Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Աբովյան. ԲՀԿ-ն չի մասնակցի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 10,2021 15:58

ԲՀԿ-ն չի մասնակցի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը. «Այս օրերին ԲՀԿ-ում շատ բուռն քննարկումներ էին ընթանում՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, և որոշում ընդունվեց, որ ամսի 17-ի ՏԻՄ ընտրություններին մենք նպատակահարմար չենք գտնում մասնակցել, ընդգծեմ, որ առայժմ խոսքը գնում է միայն հոկտեմբերի 17-ի ընտրությունների հետ կապված, մնացածի մասով արդեն լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասաց Արման Աբովյանը և հավելեց, որ մասնակցության վերաբերյալ քննարկումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքում և Շիրակի մարզի Գյումրի համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930