Օրվա լրահոսը

«ԱԺ մտածների մեջ կային մարդիկ, որոնց ուղղորդվում էր՝ սրանք մեր սենյակներն են, սրանք կարող եք չջարդել». Դանիելյան

ԲՀԿ-ական պատգամավորները տեղից բղավեցին՝ «դրա համա՞ր էին մեր սենյակները եւս ջարդված

Արցախից Հայաստան է տեղափոխվել 3191 գլուխ կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է. ՍԱՏՄ

Արցախից Հայաստան կենդանի կենդանիների և մսեղիքի տեղափոխումը վերահսկվում է

«Արմեն Սարգսյանը, որ կորոնավիրուսից վախենում է, մարդ է ընդունում, 50 մետր հեռու է նստում, որ հանկարծ չվարակվի, այսօր խոսում է արտահերթ ընտրություններից». Հայկ Սարգսյան

Իսկ երբ հիշեցրին, որ դուք կորոնավիրուսի հաստատված դեպքերի պարագայում քարոզարշավ էիք անում՝ Սարգսյանը հերքեց՝ ասելով, որ իրենք դադարեցրել են քարոզարշավը, բայց թե երբ են դադարեցրել, դա երեւի արդեն կարեւոր չէ:

«Հանգի՜ստ. Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ժողովուրդն ինչու չի գալիս ձեր հանրահավաքներին». Ռուբինյան

Որովհետեւ դուք չեք խոսում խնդիրների եւ ապագայի մասին: Մի զբաղվեք ցավի կապիտալիզացիայով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում չկա». Հայկ Սարգսյան

Ըստ նրա, բոլորը պետք է լծվեն մի գործի՝ Արցախում մարդիկ իրենց ապահով զգան ու երեխաները դպրոցում չմրսեն: Երբ սկսեց բարոյախրատական կոչ հղել, որ չի կարելի պետական շենքերը ջարդել, խոչընդոտել ուրիշների աշխատանքը, լրագրողները հիշեցրին, դուք ժամանակին չէի՞ք խոչընդոտում, երբ Հանրային ռադիոյի շենք էիք մտնում, դուռ էիք ջարդում: Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Որեւէ պատուհան չենք ջարդել, դա ուրիշ դեպք է»:

Վազգեն Մանուկյան. Մեզ այսօր պետք է կոշտ, ռազմական գործին տիրապետող, ազգային և ազատության գաղափարների վրա հիմնված քաղաքականություն իրականացնող իշխանություն

Մեզ այսօր պետք է կոշտ, ռազմական գործին տիրապետող, ազգային և ազատության գաղափարների վրա հիմնված քաղաքականություն իրականացնող իշխանություն

«Մեծ ցանկություն ունեք, որ մենք պարտությունը որբ թողնենք, բայց նման բան չի լինելու». Դավոյանը՝ ընդդիմադիրներին

Հիմա այստեղից պետք չի այնպիսի մեղադրանքներ հնչեցնել, որոնք իրականում դուք էլ չեք կարող հիմնավորել

Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև. նախընտրել ենք շատ վատը. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձը Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ. 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց մահու կռիվ տվեց։ Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ

«Այսօր 18:30-ին հրավիրում ենք արտահերթ նիստ». Մարուքյան

Նա հիշեցրեց, որ այլ հարցեր էլ կան՝ կապված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության բովանդակության անորոշության հետ

Մարտունի քաղաքի ամբողջական գազամատակարարման հարցը մնում է օրակարգային, քանի որ վնասվել են գազատար մի շարք խողովակներ

Էդիկ Ավանեսյանը տեղեկացրել է, որ քաղաքում գրեթե լուծվել են ջրամատակարարման և էլեկտրամատակարարման հարցերը:

«Լենա Նազարյանը ստում է». Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում են պատասխանատվության կանչել ու իրավական գործընթաց սկսել Նազարյանի նկատմամբ

Լենա Նազարյանն այն կինն է, մայր, երբ որ փորձում են սորոսական ԶԼՄ-ներով խեղաթյուրել իմ, Գեւորգ Գորգիսյանի խոսքը ու ասել, որ մենք արյան կոչեր ենք անում, նայեք Լենա Նազարյանի էջը՝ նա շեյր էր անում այն իբր ֆեյք ազատամարտիկների, կամ միգուցե իրական ազատամարտիկների կոչերը, որոնք ասում էին՝ հեսա դիրքերից իջնենք, գալու ենք մտնենք ընդդիմադիր պատգամավորների տները: ԱԺ փոխնախագահը իր էջում դնում է բռնության կոչեր եւ հետո մեզ է մեղադրում իրենց ֆեյք ինդուստրիաներով:

Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը և համախմբելով ողջ ներուժը մեկ գաղափարի ներքո` փրկել հայ զինվորին, կամավորին, խաղաղ բնակչին. Արսեն Թորոսյան

Խոնարհվում եմ բոլոր զոհված բժիշկների առջև, որոնք Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել, տոկունություն եմ մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին:

ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. հայտարարվեց ընդմիջում՝ մթնոլորտը հանդարտեցնելու համար

Անվտանգության աշխատակիցների հավաստմամբ՝ նրանց շարքում էր նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը: Ասե՞մ անունը՝ Դավիթ Մանուկյան

Մենք հայրենազրկվել ենք, պատասխանատուները ձև են բռնել, որ բան չի եղել, եթե եղել է՝ բոլորը մեղավոր են բացի իրենցից. Տիգրան Աբրահամյան

Գիտե՞ք, թե նրանք ինչ են զգում, երբ դուք կրավորական դիրք եք ընդունել կամ խոսում եք ամեն ինչից բացի տեղի ունեցած ողբերգությունից

«Դավիթ Մանուկյանը, որը նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան է, եղել է այն մարդկանց խմբում, որոնք ներս են խուժել կառավարության շենք եւ ջարդուփշուր արել այնտեղի գույքը». Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե ստեղծված իրավիճակից դուք ի՞նչ լուծում եք տեսնում՝ պատասխանեց, որ լուծումը հրաժարականը չէ, բայց լուծումներ կան. «Քննարկվում են: Քանի դեռ որոշումներ չկան, ես չեմ կարող ասել»: Հարցին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր առաջարկներն է արել, այն է՝ ԱԺ արտահերթ ընտրություններ, ազգային համաձայնության կառավարության ստեղծում, համաձայն

Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերները». Մանե Գեւորգյան

Տեսանյութի «հերոսներից» մի մասին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, նրանց շրջանում կան ձերբակալվածներ եւ կալանավորվածներ

«Այն, ինչ դուք ուզում եք, իշխանություն է՝ պաշտոն». «Իմ քայլի» պատգամավորը՝ ընդդիմադիրներին

Եվ եթե խոսենք վայելքների և կոստյումների մասին, ապա կարծում եմ՝ գոնե դուք դրա մասին չպետք է խոսեք:

Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Երկիրը բոլորինս է, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը. ոստիկանության կոչը

ՀՀ ոստիկանությունը հավատում է մեր հանրային ողջամտությանը և համոզված է, որ համատեղ ուժերով կկարողանանք պահպանել մեր երկրի անդորրն ու անվտանգությունը:

Ըստ Մելքումյանի՝ դեռեւս սեպտեմբերի 29-ին ՌԴ-ն առաջարկել է ռազմական դիտորդներ ուղարկել

Ասե՞լ եմ՝ Վլադիմիր Վարդանյան, զանգե՞լ եմ քեզ, չեմ ասե՞լ, որ հայտարարության տեքստում լրացնեք, ո՞ւմ եք անհասցե դիմում

ՄԻՊ ապացույցների հիման վրա ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը

Աշխատանքային խմբի փորձագետները վերոհիշյալ պնդումների վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցել են անմիջապես Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը:

Ուժեղ էմոցիաներ են առաջանում, երբ նայում եմ Լեռնային Ղարաբաղի գոտում ռուս խաղաղապահների լուսանկարներին. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետեւյալ գրառումը. «Որքան շատ բան էի ցանկանում ասել բոլոր մեր եւ ոչ մեր քաղաքական շրջիկ վաճառվողներին, բազմոցային վերլուծաբաններին, բուրժուական ճարպով գիրացած գործիչներին, որոնք սիրում են իրենց հայրենիքը սիրել առանց անձնական կոմֆորտի գոտուց դուրս գալու: Իսկ հիմա ցանկություն չկա: Քանի որ կան ավելի ուժեղ էմոցիաներ ու

Հարցաքննությունների ընթացքում, բացի գործի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելուց, այլ բնույթի հարցեր չեն տրվել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, հանդիսանալով ապաքաղաքական կառույց, շարունակում է օրենքով իրեն վերապահված ողջ գործիքակազմը ծառայեցնել հանրության շահերին` ապահովելով օրենքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործումը:

«Ես ունեմ իմ մեղքը. գիտեի, թե ինչպիսի մարդու հետ գործ ունենք». Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի մասին

Պատմական առաքելություն ունենք՝ այդ խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը

Զոհրաբ Մնացականյան. Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը

Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են

«Ասում են՝ Մեղրով անցնելիք ճանապարհին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներ են լինելու». Մարուքյանը՝ Լենա Նազարյանին

Մեր քաղաքացիներն էլ տակից նայելու են վերեւ՝ այդ դրոշներին եւ անցնող մեքենաներին

Ռուբեն Վարդազարյան. «Գտնում եմ՝ էլ ավելի կրքերը բորբոքելու անհրաժեշտություն չկա». «Հրապարակ»

Այս հայտարարության տեքստը հունից հանել է Նիկոլ Փաշինյանին եւ ջղագրգիռ էմոցիաներ արթնացրել «պատերի տակ վնգստացող» դատավորների հետ կապված

Ազատ է արձակվել «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանը

Հաղորդագրության մեջ հիշատակված ՀՅԴ անդամ Ա. Ա.-ն «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանն է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031