Օրվա լրահոսը
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Երկիրը բոլորինս է, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը. ոստիկանության կոչը
ՀՀ ոստիկանությունը հավատում է մեր հանրային ողջամտությանը և համոզված է, որ համատեղ ուժերով կկարողանանք պահպանել մեր երկրի անդորրն ու անվտանգությունը:
Ըստ Մելքումյանի՝ դեռեւս սեպտեմբերի 29-ին ՌԴ-ն առաջարկել է ռազմական դիտորդներ ուղարկել
Ասե՞լ եմ՝ Վլադիմիր Վարդանյան, զանգե՞լ եմ քեզ, չեմ ասե՞լ, որ հայտարարության տեքստում լրացնեք, ո՞ւմ եք անհասցե դիմում
ՄԻՊ ապացույցների հիման վրա ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը
Աշխատանքային խմբի փորձագետները վերոհիշյալ պնդումների վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցել են անմիջապես Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը:
Ուժեղ էմոցիաներ են առաջանում, երբ նայում եմ Լեռնային Ղարաբաղի գոտում ռուս խաղաղապահների լուսանկարներին. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետեւյալ գրառումը. «Որքան շատ բան էի ցանկանում ասել բոլոր մեր եւ ոչ մեր քաղաքական շրջիկ վաճառվողներին, բազմոցային վերլուծաբաններին, բուրժուական ճարպով գիրացած գործիչներին, որոնք սիրում են իրենց հայրենիքը սիրել առանց անձնական կոմֆորտի գոտուց դուրս գալու: Իսկ հիմա ցանկություն չկա: Քանի որ կան ավելի ուժեղ էմոցիաներ ու
Հարցաքննությունների ընթացքում, բացի գործի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելուց, այլ բնույթի հարցեր չեն տրվել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, հանդիսանալով ապաքաղաքական կառույց, շարունակում է օրենքով իրեն վերապահված ողջ գործիքակազմը ծառայեցնել հանրության շահերին` ապահովելով օրենքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործումը:
«Ես ունեմ իմ մեղքը. գիտեի, թե ինչպիսի մարդու հետ գործ ունենք». Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի մասին
Պատմական առաքելություն ունենք՝ այդ խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը
Զոհրաբ Մնացականյան. Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը
Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են
«Ասում են՝ Մեղրով անցնելիք ճանապարհին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներ են լինելու». Մարուքյանը՝ Լենա Նազարյանին
Մեր քաղաքացիներն էլ տակից նայելու են վերեւ՝ այդ դրոշներին եւ անցնող մեքենաներին
Ռուբեն Վարդազարյան. «Գտնում եմ՝ էլ ավելի կրքերը բորբոքելու անհրաժեշտություն չկա». «Հրապարակ»
Այս հայտարարության տեքստը հունից հանել է Նիկոլ Փաշինյանին եւ ջղագրգիռ էմոցիաներ արթնացրել «պատերի տակ վնգստացող» դատավորների հետ կապված
Ազատ է արձակվել «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանը
Հաղորդագրության մեջ հիշատակված ՀՅԴ անդամ Ա. Ա.-ն «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանն է:
Ալեքսանդր Կոչուբաև. Նայելով այդ լայվերին հստակ գիտակցեք, որ նրանք առաջնագծում չեն, նրանք Արցախի քաղաքներում են, որտեղ առկա է Wi-Fi
Արցախում եղած զինվորը չի սատարել և չի սատարում հողերի դավաճանական հանձնումը, դրանք ֆեյքֆաբրիկային ծագում ունեցող զինվորներ են, նրանք իրական չեն
Արմեն Բադալյան. «Կաղում են քաղաքական ինտելեկտի տեսակետից. պարտվողը չի կարող երկիրը տանել զարգացման». «Փաստ»
««Գեղական մուտիլովկեքով» իբրև թե հակառակում համոզելու փորձ է արվում»
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 984 նոր դեպք, արձանագրվել է մահվան 23 դեպք
Ունենք 2478 առողջացած
Բաբկեն Թունյան. «Պատերազմն էսպիսի արդյունք է ունեցել էս իշխանության օրոք, ու, բնականաբար, իշխանությունը պետք է դրա համար պատասխան տա». «Հրապարակ»
Ես ներողություն եմ խնդրում իմ գործընկերների կողմից այն իրավիճակի համար, որն ունենք
Գևորգ Գորգիսյան. Իմ քաղաքական գործունեության ողջ ընթացքում երբևէ բռնության կոչ չեմ արել
Վարչապետը շարունակում է հրահրել ագրեսիա, ինչը հղի է անցանկալի հետևանքներով։
Կարեն Վրթանեսյան. Թուրքիան հարձակմա՞ն է պատրաստվում, ի՞նչ կարող է այս ամենը նշանակել
Կարո՞ղ է Նիկոլն այս վիճակում լինել արդյունավետ ճգնաժամային կառավարիչ, է՛լ չասեմ հրամանատար
«Կոտրվել է ոտքս, մի քանի կար ականջիս շրջանում է, տասից ավելի կար՝ շրթունքիս». Կոնստանտին Տեր-Նակալյան
Ես ոչ թե լեզվակռվի ակտիվ մասնակից էի, այլ փորձում էի հանդարտեցնել, քանի որ մտածում էի՝ կարող է սադրանք լինել
2 տարի առաջ, երբ վարչապետը խոսեց «դռների տակ վնգստացող դատավորների մասին», նույն Վարդազարյանը փորձում էր մանևրել. «Ժամանակ»
Հենց այս դատական համակարգն էլ կկտրի այս իշխանության գլուխը. իշխանությունը փոփոխություն անելու ժամանակ ուներ՝ չարեց
Խնդիրը միայն անձնական չէ
Ֆեյսբուքը երեկ կենտրոնացել էր վարչապետի գրառման վրա: Ինչ խոսք, կարեւոր է, որ պետության առաջին դեմքը լինի զուսպ, հավասարակշիռ մարդ՝ իր խոսքերի եւ գործերի համար պատասխանատու: Իհարկե, ճիշտ կլինի, որ հաջորդ վարչապետը երկիրը ղեկավարի ոչ թե զայրույթի նոպաներով, այլ սթափ հաշվարկով: Բայց դա փոսից դուրս գալու եւ պետության հետագա գահավիժումը կանգնեցնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման
Ռազմական դրության պահպանումը բացառապես պայմանավորված է խաղաղ հավաքների ազատությունը, ինչ-որ առումով նաև խոսքի ազատությունը խեղդելու հրամայականով. Ռուբեն Մելիքյան. «Փաստ»
«Ռազմական դրության անհրաժեշտությունը վերացել է նոյեմբերի 10-ին»
«Երբ կապիտուլյացիայի հենց հաջորդ օրը նա սկսում է հոխորտալ ու մեղավորներ փնտրել, կտրվում է կապն իր եւ հասարակության միջեւ». «Հրապարակ»
Ո՞վ կսպասեր, որ նա ոչ թե գնալու է քաղաքական ուժերի հետ երկխոսության, այլ հերթական հաթաթաներն է հնչեցնելու բարձր ամբիոնից
Ազատամարտիկը նշում է, որ զոհերի մեծամասնությունը տվել ենք անկազմակերպվածության պատճառով. «Փաստինֆո»
Վիրավորական է, երբ հայտարարում են, թե զորքի փախուստի պատճառով պարտվել ենք. քաղաքականությունն է որոշել, թե հայ զինվորի զենքը որտեղ է վայր դրվելու
Այդպիսին է պատերազմը, և հատկապես երբ այն ավարտվում է պարտությամբ, որտեղ ոչ ոք չի ուզում մնալ պատասխանատվության ամբողջական բեռի տակ. «Հայկական ժամանակ»
Հանրությանը հետաքրքրում է, թե ինչու չի օգտագործվել խաղաղության երեք տասնամյակը հաղթանակն ամրապնդելու և անշրջելի դարձնելու համար:
«Ղարաբաղ կարպետ» ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ արդեն երկրորդ ամիսն է, ինչ աշխատավարձ չեն ստացել
Ընկած Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաեւ Ղարաբաղ կարպետ ընկերության Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի եւ հումքի մնացորդով:
Հայաստանից Արցախ վերադառնալու ցանկություն հայտնող արցախցիների թիվը գնալով աճում է. «Հայկական ժամանակ»
Ամեն ինչ արվում է, որ մարդիկ հետ վերադառնան Արցախ, ոչ թե գնան Հայաստան։
Ադրբեջանի ղեկավարներից մեկը հայտարարել էր. «Մենք այդ տարածքը պետք է վերցնենք, որովհետեւ այդ տարածքներում են գտնվում ջրային ռեսուրսների, ավելին` Արփա եւ Որոտան գետերի ակունքները». «Իրատես»
Քարվաճառի շրջանը ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի ջրային դոնորն է: Ադրբեջանը հատուկ ուշադրություն դարձնում է ջրային աշխարհաքաղաքականությանը, դա նրանց համար առաջնային խնդիր է, եւ նա այս համատեքստում միշտ աչք է ունեցել Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների վրա:
Այդ ինչպե՞ս. եթե զորքերը կանգ են առնում իրենց դիրքերում, ապա ինչո՞ւ են Քելբաջարն ու Լաչինը հանձնվում թուրքին. «Իրատես»
Այնուհետև՝ եթե Հայաստանի Հանրապետությունն է վերադարձնում այդ շրջանները, նշանակում է դրանք Հայաստանի Հանրապետության կազմի մե՞ջ էին: Այդ դեպքում ինչո՞ւ էր ռուսական կողմն ամենաբարձր մակարդակով ժխտում Հայաստանի Հանրապետության տարածքում ընթացող պատերազմական գործողությունների մասին տեղեկությունները և, իբրև դաշնակից, խուսափում Հայաստանի Հանրապետությանն անմիջական ռազմական օգնություն ցուցաբերելուց նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ-ի կողմից պաշտոնապես օգնության խնդրանք եղավ:
Պատերազմը չի ավարտվել, անգամ բուն բանակցային գործընթացը չի սկսվել. Արթուր Եղիազարյան. «Հայաստանի Հանրապետություն»
Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ միջազգային հանրության կողմից համարվում են ադրբեջանական տարածք, հետեւաբար եթե Ադրբեջանը տալիս է իր համաձայնությունը, ապա որեւէ միջազգային նորմով չի արգելվում թուրքական բանակի ներկայությունն այդ տարածքներում, բացի ԼՂԻՄ-ից, որի մի մասն այսօր գտնվում է նրանց հսկողության տակ։
Փաշինյանն իրո՞ք կարծում է, որ հող հանձնելն այն թեման է, որը հնարավոր է արագ մոռանալ ու հանդարտեցնել մարդկանց. «Իրատես»
Կռված տղաներին, գեներալներին կալանավորելով, քաղաքական ընդդիմախոսների վրա շինծու գործեր «կարելով» հնարավո՞ր է թեժ մթնոլորտը լիցքաթափել, ներքաղաքական իրավիճակը խաղաղեցնել, թե՞ դրանից հետո ներքին ցնցումներն ավելի մեծ մասշտաբների են հասնելու։


















































