Օրվա լրահոսը
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 217 մարդու մոտ, որից 154-ը հաղթահարել է հիվանդությունը:
«Բա մինչեւ էդ ինչո՞ւ Ավետիսյանի մասին, Մարտի 1-ի հետ կապված Ավետիսյանի որեւէ գործառույթի մասին չէին խոսում». «Հրապարակ»
Էդ 16 տարի ինչո՞ւ Մարտի 1-ի մասին չէին խոսում, հիշեցին, երբ իմ տղային առաջադրեցի՞ն
«Գերմանիայում Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեն». Վանուհի Բաղմանյան. «Իրատես»
Ագաթանգեղոսից սկսյալ՝ մեր գրեթե բոլոր պատմիչների գործերը թարգմանված են գերմաներեն։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, արձանագրվել է մահվան 8 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Երբ ԱԱԾ աշխատակիցները փորձել են մուտք գործել Ծառուկյանի առանձնատուն, բացահայտել են, որ քննչական կոմիտեի աշխատակիցները եւս այնտեղ են գտնվում. «Ժողովուրդ»
Ստացվում է՝ իրավապահ մարմինները միմյանցից տեղյակ չեն եղել:
Արգելափակել են համայնքապետարանի վարչական շենքի մուտքը և դռան վրա փակցրել «Փակ է» գրառմամբ թուղթ. Եղեգնուտի մի շարք բնակիչների կողմից ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Աշխատանքային խումբը չի կարողացել իրագործել ընդունման-հանձնման աշխատանքները, որի հետևանքով տևական ժամանակ խաթարվել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, ինչն իր հերթին էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին:
«Աղոթում ենք հակամարտության խաղաղ կարգավորման համար». Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցում հոգեհանգստի աղոթք է մատուցվել Տավուշում զոհված զինծառայողների համար. «Ամերիկայի ձայն»
Աղոթում ենք, որ Աստված մեր ժողովրդի հետ լինի
Մեր համայնքին կը յանձնարարենք ըլլալ աչալուրջ, սակայն հաստատակամ՝ հայ ազգին նկատմամբ արդարութեան ձեռքբերման. ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւնը
Մենք չենք սարսափիր, ոչ ալ պիտի վախնանք թուրք-ատրպէյճանական համագործակցութեամբ ի գործ դրուած բռնութեան եւ յարձակումի այս արարքներէն, որոնք կը կատարուին Սփիւռքի հայկական համայնքներուն դէմ:
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։
Կրթությունը եւ հեղափոխական առասպելը
Երբ ես նախորդ հոդվածներիցս մեկում գրել էի, որ գործադիր իշխանությունը չպիտի որեւէ ձեւով արձագանքի դատական համակարգի որոշումներին, հիմնական արձագանքը հետեւյալն էր՝ «այո, այդպես պետք է լինի, բայց սկզբից այդ համակարգը պետք է հիմնովին փոխել»: Սակայն, եթե այն այսօր հիմնովին փոխվի ա՛յս իշխանության ցանկությամբ, ապա վաղը կկարվի հաջորդ իշխանության «հագով», իսկ դա նշանակում է, որ, ըստ
Զարեհ Սինանյան. «Իրենք կամ բացասական մարդիկ են եւ սիրում են մեղադրել կամ վճարված են. գիտեք հայաստանյան իրականությունը». «Հայկական ժամանակ»
Մարդիկ կային, որ ասում էին՝ Սինանյանը էս պահին պիտի Մոսկվայում լիներ: Լավ, ինչո՞ւ Մոսկվայում եւ ոչ ասենք Բեռլինում, որտեղ դեսպանի մեքենա են այրել, կամ Լոս Անջելեսում, որտեղ ֆիզիկական բախում է եղել, կամ Սան Ֆրանցիսկոյում, որտեղ դպրոցն են վանդալիզմի ենթարկել, եւ այլն:
Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ըստ տեղեկատվության՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ անհրաժեշտ է թույլ չտալ գործողություններ, որոնք կնպաստեն լարվածության էսկալացիային: Երկու կողմերը շահագրգռվածություն են հայտնել կոնֆլիկտային իրավիճակը լուծել բացառապես
Գլխավոր դատախազին զգուշացնում են՝ եթե մոտ օրերս չդիմեց ԱԺ՝ Ալեն Սիմոնյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, կգնան ինքնապաշտպանության
«Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի եւ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով ՀՔԾ-ն Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրել։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ բռնության գործադրմամբ խուլիգանությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս առնչությամբ սոցցանցերում
Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում․ գործի են դրվել ռետինե և փայտե մահակներ, քարեր, վիրավորների մեջ է գյուղապետի տեղակալը. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին: Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Ս. Պողոսյանը հաստատեց այս տեղեկությունը, մանրամասնելով. «Ես հիմա տեղափոխվում եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն, այս ամեն ինչը նախորդ տարվա դեպքերի ու իրադարձությունների
Դատախազության միջնորդությունը մերժվել է
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի գործով զեկուցող, դատավոր Սերժիկ Ավետիսյանին: Ինքնաբացարկի միջնորդության հիմք է հանդիսացել Ռ. Քոչարյանի համար գրավի գումարի մի մասը, ըստ իր իսկ հավաստման, վճարած
Առաքել Մովսիսյանի որդին ազատ արձակվեց
Դատարանն ազատ է արձակել Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը: «Հաղթանաաաակ. դատարանն ազատ արձակեց Դավիթ Մովսիսյանին»,-գրել է պաշտպանը: Հիշեցնենք, որ հունվարի 30-ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն
«Այս մեղադրանքը իրավաբանորեն սնանկ է». Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր առաջ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի և տեղում դոփող քրեական գործի մասին իմ գրառմանը հետևեց ՀՔԾ կայծակնային արձագանքը, սակայն ճիշտ հակառակ՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:
Չեխիայի Հայ երիտասարդական միությունն Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացրեց խաղաղ հավաք
Իսկ ադրբեջանական կողմից ցույցին մասնակցել է նաև Չեխիայում Թուրքիայի դեսպանը Հուլիսի 24-ին Չեխիայի Հայ երիտասարդական միությունն ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացրեց խաղաղ հավաք։ Նույն տեղում միաժամանակ անցկացվեց նաև Չեխիայում ադրբեջանական համայնքի հավաքը, որի մասնակիցները կանգնած էին հենց դեսպանության դիմաց։ Երկու հավաքների միջև առկա էր ոստիկանության կողմից հսկվող բուֆերային տարածք։ Չնայած ադրբեջանական կողմի մասնակիցները
ԿԳՄՍ նախարարը՝ դիմորդների ցույցի մասին. «Մասնակիցներից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է»
Դիմորդների ցույցն օգտագործվում է որոշ քաղաքական շրջանակների կողմից
Կորոնավիրուսի անհանգստացուցիչ նոր թվեր` Չինաստանում. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Չինաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ երկրի տարածքում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր 61 դեպք: Մահացություններ չեն գրանցվել: Կիրակի օրը հիվանդանոցներից դուրս են գրվել այդ վարակակիրներից տասը: Վարակակիրների հետ շփումներ ունեցած 228 անձինք եւս ավարտել են բժշկական հետազոտությունները: Սակայն ծայրահեղ ծանր հիվանդների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է երեքով: Կիրակի օրը հաստատվել է, որ
«Ապտակ սահմանադրականությանը». Արման Բաբաջանյան
«Գործ ունենք հանցավոր դատավորի ժառանգականության հետ», կարծում է Արման Բաբաջանյանը
«Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կարիք չկա». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բազմաթիվ քաղաքացիներ հարցնում են, թե երբ կբացվեն գոնե կիսականոնավոր օդային ուղևորափոխադրումները դեպի ՌԴ և ԱՊՀ այլ երկրներ: Պետք է տեղեկացնեմ, որ օդային ուղևորափոխադրումները հնարավոր կլինեն վերաբացել միայն այն բանից հետո, երբ երկիրն այլևս չի լինի արտակարգ դրություն հայտարարած ռեժիմի մեջ: Այսինքն՝ սահմանների վերաբացման
Քաղբանտարկյալները և Մարտի 1-ի զոհերի հարազատները՝ ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության
Քաղբանտարկյալների և Մարտի 1-ի զոհերի հարազատների երկրորդ հայտարարությունը` ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության Կառավարության առաջարկած ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, իր տարածած հայտարարության մեջ, մասնավորապես նշել է. «Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և
Փայլան պահանջատէր Սանասարեանի խնդիրով. «Ակօս»
Մշակոյթի եւ զբօսաշրջութեան Նախարարութիւնը ի վերջոյ պատասխանեց Խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի հայ ժողովուրդի սեփականութիւնը հանդիսացող Սանասարեան Խանի մասին ուղղած հարցումներուն։ Փայլան իր հարցագրին մէջ դիտել տուած էր, թէ տակաւին կը շարունակուի խանի սեփականութեան համար մղուած իրաւական պայքարը։ Այս պայմաններու տակ խանի օգտագործումը աճուրդի մը միջոցաւ երրորդ կողմի մը փոխանցելով օրինազանցութիւն մը կատարուած է։ Նախարարութիւնը՝
Աշխարհում կորոնավիրուսի համավարակը նոր թափ է ստանում. ԱՀԿ
Աշխարհում կորոնավիրուսի համավարակը նոր թափ է ստանում, վերջին վեց շաբաթվա ընթացքում հիվանդների թիվը կրկնապատկվել է՝ մոտենալով 16 միլիոնի, մահացածների թիվը գերազանցել է 640 հազարը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Ժնևում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյսուսը: Նա նաև նշել է, որ COVID-19-ը փոխել է աշխարհը: «Շատ բան
Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը. ՀՀ ԱԳՆ
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին: Հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ
Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներից մեկը պատժի կրումից ազատվեց
Մահափորձի գործով մեղադրյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանն այսօր դատարանի որոշմամբ դատապարտվեցին 12 տարի ազատազրկման: Հիշեցնենք, որ Հենրիկ Ավագյանին և Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք, 20.05.2015 թ նպատակադրվել են սպանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին,սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից
Ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարները գնալով ավելի են նմանվում ուրվականի. «Կոմերսանտ»-ի անդրադարձը՝ Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումներին
Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը տեղափոխվել է Ռուսաստան: Մոսկվայում և Մերձմոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ են տեղի ունենում, հարձակումներ՝ սրճարանների, ռեստորանների, խանութների վրա: Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսին տեղի ունեցած էսկալացիան ամենախոշորն էր 2016թ. «քառօրյա պատերազմից» հետո, նշում են փորձագետները: Թեմային անդրադարձել է «Կոմերսանտ» ռուսական պարբերականի սյունակագիր Միխայիլ Գուրևիչը, որը կողմերին առաջարկում է
Արմեն Եդիգարյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ
Հայ առաքելական եկեղեցուն հատուկ կարգավիճակ տալու ԲՀԿ-ի առաջարկը չի մերժվել. Դանիել Իոաննիսյանի պատասխանը՝ Գեւորգ Պետրոսյանին
«Թող գան նիստերին մասնակցեն՝ իմանան ինչ է տեղի ունենում, գործընթացից ընդհանրապես բեխաբար հայտարարություններ են տարածում»


















































