Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ունի «պլան Բ», բայց ՀՀ-ն եւ Արցախը գիտեն նրա համապատասխան զինանոցի մասին». Ալեքսանդր Մարգարով

Մարտ 30,2019 13:49

Կառուցողական միջավայր, խաղաղության պայմանների որոնում, մարդասիրական նախաձեռնությունների իրականացում, առաջիկա՝ հերթական հանդիպման նախապատրաստություն: Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մարգավորի՝ սրանք մարտի 29-ին կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպման արդյունքում արված հայտարարության հիմնական ուղերձներն են:

«Տեսնում ենք միտում, որ կողմերը խոսում են խաղաղության մասին: Այս հանդիպումը միտված էր շեշտելու, որ խաղաղությունն այն միջավայրն է, որի շուրջ պետք է շարունակվեն բանակցությունները»,-«Նովոստի Արմենիա» գործակալության մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հանդիպմանը՝ ասաց Ալեքսանդր Մարգարովը:

Նա միաժամանակ շեշտեց. «Չենք տեսնում, որ Ադրբեջանն իրական պատրաստակամություն ցուցաբերի խաղաղության հարցում: Դրա շուրջ մեր եւ Ադրբեջանի պատկերացումները տարբեր են: Խաղաղության մասին մեր գնահատմամբ՝ Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ է, իսկ Ադրբեջանի համար Արցախն Ադրբեջանի տարածք է»: Նկատառմանն ի պատասխան, որ Իլհամ ալիեւի վերջին ռազմատենչ հայտարարությունները չեն խոսում խաղաղության շուրջ պատրաստակամության մասին՝ քաղաքագետը նշեց. «Որեւէ մեկը չի հերքում, որ Ադրբեջանն ունի համապատասխան զինապաշար, բայց բանակցային գործընթացի պաշտոնական վերսկսումը ցույց է տալիս, որ խաղաղության այլընտրանքը սեղանի վրա է: Բոլորս էլ մտածում ենք, որ ռազմատենչ հայտարարությունների շարունակությունն Ադրբեջանի «պլան Բ»-ն է, բայց առայժմ գերազանգում է այն մոտեցումը, որ հնարավոր է շարունակել խաղաղ բանակցությունները: Ասել, որ Ադրբեջանի «պլան Բ»-ն չկա, ճիշտ չի լինի, բայց ՀՀ-ն եւ Արցախն ուշադիր են եւ պատրաստ են այն փաստին, որ Ադրբեջանն ունի համապատասխան զինանոց»:

Ինչ վերաբերում է հանդիպումից հետո Ալիեւի հարցազրույցին, որում նա ասում է՝ «մենք ողջունում ենք ԵԱՀԿ Միսնկի խմբի մարտի 9-ի հայտարարությունն այն մասին, որ բանակցությունների ձեւաչափը կարող է փոխվել երկու կողմերի համաձայնության դեպքում միայն», Ալեքսանդր Մարգավորը շեշտեց. «Դժվար թե որեւէ մեկը մտածեր, թե այս հանդիպմամբ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի հարցը լուծվելու էր: Երկրորդ կողմը համաձայն չի լինելու, ուստի Արցախը շարունակվելու է ներկայացված լինել ՀՀ վարչապետի միջոցով»:

Ուղիղ։ Փաշինյան-Ալիեւ հանդիպման ուղերձները։ Մեկնաբանում է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը

Gepostet von Aravot am Samstag, 30. März 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031