Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն կոչ է անում խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին

Հարգելի՛ հայրենակիցներ Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով այսօր տարածվել է տեղեկատվություն, հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ նմանօրինակ ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես

Իրանագետ․ «Իրանի փոխարտգործնախարարը բացահայտ ադրբեջանամետ հայտարարություններ է անում»

Արմեն Վարդանյանն ասում է՝ Իրանի վարքագիծն անհասկանալի է, նախ՝ Ադրբեջանում Իրանի դեսպանն ակնհայտ ադրբեջանամետ գրառումներ է անում թվիթերում, ցավակցություն է հայտնում Գյանջայի  եւ Բարդայի զոհերի համար, այն դեպքում, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը նման ցավակցություն հայկական կողմին չի հայտնել»

Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է. Ոստիկանությունը զգուշացնում է

Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն

Ջալալ Հարությունյանը զինվորներին շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը. բանակի պատշար, բանակի երգիչ ու մարզիկ, բանակի հոգի Գոռը էլ չկա

Հիշում եմ՝ պոլկում երգում էր, ձայնն արձագանքում էր: Վերջին այս երգն էլ էդ դաշտում ասեցի՝ Գոռ ջան, մեռնեմ քեզ, մեռնել կա էլի կյանքում, կարող է էլ չտենանք, մի հատ երգի: Այդպես էլ եղավ, բայց ես ուզում էի, որ իմ հետ լիներ, ոչ թե իրա: 20 տարի պահեցի, 20 վայրկյան չտեւեց, մի վայրկյան, մի ակնթարթ էր…Գոնե լավ էր՝ չտանջվեց: Իր հետ եղած մյուս վիրավորները մահացան, ինքը լավ է չտանջվեց, որովհետեւ ես էդ տանջանքը չէի կարող տանել»:

Կորոնավիրուսից բանկերն էլ են տուժել. Որ բանկը որքան պակաս հարկ է վճարել

Հարկատուների ցանկում հատուկենտ բանկեր են, որոնք ավել հարկ են վճարել

Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և

Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների

Բացառապես հավաստի և հստակ տեղեկություններ ունենալու դեպքում կապ հաստատել ԱԱԾ-ի հետ

Հարգելի՛ հայրենակիցներ Ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով իրականացվող կցագրումների, անհրաժեշտ հավաքագրումների, կամավորագրումների, ինչպես նաև դեպի Արցախի Հանրապետություն՝ համապատասխան անձանց տեղաշարժը կազմակերպելու, վերջիններիս պատշաճ դիմավորման, տեղակայման, զորահավաքային զինծառայողների ծառայության կազմակերպման, ամրակցված զենքի ու ռազմամթերքի կիրառման կանոնների պահպանման, նրանց նյութական ապահովվածության, մարտական ծառայությունը վերահսկելու, ինչպես նաև զորամասերի մարտական պատրաստականության բերման պլանով նախատեսված աշխատանքների նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության

«Մենք խոսել ենք 5, հետագայում ևս 2 շրջանների՝ Ադրբեջանին փոխանցելու մասին». Պուտինը՝ ԼՂ-ի խնդրի մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պարզ լուծում չունի, քանի որ այս հարցում ամեն մեկն իր ճիշտն ունի։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «ՎՏԲ կապիտալ» ֆորումի ժամանակ։ «Յուրաքանչյուրն իր ճիշտն ունի, այստեղ չկան պարզ լուծումներ, քանի որ հանգույցը դժվար է քանդել»,- ասել է Պուտինը։ Նա նշել է, որ լուծումը պետք է լինի այն,

Շուրջօրյա պայքար՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ

Այս օրերին ոստիկանության և ԱԱԾ ծառայողները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Զուգահեռ տարվում է նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները վերջին օրերին հայտնաբերել են 14 նման դեպք։ Ոստիկանության ծառայողները Արցախից վերադարձած անձանց բնակարաններում և

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող։ Սարգսյան Արտակ Արսենի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Պապյան Գարիկ Արմենի, ծնվ. 1987թ. Պահեստազորային Հակոբյան Հարություն Հակոբի, ծնվ. 1998թ. Պահեստազորային Յազիչյան Ժուդեքս Երվանդի, ծնվ. 1991թ. Սարգսյան Սարգիս Րաֆֆիի, ծնվ. 1987թ. Պետրոսյան Վարդան Համլետի, ծնվ. 1980թ. Բաբաջանյան Արա Հովհաննեսի, ծնվ. 1988թ. Մարտիկյան Գարիկ Վարդանիկի, ծնվ. 1993թ. Ավանեսյան Ալեքս

ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից ևս 100 միլիոն դրամ է փոխանցվել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին

Պատերազմական այս օրերին, Հայաստանում և Սփյուռքում, համայն հայությունը ներգրավված է ռազմաճակատին ամենատարբեր օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև թիկունքում առաջին անհրաժեշտության աջակցություն տրամադրելու գործին։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին: Կոմիտեի աշխատակիցների միահամուռ ջանքերով 25 միլիոն դրամ փոխանցվել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հաշվեհամարին: Միաժամանակ շարունակելով  մասնակցությունը համազգային դրամահավաքին՝ ՊԵԿ

3 միլիոն դրամ՝ Վանաձորի թաքստոցների ու ապաստարանների մաքրման համար

Վանաձորի համայնքի ավագանին հրավիրել էր հերթական նիստ: Օրակարգում ընդգրկված էր նաեւ համայնքի պահուստային ֆոնդից 3 միլիոն դրամ համատիրություններին հատկացնելու մասին հարցը: Նշված գումարը հատկացվում է համատիրություններին, որպեսզի իրականացվեն թաքստոցների ու ապաստարանների մաքրման աշխատանքներ. «Ռազմական դրության պայմաններում կատարվում են ապաստարանների մաքրման աշխատանքներ եւ դրանք հիմնականում կատարվում են համայնքային հիմնարկների եւ համատիրությունների միջոցով: Որպեսզի կարողանան այդ գործընթացն

Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին, ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում

Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են  թշնամական ուժերի թիրախում։ Լուսաբացին հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի  մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։  Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։ Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան

«Թող Արամը զենք առնի զինվորներին». Գերմանիայում ապրող երեխան իր խնայատուփը բացել էր ու ողջ գումարն ուղարկել՝ ոգեւորվելով Արտաշատի 1-ին դպրոցի երեխաների քայլից

Aravot.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ երեխաներից մեկի մայրը պատմեց, որ նույնիսկ Գերմանիայում ապրող մի երեխա, որը երբեւէ Հայաստանում չի եղել, տեղեկանալով իր հասակակիցների այս օրինակելի նախաձեռնության մասին, 200 եվրո իր կողմից է ուղարկել. «Իր խնայատուփը՝ կասսը բացել էր ու ողջ գումարն ուղարկել տղաներից մեկին՝ ասելով՝ թող Արամը զենք առնի, ուղարկի զինվորներին»:

Մարիա Զախարովա․ «ՌԴ-ն խորապես մտահոգված է մարտական գործողություններում Մերձավոր Արեւելքից վարձկանների ավելի լայնածավալ ներգրավմամբ»

Մարիա Զախարովան նշել է, որ հետագա քայլերը քննարկելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ վաղը, հոկտեմբերի 30-ին Ժնեւում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությամբ։

Արցախից ՀՀ ապօրինի փոխադրել են 2 ինքնաձիգ, 77 փամփուշտ, նռնակ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Դրանք հայտնաբերվել և վերցվել են Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրից դեպի ԱՀ տանող ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմնի աշխատակիցների կողմից:

«Նման գործողությունները չափազանց կարևոր են զոհվածների ընտանիքների համար». ԿԽՄԿ-ն աջակցել է մարտական գործողություններում զոհված զինծառայողների աճյունների արտահանձնմանը

Քաղաքացիական երկրորդ անձին՝ տարեց տղամարդուն, ճամփորդությունն այս պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված է եղել

Ստեփան Դանիելյան. Զերծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից՝ և մամուլում, և սոցցանցերում

Մեր ամեն մի հայտարարություն ադրբեջանցիները տարածում են հակահայկական տրամադրություններ ստեղծելու նպատակով

Հայոց պետականության պաշտպանները

Հայոց պետականության պաշտպանները. Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել

Արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ների անդրադարձը Ղարաբաղյան հակամարտությանը

CNN լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում չի անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության թեմային:

Վալերի Բուայեն կոչ է արել Թուրքիայի դեմ կոշտ սահմանափակումներ մտցնել

Մինչեւ ե՞րբ է Ֆրանսիան չեզոք մնալու, մինչեւ ե՞րբ ենք մենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա։

Հայկական բանակին սատարելու համար գործարար Ռուբեն Գրիգորյանը 1,5 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել

Պիտի օգնենք մարտերի ժամանակ հերոսաբար ընկած մեր մարտիկների ընտանիքներին

Ադրբեջանի բանակի կազմում կռվող սիրիացի վարձկանների շրջանում զոհերի թիվը հասել է 217-ի. «Ազատություն»

Վերջին մի քանի ժամերին հաստատվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին մասնակցող ևս 29 վարձկանների մահվան մասին տեղեկությունները. «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»

Ադրբեջանի գլխավոր թիրախներն Իրանն ու Հայաստանն են. Իրանը չի կարող դուրս մղվել Հարավային Կովկասի գործընթացներից. Էմմա Բեգիջանյան

Պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմի համաթյուրքական գլխավոր նպատակներից մեկը՝ Իրանին զրկել Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանին կապող ճանապարհ լինելուց, ինչը մեծացնում է անմիջականորեն Իրանի հարևանությամբ գտնվելու Իսրայելի հնարավորությունները։

Ֆրանսիայում մեկ օրում միանգամից երկու հարձակում է տեղի ունեցել

Նիցցայում տղամարդը դանակով հարձակվել է Նոտր Դամի եկեղեցու մոտ հավաքված մարդկանց վրա։ Զոհվել է երեք հոգի, կան վիրավորներ։ Կանանցից մեկին գլխատել են։ Քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի խոսքով՝ հարձակվող տղամարդը բացականչել է «Ալլահու աքբար», ինչը վկայում է ահաբեկչության մասին։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031