Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողը ինքնասպանություն է արել սիրած աղջկա համար. նոր մանրամասներ

Ապրիլ 18,2019 17:53

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր վաղ առավոտյան Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ հրազենային վիրավորումով տեղափոխված ու մահացած պայմանագրային զինծառայողը Կոտայքի մարզի Զովք գյուղից էր: Մահացածը 24 ամյա Նարեկ Սաֆարյանն է: Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է կատարել: Ծոցագրպանում, իսկապես, երկտող է թողել, առայժմ դրա բովանդակության մասին լռում են: Երկտողը, ըստ գյուղի նախկին ղեկավար Նորիկ Գեւորգյանի, քննիչների մոտ է:

Նարեկ Սաֆարյանն ունի երկու քույր, մեկ եղբայր, որը ծառայում է Արցախում:

Մեր տեղեկություններով՝ Նարեկ Սաֆարյանը ուսանող էր, սովորում էր ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Նախկին գյուղապետի բնորոշմամբ՝ նա խելոք, աշխատասեր տղա էր, հասարակ ընտանիքից. ըստ նրա՝ գյուղում չեն հավատում կատարվածին, նրանց էլ է լուրը հասել, որ դեպքը ինքնասպանություն է. Այս պահին, ըստ գյուղապետի՝ շրջանառվում է մի վարկած՝ ինքնասպանություն սիրած աղջկա համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930