Օրվա լրահոսը
Բազմաթիվ հարկ վճարողներ դիմել են ՊԵԿ՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը ժամանակից շուտ իրենց հարկերը վճարելու. Ռաֆիկ Մաշադյան. «Հայկական ժամանակ»
Բայց հարկային օրենսդրությամբ նախատեսված է, որ հարկերը ժամկետից շուտ չեն կարող վճարվել։ Այսինքն, եթե հարկ վճարողները պատրաստակամ են հարկերը շուտ վճարելուն, պետք է նաեւ պատրաստակամ լինեն այդ հաշվարկները հնարավորինս շուտ ներկայացնելուն։ Իսկ դա այս ամսվա մեջ տեսանելի է եղել։
Ռազմական գործողություններից մոտ 25 օր անց‚ երբ ցույց տրվեց ռազմաճակատի քարտեզը‚ մարդիկ իբրև թե հանկարծակիի եկան. «Իրատես»
Առաջին եզրակացություններից մեկը‚ որ մենք կարող ենք արձանագրել‚ հասարակության բավականին ստվար զանգվածի կոնֆորմիզմն է։ Մասնավորապես‚ հասարակության մի մեծ հատված պատերազմի ընթացքում դեմ չէ ինքնախաբվելու‚ դեմ չէ‚ որ իրեն մատուցեն մի ինֆորմացիա‚ որը թեև շատ հեռու է ճշմարտությունից‚ սակայն իր համար հաճելի է։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն
Երկուստեք անհանգստություն արտահայտվեց դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:
Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է. Արցախի ՊԲ
Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում այս պահին լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են: Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է: Արցախի պաշտպանության բանակ
Արման Թաթոյան. «Ադրբեջանի իշխանության հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ՖԲ էջում հետեւյալ գրառումն է կատարել. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ ՕԲրայենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերը՝ երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ուրուգվայի ԱԳ նախարար Բոստիժո Բոնասոյի հետ
Հոկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ուրուգվայի ԱԳ նախարար Բոստիժո Բոնասոյի հետ: Նախարարն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ համապարփակ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող պատերազմական գործողություններին: Արձանագրելով, որ ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվում են կենսական նշանակության ենթակառուցվածքների, այդ թվում, առողջապահական հաստատությունների
Արծրուն Հովհաննիսյան. «Արցախի նախագահն, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, եւ դա նման իրավիճակում նորմալ է»
Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է ամեն օր էլ մարտակոչեր հնչեցնել, որովհետեւ պատերազմը շարունակվում է:
«Արցախի լեռներում կամ Սյունիքում 5 կմ-ը ձեր մոսկովյան ու գլենդելյան ճեմուղու 5 կմ-ը չէ». «Ոսկանապատ»
Շուշին հենց այնպես չեն անվանում բերդաքաղաք
ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ
Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ: Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով, իսկ Հ.Աթաջանյանը՝ հետմահու: Զոհված փրկարար Հարություն
Սուրեն Բարսեղյանն աշխարհազորային կամավորական ջոկատով սեպտեմբերի 29-ից մարտական դիրքերում է. Արայիկ Հարությունյան
Սիրելի՛ հայրենակիցներ Որոշմանս համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին (լուսանկարում ինձնից աջ) կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, իսկ նրա տեղակալներ Արայիկ Գալստյանին (լուսանկարում ինձնից ձախ) և Անդրանիկ Մկրտչյանին` «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ: Սուրեն Բարսեղյանն աշխարհազորային կամավորական ջոկատով սեպտեմբերի 29-ից մարտական
Թել Ավիվում հայերն ակցիա են անցկացնում՝ բողոք արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ «Ա1+». (Տեսանյութ)
«Ա1+». Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Թել Ավիվում՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ: Երուսաղեմի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հարութ Բաղումյանը հայտնում է, որ Իսրայելի հայերը հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում՝ իրենց ձայնը բարձրացնելու և բողոքն արտահայտելու ընդդեմ Իսրայելի կառավարության՝ Ադրբեջանի նման բռնատիրական երկրին զենք վաճառելու համար: Նա նշել
ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը՝ Ալիեւի գրառմանը. «Ադրբեջանի նպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին»
Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավերում են ժամանակավորապես իրենց վերահսկողության ներքո անցած բնակավայրերերը, ինչի նպատակն է հետագայում կանխարգելել բնիկ ժողովրդի վերադարձը: Ականատես ենք այն բանին, որ մի կողմից հաստատում ենք հրադադար Ադրբեջանի հետ, սակայն ռազմաճակատում կրակի ինտենսիվությունը չի նվազում, այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական Ժնեւում հոկտեմբերի 30-ին նախատեսված հանդիպման կայացումը: Հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, ինչո՞ւ
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ մահացել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը
Խորը ցավով տեղեկացանք, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ մահացել է Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նվիրյալ և խոնարհ սպասավոր Բարեշնորհ Ռուստամ սարկավագ Պողոսյանը։ Ռուստամ սարկավագի մահը մեծ կորուստ էր ամենքիս համար։ Աղոթենք, որ Տերը իր լույս օթևաններում բնակեցնի մեր հերոս տղաների հոգիները։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։ Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցի
Թուրքական ապրանքների բոյկոտին միացել է Carrefour առևտրային ցանցը. Ermenihaber.am
Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս նախորդ շաբաթ բոյկոտին միացել էր Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Savola Group»-ը: Հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայում ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի ներկայացուցչությունը հայտարարել է, որ այդ երկրի քաղաքացիներին չեն վաճառում թուրքական ապրանքներ։ Twitter-ում կատարած գրառման մեջ մասնավորապես նշվում է․
Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ. ԱԻՊԾ մեկ աշխատակից զոհվել է․ ԱՀ ՄԻՊ
Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից շարունակաբար թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ օրվա ընթացքում մայրաքաղաքին հասցված հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի: Ավերվել կամ վնասվել են բնակելի տներ և մեքենաներ, ինչպես նաև կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքներ: Շուշի քաղաքի հրթիռակոծության հետևանքով քաղաքի բնակելի
Պատերազմում հերոսաբար զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արտյոմ Քոլանջյանը
Ցավով տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արտյոմ Քոլանջյանը: Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին և հարազատներին: Հավերժ փառք մեր հերոսներին: «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ»
Ամենաանսպասելին այս պատերազմում Թուրքիայի և ահաբեկիչների ներգրավումն է․ Իտալիայում ՀՀ դեսպանի հարցազրույցը
Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի հարցազրույցը FIRSTonline լրատվական կայքին Հարց․ Ինչո՞ւ, չնայած կոչերին, հակամարտությունը չի դադարում: Ի՞նչն է պատերազմի և դրա վերսկսման հիմքում: Ծովինար Համբարձումյան․ Արդեն երրորդ անգամ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվում՝ հոկտեմբերի 10-ին, 17-ին և 24-ին համապատասխանաբար Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, որոնցից երեքն էլ, ինչպես տեսաք, խախտվեցին Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ ալյանսի կողմից։ Կարծում եմ՝ սա
Կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցի կյանքը
Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, խորին ափսոսանք է հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի խոսնակ. «Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ»
Լրացուցիչ մանրամասներ կտրվեն հանդիպման ավարտից հետո
Նպատակ է դրված անել ամենը, որպեսզի պատճառվող հոգեկան ցավը ունենա երկար տևողություն. Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայում իրականացնում է հայ զինծառայողների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի մեթոդների համեմատական ուսումնասիրություն՝ վեր հանելու համար նմանություններն այն մեթոդների հետ, որոնք կիրառում են իսլամական պետության (ԻԼԻՊ, ISIS) կամ մյուս ահաբեկչական խմբավորումները: Վեր հանված նմանություններն ակնհայտ են: Օրինակ՝ իրականացվում է զոհի կամ տուժողի
Հավատարիմ Հիպոկրատի երդմանն ու հայրենիքին․ 25-ամյա Դավիթը նահատակվեց՝ վիրավոր զինվորների կյանքը փրկելիս
Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի ժամանակ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս նահատակվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Դավիթ Հակոբյանը։ Հիպոկրատի երդմանը հավատարիմ ՝ նա մինչև վերջին շունչը պայքարել է հայ զինվորների ապրելու համար՝ իր կյանքի գնով փրկելով բազմաթիվ կյանքեր։ Դավիթը զոհվել էր վիրավոր զինվորներին տեղափոխող մեքենայի մեջ։ Նա եղել է բուհի յուրահատուկ
ՊՆ ներկայացուցիչ. «Մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել»
Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը ենթադրում է որոշակի մարտական գործողությունների ձեւ, մարտավարություն
ԵԽԽՎ-ում կոչ են անում դադարեցնել հրթիռային հարձակումները քաղաքացիական բնակչության դեմ
ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովը կոչ է անում դադարեցնել հրթիռային հարձակումները քաղաքացիական բնակչության դեմ։ «Քաղաքացիական օբյեկտներին հրթիռային հարվածները պետք է դադարեն։ Ադրբեջանի Բարդա քաղաքի վրա հարվածը ողբերգություն է ճիշտ այնպես, ինչպես և Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի ծննդատան և մյուս ենթակառուցվածքների վրա հարվածները։ Կողմերը կրում են պատասխանատվություն, կողմերը խնդրի մի մասն են, և կողմերը
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետին. «Պէտք է դիմադրենք եւ յաղթենք»
Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ Վարչապետը գրեց.- «Պէտք է դիմադրենք եւ յաղթենք»: Այո՛, ուրիշ ճամբայ չկայ: Սա իւրաքանչիւր հայուն եւ ողջ հայութեան յանձնառութիւնը պէտք է դառնայ՝ հաւատքով շաղախուած ու վճռակամութեամբ կռանուած: Յաղթելու համար պէտք է համախմբուինք եւ մեր ողջ ներուժը ի սպաս դնենք Արցախի պաշտպանութեան: Պէտք է վստահինք մեր հաւաքական ուժին, զօրավիգ կանգնինք մեր քաջ բանակին
Հանուն Արցախի ժողովրդի ազատության իր կյանքն ընծայեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը
Հանուն հայրենիքի և Արցախի ժողովրդի ազատության իր կյանքն ընծայեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը։ Հանգչիր խաղաղությամբ, եղբայր։ Վահրամ Քահանա Մելիքյան
Բասկերի երկրի Գերնիկա-Լումո քաղաքը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչ է անում
Բասկերի երկրի Գերնիկա-Լումո քաղաքը ինստիտուցիոնալ հայտարարություն է ընդունել Արցախում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ, որում՝ -Իր ցավակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին և վերահաստատում է Բասկերի երկրին Հայաստանի հետ միավորող ամուր բարեկամական կապերը, -Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչ է անում, -Վերահաստատում է, որ խնդրի միակ և երկարատև լուծումը պետք գտնվի բանակցությունների միջոցով՝
ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Արարատ, Վայոց ձոր ու Սյունիք
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է զգույշ լինել ՀՀ տարածքում ճամփորդելիս և խորհուրդ տվել չայցելել Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր։ Դեսպանատնից աշխատողներին, նրանց ընտանիքների անդամներին զգուշացրել են նաև չերթևեկել Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով՝ մինչև Վրաստանի հետ սահման։ Խորհուրդ են տվել նաև չայցելել Գեղարքունիքի մարզի Սևանա լճից
Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, համաձայն որի ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում իրականացվող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների թվում նախատեսվում է անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործումը, ինչպես նաև սահմանվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու


















































