Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Բելառուսից գնել է կրակի կառավարման համալիրներ

Մարտ 26,2019 13:42 Share

Ադրբեջանը Բելառուսից գնել է հրետանային կրակի կառավարման 7A0917 «Լեկտոր» համալիրներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Azeri Defence պարբերականը:

Սպառազինության ընդունված նոր համալիրը շահագործվել է ադրբեջանական ընթացիկ տարվա մարտին բանակի զորավարժությունների ժամանակ, հայտնում է պարբերականը:

Համալիրն ունի կառավարման երեք մակարդակ: Համալիրի կազմի մեջ մտնում են պլանշետային համակարգիչ, գրպանային համակարգիչ, ռադիոկայաններ, հետախուզության պարագաներ, ավտոմատ մետեոկայաններ:

Համալիրի օգնությամբ հնարավոր է հավաքել և պահել տվյալներ, լուծել հաշվարկային և տեղեկատվական առաջադրանքներ: Համալիրի բոլոր բաղադրիչները, բացի մետեոկայաններից, մշակվել են Բելառուսում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել