Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մեղադրանքը իրավաբանորեն սնանկ է». Տիգրան Աթանեսյան

Հուլիս 27,2020 23:30

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քանի օր առաջ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի և տեղում դոփող քրեական գործի մասին իմ գրառմանը հետևեց ՀՔԾ կայծակնային արձագանքը, սակայն ճիշտ հակառակ՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:

Քննչական մարմինը ինձ և Արթուրին նախազգուշացրել է նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, ու թեպետ դեպքի գրեթե բոլոր հանգամանքները հանրությանը վաղուց հայտնի են, այդուհանդերձ հիմա զերծ կմնամ մանրամասները հայտնելուց ու մեկնաբանելուց:

Այս մեղադրանքը իրավաբանորեն սնանկ է, քանի որ Արթուր Դանիելյանը ինչ ասել է, չի ասել հենց այնպես, անպատճառ, այլ կրկնել է դեպքի նախորդ օրը ՀՀ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հնչեցրած բառերը: ՀՔԾ այս տրամաբանությամբ, խուլիգանության համար մեղադրանք պետք է առաջադրվի նաև Է.Մարուքյանին, ճիշտ է նույն հոդվածի 1-ին մասով, քանի որ նա բռնություն, ոնց որ թե, չի կիրառել: Էլ չեմ խոսում այն բացահայտ հանգամանքի մասին, որ առաջին հարվածը Արթուրինը չի եղել:

Եթե մոտակա օրերին ՀՀ գլխավոր դատախազը չդիմեց Ազգային ժողովին Ա.Սիմոնյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, ապա պետք է եզրահանգել, որ Հայաստանի <ոչ թավշյա> քաղաքացիներին հանցավոր ոտնձգությունների դեպքում չի մնում այլ ելք, քան դիմել համափաչ և իրավաչափ ինքնապաշտպանության:

Հ.Գ. Նախաքննության ավարտից հետո խոստանում եմ հանրային դարձնել նաև դեպքի բավականին ուշագրավ տեսանյութը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031