Օրվա լրահոսը
Ինչն է փոխվել, ինչը՝ ոչ
Հայաստանում հետհեղափոխական իրավիճակը գնահատելիս հաճախ հնչում է երկու ծայրահեղական կարծիք. 1/ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մի տարի առաջ պայմանավորված էր («խոսացած էր»), ամեն ինչ հիմնված է խաբեության վրա, 2/ հեղափոխության շնորհիվ մենք այժմ ապրում ենք դրախտում, հրեշտակատիպ ղեկավարների հոգատար հովանավորության ներքո: Իրականում փոխվել է շատ կարեւոր բան՝ խորհրդարանի, կառավարության, ընդհանրապես իշխանության լեգիտիմության վրա այս
ԱՍԵԿՈՍԵ
Սիրտ չունի նա, ով ուրախանում է Խորհրդային Միության փլուզումով, եւ ուղեղ չունի նա, ով ցանկանում է հետ բերել այդ ժամանակները: ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ
«Վայ, հերթ գոյություն ունի, պարո՛ն Միքայելյան». Ինչպես են քվեարկում նոր պատգամավորները (Տեսանյութ)
Այսօր «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը փորձեց արագ առաջ անցնել, որ շուտ քվեարկի ու գնա: Բայց «Իմ քայլի» պատգամավոր, հաշվիչ հանձնախմբի անդամ Մարիա Կարապետյանն անմիջապես կեսկատակ, կեսլուրջ դիտողություն արեց՝ «վայ, հերթ գոյություն ունի, պարո՛ն Միքայելյան»:
Եվրոպայի կանանց առաջնությունում կայացավ 7-րդ տուրը
Անթալիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Մեկօրյա հանգստից հետո մասնակիցները վերսկսեցին պայքարը յոթերորդ տուրում: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեցին, համապատասխանաբար վաստակելով 5 եւ 4,5 միավոր, իսկ Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիա Գեւորգյանը (նկարում) հաղթանակ տարան իրենց մրցակիցների նկատմամբ: Հայաստանի այս երեք ներկայացուցիչներն ունեն 4-ական միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Իմ կյանքում որեւէ բան չի եղել երկնքից թափված մանանայի տեսքով». ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հաջողության պատմությունը
Կոտրած ատամի, ցուրտ դասասենյակի ու դասղեկի մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Aravot.am-ի հետ զրույցում դրվագներ հիշեց իր մանկությունից: Նրա ձեւակերպմամբ, անգամ մութ ու ցուրտ տարիներին ծնողները ոչինչ չէին խնայում իրենց կրթության վրա, ինքն էլ բավականին ընթերցասեր էր: Հիշում է, որ հաճախ մոմի լույսի տակ էր կարդում: «Հայրս մեծ էլեմենտներով մի լապտեր ուներ, որը
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ կոնգրեսականների հետ
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ կոնգրեսականների հետ
Մանսուրյանի նոր ստեղծագործությունը` հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար
Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտարներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով: «Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել, որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Գերմանիայի և Պորտուգալիայի նախագահներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Պորտուգալիայի Մադեյրա կղզում տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով տասնյակ գերմանացի զբոսաշրջիկների մահվան առնչությամբ ցավակցկական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզային: Հանրապետության նախագահն իր ցավակցությունն ու զորակցությունն է հղել նախագահներին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ
Աննա Հակոբյանն ու Էդիլ Հովնանյանը քննարկել են համագործակցության հաստատումը
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին հյուրընկալել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու ծրագրերը: Էդիլ Հովնանյանի խնդրանքով
Երևանում գազի արտահոսքից թունավորվել է 5 քաղաքացի
Ապրիլի 14-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 5 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց բնակարանում թունավորվել են խոհանոցի գազօջախից գազի արտահոսքի հետևանքով: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանություն
«Իմ դեմ իրականացվողը շինծու է». Դավիթ Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որին այսօր մեղադրանք է առաջադրվել, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներ ջան Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։ Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք
ՊԵԿ-ն ավտոգազալցավորման գործունեություն իրականացնողներին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները
71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են ստուգումներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի («House Democracy Partnership») համանախագահ Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ), ԺԳՀ համանախագահ կոնգրեսական Վերն Բուքանանը (հանրապետական), ԺԳՀ անդամ կոնգրեսականներ Դինա Թայթուսը (դեմոկրատ), Մայքլ Քոնավեյը (հանրապետական), Ջերի Քոնոլին (դեմոկրատ), Ադրիան Սմիթը (հանրապետական), Բարբարա Լին (դեմոկրատ) և Թերրի Սյուելը (դեմոկրատ): Վարչապետը ողջունել է
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը: Ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ – Ս. Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Ապաշխարողաց կարգը: Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում
Որոշում է կայացվել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին. ԱԱԾ
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը և համազգային նշանակություն ունեցող տարբեր հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին: Ողջունելով անվանի կինոռեժիսորին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում և նշել, որ նա ժամանակակից հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից է: Անդրադառնալով Արտավազդ Փելեշյանի ստեղծագործություններին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նա համաշխարհային վավերագրական կինոյի
«Քաղաքացու օրը» կնշվի 124 միլիոն դրամ արժեցող միջոցառումներով
Կառավարությունը գումար հատկացրեց «Քաղաքացու օրը» նշելու համար
Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ-ի նախագահ
Գարեգին Բաղրամյանի թեկնածության օգտին «կողմ» է քվեարկել 85, իսկ «դեմ»՝ 20 պատգամավոր
ՀՀ նախագահի կարգադրությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը. 1. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ 1) մինչև ս. թ. ապրիլի 19-ը կազմակերպել Հանրապետության
Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գյումրու թիվ 38 հիմնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2005-ից 2015 թվականների ընթացքում, տարբեր ժամանակահատվածներով դպրոցում որպես
«Որեւէ ընկերության հետ բիզնես կամ այլ շահերով կապված չեմ». Գարեգին Բաղրամյան
Իմ ընդվզումն ու կարծիքը դուք չէիք կարող տեսնել, որովհետեւ իմ զբաղեցրած պաշտոնները չեն եղել այնպիսի մակարդակի, որպեսզի իմ որոշումներում արտացոլվեր կարծիքս»,-ասաց ՀԾԿՀ նախագահի թեկնածուն
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելություն. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ընտրական ազգային օրենսդրությանն ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան եւ քվեարկության ընթացքում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Ի թիվս օրակարգային հարցերի, խորհուրդն իր ընթացակարգի համաձայն՝ քննարկել եւ ի գիտություն է ընդունել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկող ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության եզրակացությունը: Դիտորդական առաքելության եզրակացությամբ նշվել է, որ, ըստ
«Ծառուկյանը գործարար է եւ ինքը պետք է որոշի՝ որն է իրեն ավելի ձեռնտու՝ պահել մեծ գործարա՞ն, թե՞ զբաղվի ներմուծմամբ». Հայկ Սարգսյան
Պատգամավորն ասաց, որ եթե այս հարցը շատ արագ չլուծեն, ներմուծվող ցեմենտի վրա պետտուրք չսահմանեն, «Արարատցեմենտի» գործարանը կկանգնի ու ոչ միայն դա, նաեւ՝ Հրազդանի ու Երեւանի գործարանները:
«Հայաստանում երկար տարիներ գործել է ջրային մաֆիա». 2 մլրդ դրամի չարաշահումներ են բացահայտվել
Պետական վերահսկողական ծառայությունը թաքնված հողեր է հայտնաբերել, ջրային ոլորտում՝ խոշոր ծավալի չարաշահումներ
Զինծառայողը ինքնասպանություն է արել սիրած աղջկա համար. նոր մանրամասներ
Նարեկ Սաֆարյանը ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող էր
Կառավարությունը կստեղծի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ՝ տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը անդրադարձել է Ազգային ժողովում իրեն պաշտոնանկ անելու հետ կապված հարցին և, մասնավորապես, նշել. «Ես կուզենայի, որ հստակ ու մեկընդմիշտ այս հարցը որոշակիացվի՝ հարգանքն ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք: Հետևաբար, այդ մեկնաբանությունն այլ կերպ
ՀՀ կառավարությունը զինծառայությունից մեկ տարի տարկետում տվեց 13 ֆուտբոլիստի
Կառավարությունն այսօրվա նիստում սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից մինչեւ 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տվեց 13 ֆուտբոլիստի, ինչի համար հիմք հանդիսացավ այն, որ 2019 թվականի ամռանը Հայաստանում անցկացվելու է ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը, որին որպես կազմակերպիչ երկիր մասնակցելու է
Նորագավիթի գերեզմանատանն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1983թ. ծնված տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 13:35-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Նորագավիթի գերեզմանատանն իր եղբայրն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված գերեզմանատանը հայտնաբերել տղամարդու դի՝ կաշենման գոտիով
«Եթե հեղափոխությունն ընթանար դասական կանոններով, Գարեգին Բաղրամյանն այսօր այստեղ չէր լինի». Արման Բաբաջանյան
Այդ ժամանակ մենք գեթ մեկ անգամ չենք լսել ձեր անկախ տեսակետը եւ ցասումն այն ժամանակ, երբ քաղաքացիները դաժան ծեծի էին ենթարկվում փողոցներում՝ ձեր ամրագրած սակագներից հետո