Օրվա լրահոսը

«Նախագահը պետք է 2-րդ անգամ պնդեր Վահե Գրիգորյանի թեկնածությունը». Նիկոլայ Բաղդասարյան

Իսկ թե ինչպես է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցությունը, պատգամավորը նախընտրեց չպատասխանել խմբակցության փոխարեն

Հայաստանից 2 ծրագիր ճանաչվել է Հորիզոն-2020 Թվինինգ ծրագրի հաղթող

2016թ. մայիսի 19-ին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը: Համաձայնագիրը Հայաստանին թույլ տվեց առավել ընդլայնել Եվրոպական միության հետ համագործակցությունը՝ հաջողակ ու արդիական տնտեսությունների համար կենսական նշանակություն ունեցող հետազոտությունների և նորարարության ուղղություններով: Եվ եթե մինչ այդ Հայաստանը մասնակցել էր Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում, այսինքն՝ Հայաստանի

Փորձագետները պնդում են բանակում անանուն ազդարարման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը

«Հեղափոխությունից հետո բանակում ոչինչ չի փոխվել». Ժաննա Ալեքսանյան

Վարչապետը ներկա է գտնվել պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գործարանի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ: Տեղեկացվել է, որ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ

Գյումրիում քիչ առաջ երկու կանայք են ձերբակալվել․ նրանից մեկը տնօրեն է

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ քիչ առաջ ձերբակալել են Գյումրու «Գծի հետև» թաղամասում գտնվող թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանին ու գործավարուհուն։ Այս մասին Aravot.am-ին հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ «ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ձեռք բերած արդյունքների հիման վրա հարուցված քրեական գործի

Նիկոլ Փաշինյան. Ցավոք, մեր այսօրվա գիտական համակարգը որոշակիորեն, ոչ ամբողջությամբ կտրված է բուհական համակարգից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին, որը նվիրված էր ԳԱԱ 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները: Նա անդրադարձել է 2018թ. միջազգային համագործակցության շրջանակում, գիտական կադրերի պատրաստման և միջազգային ծրագրերում երիտասարդ գիտնականների մասնակցության, գիտական

«Սա եզակի դեպք է. պարկուճները փոխելը հանցագործություն է». պատգամավորը՝ Մարտի 1-ի մասին

«Եթե պարկուճները փոխվել են, ուրեմն պարզ է եղել, թե ով է կրակել: Այլ տրամաբանական պատճառաբանություն չկա

Facebook-ը հեռացրել է Ռուսաստանի հետ առնչություն ունեցող 1907 էջ

Հեռացված էջերի մասին տվյալները փոխանցվել են իրավապահ մարմիններին, ասվում է հայտարարության մեջ:

Պավել Ավետիսյանը` ՀՀ վարչապետին. «Մետաքսի ճանապարհը ներկայացնելու շատ լավ բազա ունենք»

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ նշեց, որ անցյալ տարի ԱՄՆ-ում տեղի է ունեցավ Ժողովրդական կյանքի փառատոն, որն ունեցել է 800.000 այցելու: Այդ փառատոնին ներկայացվել են նաեւ Հայաստանի մշակույթը, ավանդույթները, սովորույթները: Գիտնականն ասաց, որ փառատոնի արդյունքները, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը, կարելի է Հայաստանում էլ ներկայացնել: «Հյուսիս-հարավ ճանապարհի

«Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ Քաղաքացու օր չլինի». Էդմոն Մարուքյան

«Մենք կռիվ ենք տալիս, որ մարդկանց կյանքը լավանա»,-ասում է ԼՀԿ ղեկավարը

Ղըրղզստանը կողմ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուտափույթ նշանակմանը

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղը կունենա «անգամ եթե մինչև աշուն կողմերը միասնական որոշման չհանգեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում»:

«Արտաշես Գեղամյանի հոդվածը մի քիչ փոխել, բերել էր». պատգամավորները պատմում են ուսանողների զավեշտալի պլագիատները

Զոլյանի խոսքով՝ «Մի անգամ ինձ աշխատանք են բերել, որտեղ այսպիսի խոսքեր կային՝ «երբ ես դասավանդում էի Հարվարդում, ես ունեի մի չինացի ուսանող»: Ես ուսանողին հարցնում եմ՝ դուք ե՞րբ եք Հարվարդն ավարտել, ինքը չէր հասկանում, որովհետեւ չէր էլ կարդացել: Ասում եմ՝ դուք գրել եք, որ չինացի ուսանող եք ունեցել: Նա զարմացավ, որ դրա համար պետք է ցածր գնահատական ստանա»:

Քաղաքապետը ուղղակի մանիպուլյացիա է անում՝ ցույց տալով, թե իբր Սանիթեքին պատժում է. Ռուսլան Բաղդասարյան

Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Սանիթեքի գործունեությունը բաղկացած է երկու մասից՝ աղբահանություն և սանմաքրում։ Սանմաքրումը (փողոցների, ձյան մաքրում) ամենադժվար, քիչ ֆինանսավորվող և շատ ծախսեր պահանջող մասն է։ Այսինքն, երբ քաղաքապետը հայտարարում է, որ Սանիթեքի ձեռքից կվերցնի սանմաքրման գործառույթը, Սանիթեքը դրանից միայն ուրախանում է։ Եվ եթե Երևանը դառնա սանմաքրում իրականացնող օպերատոր, այդ ֆինանսները դուրս

ԿԳ նախարարը ԵՊՀ-ում դեգրադացիա ու հետընթաց է տեսնում

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Գիտությունների ազգային ակադեմիայում խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության մասին, որտեղ ասվում էր, թե ուսանողների առաջ դռներ փակած ռեկտորները տեղ չունեն նոր Հայաստանում, ասաց. «Այն արձագանքները, որ եղան մամուլում, շատ հստակ նշված է, թե ում մասին է խոսքը»: Նաեւ հատուկ ընդգծեց, որ բուհի խորհուրդն է նման հարցեր լուծողը եւ նախարարությունը

«Իրենք փորձում են քեզ ոչնչացնել որպես կին, որ դու հայ կին չես, լավ մայր չես, փորձում են կպնել ընտանիքիդ». Լարա Ահարոնյան

Ըստ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի՝ այն բոլոր թիրախավորումները, որոնք կատարվում են իրավապահների նկատմամբ, միտված են ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության պրոցեսը կանխելուն:

«Հարց չկա, էջը՝ 500 դրամ». Ի՞նչ է եղել, երբ պատգամավոր Վարդանյանը ուսանողի ձայնով զանգել է ու իր համար կուրսային պատվիրել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը իր ելույթում ասաց, որ քննարկման ընթացքում՝ մոտ 20 րոպե առաջ kursayin.am կայքի համարներով զանգել է ու ուսանողի վախվորած ձայնով խնդրել է, որ իր համար կուրսային գրեն Սահմանադրական իրավունքի վերաբերյալ. «Թեման էլ չհստակեցրին, ասեցին՝ խնդիր չկա, ձեզ ե՞րբ է պետք: Ասի՝ 10 օրից, ասեցին՝ հա, հարց չկա, էջը՝ 500 դրամ:

Բացահայտվել են անչափահասների կողմից կատարված գողության դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում անչափահասների կողմից կատարված գողության փորձի և գողության դեպքերը: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի երկու անչափահաս բնակիչներ՝ ծնված 2002 և 2003թթ., մուտք են գործել Երևան քաղաքի Լուկաշին 3 փողոցում

«Կոռեկտ չեմ համարում զոհված մարդու վրա հղում անելը». Մարուքյանը՝ Շիրխանյանի բաց նամակի մասին

«Կարծում եմ՝ էլի հարցեր կլինեն: Օրինակ, ինչո՞ւ ենք 98թ.-ի ընտրություններից սկսում: Կարող ենք ավելի հետ գնալ: Բայց հիմա առաջնահերթ պետք է մտածել, թե ինչպես կարող ենք երկիրը տեղից շարժել, իսկ նախկին գործերով թող իրավապահները զբաղվեն»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակին, որում

Ռուբեն Հակոբյան. Իշխանությունն իրեն շրջապատել է հասարակությանն ատելություն և նենգություն սնող մարդկանցով, դավադրությունների տեսությամբ մթնոլորտը թուլացնող փորձառու նախկիններով

ՀՀ Գերագույն Խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն այս անգամ անդրադառնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի բաց նամակին։ Նախկին պատգամավորն իր տարակուսանքն է հայտնում, որ իշխանությունն իրեն շրջապատել է հասարակությանն ատելություն և նենգություն սնող մարդկանցով, դավադրությունների տեսությամբ մթնոլորտը թուլացնող փորձառու նախկիններով։ Քաղաքագետն անդրադառնում

Վարչապետ. «Կառավարությունն առանձին է խոսում, երկրի գիտակրթական ներուժը` առանձին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին կարեւորեց կրթական եւ գիտական հաստատությունների կապը միմյանց եւ տնտեսության հետ: Ասաց, որ վերջին շրջանի այցերի ժամանակ այցելում է նաեւ «դրսի» առաջատար կրթական հաստատություններ, փաստեց, որ ՀՀ կրթական համակարգում հետազոտական բաղադրիչի իրական պակաս կա: Նա ասաց, որ գիտնականներին պետք է հնարավորություն տալ ավելի ինտեգրված լինել տնտեսության եւ հանրային կյանքի

Ադրբեջանը Բելառուսից գնել է կրակի կառավարման համալիրներ

Սպառազինության ընդունված նոր համալիրը շահագործվել է ադրբեջանական ընթացիկ տարվա մարտին բանակի զորավարժությունների ժամանակ, հայտնում է պարբերականը:

«Որոշ բուհերի կառավարման խորհուրդներում ՔՊ-ից մարդիկ կան». Էդմոն Մարուքյան

Պետք է ուշադիր լինենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որեւէ մեկը չընդգրկվի նոր ձեւավորվող բուհերի կառավարման խորհուրդներում

Արտակ Դավթյան. ԶՈՒ ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում բանակի՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով համալրման աշխատանքները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին «ՀՀ զինված ուժերում առկա վիճակը և զարգացման ուղղությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերջին շրջանում զինված ուժերում իրականացված և ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ զորքերի պատրաստության, մարտական հերթապահության արդյունքները, ուսումնամարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացմանն

Նիկոլ Փաշինյան. «Կառավարությունում առաջարկել եմ հրաժարվել փողի մասին խոսակցություններից»

«Հարցն այն չէ` փող կա՞, թե չկա…Հարցն այն է, թե ինչ ենք մենք ուզում»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Գրիգորյանը շեշտել է, որ իրավապահների նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելին: Ողջունելով հյուրերին՝ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԵԽ-ի երևանյան գրասենյակի հետ ինտենսիվ և արդյունավետ համագործակցությանը: Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ նախկինում համատեղ իրականացված ծրագրերի համար և հայտնել իր պատրաստակամությունը՝ համագործակցությունը խորացնելու և ծրագրերը նոր թափով շարունակելու վերաբերյալ:

Էնֆիաջյանն ԱԺ մաքրուհիների աշխատավարձի խնդիրը կքննարկի ԱԺ աշխատակազմի ղեկավարի հետ

ԱԺ մաքրուհիները դժգոհում են խորհրդարանին մաքրության ծառայություններ մատուցող ընկերության կողմից իրենց աշխատավարձի կրճատման որոշումից

Համադրումից ակնհայտ է, որ բոլորը ցուցանիշները վատացել են։ Սակայն Վիճծառայությունը տարեսկզբի երկու ամիսների հանրագումարում գրանցել է աճ. «168 ժամ»

Մնում է ենթադրել, որ կիրառվել է սովորական դարձած վերանայումների և վերագնահատումների սկզբունքը։ Թեև անգամ այդ դեպքում նման մեծ տարբերություններ, որոնք, անշուշտ, էապես փոխում են տնտեսական ակտիվության պատկերը երկրում, անհնար է պատկերացնել։

Բժշկական սարքավորումներն ու կահույքը ընկերությունների կողմից բժշկական կենտրոններին մատակարարվել է ավելի քան 847 մլն դրամ թանկ. «Ժողովուրդ»

Օրինակ՝ հեմոդիալեզի սարքը եւ պարագաները՝ 15 հատ, «Ֆրեզեն» ընկերության կողմից Հայաստան են ներմուծվել 62 մլն 322 հազար դրամով, բայց դրանք Վանաձորի ԲԿ-ին են մատակարարվել 171 մլն դրամով։ Այսինքն՝ «Ֆրեզեն» ընկերության ձեռքբերման եւ վաճառքի գները մի քանի անգամ ավելի են կազմել, այդ սարքավորումները մարզային բուժհաստատությանը վաճառվել են ավելի քան 108 մլն դրամ թանկ։

«Կա մի հատ նվազագույն շեմ, որից ներքեւ էական չի՝ ով քանի տարի է աշխատել, այդ շեմը վերաբերում է սովամահ չլինելուն». Արարատ Միրզոյանին զարմացրել են

Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է ունենալ դեմագոգիկ ելույթներ, ես կարող էի նույն հաջողությամբ առաջարկել, որ խոսեք, թե ինչո՞ւ չի սահմանվում կենսաթոշակը 100 հազար դրամ, 200 հազար եւ այլն: Առաջարկում եմ մի քիչ ավելի սառը եւ սթափ վերաբերվել այսուհետ նմանատիպ հարցերին: Կառավարությունը միանշանակ դրական քայլ է անում: Եթե վերապահումներ կան, կարող եմ կոչ անել իմ անունից երկու ընդդիմադիր ֆրակցիաներին դեմ քվեարկել օրինագծին:

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031