Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյան. «Եթե գումարը քիչ է, ինչպես էլ բաշխեք, սխալ է լինելու»

Դրա համար բերում են տարբեր հիմնավորումներ, թե գումարներն արդյունավետ  եւ նպատակաուղղված չեն ծախսվում

Գյումրիում սպանված կնոջը հուղարկավորում են Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը

Այս պահին Գյումրու Տեքստիլագործների թաղամասում 28-ամյա տղամարդու կողմից ծեծվելով իր տան մեջ սպանված 42-ամյա կնոջն են հուղարկավորում։ Նրա հարազատներից ոչ մեկը չի մասնակցում հուղարկավորությանը. դիահերձարան եկան Գյումրու քաղաքապետը, Շիրակի մարզպետը, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, Նիկոլ Փաշինյանի նորանշանակ մամլո խոսնակը, քաղաքապետարանի ու մարզպետարանի պաշտոնյաներ։ Նրան կհուղարկավորեն եկեղեցական կարգով, Շիրակ գերեզմանատանը՝ իր հորն ու մոր կողքին։

Ավանդը ստանալու ճանապարհը փակ է

83-ամյա Վալտեր Մարդանյանը 1988թ. դեկտեմբերից Բաքվում սկսված հայահալած հետապնդումների պատճառով ընտանիքով վերադարձել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ: Մայրը մահացել է 1992թ., իսկ Վ. Մարդանյանը 1994-ից մեկնել է ՌԴ՝ Ռոստով, աշխատելու: Կենսաթոշակառուն եւ Հայաստանի Հանրապետության, եւ ՌԴ քաղաքացի է: Նա ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ մասնաճյուղում ունեցել է 16 000 ռուբլի գումար, որը մինչ օրս չի կարողացել ստանալ:

ԱՄՆ-ում գործող թուրքական «Mosaic» հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Ermenihaber

Մարտի 7-ին ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից ստեղծված այս հիմնադրամի գործունեությունը Թուրքիան կապում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ (Նա Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույցի ղեկավար): Թուրքական աղբյուրի պնդմամբ` հիմնադրամը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Գյուլենի հանձնարարականով:

«Սերժ Սարգսյանի իշխանությունը $42 մլն տվել է, զենք են առել, չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն». Փաշինյանի ուշագրավ արձագանքը

Ինչի Արցախ պահելը ձեր օլիգարխիական քեֆերի ժամանակ ոտի վրա թանկարժեք արաղներով կենաց խմե՞լն է: Բա էն որ դու՝ Սերժ Սարգսյան եւ ձեր ընտանիքի անդամները միլիոններ էիք կուտակում, հիմա էլ թաքցրել եք եվրոպաներում, պախկվել ու պախկվում եք, բա Արցախի մասին չէի՞ք մտածում:

Մանե Մխոյան. «Ժամանակին աշխատում էի ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ զուգահեռ նկարահանվում էի «Պատվի համար»-ում». «Ժողովուրդ»

Մինչեւ վերջերս աշխատում էի Ազգային ժողովում, բայց հիմա արդեն հանդես եմ գալու Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավարուհի։

«Պրակտիկան արտասահմանում մեզ դարձնում է փորձառու, հանդուրժող եւ բաց»

Նիցցայում եւ Մարսելում պրակտիկա անցնող ուսանողները՝ կուտակած փորձի, գիտելիքների եւ այն Հայաստանում ներդնելու մասին «Առավոտը» տեղեկացրել է վերջերս Նիցցայի քաղաքապետարանում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների եւ համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի մասնակացությամբ կազմակերպված ընդունելությանը՝ ի պատիվ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների, որոնք իրենց 7-շաբաթյա պրակտիկան են անցկացնում Նիցցայում: «Առավոտը» զրուցեց

Վերջին 2 տարում մենք նման տեսարանների հաճախ ենք հանդիպում, եւ նման վարքագիծն արդեն չի զարմացնում. «Հրապարակ»

Մի քանի օր է՝ համացանցը քննարկում է մետրոյում վարչապետի քարոզչական բուկլետը պատռած աղջկա վարքագիծը։ Նրա հասցեին հնչում են վարկաբեկիչ արտահայտություններ, հայհոյանքներ։ Իսկ ոմանք կատարվածը համարում են վարչապետի կողմից կազմակերպված բեմականացում, որ ցույց տա, թե ինքը որքան լավն է Քոչարյանից, որ աղջկան «մոտակա զուգարանում չեն սպանում»։ Որ վարչապետը, իսկապես, բեմականացումների մեծ սիրահար է, դա բացառված չէ,

Ես որևէ տեղեկություն չեմ ունեցել, որ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը բիզնեսներ ունեն, այլապես նրանց չէի վերցնի աշխատանքի․ Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանն ասաց, որ Սամվել Ադյանին աշխատանքի ընդունելուց առաջ հարցրել է՝ որևէ բիզնես գործունեությամբ զբաղվում է, թե ոչ։ Իրեն պատասխանել է, որ չի զբաղվում։ Ասել է, որ ընտանիքն ունի բիզնես, բայց ինքը չի զբաղվում։

2019-2020 թվականների ընթացքում երեխաների առք ու վաճառքի վերաբերյալ քննչական մարմիններում հարուցվել եւ քննվում է 13 քրեական գործ. «Հայկական ժամանակ»

Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում մեկ տասնյակից ավել երեխաների ապօրինի որդեգրումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում (խոսքը հենց Ռազմիկ Աբրահամյանի եւ մյուսների գործի մասին է,- խմբ.) գլխավոր դատախազություն է ստացվել նախկին տարիներին ծննդաբերած եւ իրենց երեխաներին տարբեր պատճառներով կորցրած շուրջ 200 մայրերի եւ նրանց հարազատների դիմումներ, որոնց մեծ մասը կցվել է վերոնշյալ քրեական գործին, այսինքն` դիմումներում նշված հանգամանքները եւս դարձել են քննության առարկա։       

«Պետք է ունակ լինենք մեր պատմությունը չներկայացնել բացառիկության սինդրոմով»

Հարցազրույց պատմաբան, վերլուծաբան Վահրամ Թոքմաջյանի հետ – «Առավոտի» զրույցը ձեզ հետ հասարակության լայն շրջանակների կարծիքով վերջին 20-25 տարում մեր պատմության դասագրքերում տեղ գտած խեղաթյուրված փաստերի մասին է: Ասում են՝ պատմությունը նաեւ քաղաքականացված գիտություն է… – Ավելին՝ պատմությունը  կրոնականացված է, ծայրահեղականացված է,  ընդհանրապես՝ օրվա ցանկացած գաղափարախոսության խարանն է: Գոյություն ունի պատմություն իր դասական նեղ ընկալմամբ եւ

Կենսաթոշակային տարիքի մարդկանց սիրողական նպատակներով ձկնորսության դեպքում արտոնություն կտրվի, այն կդառնա անվճար. «Ժողովուրդ»

Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք լիազորված պետական մարմնից դրանց պահման թույլտվություն չստանալու եւ դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում համարվելու են առանց թույլտվության գործունեություն իրականացնողներ, եւ նրանց նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

Փաշինյանը հրապարակեց հանրաքվեի հռչակագրի նախագիծը. «Ժողովուրդը փակում է ոչ լեգիտիմ մարմինների ու պաշտոնյաների գոյության էջը ՀՀ-ում»

Հռչակագրի նախագծում ասվում է՝ 1995-ից մինչեւ 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրության պաշտոնական արդյունքները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը: 1999-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացվել են 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը:

Ապօրինի ձեռք բերած «Մակարով» հրազենով կրակել էր Օձունի բնակչի ուղ­ղութ­յամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս

2020 թվականի մարտի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմա­բե­կոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնա­կիչ: Վերջինս հայտարարել է, որ պայթյունի ձայն է լսել, որից հետո ազդրի շրջանում զգացել է

Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը. Ermenihaber

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող մի քաղաքացու ախտորոշման թեստի արդյունքները դրական են եղել: Նախարարը նշել է, որ վարակակիրը տղամարդ է: Նա վարակվել է Եվրոպայում: Բժիշկները նրա առողջական վիճակը հիմա գնահատում են կայուն: Նրա խոսքով` Թուրքիայում կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու համար մի շարք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել: Ֆահրեթթին Քոջան

Արձանագրվել են խախտումներ ՊՆ-ում դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացում. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Տվյալ դեպքում ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Գազօիլ» ՍՊ ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են գնման գործընթացին վերաբերող խախտումներ, մասնավորապես գնման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված

«Ցնցումները սադրիչների ու դեմագոգների են առաջ բերում»

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի խոսքով՝ «Երկրին պետք է կայունություն» – Պարոն Բաբայան, Արցախի Պահպանողական կուսակցությունն ինչպե՞ս է գնահատում քարոզարշավի ընթացքը, ձեր ուժերը ինչպե՞ս եք գնահատում եւ ընդհանուր առմամբ՝ ինչպիսի՞ ներքաղաքական մթնոլորտ է այսօր Արցախում: – Այս պահի դրությամբ լարվածություն, որպես այդպիսին, չի նկատվում: Մենք աշխատում ենք անկախ ամեն ինչից: Երբ

«Մենք այսօր ունենք մի բացարձակ նոր հագուստ, որի վրա կոպիտ կարմիր թելերով կարկատան են դրել ու ասում են՝ էս էն հոպարի հիշատակն է, որ պիտի պահեք». Արամ Սարգսյան

«Այո»-ի քարոզարշավին մեջբերեցին Ծառուկյանին. «Ժողովուրդ ջան, ինչպես կասեր Գագիկ Ծառուկյանը, ձեր ցա՛վը տանեմ»:

Կարսում երկրաշարժ է եղել. Ermenihaber

Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Սարըքամիշ (Սարիղամիշ) շրջանում Ռիխտերի սանդղակով 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով մարդկային և նյութական կորուստների մասին տեղեկություններ չկան: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են մարտի 10-ին տեղական ժամանակով 02:47-ին: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ

Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, քաղաքական ուժերը լրջագույնս պետք է քննարկեն այն հարցը, թե ինչքանով է արդյունավետ Հայաստանի ներկայությունը ՀԱՊԿ-ում. «Ժամանակ»

Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը։ Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է արդեն 23 մարդ, այդ թվում՝ երեխա. Aliq.ge

Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վարակվել

Տաթեւի վանական համալիրի մանրակերտը և 15-16-րդ դարերի խաչքարի կրկնօրինակը կդառնան Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի մշտական ցուցանմուշներ

Հուսով ենք՝ ցուցահանդեսի այցելուները կոգեշնչվեն և ցանկություն կհայտնեն այցելելու տեսարժան վայրերով հարուստ պատմական Տաթև: Սա կլինի առաջին մեծամասշտաբ ցուցահանդեսը Հայաստանի և Աստվածաշնչի մասին, որն առանձնահատուկ կերպով կշեշտադրի ամերիկահայերի և սփյուռքի կապը Սուրբ Գրքի հետ:  Այն կլինի նաև մինչ օրս տեխնոլոգիապես ամենաառաջադեմ ցուցահանդեսը Հայաստանի մասին և կներառի բազմաթիվ արտեֆակտներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել արտերկրում

Դանիել Իոաննիսյան. «Էդ որ վարչապետին ուղերձ են գրում, ինչ է՝ վարչապե՞տը պիտի ինձ ասի, թե ես ինչ խոսեմ, ինչ՝ չէ». «Հրապարակ»

Դանիել Իոաննիսյանը, հիշեցնենք, իր հարցազրույցներից մեկում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին էր մեղադրել դրամական խոստումներ տալու մեջ, երեկ նա ասաց՝ եթե շատ են ուզում, մեկ անգամ էլ կպնդեմ հայտարարությունս. «Մենք Արցախից ունենք բազմաթիվ ահազանգեր, որ, այո, Արայիկ Հարությունյանի կողմնակիցները բարեգործություն են անում, ավելի ճիշտ՝ բարեգործություն են արել»։ Հիմա արե՞լ են, թե՞ անում են։ «Հիմա բարեգործություն են

Կորոնավիրուսի հետևանքով մեր հանքարդյունաբերությունը հնարավոր է՝ կորցնի իրացման շուկաները. Արա Գալոյան

Ի տարբերություն քաղաքակիրթ երկրների օրինակի՝ մենք ոչ թե պահանջում էինք, որ հանքահումքային արդյունաբերության աշխատանքները կանոնակարգվեն, այլ՝ արգելվեն։

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ԱԻՆ

Սամբոյի Եվրոպայի առաջնությունը հետաձգվում է՝ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված

Սամբոյի միջազգային ֆեդերացիան՝ հաշվի առնելով COVID-19 Կորոնավիրուսի տարածումն ու Բուլղարիայի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարի 2020թ. մարտի 8-ին արձակած թիվ РД-09-196 հրամանը, հայտարարել է, որ ապրիլի 9-ից 13-ը Բուլղարիայի Պանագյուրիշտե քաղաքում անցկացվելիք Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը հետաձգվում է անորոշ ժամանակով: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Ժամանակավորապես կդադարեցվի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածի երթևեկությունը

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

190.000 ԱՄՆ դոլարի դիմաց, ստանձնել է կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացու սպանությունը. բացահայտվել են պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր

խոստանալով վարձատրության կեսը հատկացնել հանցանքի կատարումից հետո, և սպանություն իրականացնելու համար տրամադրելով հրազեն հանդիսացող՝ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև 1000 ԱՄՆ դոլար ընթացիկ ծախսերի համար։ Ի կատարումն կազմակերպչի ցուցումի՝ վերջինիս անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ կատարողը, վերահսկելով ապագա զոհի տեղաշարժը, 2014 թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ է արձակել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ։

Կորոնավիրուսի տնտեսական բաղադրիչը

Երբ 2008 թվականին սկսվեց համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը, Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը հայտարարում էր, որ գլոբալ շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները որեւէ ձեւով չեն ազդի մեր տնտեսության վրա: Անգամ առաջ էր քաշվում հետեւյալ թեզը՝ եկեք ասենք, որ ամեն ինչ լավ կլինի, եւ գուցե այդ լավատեսական տրամադրությունների ազդեցության տակ ճգնաժամն իսկապես մեր կողքով անցնի: Բայց տնտեսությունը

ԱՍԵԿՈՍԵ

Եթե ինձ չսիրողներն ինձ տեսնեին Թեմզայի մակերեւույթի վրայով քայլելիս, կասեին. «Սրա պատճառն այն է, որ նա լողալ չգիտի» ՄԱՐԳԱՐԵԹ ԹԵԹՉԵՐ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031