Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանն ու Էդիլ Հովնանյանը քննարկել են համագործակցության հաստատումը

Ապրիլ 18,2019 21:40

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին հյուրընկալել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանին:

Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու ծրագրերը:

Էդիլ Հովնանյանի խնդրանքով Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերը` շեշտելով, որ այդ ուղղությամբ հիմնադրամը նոր սկզբունքներ ու աշխատելաոճ է որդեգրել: Ղազարյանը շեշտել է, որ հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Ի տարբերություն այլ հիմնադրամների, «Իմ քայլը» նախապատվությունը տալիս է ոչ թե առաջատար համալսարաններին, այլ այն մասնագիտություններին, որոնց պահանջարկն այսօր երկրում կա:

Էդիլ Հովնանյանը շեշտել է, որ հավատում է կրթության ուժին: Հանդիպմանը քննարկվել են նաև հիմնադրամի այլ ծրագրերի վերաբերյալ համագործակցության հաստատումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930