Օրվա լրահոսը

Խոշոր վթար «Արզնի 2 – Երեւան» ջրատարի վրա․ Արաբկիրի որոշ վայրերում ջրամատակարարումը կդադարեցվի

Այսօր, առավոտյան ժամը 7.30-8.00-ին Վեոլիա Ջրի Կենտրոնական կարգավարական ծառայությունում գրանցվել է ճնշման կտրուկ անկում «Արզնի 2 – Երեւան» 800 մմ տրամագծով մայրուղային ջրատարի վրա: Մայրաքաղաքի մուտքին տեղադրված էլեկտրոնային հոսքաչափը ցույց է տվել վայրկյանում շուրջ 130 լիտր ջրի կորուստ: Պարզ է դարձել, որ վթար է տեղի ունեցել, այն էլ խոշոր: Տագնապով ոտքի հանված 2 վթարային բրիգադ

Զինծառայողը մեղադրվում է երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

2019թ. մարտի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոչկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Գ-ին մեղադրանք է առաջադրվել՝

«Որ լսում են պիլեսոս բառը… մենթալիտետի խնդիր ա»

Աշխատաշուկայում գենդերային ճեղքվածքն ու կարծրատիպերը. զեկույց «Հայաստանի երիտասարդների շրջանում սեռային համաչափության տեսանկյունից կին-տղամարդ հարաբերակցությունը խախտված է: Սեռային անհամաչափությունը հատկապես ակնհայտ է 18-24 տարեկանների տարիքային խմբում, որտեղ գործակիցը 100 տղամարդու հաշվով կազմում է 115 կին». այս եզրահանգման է եկել «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն եւ գենդերազգայուն հետազոտության» միջոցով: Զեկույցն օրերս է

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի միջև

Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները: Անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման

Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 1-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը ժամը 13:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի

Խստացվել է պայքարն ապօրինի ձկնորսության դեմ․ 2019 թ. ընթացքում հարուցվել է 43 քրեական գործ

Խստացվել է պայքարն ապօրինի ձկնորսության դեմ: Այդ շրջանակներում Գեղարքունիքի մարզում ակտիվացել են հսկողական, կանխարգելիչ և օպերատիվ- հետախուզական աշխատանքները, որոնցով արդեն իսկ որոշակի արդյունքներ են արձանագրվում։ Մասնավորապես, 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի լճափնյա

Լոլիկի ցեցից չենք կարողանում ազատվել. ֆերոմոնային թակարդներ են դնելու, որ ցեցին բռնեն

Լոլիկի ցեցի դեմ գյուղատնտեսները ճիշտ չեն պայքարում, այդ պատճառով էլ ցեցը չի վերանում 6-7 տարի է` Արարատի մարզի մի շարք համայնքներում լոլիկի հարավամերիկյան ցեցը գյուղատնտեսներին մեծ վնասներ է հասցնում: Ցեցը վնասում է հատկապես մորմազգի մշակաբույսերը: Ըստ մասնագետների, ցեցը սնվում է մորմազգի մշակաբույսերի տերեւներով, պալարներով եւ պտուղներով, թիթեռների թռիչքը սկսվում է վաղ գարնանը եւ շարունակվում մինչեւ

Մահացել է ՀԿԿ ԿԿ նախկին քարտուղար Ռուբեն Թովմասյանը

Այսօր առավոտյան, 82 տարեկանում մահացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Ռուբեն Թովմասյանն ավարտել է ԵԺՏԻ-ն։ 1977-1989 թվականներին աշխատել է ՀԿԿ շրջանում և կենտրոնական ապարատում ՀԿԿ Օրջոնիկիձեի և Շահումյանի շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ-ում՝ պատասխանատու կազմակերպիչ։ 1989-1990 թվականներին՝ Փախստականների ընդունման և տեղավորման վարչության պետ, 1991-1993 թվականներին՝ ՀՀ նախարարների խորհրդի տրանսպորտի և կապի

«Ադրբեջանն ունի «պլան Բ», բայց ՀՀ-ն եւ Արցախը գիտեն նրա համապատասխան զինանոցի մասին». Ալեքսանդր Մարգարով

Հանդիպման ընթացքում փասխտականների հարցն էլ անմիջականորեն չի շեշտվել: Խաղաղասիրության առաջին օրինակները վերաբերում են մարդասիրական տարրերի ներգրավմանը, օրինակ՝ մարդկանց փոխանակմանը

ՀՀԿ իմ անդամակցության դադարեցումը պետք չէ կապել քաղաքական զարգացումների հետ․ Վարդան Արամյան

ՀՀԿ-ի իմ անդամակցության դադարեցնելու հետ կապված այս օրերին տարատեսակ մեկնաբանություններ նետվեցին ասպարեզ. կցանկանայի հետագայում սպեկուլյացիաներից խուսափելու համար տեղեկացնել բոլորին. 1. ՀՀԿ իմ անդամակցության դադարեցումը որևէ կերպ պետք չէ կապել ոչ քաղաքական զարգացումների և ոչ էլ պետական համակարգ հետ վերադառնալու ենթադրյալ առաջարկների հետ: 2. Ես Նախարարի պաշտոնից հրաժարվելուց հետո համագործակցում եմ միջազգային ֆինանսական կառույցների հետ և

Սեփականության իրավունք էր բռնագաղթվածին հասանելիք բնակելի տարածքի նկատմամբ

Հայցվոր Էռնեստ Մովսեսյանը մոր՝ Ելենա Մովսեսյանի հետ 1988 թվականից հաշվառված են՝ որպես Ադրբեջանից բռնագաղթված անձինք: Նրանք մի քանի ընտանիքներով բնակություն են հաստատել Երեւան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 30 շենքում, յուրաքանչյուրը զբաղեցնելով մեկ սենյակ: Հայցվորը զբաղեցրել է այդ հասցեում գտնվող շենքի թիվ 4 սենյակը: 2003 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների նախկին վարչության կողմից իրականացված

Դավիթ Տոնոյան․ «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձեւաչափ այլեւս չի լինելու»․ «Ամերիկայի ձայն»

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ չի լինելու. «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»: «Մենք խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք, և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք

«Գազել» մակնիշի ավտոմենքենան կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում․ 13 ուղևորին ու վարորդին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել․ Shamshyan.com

Shamshyan.com– Այսօր՝ մարտի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 65 կմ հատվածում Երևան-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 0409 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում

«Պատվի համար»

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Ասյա Խաչատրյանի հայցի քննությունը նշանակել է ապրիլի 15-ին, ժամը 15.30-ին: Պատասխանողը Գառնիկ Իսագուլյանն է, իսկ երրորդ անձ են ճանաչվել «Առավոտ» օրաթերթը, araratnews.am, օperativ.am, «168.am», henaran.am-կայքերն ու լրատվական գործակալությունը, «Հենարան» մամուլի ակումբը: Հայցվորը հայտնել է, որ անցյալ տարվա մարտի 28-ին ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը «Հայելի»

Բարձր ենք գնահատում հանդիպման ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման վերահաստատումը․ «Ազատ հայրենիք»

«Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումը: Համոզված ենք՝ քաղաքական երկխոսությունը կարևոր նախապայման է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար: Այս առումով մենք բարձր ենք

Նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում․ Հասմիկ Պապյան

Սիրելի հայրենակիցներ, ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում:   Հասմիկ ՊԱՊՅԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ https://www.facebook.com/hasmik.papian.5/posts/10214162531320851

Տիգրան Մեծի պողոտայում դանակահարված երիտասարդը մահացել էր․ սպանությունը բացահայտվել է

Մարտի 19-ին՝ ժամը 18-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեցին և հայտնեցին, որ բուժօգնության է տեղափոխվել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող Համբարձում Եզեկյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Հոսպիտալացվելուց քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժին հնչեց ևս մեկ ահազանգ: Նույն բուժհաստատությունից հայտնեցին, որ 28-ամյա Համբարձում Եզեկյանը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ Էրեբունի

Երիտասարդ երգիչներին անհրաժեշտ է համալիր կրթություն

Կոնստանտին Օրբելյանը՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» եւ Երեւանի օպերային թատրոնների երիտասարդական ծրագրերի մասին «Առավոտը» 06.03.2019թ. համարում տեղեկացրել էր «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի տնօրենների խորհրդի նախագահ Անն Զիֆֆի հրավերով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի կայանալիք այցի մասին: Հանդիպեցինք մաեստրոյի հետ, որը հայտնեց, որ հեղինակավոր այդ թատրոնում ինքը

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հրազդանի, Գավառի, Սևանի, Եղվարդի, Կոտայքի, Իջևանի, Լոռու, Արթիկի, Թումանյանի, Ճամբարակի, Թալինի, Ապարանի, Տավուշի, Արագածի, Ախուրյանի, Նոյեմբերյանի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Դիլիջանի և Սպիտակի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Արթիկի և Մեղրու

Բանակցություններին նոր խթան է հաղորդվել. Ալիև

Հայաստանի հետ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, բանակցություններում առաջընթաց կա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վիեննայում տեղի ունեցած բանակցություններից հետո: «Բանակցային գործընթացը նաև պետք է աջակցություն ստանա մարդասիրական ակցիաներով: Կարևոր է, որպեսզի բանակցությունների ձևաչափը մնա անփոփոխ, բանակցություններն ընթանան Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես որ եղել է երկար

Ինչ վիճակում է Երեւանի 38-ամյա մետրոն

Այն, ինչ փակ է, գետնի տակ ու աչքից հեռու, միշտ հետաքրքիր է։ Ամբողջ աշխարհում մետրոպոլիտենը դիտարկում են որպես տրանսպորտային համակարգի ողնաշար։ Երեւանի մետրոպոլիտենն արդեն 38 տարի անմասն չի մնում միջազգային այս նորմերից։ Այն բացվել է 1981թ. մարտի 7-ին, կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք եւ նրա անմիջական հովանավորությամբ, որի անունով էլ կոչվել

Հարություն Մեսրոբյան․ «Չորս կողմում գնահատում են կառուցվածքը՝ չիմանալով, թե այդ կառուցվածքն ինչպիսի՞ երկրի կառուցմանն է միտված»․ «Փաստ»

«Փաստի» զրուցակիցն է Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։ -Պարո՛ն Մեսրոբյան, նոր իշխանության կառավարման ժամանակահատվածում կառավարման առումով մենք ի՞նչ խնդիրներ ունենք: Այդ առումով առանձնացրե՞լ եք հարցեր, որոնք առաջնային լուծման կարիք ունեն: -Պետության կառավարման իմաստով ամենագլխավոր խնդիրը հետևյալն է. կառավարության կառուցվածքը և, ընդհանրապես, պետական կառավարման համակարգի կառուցվածքը բխում է այն տեսլականից, թե մենք ի՞նչ պետություն

Շրջայց հին Երեւանով․ Օպերան ու հարակից տարածքը նախկինում և հիմա․ «Ազգ»

Մինչ երեւանցիների ուշադրությունը վերջերս սեւեռված էր դեպի Սպենդարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը եւ հատկապես նրա հարեւանությամբ տեղակայված սրճարանները, փորձեցի մի պահ սուզվել անցյալում եւ պատկերացնել, թե պատմականորեն ինչ է եղել այս վիճելի տարածքը նախկինում: 1926 թվականին որոշում է կայացվում Երեւանում կառուցել ժողտուն (խոսքը հենց ներկայիս Օպերայի շենքի մասին է)՝ համապատասխան Երեւան

ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում Երեւանի մետրոպոլիտենում․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը արդեն մի քանի օր է՝ ստուգումներ է իրականացնում Երեւանի մետրոպոլիտենում: ՀԺ-ի աղբյուրների փոխանցմամբ ԱԱԾ-ն այնտեղ խոշոր չարաշահումներ է հայտնաբերել: Մեր աղբյուրները, սակայն նշում են, որ Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը աշխատակիցների հետ զրույցում ասել է, թե ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների հետ խնդիրը կարգավորել է, ամեն ինչ նորմալ կլինի: «Հայկական

Բունդեսթագը ձգտում է վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը․ «Ազգ»

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ձգտում է վավերացնել Բրյուսելում 2017-ի նոյեմբերին 24-ին ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ կնքված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը, ծանուցում է Բունդեսթագի կայքէջը: Ապրիլի 4-ին ժամը 13.15-ին Բունդեսթագի 92-րդ նիստում երկրորդ ( հնարավոր է նաեւ՝ երրորդ ) ընթերցման է դրվելու փետրվարի 21-ին առաջին ընթերցումն անցած օրենքի նախագիծը: Քննարկման համար նախատեսված է 45 րոպե,

Մատրիտեան սկզբունքեն հեռու․ «Հայրենիք»

Վիեննայի մէջ կատարուած հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կարելի է սեպել, այս տարուան երկրորդը, նկատի ունենալով որ, տարեսկիզբին՝ Յունուարի աւարտին, Տաւոսի (Զուիցերիա) մէջ տեղի ունեցած էր շուրջ մէկուկէս ժամ տեւողութեամբ տը եուրէ՝ չնախատեսուած եւ տը ֆաքթօ՝ նախատեսուած հանդիպում մը: Հետաքրքրական էր, այդ հանդիպման շուրջ ստեղծուած խառնաշփոթ վիճակը: Մանաւանդ, որ

Լևոն Սարգսյանի անվան դիմաց այլ ստորագրություն է հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

Մեծ աղմուկ հանած «Փյունիկ» հիմնադրամը, որի համահիմնադիրն ու տնօրենը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լյովա Սարգսյանը, ներկայացրել է 2018թ. տարեկան հաշվետվությունը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հաշվետվության վերջում հիմնադրամի տնօրենի ստորագրության փոխարեն գրիչով, ձեռագրով գրված է Լեւոն Սարգսյան, իսկ, ահա, փաստաթղթում առկա կնիքի վրա անհայտ անձի ստորագրություն է: Հիմնադրամից հաստատեցին, որ ստորագրությունը Լ.

Հայկական կողմը նկատելիորեն ձևավորել է իր օրակարգը, բայց զգոնությունը չպետք է թուլացնել․ «Ժամանակ»

Բանակցային գործընթացում չի եղել բեկում, չի եղել հեղափոխություն, բայց սկսում է մի պրոցես, որը թույլ է տալիս խոսել միմյանց հետ, լսել միմյանց տեսակետները, օրակարգերը: Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանն այդպես է գնահատել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, թե կարևոր է այդ պրոցեսում հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է պահպանել սահմանի կայունությունը,

Ժամանակից շուտ անհիմաստ է խոսել բյուջեի եկամուտների գերակատարման մասին. «168 ժամ»

«Վերջին երեք ամիսների ընթացքում ամփոփելով մեր գործունեությունը, եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով, սա մոտավորապես 90 մլն դոլար է։ Այսինքն՝ 2019 թվականին պետական եկամուտները կլինեն առնվազն այսքանով ավելի, քան նախատեսված է ԱԺ-ի կողմից ընդունված պետական բյուջեով»,- իր գլխավորած նախորդ կառավարության գործունեության ծրագրի

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031