Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներից մեկը պատժի կրումից ազատվեց

Հուլիս 27,2020 21:00

Մահափորձի գործով մեղադրյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման 

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանն այսօր դատարանի որոշմամբ  դատապարտվեցին 12 տարի ազատազրկման:

Հիշեցնենք, որ Հենրիկ Ավագյանին և Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք, 20.05.2015 թ նպատակադրվել են սպանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին,սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներից,քանի որ ավտոմեքենային անմիջականորեն դիպված 18 գնդակներից սրահում գտնված անձինք չեն վնասվել:

Գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ավագյանն ու Աթաջանյանը, նախապես տեղեկացված լինելով, որ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքային օրվա ավարտից հետո, գրեթե ամեն օր, իրեն ուղեկցած անձանց, վարորդի` Արագած Ղևոնդյանի ու օգնականի` Մարտիրոս  Գրիգորյանի հետ միասին գտնվելով նույն ավտոմեքենայում, Կապան քաղաքից դեպի տուն` քաղաք Գորիս, վերադառնում են Կապան-Գորիս ավտոճանապարհով, 2015 թվականի մայիսի 20-ին` ժամը 11-ի սահմաններում, Հենրիկ Ավագյանն ու Գարեն Աթաջանյանը մեկնել են սպանության իրականացման նպատակով վաղօրոք ընտրված Մեղրի-Երևան ավտոճանապարհի 109 կմ հատվածի  Չայզամի  կոչվող տեղանք, որտեղ մնալով՝ Հենրիկ Ավագյանը դարանակալել ու սպասել է Սուրիկ Խաչատրյանի ժամանելուն, իսկ Գարեն Աթաջանյանը վերադարձել է Կապան` Սուրիկ Խաչատրյանի տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքելու և Հենրիկ Ավագյանին փոխանցելու համար: Օրվա ժամը 18-ի սահմաններում իր վարած  Տոյոտա մակնիշի ավտոմեքենայով Գարեն Աթաջանյանը կայանել է Գորիս-Կապան ավտոճանապարհի Սյունիք գյուղի խաչմերուկում և իր մոտից Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենան անցնելուց անմիջապես հետո, հեռախոսային զանգով տեղյակ է պահել Հենրիկ Ավագյանին` թիրախի մոտենալու մասին: Ժամը 18:15-ի սահմաններում Սուրիկ Խաչատրյանի  ավտոմեքենան հասել է վերը նշված տեղանք և այդ պահին, դարանակալած Հենրիկ Ավագյանը, իր մոտ ապօրինի կերպով պահվող ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, երկու և ավելի անձանց սպանություն կատարելու դիտավորությամբ, թաքստոցից առնվազն թվով 28 փամփուշտ կրակահերթ է արձակել նշված ավտոմեքենայում գտնված Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի և նրան ուղեկիցների` Արագած Ղևոնդյանի ու Մարտիրոս Գրիգորյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ ավտոմեքենային անմիջականորեն դիպված 18 գնդակներից սրահում գտնված վերը նշված 3 անձինք չեն վնասվել:

Հենրիկ Ավագյանը չբացահայտվելու համար գիշերել է անտառում, ընդ որում` ինքնաձիգը թաքցնելով այդ տեղանքում` չնկատվող վայրում, իսկ հաջորդ օրը առավոտյան նրա ետևից ավտոմեքենայով եկել է Գարեն Աթաջանյանն ու միասին վերադարձել են Կապան:

Գործով ազատազրկման դատապարտված Աթաջանյանը հիվանդության հիմքով, դատարանի որոշմամբ,  ազատվեց պատիժը կրելուց, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031