Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ-ի նախագահ

Ապրիլ 18,2019 18:35 Share

ԱԺ պատգամավորների այսօրվա փակ՝ գաղտնի քվեարկությամբ Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը քիչ առաջ հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, «անվավեր» է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

Գարեգին Բաղրամյանի թեկնածության օգտին «կողմ» է քվեարկել 85, իսկ «դեմ»՝ 20 պատգամավոր:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությունն առաջադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բաղրամյանը նախկինում 15 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել հանձնաժողովում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել