Օրվա լրահոսը

Վարչապետը կարևորել է քաղաքաշինության ոլորտում հանրային կառավարման բարեփոխումներին համընթաց ռեֆորմների իրականացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը

Էկոնոմիկայի նախարարությունն ի՞նչ է արել, որ Մոսկվա արտահանած ծիրանի պատմությունը չկրկնվի

ԵԱՏՄ հանձնաժողովում ծիրանի թեման քննարկել են. Տիգրան Խաչատրյան

Կաշառք՝ ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց. ոստիկանության ավագ տեսուչին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա. Ս.-ն կատարել է սուտ մատնություն` ոստիկաններին հանիրավի մեղադրելով խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

«Ե՛վ աշխատանք, և՛ շրջակա միջավայրի պաշտպանություն». կայուն զբաղվածություն հնարավոր չի ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին. Թադևոս Ավետիսյան  

Սոցիալական պետությունը պետք է իրական աջակցություն ցուցաբերի աշխատանքային տարիքի աշխատունակ քաղաքացիներին՝ նրանց կայուն զբաղվածության լիարժեք ապահովման նպատակով, չթողնի աշխատաշուկայի «քմահաճույքին»՝ գործազուրկին կամ երկարատև սպասումից հետո աշխատանք գտած ու այն կորցնելու ռիսկ ունեցող աշխատողին:

Ձեռնամուխ էր եղել «օրենքով գողի» հրահանգի կատարմանը. «օրենքով գողը» և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը ձերբակալվել են

Ըստ տեղեկությունների, մի տղամարդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձից իր պարտքը ստանալու նպատակով մայիսին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, այսպես կոչված՝ «օրենքով գող»-ի: Վերջինս հրահանգել է իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, տվյալ քրեակատարողական հիմնարկի, այսպես կոչված «զոն նայողի» հետ միասին լուծել այդ հարցը:

5 չվերթով Լիբանանից Հայաստան է եկել 370 մարդ՝ մեր երկրում բնակվելու. Զարեհ Սինանյանը վստահեցնում է՝ լավ պատրաստվել են, որ Հայաստանից այլ երկիր չմեկնեն

Սինանյանի խոսքով՝ «ասել, որ ՀՀ կառավարությունը իրականացնում է լիբանանահայերի հայրենադարձության քաղաքականություն մի փոքր ճիշտ չի»:

Լուսինե Հակոբյանի զուգահեռները Ալեքսանդր Ազարյանի եւ Մուշեղ Շուշանյանի, Տիգրան Եգորյանի արտահայտությունների միջեւ

ԱԼԳ քաղհասարակության պլատֆորմի Հայաստանի համակարգողի վերապահումները հակակոռուպցիոն դատարանի կազմավորման կարգի վերաբերյալ

«Ադրբեջանը Սիրիայից վարձկաններ է հավաքագրում հայ ժողովրդի դեմ օգտագործելու նպատակով». քուվեյթյան լրատվականների անդրադարձը

«Ալ-Նահարը» ընտրել է հետևյալ վերնագիրը՝ «Մեր ձեռքը մեկնած է Ադրբեջանին՝ հանուն խաղաղ բանակցությունների»։

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը մեկնարկում է նոր անունով

Այսօր «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» խաղով մեկնարկում է ֆուտբոլի 2020/2021 թթ. մրցաշրջանի VBET Հայաստանի պրեմիեր լիգան, որին մասնակցում է 10 թիմ: Վիճակահանությամբ մեկնարկային տուրում կկայանան նաեւ «Վան»-«Գանձասար-Կապան», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ» եւ «Ուրարտու»-«Լոռի ՖԱ» հանդիպումերը: Առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բացառիկ պայմանագիր է ստորագրել VBET ընկերության հետ, որով վերջինը ձեռք է բերել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի

«Ադրբեջանն այժմ տանուլ է տալիս թե՛ պատերազմը, թե՛ խաղաղությունը»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: – Ռուսաստանցի հայտնի լրագրող, ազգությամբ հայ, RT -ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի քննադատությունը՝ ՀՀ իշխանությունների հասցեին, Հայաստանում շատ հուզումնալից ընկալվեց: Դրան անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետը: Ապա եղավ Մարգարիտա Սիմոնյանի հաջորդ գրառումը. տպավորություն է, որ այս «խմորը շատ ջուր կվերցնի», մանավանդ, որ հայտնի հայազգի ռեժիսոր Տիգրան Քեոսայանն էլ միացավ այդ

«Նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից». Էկոնոմիկայի նախարարին տուգանել են դիմակ չդնելու համարը

Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

ԱԺ պատգամավոր. «Որքա՞ն է վճարվելու ուսուցիչը, եթե նույն դասարանում 3 անգամ պետք է պարապի»

Մեր երկրի կրթական խնդիրները հաշվի չեն առնվել` նման որոշում կայացնելուց առաջ:

Մեր համերաշխությունն ենք հայտնում Բելառուսի քաջ ժողովրդին՝ հանուն արժանապատվության, ժողովրդավարության և ազատության իրենց պայքարում. հայտարարություն

Ինտերնետի զանգվածային խափանումը լրջորեն խոչընդոտել է անկախ լրատվամիջոցների լուսաբանմանը և խախտել մարդկանց՝ խոսքի ազատության իրավունքը, ներառյալ՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը:

«Ռուսական կապիտալը եւ ազդեցությունը Հայաստանում». հետազոտություն

Հայաստանի տնտեսությունը ծայրահեղ կախման մեջ է Ռուսաստանից: Այսպիսի եզրահանգման է եկել «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»՝ «Մասնավորեցումը եւ օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին» հետազոտության հեղինակը: Այս ուսումնասիրությունը վերաբերում է վերջին 20 տարիներին կատարված խոշոր  եւ խնդրահարույց մասնավորեցման գործարքներին: Զեկույցի հեղինակը պարզել է՝ Ռուսաստանը 1997 թվականից ի վեր ՀՀ տնտեսության կարեւորագույն ճյուղերում՝ Էներգետիկա, բանկային համակարգ, հեռահաղորդակցություն,

Տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու պայմանները. Տիգրան Խաչատրյանը բացում է փակագծերը

Կառավարության 23-րդ միջոցառումը կտեւի 9 ամիս, բայց, եթե ոլորտը շուտ վերականգնվի՝ կդադարեցվի

Հափշտակել է «Հայանտառ»-ին պատկանող 11.476.359 դրամը. Վայոց ձորի անտառտնտեսության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրինությանը միջնորդել է իր կնոջը, ընկերոջ որդուն, հարազատ եղբորը, վերջինիս փեսային ընդունել աշխատանքի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում և փաստացի աշխատանքի չներկայանալու և պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում նրանց տվյալները ներառվել են կազմակերպության աշխատավարձերի ցուցակներում ու յուրաքանչյուր ամիս, շարունակաբար կազմակերպության միջոցներից վերջիններիս վճարվել են գումարներ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Լեռ Կամսար. «Ես չեմ կարդում պատմական վեպ եւ չեմ հարգում դրանց հեղինակներին»

Տպագրում ենք խորհրդային տարիներին երկու տասնամյակից ավելի անազատության մեջ անցկացրած, այլախոհ երգիծաբանի «Միայնակը» գրքից մի հատված, որն ընդգրկում է 1961թ. բանտային օրապատումները Ես չեմ կարդում պատմական վեպ եւ չեմ հարգում դրանց հեղինակներին: Պատմությունը հին, անցած-գնացած մարդկանց կյանքի կոնսերվացում է: Իսկ հայ ազգի պատմությունն իր բազմապիսի դառնություններով ոչ միայն տհաճ կոնսերվ է, այլ նաեւ թունավոր, ինչպես

«Դիվանագիտության մեջ «վրիպակներ» չեն լինում, և պարտադիր է սրան արձագանքելը». Նաիրա Կարապետյան

Արդյոք Փաշինյանն ու իր կառավարությունը չե՞ն պատկերացնում, որ հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է

Բուհերի ղեկավարները համակարծիք են եղել, որ լսարանային դասախոսությունները կարելի է կազմակերպել առցանց եղանակով

Անդրադարձ է եղել օտարերկրյա և վիրահայ ուսանողների ընդունելության և ուսումնառության թեմային

«Կարեւոր էր պահպանել Կոմիտասին բնորոշ մաքրությունը եւ հանճարեղ պարզությունը»

Ռուբեն Կոսեմյանը՝ իր յուրահատուկ նախագծերի եւ ծրագրերի մասին: Կանադահայ ջութակահար Ռուբեն Կոսեմյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ  Բեթհովենյան տարվա շրջանակում 2 ամիս առաջ ձայնագրել է  «Կրեյցերյան սոնատը»: «Այս սոնատը շատ տարբերվում է մյուսներից, նախ նրանով, որ մասշտաբային է եւ դուրս է գալիս կամերային ժանրի սահմաններից: Ինքը՝ Բեթհովենն այն անվանել է սոնատ՝ կոնցերտի ոճով: Մյուս  սոնատների

ՈՒԵՖԱ-ն հետաձգել է պատանեկան մրցաշարերի անցկացումը

 Եվրոպայի Մ-19 առաջնության Էլիտ ռաունդը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերին:

«Սպանված աղավնին» բոլոր ժամանակների համար է

Վերջերս «Արմավ» հրատարակչությունում լույս է տեսել «Դասական մատենաշար»-ի հերթական գիրքը` Նար-Դոսի «Սպանված աղավնին»։ Ինձ հետ զրույցում հրատարակչության տնօրեն Արմինե Քոչարյանն ասել է, որ այս մատենաշարն ունի մի շարք առանձնահատկություններ եւ գաղափարական լայն ընդգրկումներ, քանի որ մատենաշարով լույս են տեսնում այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ «Սպանված աղավնի», «Մանոն Լեսկո», «Տարաս Բուլբա», իսկ շուտով՝ «Երեսնամյա կինը», «Շագրենի կաշին»:

«Ժողովուրդների ինքնորոշումը մեր հիմնարար արժեքներից է: Մենք ևս կարիք ունենք խաղաղության, ոչ միայն՝ գազի և բենզինի». սենատոր Ալբերտո Աիրոլա

ՀՀ դեսպանը իտալական կողմի հրավերով մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության վերաբերյալ լսումներին

Հակակոռուպցիոն դատարանի դատավորների անկախության վրա պետք է աշխատենք. Կարեն Զադոյան

Եթե ձախողենք կադրային քաղաքականությունը, ձախողելու ենք նաեւ հանրային սպասումների արդարացնելը

Թուրքիայի միակ հայկական գյուղում Սբ․ Աստվածածնի տոնին պատարագ կմատուցի Կ․ Պոլսի հայոց պատրիարքը. Ermenihaber

Պատարագի ժամանակ առաջին անգամ կճաշակեն այս տարվա օրհնված խաղողը, այնուհետև մուսալեռցիների ավանդական հարիսան։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031