Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Կառավարությունն առանձին է խոսում, երկրի գիտակրթական ներուժը` առանձին»

Մարտ 26,2019 13:54 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին կարեւորեց կրթական եւ գիտական հաստատությունների կապը միմյանց եւ տնտեսության հետ: Ասաց, որ վերջին շրջանի այցերի ժամանակ այցելում է նաեւ «դրսի» առաջատար կրթական հաստատություններ, փաստեց, որ ՀՀ կրթական համակարգում հետազոտական բաղադրիչի իրական պակաս կա:

Նա ասաց, որ գիտնականներին պետք է հնարավորություն տալ ավելի ինտեգրված լինել տնտեսության եւ հանրային կյանքի կառավարման մեջ, նույն հնարավորությունը պետք է ստեղծվի նաեւ ուսանողների համար, որպեսզի նրանք տեսական գիտելիքները փորձեն կիրառել գործնականում:

Հաջորդ կարեւոր հարցը վարչապետը համարում է այն, թե ինչքանով է ՀՀ գիտակրթական համակարգը ինտեգրված ռազմավարական հեռանկարի ձեւակերպման եւ ձեւափոխման գործընթացում. «Մեր խնդիրներից մեկն այն է, որ կառավարությունն առանձին է խոսում, մեր երկրի գիտակրթական ներուժը` առանձին…Մենք խնդիր ենք դրել Հայաստանում էականորեն ուժեղացնել փորձագիտական ներուժը»:

 Մանրամասն՝ տեսանյութում

Վարչապետը, որպես օրինակ բերեց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի` ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողով արված առաջարկը: Նա  նշել էր, որ հնագիտական պեղումների արդյունքները կարող են դառնալ զբոսաշրջության կարեւոր գործիք: Փաշինյանի ձեւակերպմամբ,  գիտական համակարգի առաջնային խնդիրը պետք է լինի տնտեսությանն ինտեգրվելը, հատկապես երկրի անվտանգության կարիքների սպասարկմանը, ինչն առայժմ չի տեսնում, թեեւ լուրջ գիտական ներուժ ունենք:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել