Լրահոս
Օրվա լրահոսը

Պողոսյան հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը, սննդային փաթեթների և կրթաթոշակների տրամադրմանը

Օգոստոս 14,2020 14:10

Հաշվի առնելով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքները, Պողոսյան հիմնադրամը որոշել է զգալիորեն ավելացնել 2020 և 2021 թվականների իր աջակցությունը Լիբանանում։

Հիմնադրամի համանախագահներ Ժան և Ալբերտ Պողոսյանների՝ 250 հազար դոլարի նպատակային անհապաղ ներդրումը կուղղվի Բեյրութի Մեսրոպյան դպրոցի շենքի վերականգնմանը, հազարավոր սննդային հրատապ փաթեթների առաքմանը, իսկ 80 սովորողների կհատկացվի 2000-ական դոլարի կրթաթոշակ։

Բեյրութի Մեսրոպյան դպրոցը, որին Պողոսյան հիմնադրամն աջակցում է 1996 թվականից, պայթյունի հետևանքով հիմնովին վնասվել է. փշրվել են ապակիները, քանդվել պատերը։ Ուսումնական տարվա մոտենալու հետ խիստ հրատապ է դպրոցի շենքի վերականգնումը և վերանորոգումը։

Պողոսյան հիմնադրամը 1988 թվականից կրթական և մշակութային խոշոր ծրագրեր է իրականացնում նաև Հայաստանում (Գյումրու Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրի հիմնում, Սպիտակ քաղաքում մշակույթի պալատի և երաժշտական դպրոցի կառուցում, Թալինի տարածաշրջանի բոլոր գյուղերի ջրամատակարարման համակարգի կառուցում և այլն)։ Ժան և Ալբերտ Պողոսյանների ջանքերով հիմնովին վերանորոգվել է Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ)։ 2000 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ նախաձեռնել և ամբողջովին ֆինանսավորում է ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը (2020 թվականից՝ Պողոսյան մրցանակ)։ 2006-2008 թվականներին Պողոսյան հիմնադրամը նախաձեռնել և իրականացրել է Երևանի Սիրահարների այգու վերակառուցումը, և Երևանի քաղաքապետարանի հետ աջակցում է այգու պահպանմանը։

Պողոսյան հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31