Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղոթում ենք հակամարտության խաղաղ կարգավորման համար». Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցում հոգեհանգստի աղոթք է մատուցվել Տավուշում զոհված զինծառայողների համար. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 28,2020 10:19

«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հատուկ հոգեհանգստի արարողությամբ աղոթք մատուցվեց հայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորականների հոգիների համար:

Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Կարապետյանի խոսքով՝ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո արդեն չորրորդ շաբաթն է, որ եկեղեցին բաց է մարդկանց համար. «Եվ, օգտվելով առիթից, այսօր աղոթեցինք սահմանին զոհված մեր զինվորականների և մեր սահմանների խաղաղության համար»:

Եկեղեցու ծխական խորհրդի անդամ Արա Ավետիսյանի խոսքով՝ իրենց աղոթքներն ուղղում են Հայաստանի և Արցախի ժողովրդին՝ հուսալով, որ բոլոր տեսակի հակամարտությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով. «Մենք աղոթում ենք հակամարտության խաղաղ կարգավորման համար, աղոթում ենք, որ Աստված մեր ժողովրդի հետ լինի և պաշտպանի մեր ժողովրդին»:

Արուս Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031