Օրվա լրահոսը
Ստեփանակերտում 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը. կա երկու վիրավոր
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:
Պալերմոյի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Շնորհակալություն, Պալերմո, արժեքների կողքին լինելու համար: Իտալիայում Հայաստանի դեսպանություն
«Մի՛ մնացեք ձեր վշտի հետ մենակ». ի՞նչ չանել պատերազմական իրավիճակում. «Հայկական ժամանակ»
Ամբողջ ժողովուրդը, մեր մասնագետները ձեր կողքին են
ՊԲ-ն հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան
Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։
Վաղ առավոտյան հակառակորդը «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության է ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը. ԱՀ ՊՆ
ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն
150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է վանկարկել հայերի հասցեին
Առավոտ վաղ երկու համայնքների միջև լարվածությունը փոփոխության ենթարկվեց Վիեննի հիվանդանոցում, որտեղ մուրճի հարված ընդունած հայ համայնքի երիտասարդը հոսպիտալացվել էր: Երբ թուրքական համայնքից ինչ-որ մեկը այստեղ եկավ բուժման, հայացքներ փոխանակվեցին հայկական կողմում գտնվող տասնհինգ հոգու հետ: «Ոչ մի կռիվ, ոչ մի խոսք չի փոխանակվել, թեև լարված էր մթնոլորտը», – հայտնել է ոստիկանությունը, որը հրավիրել է բոլորին, բացի տուժողի ծնողներից ու քրոջից հեռանալ այդ վայրից:
ԱՄՆ-ն պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը՝ վերջ դնելու մարտերին. Ջո Բայդենի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»
«Իմ կառավարման ներքո մենք հենց այդպես էլ կանենք». Բայդեն
Ադրբեջանը գիշերը Արցախի մայրաքաղաքի վրա ևս 5 հրթիռ է արձակել. ԱՀ ԱԻՊԾ
Տուժածներ ու ավերածություններ չկան
Ռուսաստանը Թուրքիայում, ի վերջո, կկառուցի՞ ատոմակայան. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
Բացի այդ, ակնհայտ է ՝ հաշվի առնելով ընդհանրապես թուրքական նկրտումները, նա խաղաղ ատոմով չի բավարարվելու եւ ատոմային զենք ունենալու քայլեր, միանշանակ, ձեռնարկելու է
Արաքչիի այդ հայտարարությունները պետք է դիտարկել Բաքվում այդ պահին գտնվող դիվանագետի կողմից Ադրբեջանին հաճո լինելու ցանկությամբ. Գարիկ Միսակյան. «Հայկական ժամանակ»
Իրանի ռազմական ղեկավարությունը մի քիչ ավելի վճռական քաղաքականություն է վարում, քան արտաքին քաղաքական ղեկավարությունը:
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի եւ ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ
Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվող գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը հայտնեց, որ Ադրբեջանը, միակողմանի կերպով հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անմիջական միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ երեք
Խախտված հրադադարներ, ավերված բնակավայրեր. միջազգային լրատվամիջոցները՝ ԼՂ կոնֆլիկտի մասին. «Ամերիկայի ձայն»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված միջազգային արձագանքի մասին են խոսում արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ: Ամերիկյան Fox News-ի հերթական անդրադարձը ԱՄՆ նախընտրական փուլում ԼՂ խնդրի ազդեցության մասին էր: Լրատվամիջոցը կարևորել է ամերիկահայ ընտրողների առանցքային դերը մի քանի փոփոխական նահանգներում`ընդգծելով, որ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի միջև մրցապայքարն աճում է այդ պոտենցիալ որոշիչ ընտրատարածքների համար: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն
Զոհրաբ Մնացականյան. «Հրադադարը ձախողվել է»
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը իր Թվիթերի էջում գրում է․ Հոկտեմբերի 26-ի հրադադարը ձախողվել է: Ադրբեջանն արդեն երրորդ անգամ անընդունակ եղավ հարգելու իր ստանձնած պարտավորությունները: Բաքվի անհուսալի և ստախոս քաղաքական ռազմական ռեժիմը իրականացնում է ագրեսիա Արցախի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ռիսկերը շատ բարձր են: Ceasefire of 26 October fails to hold. For the
ՄԱԿ գլխավոր քարտուղարը հերթական անգամ կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը ԼՂ-ում. «Ամերիկայի ձայն»
ՄԱԿ գլխավոր քարտուղարությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում բնակեցված տարածքների վրա բոլոր հարձակումները, այդ թվում Բարդա քաղաքի վրա իրականացված հարվածները, որոնք, ըստ հաղորդումների, սպանել և վիրավորել են շատերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի գնդակոծությունները: «Նման հարձակումների արդարացում չի կարող լինել»,-գրված է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրության մեջ
Ստեփանակերտի բժշկական համալիրի կանխամտածված հրետակոծումը դարձավ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության լկտի պատասխանը ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների խաղաղարար ջանքերին. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը՝ Թուրքիայի աջակցությամբ, հարված են հասցրել Ստեփանակերտին և Շուշիին: Հերթական անգամ հարվածների թիրախ են դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման է ենթարկվել բժշկական հաստատությունների համալիրը, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Համալիրի տարածքում գտնվող Հանրապետական բժշկական կենտրոնը Արցախի
«Որ չմրսես, հա՛յ զինվոր». Բամբակաշատի միջնակարգ դպրոցի աշակերտների նախաձեռնությունը
«Բամբակաշատի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ դպրոցի աշակերտները, հանդես գալով «Որ չմրսես, հա՛յ զինվոր» կարգախոսով, հայոց բանակի քաջ արծիվներին ուղարկեցին 200 տաք գլխարկ, 160 տաք ձեռնոց, 400 տաք գուլպա և քաղցրավենիք։ Մենք հպարտանում ենք մեր զինվորներով և հավատում, որ #հաղթելու ենք»։
Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշն ու Էրդողանի նկարը․ Անկարան արձագանքել է (Տեսանյութ). Ermenihaber.am
Հոկտեմբերի 26-ին Լիբանանի հայերը մայրաքաղաք Բեյրությում բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջև։ Ցուցարարները դատապարտել են Արցախի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան և պահանջել դադարեցնել Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Էրդողանը ահաբեկիչ է»։ Ներկաները նաև ազգային-ազատագրական երգեր էին կատարել: Ի նշան բողոքի՝ ցուցարարներն այրել են Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի դրոշները, ինչպես
Մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՊԾ աշխատակիցների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի այսօրվա հրթիռակոծության հետևանքով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցներ Գեղամ Գրիգորյանը, Կարոտ Բաղրյանը և Հարութ Ապրեսյանը մարդասիրական առաքելություն իրականացնելիս ստացել են մարմնական վնասվածքներ: Նախնական տեղեկություններով՝ վնասվածքները հասցվել են կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռի պայթյունից: Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ
Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը
Խրամատի հողը լցվել է վրան, ու ինքը մնացել է հողի տակ մեկ ժամ. Անի Երիցյան
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում անմիջապես և ամբողջությամբ դադարեցնել մարտերը, որպեսզի այլ երեխաների կյանքեր չկորցվեն». «Ամերիկայի ձայն»
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը ԼՂ-ի պատերազմի մեկ ամսվա կապակցությամբ «Ամերիկայի ձայն». ՅՈՒՆԻՍԵՖ-ը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում զոհված երեխաներին և ևս մեկ անգամ շեշտել լիակատար հրադադարի կարևորությունն ու կյանքի պահպանումը: Հոկտեմբերի 28-ին Ժնևի և Նյու Յորքի գրասենյակների տարածած հայտարարությունում ասվում է. «Տաս ամսական Նարին, մեկ տարեկան մադինա, Այսու՝ 8, Վիկտորիա՝ 9, Շահրիյար՝ 13, Արթուր՝ 13, Ֆարիդ՝ 14, Ֆիդան՝
«Ասել եմ՝ իրենք դժոխքում են լինելու եւ դա կտեսնեն». ՊՆ ներկայացուցիչ
Որոշ ուղղություններով Ադրբեջանը վերահսկողությունը կարծես լրիվ հանձնել է ահաբեկչական խմբավորումներին:
Ինչպես են ավարտվում համավարակները
Նոր կորոնավիրուսի պանդեմիան առաջնային մարտահրավեր է աշխարհի համար, սակայն այն, ինչպես հայտնի է, ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին համավարակն է, որը պատուհասել է մարդկությանը։ Ավելին, անցյալի հիվանդությունների հարուցիչները շարունակում են ապրել նաև մեր օրերում, իհարկե՝ ոչ այնքան մեծ վտանգ ներկայացնելով մարդկության մեծամասնության համար։ BBC լրատվական գործակալությունը փորձել է պարզել, թե ինչպիսի ավարտ են ունեցել մարդկությանը
«Թշնամի-թուրքը ջախջախվելու է Քաշաթաղում՝ Հայոց պատմական ոստանում». «ՄԵՐԱՆ» (Տեսանյութ)
Հոկտեմբերի 28-ին Բերձորի ուղղությամբ ԱՀ ՊԲ N զորամիավորման կողմից շարունակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։ Մասնավորապես հաջողվել է թուրքին քշել ռազմական նշանակության կարևոր բարձունքից, որի վրա արդեն տեղավորվել են Հայոց փառապանծ քաջերը։ Բարձունքը թողնելուց՝ հակառակորդը թողել է մոտ 10 դի։ Բերձորի ուղղությամբ այլ հատվածներում ևս հրետանային ջախջախիչ հարվածներ են հասցվում թշնամուն։ Նախնական
«Հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել». Արծրուն Հովհաննիսյան
Մարտական գործողությունները չունեն նույն խտությունն ու ընդգրկվածությունը, թափը եւ դինամիկան, դրանք օջախային են, բայց շարունակական
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմից պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները ՄԻՊ-ի նկատմամբ. Արման Թաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է 24-ժամյա սկզբունքով մեր հայրենակիցների,
«Դա աններելի է, ես չգիտեմ անգամ ինչ պատիժ կարող է սահմանվել այդ մարդկանց, այդ դավաճանության հետեւանքն էր որոշակի դասալքության տրամադրությունը». Գայանե Աբրահամյան
Գայանե Աբրահամյանն ասաց, որ մեր զինվորները, մեր երեխաներն իսկապես հրաշք են, մնում է նրանց արժանի հրամանատարներ լինեն. «Այդ առումով մի քիչ խնդիրներ են եղել, բայց արդեն փոխվել է, այդ առումով նաեւ ամրանում ենք հիմա»:
Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱԴՐԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-68-Ո-158 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր
Պետք է գծենք այն սահմաններն ու կարմիր գծերը, որոնք չենք հատելու որևէ պարագայում. Արման Բաբաջանյան
Սեպտեմբերի 27-ից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հոկտեմբերի 26-ին հայտարարվեց թվով երրորդ հրադադարի մասին, այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Սա տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերով հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 17-ին հաստատված հրադադարների տապալումից հետո։ Այս շրջանը գործնականում փակվեց ԱՄՆ-ի կողմից, որը, որպես
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում քննարկվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածության հարցը
Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածության ապահովման հարցը քննարկվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հեռավար ընդլայնված նիստի ընթացքում։ Գործարարները կարևորեցին իրենց բնական առօրյայից հարկադրաբար կտրված արցախցի հայրենակիցներին վարձատրվող կամ կամավորական աշխատանքներում ներգրավելը, ինչը թույլ կտա ոչ միայն որոշակի նյութական օժանդակություն ապահովել, այլև պահպանել եղած մասնագիտական
Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում են հայտնվել Արցախի փրկարարները․ ԱՀ ԱԻՊԾ
Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր պատերազմական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։ Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է: Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է: Վերջիններս դեռ կմնան բժիշկների հսկողության տակ: Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը


















































