Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Ունենք մարդիկ, որոնց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը խիստ կասկածելի է». «Հրապարակ»

Շատ հետաքրքիր էր, որ վերջերս գործող իշխանությունների նկատմամբ երբ սկսվեց քրեական հետապնդում, մեր իրավապաշտպան շատ կառույցներ սկսեցին փաստարկներ բերել, որ գիտեիք, գործ է կարվում եւ այլն: Եթե մեր իրավապաշտպան կառույցները գտնում են, որ դա այսօր հնարավոր է, ապա ինչո՞ւ դա հնարավոր չէ այլ անձանց նկատմամբ:

Փաշինյանը դիմավորեց Մեդվեդեւին եւ Տիգրան Սարգսյանին. ԵՄԽ նիստը սկսված է

ԶԼՄ-ների համար փակ նիստն ընթանում է անդամ-երկրների ներկայացուցիչների նեղ կազմով, ապա աշխատանքները կշարունակվեն ընդլայնված ձեւաչափով

Հայաստանի ռազմական ծախսերը 2018թ. աճել են 33%-ով. SIPRI

Հայաստանի ռազմական ծախսերը 2018թ. նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 33%-ով՝ կազմելով 609մլն դոլար: Այս մասին ասվում է Խաղաղության հետազոտման Ստոկհոլմի միջազգային  ինստիտուտի (SIPRI)՝ աշխարհում ռազմական ծախսերի վերաբերյալ զեկույցում: Ընդհանուր առմամբ զեկույցում նշվում է, որ աշխարհում 2018թ. ռազմական ծախսերն ավելացել են 2.6 մլրդ դոլարով՝ հասնելով 1822 մլրդ-ի: Իրենց կատարած ռազմական ծախսերով առաջին հնգյակի մեջ են մտնում

Դատարանը մերժեց միջնորդությունը. «Սպայկա»-ի տնօրենը կմնա կալանքի տակ

Ըստ պաշտպանի՝ ոչ միայն Դավիթ Ղազարյանի կալանքի հիմքերն են բացակայում, այլև նրան կալանքի տակ պահելը լուրջ տնտեսական ճգնաժամի կարող է հանգեցնել:

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի համառոտ մեղադրական եզրակացությունը

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով,

Վահե Հովհաննիսյան. Ո՝ր պահին նոր իշխանություններն իրական հաջողություն արձանագրեն՝ կմոռանան թե՛ ՀՀԿ-ին, թե՛ բոլոր նախկիններին. «Իրատես»

«Այլընտրանքային նախագծերի խումբ» նախաձեռնության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այն տպավորությունն ունի, որ բոլորս՝ թե՛ իշխանության ներսում ու իշխանությունից դուրս գտնվողները, թե՛ հասարակության տարբեր շրջանակները, խուսափում ենք ընդունելուց բավական բարդ ու անկանխատեսելի փուլում ապրելու փաստը։ «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ մի կողմից քննադատությունը, մյուս կողմից՝ իշխանության պատասխանները, հաճախ պարզունակ են և չեն արտացոլում

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և յուրացում կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է

14.05.2013-15.03.2018թթ. ընկած ժամանակահատվածում հիմնադրամի գործադիր տնօրենը 251 գործարքով նշված գումարը կանխիկ փոխանցել է իր ընտանիքին պատկանող, մոր անվամբ գրանցված ՍՊ ընկերության հաշվեհամարներին: Այնուհետև՝ 15.05.2013-29.12.2016թթ. ընկած ժամանակահատվածում հիշյալ ՍՊ ընկերության հաշվեհամարից 116 գործարքով 539.332 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է Մեծ Բրիտանիայում գործող ընկերության հաշվեհամարներին, որից հետո այս ընկերությունն իր հաշվեհամարներից 14.05.2013-30.12.2016թթ. ընկած ժամանակահատվածում 108 գործարքով 490.583 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է գործադիր տնօրենի կնոջ՝ Հայաստանում գտնվող հաշվեհամարին, ապա նույն հաշվից 14.05.2013-30.12.2016թթ. ընկած ժամանակահատվածում 111 գործարքով 477.485 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է տնօրենի հաշվեհամարին, որը կանխիկացման և բանկային փոխանցման եղանակով վերջինս օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Ինչ է քննարկվելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում

Երեւանում այսօր աշխատանքն է սկսելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի վարչապետերը, փոխվարչապետերը։ Քննարկվելիք հարցերի թվում են ԵՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման հնարավորությունները, առեւտրաշրջանառությունը, մաքսային ոլորտում գործակցությունը, տնտեսական հարաբերությունները։ Շոշափվելու է նաեւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ առցանց առեւտրի հնարավորությունը։ Հիշեցնենք, որ

Դավիթ Բաբայան. «Թող 20 տարի հետո ճանաչված լինենք, բայց մեր անվտանգությունը պետք է կարողանանք ապահովել». «Իրատես»

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հայկական կողմը արցախյան հակամարտության հարցում հայեցակարգ չունի, բոլոր փորձագետները հանկարծակիի եկան, սակայն առավել ուշագրավն այն էր, որ նա Հայաստանի հանրությունից էր «թուղթ», հիմա՝ հայեցակարգ պահանջում, մյուս կողմից հայտարարում, թե Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, ուրեմն ինչու՞ հենց արցախցուց, Արցախի ղեկավարությունից չի պահանջել համապարփակ տեսակետը, թե ինչպես են տեսնում իրենց

Ամեն ինչ ընկալենք վերապահումներով

Թեեւ ես որոշակի վերապահումներ ունեմ Քաղաքացու օրը հռչակելու ձեւի, բովանդակության եւ, ամենակարեւորը՝ ժամկետների հանդեպ, այնուամենայնիվ, պետք է արձանագրել իրողությունը: Նրանք, ովքեր անցած շաբաթ օրը հետեւում էին փողոցում զբոսնող մարդկանց եւ չունեն կուսակցական, ընդդիմադիր եւ, այսպես ասած, «հականիկոլական» նախապաշարումներ, հնարավորություն են ունեցել համոզվելու, որ տոնը նշող քաղաքացիների մեջ չկար բացասական էներգիա, չէին հնչում հայհոյանքներ եւ անեծքներ

ԱՍԵԿՈՍԵ

Կոռուպցիոներների հետեւից գնալու են. տարբերակ չկա, որ պլստան: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ադրբեջանում հայության դեմ տեղ գտած ցեղասպանության փաստը «Ղարաբաղյան կոնֆլիկտի» կարգավորման խնդրում ունի առանցքային նշանակություն

«Օղակ» օպերացիայի ականատեսները շահումյանցիների հետ կատարվածը հաճախ են համեմատում 1915 թվի հետ:

ՀՀ ԱԳՆ-ն՝ Պորտուգալիայի Ասամբլեայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման կապակցությամբ

Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։ Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է։ ՀՀ ԱԳՆ

Ոստիկանները, բացի աշխատավարձից, կպարգևատրվեն խոշոր գումարներով, և այս իրավիճակում առնվազն անհասկանալի է հակաօրինական ճանապարհներով գումար ձեռք բերելու ցանկացած դրսևորում

Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարներ և հանցավորության դեմ պայքարում աչքի ընկած ծառայողներ։ Ոստիկանության պետը նախ վերլուծեց հանրապետության օպերատիվ իրավիճակը, առանձնահատուկ անդրադարձավ մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին՝

Ապամոնտաժվում են Նար-Դոսի 75 շենքի հարակից ինքնակամ կրպակները

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են Նար-Դոս փողոցի 75 շենքի դիմացի հատվածում ինքնակամ տեղադրված կրպակները: Կրպակները տիրապետողներին դեռևս 2018թ. դեկտեմբերին տեղեկացվել էր, որ իրենք առանց իրավահաստատող փաստաթղթերի զբաղեցնում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս և որ այդ կրպակները ենթակա են ապամոնտաժման: Ապրիլի 9-ին բոլորին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որոնցով առաջարկվել է ծանուցումներն ստանալուց հետո 15-օրյա

Արթուր Հարությունյանն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի-2

Աբովյանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում Արթուր Հարությունյանը կսատարի իշխող ուժի առաջադրած թեկնածուին

Խորենացի փողոցում մեքենան կողաշրջվել է (Ֆոտոշարք)

Քիչ առաջ Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Խաչմերուկում բախվել են երկու ավտոմեքենաներ։ Շտապօգնության բժիշկն ասաց, որ «Մերսեդեսի» վարորդը գանգուղեղային տրավմա է ստացել, վնասվել է նաև ոտքը։ «Այլ լուրջ տուժածներ չկա, վնասվածք ստացած վարորդը հրաժարվում է շտապօգնության հետ հիվանդանոց տեղափոխվել»,- ասաց բժիշկը։ Դեպքի ականատեսներն ու Մերսեդես մակնիշի մեքենայի վարորդն ասացին, որ լուսացույցի

Իսպանիայում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումներ են կայացել

Ապրիլի 24-ի ԻԹ-ում ՀՀ դեսպանության անձնակազմը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Շնորհք աբեղա Սարգսյանն ու իսպանահայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Տոլեդոյում բացված «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդես, իսկ այնուհետև՝ Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպության նստավայրում հանդիպում ունեցան կազմակերպության տնօրինության հետ և երախտագիտություն հայտնեցին Իսպանիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ

Հրդեհ Ներքին Պտղնի գյուղում. կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 14:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկում այրվում է օրորոց. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

«Եթե չկա մշակույթը, մնացածն ընդհանրապես իմաստ չունի». Հայկ Մարությանը պարգևատրել է պարարվեստի գործիչներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց մշակութային ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: «Երևանի քաղաքապետարանը, մեր թիմը, բացի ամենօրյա կենցաղային խնդիրներից, անչափ կարևորում է նաև մայրաքաղաքի մշակութային օջախների գործունեությունն ու Երևանի մշակութային կյանքը: Քանի որ, եթե չկա մշակույթը, մնացածն արդեն ընդհանրապես

Արտակ Բեգլարյանը հանդիպել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նրանք քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Ա.Բեգլարյանը Նախագահ Սարգսյանին հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, արդյունքներն ու ծրագրերը: Նրանք քննարկել են նաև «Երևան իմ սեր»

Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը

Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության /ԱԷՄԳ/ տնօրեն Յուկիա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց գլխավոր քարտուղարի՝ վերոնշյալ կարևոր և պատասխանատու գործառույթն իրականացնելու հարցում

Նիկոլ Փաշինյանը՝ Դմիտրի Մեդվեդևին. «Ամեն ինչ կանենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում դարձնենք ավելի արդյունավետ»

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

Էրդողան. Պարոն Մակրոն, Ֆրանսիայում ապրող շուրջ 700 հազար հայերին ուղերձ հղելը բնավ չի փրկելու քեզ

«Հայերի տեղահանությունը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ աղետ։ Այն սոսկ մի ցավալի իրադարձություն է, որը տեղի է ունեցել մեկ դար առաջ շատ ծանր պայմաններում»,- հայտարարել է Էրդողանը, ապա անդրադարձել Թուրքիային մեղադրողներին:

Հայկ Գեւորգյանը՝ Ծառուկյանին. «Ստացվում է՝ իրականում եղել է սեփականատերերի ցանկում, բայց թաքնված. դա քրեական օրենսգրքի ուրիշ հոդված է»

Ցեմենտային կրքերը չեն հանդարտվում. Պատգամավորը պատասխանում է «Արարատցեմենտ»-ի հայտարարությանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին: Վարչապետը ողջունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: ԱԷՄԳ գլխավոր տնօրենը ևս

Քաղաքապետարանը գնման գործընթացների արդյունքում տնտեսել է 1 մլրդ, 255 մլն դրամ

Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի Կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար: Կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարները վերացնելուց հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: Հետիոտների և վարորդների

«1 տարի Փաշինյանին հարցնում եմ՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը». Գագիկ Սարուխանյանը պատասխանի է սպասում

Մեկ տարի չեմ լսում հարցիս պատասխանը, հիմա ստիպված Սերժ Սարգսյանին եմ հարց ուղղում՝ ի՞նչ նկատի ունեիր

Կոտայքի մարզպետը, եթե Կարապետ Գուլոյանի օգնականի դեմ դատը շահի, գումարներն ուղղելու է այդ նույն օգնականի դպրոցի բարեկարգմանը

Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի հետ նորմալ աշխատում են, քանի որ նա դեռ քաղաքապետ է

«Մենք բնությանը վերադարձնում ենք այն, ինչ վերցրել ենք», Բաբկեն Խաչատրյան

Ապրիլի 28-ին կայացավ «Greenifying The Homeland» ցուցահանդես-ծառատունկի բացումը, որն իրենից ներկայացնում է բարեգործական միջոցառում՝ բնապահպանական նկատառումներով: Twinz ընկերությունը, համագործակցելով «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀԲԸՄ Հայաստանի հետ, կազմակերպել է առանձին ծառատեսակների և տնկիների ցուցադրություն-վաճառք՝ համադրված Twinz ապրանքանիշի հայկական արտադրության փայտե ձեռագործ ակնոցների ցուցադրություն-վաճառքի հետ, որն ավարտվելու է ծառատունկով: «Գաղտնիք չէ, որ էկոլոգիան աշխարհում, իսկ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031