«Ազատություն». Իսլամական երկրները անցած երկու շաբաթվա ընթացքում երկրորդ բանաձևն են ընդունել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու անհրաժեշտության մասիn, այս հարցում լիակատար աջակցություն հայտնելով Բաքվի դիրքորոշմանը։ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ավարտին, մասնավորապես, կառույցի անդամ տասը երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Իրանն ու ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը, համատեղ կոմյունիկե են ընդունել՝ վերահաստատելով անցած ամիս Ստամբուլում ընդունված պահանջները։
«Գագաթնաժողովի մասնակիցները հիշեցնում են Ստամբուլի հռչակագիրը և Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված բանաձևը՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների աղետալի վիճակի վերաբերյալ, և վերահաստատում վտարված այդ ադրբեջանցիների՝ իրենց ծագման վայրեր խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադառնալու անօտարելի իրավունքը», – ասված է փաստաթղթում:
Հեղինե Բունիաթյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































