվում է
«Հանրապետության» հրապարակում միջոցառման նախապատրաստական աշխատանքները լրիվ թափով ընթացքի մեջ են:
Արա Սահակյան. Չորս ամիս է, առնչություն չունեմ «Հայրենիք» կուսակցության հետ. Ա1+
«Մենք վերադարձել ենք 30 տարի առաջ մեր առջև դրված խնդիրներին, մենք նոր բանակ ենք ստեղծում»
Անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի հնարավոր մեկնարկին. Վիեննայում քննարկվել է ռեադմիսիոն համագործակցությունը Ավստրիայի հետ
Ավստրիայի ներգաղթի և ապաստանի հարցերով դաշնային գրասենյակի հրավերով սեպտեմբերի 8-11-ը Վիեննայում է գտնվում հայկական միջագերատեսչական պատվիրակությունը: Հայաստանի միգրացիոն ծառայությունից պատվիրակության կազմում ներգրավված է Ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Այցի շրջանակում Ա. Ղազարյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ներգաղթի և ապաստանի հարցերով դաշնային գրասենյակի Դուբլինի և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Փուջա Քաջսորըրի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության
Ինչպես են թալանում Լևոն Հայրապետյանի ունեցվածքը, ո՞ւր են նայում Արցախի իշխանությունները. բաց նամակ
Եվ որպես Արցախի արժանավոր զավակի դուստր՝ գտնում եմ, որ այսօր քան երբևէ, պետք է տեր կանգնեմ հորս երազանքներին, շարունակեմ նրա կիսատ թողած գործը
Նոր զարգացումներ՝ հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով. ապացույցների հետազոտման փուլ
Գործով տուժող Արմեն Մարտիրոսյանը հարցաքննվեց և պնդեց իր նախաքննական ցուցմունքները:
Արծարծվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին, եկեղեցի-հասարակություն կապին առնչվող հարցեր
Դավիթ Բաբայանին Մայր Աթոռում ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը
Ընտրողներին կաշառք տալու և ստանալու համար 20 անձի մեղադրանք է առաջադրվել
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Սուսաննա Տոնոյանը համաձայնության է եկել Անահիտ Մարտիրոսյանի, Շարմաղ Հարությունյանի ու Մանուշակ Սեդյանի հետ` «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Շիրակի մարզի ընտրողներին կաշառք տալու հարցում:
Բայդենը պատվաստումը պարտադիր է դարձնում դաշնային ծառայողների, բուժաշխատողների և խոշոր ընկերությունների համար
Բայդենը նաև կարգադրել է Աշխատանքի նախարարությանը 100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերություններից պահանջել, որպեսզի նրանք կամ պատվաստվեն, կամ ամեն շաբաթ կորոնավիրուսի թեստ հանձնեն:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է հստակեցնել Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները
Հարությունյանը հանձնարարել է շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հստակեցնել կարգավիճակ տալու մոտեցումներն ու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները
Սասուն Խաչատրյան․ «Այդ գումարը Հունաստանի դեսպանություն ներկայացնելու համար փոխանցվել է կնոջս, 45 րոպե հետո գումարը հանվել եւ վերադարձվել է եղբորը»
Ինչո՞ւ Սասուն Խաչատրյանը 2,5 մլն դրամն ու 1600 դոլարը չի հայտարարագրել․ հակակոռուպցիոն կոմիտեի թեկնածուն պարզաբանում է ներկայացնում
«Եկամտահարկի վերադարձը յուրատեսակ քաղաքաշինական պարարտանյութ է քաղաքաշինական ոլորտին. այն փոխելով՝ 70-80 անկում կունենանք». Վահե Պետրոսյան
Ըստ քաղաքաշինության ոլորտի մասնագետների, կորոնավիրուսից, պատերազմից հետո պետք է պարարտանյութ տանք տնտեսությանը, որպեսզի սկսի արագ ակտիվանալ:
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սասուն Խաչատրյան․ «Ես Աղվան Հովսեփյանի կողմից բազմաթիվ անգամ խրախուսվել եմ»
Այսօր մեկնարկել է նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը, որին մասնակցում են երեք թեկնածուներ:
Կառավարության արտոնյալները. խոշոր գործարարներ և նախկին պաշտոնյաներ. «Հետք»
31 արտոնություններից 5-ը բաժին են հասել Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերություններին։
Գորիսի կալանավորված համայնքապետը վատառողջ է, ներկա չէր դատական նիստին
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը կմնա ուժի մեջ։
Արման Աբովյան. ԲՀԿ-ն չի մասնակցի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին. «Փաստինֆո»
Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքում և Շիրակի մարզի Գյումրի համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ
Բնակելի տների հարևանությամբ կառուցվում է «սգո սրահ». Արարատի մարզի դատախազը գրություն է հասցեագրել մարզպետին նմանատիպ դրսևորումները բացառելու ուղղությամբ
Առկա է օրենսդրական իմպերատիվ պահանջ՝ «սգո սրահների» կառուցման համար համայնքի ավագանու կողմից պարտադիր ընդունելու նման ծառայություններ մատուցելու համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտ
Սասուն Խաչատրյան․ «Ավտոմեքենա չունեմ, բնակարանը ձեռք եմ բերել վարկով»
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ թեկնածու Սասուն Խաչատրյանն ասաց, որ երեսուն տարիներին մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա է եղել
Գետնի տակով էլ են Արցախը շրջափակում. Քարվաճառում կառուցվում է թունել
Գետնի տակով էլ են Արցախը շրջափակում…
Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք կարող են խնամքի ծառայություններ ստանալ նաև տանը
Խնամքի ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն
«Կուզենայի, որ մեր գործընկերները լինեին ավելի սկզբունքային եւ կոճակ սեղմողների հոգեբանությամբ չառաջնորդվեին». Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին
«Մենք ունենալու ենք այլ առաջարկներ նաեւ Արցախի հանրապետությունից: Հիմա քայլ չանելով՝ հաջորդ քայլն ավելի բարդ է լինելու անել իշխող խմբակցության համար: Կուզենայի, որ նրանք ինչ-որ մի տեղից դադարեին մեկ մարդու թելադրանքով առաջնորդվել»:
Եղել եմ ու կմնամ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը. Ժոնաթան Լաքոթը՝ Արմեն Սարգսյանին
ՀՀ նախագահը բարձր է գնահատել դեսպան Լաքոթի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում
«Սա պետք է գնար Show must go on երգի ներքո». Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմադիրներին
Վարդանյանն ասաց. «Ես Արցախի հանրապետություն բառն օգտագործելուց չեմ վախենում, ես ընդհանրապես շատ քիչ բաներից եմ վախենում»: Ըստ նրա, ազդակները վտանգավոր կարող են լինել ու մենք չպետք է թույլ տանք, որ Արցախի հարցը ներպետական «աչոկներ» հավաքելու համար ծառայի:
«Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով». Ջանին Վիսլեր
Թուրքիայում, անշուշտ, դեռ կա խորհրդարան, սակայն գիտենք, թե որքան պատգամավոր է ձերբակալվում, որքան քաղաքապետ է պաշտոնանկ արվում և բանտարկվում
Արցախի ՄԻՊ-ը նշել է՝ հասարակական կազմակերպությունները մեծ կարևորություն ունեն նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային հանրության հետ հարաբերվելու գործում
Քննարկել են տեղահանվածների կարգավիճակին, նրանց սոցիալական, իրավական խնդիրներին վերաբերող խնդիրների լուծմանն առնչվող հարցեր
«Lexus–ի անեկդոտը հիշեցի. ասում է՝ ինչի՞ ես տխուր, ասում է՝ հեչ, դարդերս քիչ էր, հարեւանս էլ Lexus է առել». Վլադիմիր Վարդանյան
Պետք է ճշտել, թե ո՞ր ապագան նկատի ունեն. «Ընդհակառակը, ես կարծում եմ, որ սա մոտեցում է՝ դեպի ապագան միտված: Ինչ են ասում մեր հարեւանները, մենք ամեն օր լսում ենք: Ինձ համար ավելի կարեւոր է՝ ինչ ենք ասում մենք: Ասո՞ւմ ենք, թե՞ չենք ասում, մենք սեփական, պետական դիրքորոշում ունե՞նք այս հարցերի վերաբերյալ, թե՞ չունենք»:
«Խաղողի շուկան փլուզվում է». Ավագ Հարությունյան
Այսօր խաղողի շուկան գահավիժում է: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն է հայտնում Գինու ազգային կենտրոն ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա խոսքով, խաղողի շուկան փլուզվում է եւ մենք հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես են նվազում խաղողի գները: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի այդ գործընթացը եղավ շատ արագ եւ շատ ակնհայտ: Եթե նախորդ
ՀՌՀ-ն Վայոց ձորի մարզի տարածքում լսողական ծրագրի սփռման մրցույթ է հայտարարել
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ և քննարկվել օրակարգում ընդգրկված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ հարցը: Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և ՀՌՀ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ


















































