Օրվա լրահոսը

Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում Արմեն Սարգսյանը չնշանակվեց․ «168 ժամ»

Մշակույթի նախարարությունում ժամեր առաջ վերջակետ է դրվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի նշանակման շուրջ բարձրացված աղմուկին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Սարգսյանը, որին Մշակույթի նախարարությունը դիտարկում էր՝ որպես Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանին փոխարինող, այդպես էլ չնշանակվեց: 168.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ,

Նոր իշխանությունն «անցանկալի» գյուղապետերից ազատվելու համար նոր լծակ է ստեղծում․ «Հրապարակ»

«Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավոր ուշագրավ նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով առաջարկում են ներդնել հանրաքվեի գործիք, որի միջոցով կարող են ժամանակից շուտ պաշտոնանկ անել համայնքապետերին։ Այլ կերպ ասած՝ նոր իշխանությունն իր համար լծակ է ստեղծում, որ առաջիկայում ազատվի «անցանկալի» գյուղապետերից։ Համայնքապետին անվստահություն հայտնելու հետեւյալ մեխանիզմն են առաջարկում․ ընտրողների 20 տոկոսի նախաձեռնությամբ անցկացնել հանրաքվե, որի

Հախվերդյան պլյուս

Ծեր գնչուհին բախտս կարդաց. Նա էս անգամ էլ խնդրանքս հարգեց: Նա կիսաձայն ինձ հարցրեց. – Արթուր Մեսչյանը երգելը թարգե՞ց:

Բիզնեսը կանխատեսելիություն է սիրում

Մարդկանց կյանքում կանխատեսելիությունը շատ կարեւոր գործոն է: Օրինակ, երբ իմ բարեկամ Գագիկ Սուրենյանն ասում է, որ մոտակա հինգ օրերի ընթացքում անձրեւ է գալու, ես այդ ոչ այնքան ուրախ հեռանկարին պատրաստվում եմ ե՛ւ ֆիզիկապես (համապատասխան հագուստ եմ նախատեսում), ե՛ւ հոգեբանորեն (չեմ տրնտջում, չեմ սպասում, որ երկու ժամից կամ մեկ օրից արեւ է շողալու): Եվ հակառակը՝ ասենք,

«Առաջին դեմքից»՝ Վազգեն Մանուկյանի հետ

Կիրակի՝ մարտի 31-ին ժամը 15-ին «Առավոտի» կայքում դիտեք «Առաջին դեմքից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեր հյուրն է Հանրային խորհրդի նախագահ, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա հետ զրուցելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ուղերձի մասին, որտեղ նա պետության անունից ներողություն խնդրեց Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր

Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ եմ համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն

«Վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելը զապադլո չի». Փաշինյանը հանձնարարել է գաղտնի տեղեկանք տան իրեն՝ բանակում որդու ծառայության մասին

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հույս ունի, մյուս զորամասերում կլսեն, որ վարչապետի որդու համար «կարտոֆիլ կլպելը զապադլո չի, ավել անելը զապադլո չի, կոկիկ լինելը, ուրիշների նկատմամբ հարգանքով վերաբերվելը, ծառայել որպես ամենաշարքային զինվոր ամոթ չի» ու կհասկանան, որ իրավիճակ է փոխվել:

Աշոտյանի արձագանքը՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի դիտարկում է արել մարտի 29-ին կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին: Նա գրում է. Թարմ արձագանքս Փաշինյան-Ալիեւ այսօրվա հանդիպմանը՝ 1. Չկա որեւէ արձանագրում Արցախը բանակցային կողմ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստման մասին։ 2. Համանախագահների եւ ՀՀ Կառավարության աշխատակազմի հաղորդագրությունների միջեւ կա առնվազն երկու կարեւոր բովանդակային տարբերություն։ 3. Կրկին բացակայում

Սերգեյ Մովսիսյանը 8-րդ տեղը զբաղեցրեց շախմատի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսիսյանը Սկոպյեում (Մակեդոնիա) ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության եզրափակիչ տուրում սպիտակներով արագ ոչ-ոքի արեց հունգարացի Ֆերենց Բերկեշի հետ եւ 11 հնարավորից վաստակելով ութ միավոր՝ լրացուցիչ գործակիցներով պայքարն ավարտեց 8-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (նկարում)՝ 7,5 միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՖՖ-ն եւ «Macron»-ը կհամագործակցեն նոր հիմունքներով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցության նոր պայմանագիր է ստորագրել «Macron» իտալական ընկերության հետ, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ըստ այդմ, 2020 թ. հունվարի 1-ից «Macron» ընկերությունը պաշտոնապես դառնում է ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Պայմանագիրը գործելու է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: ՀՖՖ-ն չի շարունակի անդամակցությունը «UEFA Kit Assistance Scheme» ծրագրին, որի շրջանակներում ՈՒԵՖԱ-ն մի շարք ֆեդերացիաների աջակցություն

ՀՔԾ-ում ի՞նչ են հարցաքննել լրագրողին, որը հրապարակել էր Սերժ Սարգսյանի ցուցմունքից հատվածներ. «Ասել եմ՝ աղբյուր չեմ բացահայտի, ինչ օրենք էլ ուզում են բերեն»

Հարցաքննության ընթացքում շատ տարբեր հարցեր հնչեցին, հիմնական շեշտը դրվում էր աղբյուրի բացահայտման վրա: Ես, ինչպես իմ նախորդ հարցազրույցներում ասել եմ, նախաքննական մարմնին էլ ասացի, որ աղբյուրի բացահայտման մասին, անկախ նրանից, թե  ինչ իրավիճակներ կլինեն, օրենսդրական ինչ հիմնավորումներ  կբերեն, կգնանք դատարաններ, բոլոր դեպքերում աղբյուրի բացահայտման մասին խոսք անգամ լինել չի կարող:

«Ստեղծվել են բոլոր հնարավոր նախադրյալները, որպեսզի Վանոն գա». Վարդան Հարությունյան

Հարցին՝ Վասակ Դարբինյանի գիրքը կոչվում է «Վանոյի հետ եւ առանց Վանոյի», առանց Վանոյի կյանքն ինչպիսի՞ն է, ի՞նչ ենք մենք կորցրել այս տարիներին՝ առանց նրա՝ ըստ ձեզ, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Պետք է թերթել նրա պատվածքները, նրա գրքերը եւ տեսնել, թե ինչ կարող էր գրվել, եթե նա լիներ, նրա հրապարակախոսությունը, այդ ամեն ինչը մենք կարող էինք ունենալ եւ չունենք»:

Վարչապետը հայտարարեց, որ բանակից խուսափած տղաներին Հայաստան վերադարձնելու համար նոր լուծում են քննարկում

Ես ասում եմ բաներ, որ հանկարծ չասեն՝ հա, ձենդ տաք տեղիք է դուրս գալիս, կխոսաս, բա ի՞նչ կանես: Ես ասում եմ սա` մտավախություն չունենալով, որովհետեւ իմ որդին էլ ծառայում է զինված ուժերում: Բայց ես ընդունում եմ, որ պետք է գտնել ինչ-որ մի կարգավորման ձեւ: Էդ ամեն ինչի մեջ կան դեպքեր, որ մարդիկ չուզենալով են այդ իրավիճակում հայտնվել: Կարո՞ղ ենք արդյոք որոշակի չափանիշներով տարբերակել այն դեպքերը, երբ մարդիկ, անկախ իրենցից, հայտնվել են այդ իրավիճակում:

Վիեննայում Փաշինյանին բանաստեղծություն ձոնեցին՝ «Նա դարձավ մեր ազգի արքա, ում նմանը հաստատ չկա»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում ունեցավ Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանցից մեկը, ողջունելով Փաշինյանին՝ նրան բանաստեղծություն ձոնեց՝ «Հենց որ Փաշինյանը ծնվեց, Նրան Նիկոլ անունը հռչակվեց, Նա դարձավ մեր ազգի արքա Ում նմանը հաստատ չկա»: Փաշինյանը արձագանքեց, որ պատիվ է իր համար դա, բայց հորդորեց չափազանցությունների գիրկը չընկնել: Վարչապետն ասաց, որ Հայաստանի եւ սփյուռքի սահմանները

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»․ մարդկային դաժանության զոհերը

Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի հերթական պատմությունը նվիրված է դաժանության եւ վայրագության զոհ դարձած կենդանիների ճակատագրին: Ներկայացված օրինակներն ամենը չեն, պարզապես ցանկացել ենք ընդգծել, թե ինչ հետեւանքների է հանգեցնում համապատասխան օրենքի բացակայությունը: Հարգելի ընթերցող, եթե դու ունես՝ –կենդանի, որի մասին կցանկանաս պատմել,  –կենդանիների խնամքի փորձ եւ խորհուրդներդ մեծ սիրով կծառայեցնես ընթերցողներին, –կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մասին ահազանգ, –զավեշտալի

Թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանի հերթական նվերը ընթերցասերներին` Ռեմարկի եւս մի վեպը

Այսօր «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Էրիխ Մարիա Ռեմարկի առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից թարգմանված «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպի շնորհանդեսը։ Ռեմարկի վեպերի հայալեզու տարբերակը ընթերցասերներին հասանելի դարձավ «Էդիթ Պրինտ» հրատարակչության և թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանի համագործակցության արդյունքում։ «Էդիթ Պրինտ» ընկերության մարքեթինգային բաժնի տնօրեն Շավարշ Կարապետյանի խոսքով՝ Ռեմարկի վեպերը թարգամանելու հնարավորությունը մեծ դժվարությամբ է նրանց տրվել։ Նաև

Արման Թաթոյանը զրուցել է մաեստրո Օրբելյանի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հետեւյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում. Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել եմ մաեստրոյի հետ: Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին: Երկուշաբթի պաշտոնական նամակով

«Կարո՞ղ ենք ամեն մեկս փորձենք խոսել նաեւ դիմացինի դիրքորոշման մասին». Փաշինյանը Վիեննայում կիսվում է Ալիեւի հետ հանդիպումից ստացած տպավորություններով

Ես այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական, հույս ունեմ, նախագահ Ալիեւն էլ հանդիպումը կգնահատի դրական, եւ ուզում եմ մի կարեւոր նրբության անդրադառնալ՝ երբ ես ասում եմ՝ հանդիպումը գնահատում եմ դրական, սա չի նշանակում այդ հանդիպման ընթացքում ինչ-որ մեկի հաղթանակ եւ ինչ-որ մեկի պարտություն:

Բողոքի ցույց ընդդեմ Մշակույթի նախարարության կամայականությունների

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմն իր վրդովմունքն է հայտնում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը։ Թատրոնի աշխատակիցները մարտի 30-ին, ժամը 16։00-ին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն նախարարության այդ կամայական որոշման դեմ՝ աջակցություն հայտնելով մաեստրո Կոնստանտին Օրբելյանին։ Բողոքի տարատեսակ ակցիաները կլինեն շարունակական

ՀՖՖ-ն պարզաբանում է վերջին օրերին շոշափվող կարևոր թեմաներից մեկը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 2 օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք հարցադրումներ է ստանում Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը: «Արարատ» ՖԱ ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն, իրոք, բողոք-նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ նշելով, որ «Արարատ» ՖԱ գլխավոր մարզիչ Աբրահամ

Օպերային թատրոնի տնօրենի անունը կհայտարարվի ապրիլի մեկին. Նազենի Ղարիբյան (տեսանյութ). «Ա1+»

«Ինչու՞ են քանդում մեր թատրոնը, որը ծաղկման շրջանում է, պատասխանեք տիկին Ղարիբյան»,-հարցնում էին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները  անսպասելի  այցով թատրոն եկած ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին: «Այն, որ Կոնստանտին Օրբելյանը ազատվել է տնօրենի պաշտոնից օրենքի պահանջն է, երկու ղեկավար պաշտոն զբաղեցնել օրենքն արգելում է»,- ասաց տիկին Ղարիբյանը: «Ուրեմն վերանայեք օրենքը,- նրան

Ալիևն ու Փաշինյանը հստակեցրել են դիրքորոշումները. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է տվել երկու առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի և բովանդակային գաղափարների շուրջ: Հիշեցնենք,

Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

«Վանո Սիրադեղյանի բացակայությունը ես չե՛մ հասկանում…էդ չի նշանակում, որ տուպոյ եմ էդ աստիճան». Աշոտ Բլեյանի անչափ հուզիչ խոսքը՝ Վանո Սիրադեղյանի մասին

«Պատկերացնո՞ւմ եք, գրողական էս շրջանը թողեն, գրքերը թողեն, մարդ, որ ստեղծված էր հասարակություն, պետություն, ժողովուրդ, երեխա պաշտպանելու համար, ու մեկ էլ հանկարծ պատկերացնո՞ւմ եք ամեն ինչ կա՝ պետություն կա, հասարակություն կա, ու Վանոն անպաշտպան ա: Դուք չե՛ք կարող ասել ինչու Վանոն մեզ հետ չի, որովհետեւ շատ դժվար է լինելու դրա՛նից հետո»,- ասաց պարոն Բլեյանը ու շուտափույթ քայլերով պարզապես սրահից հեռացավ:

Լիտվացի պատմաբան Ալգիս Կասպերավիչյուսի հոդվածը․«Ինչո՞ւ անվանել այն ցեղասպանություն, եթե իրականում տեղի չի ունեցել»

Հոդվածը լույս է տեսել լիտվական հեղինակավոր http://www.bernardinai.lt լրատվական կայքում :   Վերջերս՝ 2019 թ. փետրվարի 25-ին, Իրմա Ազուոլեն (հավանաբար կեղծանուն է) «Անհավատալին: Ցեղասպանություն ժամանակակից աշխարհում» խորագրով հոդված է հրապարակել, որի վերնագիրը կատարելապես արտացոլում է իրականությունը: Ցեղասպանություններ դեռևս տեղի են ունենում աֆրիկյան պետություններում՝ Ռուանդա, Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն (պետության պաշտոնական անվանումն է), Սուդանում, և նաև Մերձավոր Արևելքում՝

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Ալեքսանդր Վան Դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ

«Վանոյի հետ ավելի հարուստ էր Հայաստանը, առանց Վանոյի՝ մի քիչ որբացած». Վասակ Դարբինյանի «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գիրքն արդեն լույս է տեսել (ֆոտոշարք)

Aravot.am-ը Վասակ Դարբինյանին հարցրեց՝ նախկինում ստորագրահավաք էր կազմակեպվել Վանո Սիրադեղյանի վերադարձի համար եւ գրքում այդ մասին նույնպես կա, հիմա, ըստ ձեզ, ի՞նչ է անհրաժեշտ անել՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի համար, կա՞ էլի ստորագրահավաքի կարիք, թե՞ չկա: Նա պատասխանեց. «Այդ ստորագրահավաքին վերաբերմունքը երկակի է եղել, ես հիմա շատ չեմ կարող ծավալվել, առանձին թեմա է դա, բայց թե ինչէ պետք իր վերադարձի համար՝ երեւի իր ցանկությունը»:

«Առնվազն երկու դեկան չեն համապատասխանում ընդունելի համարված չափանիշներին ու ցուցիչներին». ԵՊՀ

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը՝ օրակարգային 3 հարցով: Օրակարգային հարցերի մեջ ընդգրկված էին փաստաթղթերի նախագծերի առաջարկություններ: Դրանք վերաբերում էին ֆակուլտետի (գիտակրթական այլ ստորաբաժանման՝ կենտրոն, ինստիտուտ) զարգացման ռազմավարական ծրագրի գործողությունների կատարողականի ցուցիչների, ֆակուլտետի դեկանի (գիտակրթական այլ ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնի լրացուցիչ չափանիշների սահմանմանը և ԵՊՀ ուսանողական նպաստների,

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելեց Մասիսի գյուղատնտեսական քոլեջ (ֆոտոշարք)

Մարտի 29-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ժոնաթան Լաքոթն  այցելեց Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ: Դեսպանին  ուղեկցում էին Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությունների բաժնի խորհրդական պարոն Ալեքս Բորտոլանը, նույն բաժնի ատաշե տիկին Շարլոտ Վենեման և թարգմանչուհի տիկին Արուսյակ Ամիրջանյանը։ Այցի նպատակն էր ծանոթանալ քոլեջին և քննարկել համագործակցության հնարավորությունները, մասնավորապես  Մասիսում գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու առումով։ Հանդիպման ժամանակ դեսպանը նշեց, որ գյուղատնտեսությունը

Մշակույթի նախարարության հայտարարությունը՝ Կոնստանտին Օրբելյանի մասին

Հայտարարություն Կոնստանտին Օրբելյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին   Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031