Օրվա լրահոսը
Անառողջ հասարակության նշանները
Այստեղից՝ իմ առաջարկը: Լսել բժիշկներին եւ պահպանել հիգիենայի կանոնները: Ապրել սովորական ակտիվ կյանքով: Հնարավորինս քիչ մտնել սոցիալական ցանցեր: Վերջին առաջարկս ուժի մեջ է նաեւ կորոնավիրուսի պատմության ավարտից հետո:
ԿԸՀ-ն Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է հանրաքվեի քարոզչության ընթացքում օրենքի պահանջները խստորեն պահպանելու մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 4-ի նիստում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն որպես օպերատիվ լուծում պահանջող հարցը անմիջապես կապ է հաստատվել «Այո» քարոզչության կողմի ներկայացուցչի և նախարար Սուրեն Պապիկյանի հետ և ուշադրություն
«Մանվել Գրիգորյանը 2 անգամ մտավ մեր տուն ու պապուս ասեց. խելոք մնացեք, թե չէ Պողոսյաններիդ առանց որդի կթողնեմ»․ Էդուարդ Պողոսյան (Տեսանյութ). «Ա1+»
25 տարի առաջ հրազենային կրակոցից մահացած Մհեր Պողոսյանի որդին, տուժողի իրավահաջորդ ճանաչված Էդուարդ Պողոսյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու տղամարդ նրան և իր ազգակցին հետևում, հետո մոտենում և հարվածում, սակայն նրանց հաջողվում է փախչել՝ մտնելով ազգակցի տուն: Էդուարդ Պողոսյանը համոզված է, որ իր հանդեպ հետապնդումները կապված
Freedom House-ը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ճանաչել է «մասամբ ազատ» երկրներ
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանը ճանաչել է «մասամբ ազատ» երկիր: «Ազատությունն աշխարհում 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը ազատության գնահատման համակարգում ստացել է 100 միավորից 53-ը, որից 21-ը բաժին է ընկնում քաղաքական իրավունքին, 32-ը՝ քաղաքացիական ազատություններին: 2019-ին Հայաստանը կրկին ճանաչվել էր «մասամբ ազատ» երկիր՝ 21 միավորով: Նշենք, որ «մասամբ ազատ» է ճանաչվել նաև Լեռնային Ղարաբաղը-ը՝ 100 միավորից
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) այսօր մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ԶԼՄ-ներին փոխանցել է՝ նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Փոփոխություններ են կատարվել Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է. «Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում: Փոփոխությունները ներառում են նաև կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող
Իրացման խոշոր ցանցերն ախտահանվում են
Թեև իրացման ցանցերում ախտահանման աշխատանքներ կատարվում են պարբերաբար, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ: Ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց սպառողները կարող են անմիջականորեն հպվել: Տեսչական
Կորոնավիրուսը նահանջում է իր բնօրրան Չինաստանից, տարածվում՝ Լոս Անջելեսի մարզում. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատը վարակված երկիրն Իտալիան է, որտեղ այսօր կա այս վիրուսը կրող 2000 մարդ։ Երկրի հյուսիսային հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկի հիվանդներին այժմ տեղափոխում են այլ վայրեր, կորոնավիրուսով տառապող անձանցից չվարակվելու համար։ Իսկ ֆինանսների նախարարները, որոնք ներկայացնում են Մեծ յոթնյակը, հայտարարում են, թե փորձում են որդեգրել քաղաքականություն, որի նպատակը պիտի լինի համաշխարհային տնտեսությունը
Վեհափառ Հայրապետին եւ դեսպանին զրոյցը առաւելաբար կեդրոնացաւ Հայաստան-Սփիւռք գործակցութեան վրայ
Երեքշաբթի, 3 Մարտ 2020-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեանը: Վեհափառ Հայրապետին եւ դեսպանին զրոյցը առաւելաբար կեդրոնացաւ Հայաստան-Սփիւռք գործակցութեան վրայ: Այս ծիրէն ներս, Նորին Սրբութիւնը իր կարգ մը մտահոգութիւնները փոխանցեց դեսպանին: ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ԱՆԹԻԼԻԱՍ – ԼԻԲԱՆԱՆ
«Եթե նպատակը իրապես ապօրինի գույքի հետ բերելն է օրինական ճանապարհով, այլ ոչ թե քաղաքական անիմաստ և պետությանը վնասող պոպուլիզմը…». Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի դիտարկումներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասով կամ ինչպես անել, որ պետությունը վնասներ չկրի այս պրոցեսում Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը: ԱԺ-ում մի շարք իշխանական պատգամավորների հարցադրումները
Արսեն Թորոսյանն ու Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քիչ առաջ խոսեցի ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հետ՝ քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում։ Նախ շնորհակալություն հայտնեցի նրան մեր երկրին ցուցաբերած համակողմանի աջակցության համար, այդ թվում ախտորոշիչ թեստերի տրամադրման։ Քննարկեցինք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում և
Բենզինի շուկայում տարիներ շարունակ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները պահպանում են իրենց մասնաբաժինները
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենաշնորհները Հայաստանում վերացված են։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ 2018-ին հանրությանը տեղեկացրեց լայն սպառման մի շարք ապրանքների շուկայում մասնակիցների ավելացման մասին, ինչը, հանձնաժողովի դիտարկումներով, հանգեցրել է գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինների նվազեցմանը: 2018-ի հուլիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՏՄՄՊՀ այն ժամանակ նախագահ
Տոկիո 2020-ի կրակի բոցավառման արարողության ժամկետը չի փոխվում
Ավանդաբար Հունաստանում կատարվող օլիմպիական կրակի բոցավառումը եւ փոխանցավազքի մեկնարկը կտրվի սահմանված ժամկետներում: Սակայն արարողակարգում, կապված կորոնավիրուսի հետ, որոշակի սահմանափակումներ են մտցվել: Մասնավորապես, կսահմանափակվի կրակի բոցավառման արարողությանը մասնակցողների թիվը, կրճատվելու է արարողությանը ներկա գտնվող Ճապոնիայի պատվիրակության կազմը, չափվելու է փոխանցավազքի բոլոր մասնակցողների ջերմությունը: Արարողակարգային հանձնաժողովի ներկայացրած փաթեթով կոչ է արվում վազորդներին ողջունելիս լինել զուսպ: Բուժզննում են
Մհեր Գրիգորյան. «Ընտրական հանձնաժողովի կարողությունների շարունակական հզորացումը համահունչ են Կառավարության բարեփոխումների օրակարգին»
Կառավարությունում կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի նիստը Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Կառավարությունում կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի եզրափակիչ նիստը: Նիստին մասնակցել են «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի շրջանակներում աջակցություն ցուցաբերած դոնոր համայնքի ներկայացուցիչները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչները: Նիստը
Ե՞րբ ուժի մեջ կմտնի նույնականացման քարտերով ճամփորդելու հայ-վրացական պայմանավորվածությունը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցին Հարց. Ինչպես հայտնի դարձավ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին, խոսքը մասնավորապես նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է: Արդյոք երբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի մեջ
Կարեւորվում է վարկանիշային մրցումների անցկացումը
Միջազգային օլիմպիական կոմիտեն, Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն եւ ազգային օլիմպիական կոմիտեները շարունակում են միասնաբար պայքարել կորոնավիրուսի դեմ եւ նախապատրաստվել հուլիսի 24-ին մեկնարկող 32-րդ ամառային օլիմպիական խաղերին: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, նշելով շահագրգիռ բոլոր կազմակերպությունների միասնականությունը, կարեւորել է այս փուլում օլիմպիական վարկանիշային մրցումների անցկացումը եւ դրանց մասնակցող մարզիկների անվտանգության ապահովումը, որն իրականացվելու է ԱՀԿ-ի, Ճապոնիայի կառավարության,
2016թ. ապրիլին Թուրքիան բացահայտ կերպով աջակցել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, որը հնչեցվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ։ Պատասխան՝ Թուրքիան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք կողմ չէ, հետևապես օբյեկտիվորեն չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ։ Փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է. սկսած 1988 թվականից՝ ղարաբաղյան
Հենրիխ Մխիթարյանը նորածին որդուն տվել է Համլետ անունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանը այսօր հայր է դարձել: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ակումբի մամուլի ծառայությունը ավետելով այս լուրը՝ տեղեկացնում է, որ Հենրիխն իր առաջնեկին անվանակոչել է հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Իշխան Սաղաթելյանի հետ
Սույն թվականի մարտի 4-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՅԴաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի միջև։ Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական և տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցերի շուրջ։ ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացված 12 հաղորդումներից 7-ով ստուգողական գործողություններ են իրականացվում
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին» ՀՀ Նախագահի՝ 2020թ.փետրվարի 9-ի հրամանագրի ուժի մեջ մտնելուց՝ 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 12.00-ը ՀՀ-ում արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը: Նշված ժամանակահատվածում 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների կապակցությամբ արձանագրվել է 12
Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկների նորանշանակ պետերին
Այսօր՝ մարտի 4-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանին: Արթուր Գոյունյանն իր խոսքում հատկապես կարևորել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարը, ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը՝
«Հենց նոր Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց հանրաքվեի քարոզչության կարգը». Ռուբեն Մելիքյան
«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը։ Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների
Հայաստանում քաղաքական ազատականացումը դրական է ազդել Լեռնային Ղարաբաղի վրա. Freedom House
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում – 2020» զեկույցը, որի Հայաստանին վերաբերող հատվածում ներկայացված են Լեռնային Ղարաբաղում արձանագրված դրական տեղաշարժեր: Զեկույցը փաստում է, որ Հայաստանում քաղաքական ազատականացումը և 2018թ. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա: Մասնավորապես, տեղական ընտրություններին ընդառաջ ԼՂ-ում ավելացել է մրցակցությունը և քաղհասարակության ակտիվությունը, ինչն իր
«Մինչեւ օրս չենք եկել եզրահանգման, որ Ամուլսարի հարցով պետք է հանրաքվե իրականացվի». Փաշինյան
Օրենքը միաժամանակ հնարավորություն է տալիս, որպեսզի հանրաքվեի հարցը լուծվի քաղաքացիական նախաձեռնությամբ: Եթե նման հնարավորություն կա, հարցն ինչո՞ւ այդպես չի լուծվում
Հայ կոռուպցիոներները վերադարձնում են թալանածը. Ռոմանով
Հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը յութուբյան իր ալիքում հոլովակ է հրապարակել «Հայ կոռուպցիոներները վերադարձնում են թալանածը» խորագրով: Բլոգերը պատմում է հետհեղափոխական Հայաստանի, կորոնավիրուսի, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ռոմանովը նշում է, որ մարտի 1-ին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, որից հետո հիվանդի հետ շփում ունեցող անձանց մեկուսացրել են ոչ ավել ոչ պակաս հինգ աստղանի հյուրանոցում: «Կարծում
Վարչապետ. «Օպերատիվ տեղեկություններ ունենք նախկին նախարարների մասին, ովքեր հիմա ԱԺ պատգամավոր են»
Ես էլ ունեմ այդ կարգի տեղեկություններ եւ դրանք ասել եմ: Դրանք իմացել եմ բանավոր խոսակցություններից, որի մյուս կողմը գուցե կասի, որ նման բան չի եղել
Ինչպե՞ս են կոռուպցիոների՝ ռեստորաններում փակած հաշիվը վերահսկելու. Իգիթյանը՝ կուլակաթափ անելու, ստալինյան ռեպրեսիաների ու ապօրինի գույքի բռնագանձման մասին
Մեր հարցին՝ ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ ստալինյան ռեպրեսիաների շրջանն է սկսվում Հայաստանում, կուլակաթափ են ուզում անել, դուք ինչպե՞ս եք արձագանքում՝ Իգիթյանը պատասխանեց. «Երբ որ ես շփվում եմ հասարակության հետ, ինձ հակառակ հարցն են տալիս, ասում են՝ ե՞րբ եք այնպիսի իրավիճակ ստեղծելու, որ վերադարձնեն թալանածը»:
2019 թվականին իրականացվել է 277 ստուգում, 195 տնտեսվարողի մոտ հայտնաբերվել են խախտումներ. աշխատանքային քննարկում
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը եւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված փոփոխությունները։ Արմեն Կոտոլյանը զեկուցել է, որ 2019 թվականին իրականացվել


















































