Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը դիմավորեց Մեդվեդեւին եւ Տիգրան Սարգսյանին. ԵՄԽ նիստը սկսված է

Ապրիլ 30,2019 11:51

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին, հիշեցնենք, մասնակցում են ԵՏՄ անդամ-երկրների վարչապետերը, այդ թվում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ինչպես նաեւ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, Տիգրան Սարգսյանին եւ մյուս պաշտոնյաներին, տեղի ունեցավ ձեռքսեղմում:

Այժմ ԶԼՄ-ների համար փակ նիստն ընթանում է անդամ-երկրների ներկայացուցիչների նեղ կազմով, ապա աշխատանքները կշարունակվեն ընդլայնված ձեւաչափով:

13:30-ից հետո սպասվում են նիստի աշխատանքն ամփոփող հայտարարություններ, որոնց կարող եք հետեւել «Առավոտի» ֆեյսբուքյան էջում:

https://www.facebook.com/aravot.am/videos/336613447040379/

https://www.facebook.com/aravot.am/videos/1614279468704095/

https://www.facebook.com/aravot.am/videos/439611746819680/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930