Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելեց Մասիսի գյուղատնտեսական քոլեջ (ֆոտոշարք)

Մարտ 29,2019 20:58

Մարտի 29-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ժոնաթան Լաքոթն  այցելեց Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ: Դեսպանին  ուղեկցում էին Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությունների բաժնի խորհրդական պարոն Ալեքս Բորտոլանը, նույն բաժնի ատաշե տիկին Շարլոտ Վենեման և թարգմանչուհի տիկին Արուսյակ Ամիրջանյանը։ Այցի նպատակն էր ծանոթանալ քոլեջին և քննարկել համագործակցության հնարավորությունները, մասնավորապես  Մասիսում գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու առումով։

Հանդիպման ժամանակ դեսպանը նշեց, որ գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է Հայաստանի համար և հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները զարգացնելու այն։ Բացի այդ կարևոր է ներգրավել նաև մասնավոր հատվածը։ Ժոնաթան Լաքոտը շեշտեց, որ Ֆրանսիայում  կգտնեն գործընկերներ, որոնք  իրենց փորձառությունը կկիսեն Հայաստանի մասնագետների հետ: Դեսպանը մեծապես կարևորեց այդ գործընթացում  AFFA հիմնադրամի դերը, որը իրականացնում է Մասիսի զարգացմանն ուղղված խոշոր բարեգործական ծրագրեր։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ երկու երկրներն ունեն ընդհանուր նմանություն` մեծ ուշադրություն են դարձնում արտադրվող ապրանքի որակին: Դեսպանի կարծիքով ֆրանսիացի փորձագետները կարող են  շատ բան բերել Հայաստան եւ հակառակը:

Հանդիպման վերջում Ժոնաթան Լաքոթը հիշեցրեց, որ պետք է շարունակել աշխատել Եվրամիության և Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամի հետ:

Ալվարդ Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031