Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի անհանգստացուցիչ նոր թվեր` Չինաստանում. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 27,2020 22:44

«Ամերիկայի ձայն». Չինաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ երկրի տարածքում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր 61 դեպք: Մահացություններ չեն գրանցվել: Կիրակի օրը հիվանդանոցներից դուրս են գրվել այդ վարակակիրներից տասը: Վարակակիրների հետ շփումներ ունեցած 228 անձինք եւս ավարտել են բժշկական հետազոտությունները: Սակայն ծայրահեղ ծանր հիվանդների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է երեքով:

Կիրակի օրը հաստատվել է, որ վարակի 80 դեպքերն, այսպես ասած, ներկրված են այլ երկրներից: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: Կիրակի օրվա երեկոյան տվյալներով Չինաստանի հիմնական տարածքում ներկա պահին կա հիվանդությունը դրսից բերած 2049 վարակակիր: Իսկ երկուշաբթի օրվա տվյալներով այս երկրում մինչ այժմ գրանցված վարակակիրների թիվը մոտեցել է 84 հազարին: Քսանմեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:

Ինչ վերաբերում է Հոնկոնգին, ապա այստեղ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 2633-ի: Հիվանդությանը 7 եւ կես միլիոն ազգաբնակչություն ունեցող այս քաղաքում մինչ այժմ զոհ է գնացել 18 մարդ:

Չինաստանից իր անկախությունը պաշտպանող Թայվանում հաստատվել է հիվանդության 458 դեպք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031