Օրվա լրահոսը
Արտակ Դավթյանը շրջայց է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում
Ապրիլի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, շրջայց է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերի մարտական հենակետերում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումների առջև դրված խնդիրների մասին: Առաջնահերթ լուծում
Մարուքյանը՝ «Իմ քայլին». «Միանգամից ասեիք, որ դեմ եք, որ չեք ուզում՝ Գոռ Հովհաննիսյանը դառնա ՍԴ անդամ»
Գուցե որոշ հարցերի լավ չպատասխանեց, հռետորական արվեստին լավ չի տիրապետում, բայց ունենք լավ թեկնածու, որը Գերմանիայից եկել է Հայաստան
Սպանվել է «Արարատ 2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը. shantnews.am
Երևանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը կրակոցներից սպանվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Դարպասապահին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն վերջինս գիտակցության չգալով մահացել է: Նշենք, որ ավելի վաղ տեղեկացել էինք, որ երեկ Լեփսիուսի փողոցի 25 շենքի տարածքում կրակոցներ են հնչել և երեք անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պարզաբանում է՝ ինչու է կասեցվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսական աջակցությունը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը վերջնականապես հաստատեցին այն իրողությունը, որ ծառայում են մեկ անձի շահերին և նրա քմահաճույքների կատարմանը: Այսպես, ՀՀ սպորտի նախարարությունից ստանում եմ գրություն, որով ասվում է, որ ՀՀ սպորտի և
Գագիկ Մինասյան. «Մեր ձեռքի տակ եղած թվերը վկայում են այն մասին, որ ներդրումների առումով մենք լուրջ խնդիրներ ունենք»
Նախկին պատգամավորն անդրադառնում է «Սպայկային», Ամուլսարին եւ «Արարատցեմենտին»
Ավազաններում գրեթե տեղ չկա, բայց ՀՀ կառավարությունը դեռեւս պաշտոնապես չի դիմել ռուսական կողմին աշխատած միջուկային վառելիքը ՌԴ տեղափոխելու համար
Դեռ պարզ չէ ՀՀ-ից ՀԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքը ՌԴ տանելու համար որքան գումար կպահանջվի
Միհրան Պողոսյանը առաջին իսկ օրվանից տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն` Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։ Մասնավորապես, հայտարավում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Իհարկե՛ հայտնի է։ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։ Եվս մեկ անգամ վերահաստատում
Ucom-ը կրկնապատկել է «uԿանխավճարային» ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը
Ucom ընկերությունը վերանայել ու կրկնապատկել է «uԿանխավճարային» ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը։ Այսուհետ u1000, u1500, u2000 և u3000 կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդներն ի լրումն Ucom շարժական կապի բոլոր բաժանորդներին անսահմանափակ զանգելու հնարավորությանը կունենան նաև գիգաբայթերի կրկնապատկված ծավալ՝ առցանց հավելվածներից օգտվելու և աշխարհի անցուդարձից տեղեկացված լինելու համար։ Մասնավորապես u1000 սակագնային պլանի բաժանորդները կստանան 2
«Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք». Հայկ Մարությանի նամակը՝ Անն Իդալգոյին
Տիկին քաղաքապետ, սիրելի գործընկեր, խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուխգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը… Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի
«Այդ դուռը ծանր դուռ է, շրխկում է, բնականաբար, դա Համազասպի հետ կապ չունի». Մարուքյանի արձագանքը, թե հեռախոսով է զբաղվում ու դուռ է շրխկացնում
Հեռախոսով բզբզալու եւ զբաղվելու հետ կապված էլ Մարուքյանն ասաց, որ նիստերի ժամանակ չեն կարողանում հեռախոսով խոսել, զանգերին պատասխանել, ստիպված են sms գրել. «Դա վստահ եմ, Համազասպին չի խանգարում»:
Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արձագանքի կապակցությամբ. հայտարարություն
Սույն թվականի ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի աջակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված Մարդու իրավունքների ազգային օրակարգին: Լսումների ընթացքում տեղ գտած ելույթներն ու մեկնաբանությունները հերթական անգամ հանրությանն ի ցույց դրեցին մարդու հիմնարար իրավունքները հարգելու ու պաշտպանելու գործում առկա լուրջ համակարգային խնդիրները: Հայաստանի
«10 մարդ է մահացել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պետության գործողությունները համաչափ չէին». Գոռ Հովհաննիսյան
Հնարավոր է, որ եղել է սահմանադրական կարգի տապալում այն տեսանկյունից, որ պետությունն իր անհամաչափ գործողություններով խախտել է մարդու իրավունքներից մեկը՝ հավաքների ազատությունը
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունվեց Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձևը` ՖՄԿ հետ համագործակցության վերաբերյալ
Ապրիլի 15-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձևը, որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Հայաստանի կողմից: Բանաձևը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձևն անդրադառնում է ՄԱԿ-ՖՄԿ միջև բազմաոլորտ համագործակցությանն ու կապերին և ամփոփում է
Մրցույթ՝ օրենքով և առանց հստակ չափորոշիչների
Ապրիլի 1-ին հայտնի դարձավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի անունը։ Մրցութային հանձնաժողովը հայտ ներկայացրած 23 թեկնածուներից նախապատվությունը տվեց Արա Շիրինյանին։ Նախորդ 6 տարիներին խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնում էր Ռուբեն Ջաղինյանը, որն ընտրվել էր օրենքի բոլորովին այլ պահանջով։ Եթե նախկինում ՀՀ նախագահն էր մրցույթ հայտարարում և նշանակում խորհրդի անդամներին, ապա «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի՝ 2018
Ոստիկանները դատարկ ծրարներ ստացան, պարգեւավճարները նրանց հաշվեհամարներին էին փոխանցվել
Վալերի Օսիպյանը պարգեւատրվեց որսորդական հրազենով
Սահմանադրական դատարանը որոշեց. Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սահմանադրական դատարանն այսօր որոշել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը։ Միաժամանակ արձանագրել է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը՝ ՍԴ որոշման մեջ տրված մեկնաբանությունների պայմաններում։ Որոշումն ամբողջությամբ դեռ չի հրապարակվել։ Նշենք, որ մեկնաբանություններում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում այն կարող
«Սովորություն չդառնա պարբերաբար անել հայտարարություն, որից հետո գալ, ասել, վայ, հերքում եմ». մանրամասներ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործից
Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է 2 միլիոն դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
«Արդեն խավիարից զզվել ենք». ԵԽԽՎ պատվիրակները՝ Փաշինյանի տեղի, ԵԽԽՎ միջանցքներում խավիարի հոտի մասին
Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ «դրա նախորդ օրը Վրաստանի վարչապետն էլ էր ելույթ ունենում ԵԽԽՎ-ում, նույն տեղում էր նստած, դա ԵԽԽՎ արարողակարգային հարց է: Որքանով հիշում եմ, վարչապետերը միշտ այդ ձեւաչափով են ներկայանում:
«Մեկ տարի առաջ մենք կրկին իրար հետ էինք, սակայն, փշալարերի տարբեր կողմերում». Նիկոլ Փաշինյան
ՀՀ ոստիկանությունը 101 տարեկան է
Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում. արձագանք Հայաստանից
Փարիզի Աստվածամոր տաճարում երեկ բռնկված հրդեհին արձագանքել են համաշխարհային առաջնորդներն ու միջազգային կազմակերպությունները: Արձագանքներ են եղել նաև Հայաստանից: «Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տարածված հաղորդագրության մեջ: Հրդեհի առնչությամբ ֆրանսիացիներին իր խոսքն է հղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսն Գարեգին Բ-ն:
Դերենիկ Մալխասյանը՝ «Սպայկայի» տնօրենի կալանավորման մասին. «Լավ ազդակներ չի հղում բիզնես միջավայրին»
Քաղաքագետի կարծիքով՝ հեղափոխությունից հետո սկսվեց Փաշինյանի վարկանիշի բնականոն անկումը
Խնդիրն այն է, որ աշխատող, աշխատատեղեր ստեղծող խոշոր ընկերության հետ կարող են նման կերպ վարվել. «168 ժամ»
Գործող իշխանությունը և Պետական եկամուտների կոմիտեն կարո՞ղ են պատասխանել, թե ինչո՞վ է «Սպայկայի» սեփականատեր-տնօրեն Դավիթ Ղազարյանը պակաս այն հազարավոր անբաններից, ովքեր իրենց վարչական տուգանքները չէին մուծել, բայց թավշյա վարչապետը ներեց նրանց 12 միլիարդ դրամի հասած տուգանքները։ Կալանավորված Դ. Ղազարյանն այս տարիներին անբանների փոխարեն՝ միլիոնավոր տոննաների գյուղմթերք է արտահանել, հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, իսկ անբանները միայն
«Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում, այս մասին հայտնեցին ընկերության տեսուչները։ Նրանց պատմելով՝ այն աշխատողները, որոնք այլեւս չեն աշխատելու որպես տեսուչ, աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում կստանան մինչեւ ապրիլի 26-ը։ Հայտնի դարձավ նաեւ, որ տեսուչները կստանան երկու ամսվա աշխատավարձ մինչեւ նոր աշխատանք գտնելը։ Բայց, փաստորեն,
Էդգար Ծատինյանի մայր. «Բաժնում ահավոր ծեծել են, Էդգարն ասում էր՝ էնքան էն խփել պոչկեքիս, ցավից մեռնում էի». «Հայկական ժամանակ»
Էդգար Ծատինյանը ոստիկանություն է բերման ենթարկվել ապրիլի 6-ին 84-ամյա թոշակառու կնոջ սպանության գործի շրջանակում։ Տարեց կինը սպանվել էր դանակի 20 հարվածից, նրա բերանը կպչուն ժապավենով փակված էր եղել։ Սպանության հաջորդ օրը Ծատինյանը բերման է ենթարկվել։ Վերջինս նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել՝ խուլիգանություն կատարելու համար։ Նրա մայրը՝ Լարիսա Եփարյանը, որդուն բաժնում խոշտանգելու եւ բժիշկների
Թադեւոս Տոնոյան. Նախարարության կողմից չի եղել նաեւ բովանդակային քննարկում կամ որեւէ դժգոհություն իրենց աշխատանքի հետ կապված. «Հրապարակ»
«Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսները հայտնվել են փակման վտանգի առջեւ։ Այս տարի առաջին անգամ բյուջեով նախատեսված գումարը բաշխելու համար կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ (տենդեր) է անցկացրել, արդյունքում մերժվել են բոլոր երեքն էլ։ «Աղբյուր» ամսագրի խմբագիր Թադեւոս Տոնոյանի գնահատմամբ, ԿԳՆ-ի կողմից գումար չհատկացնելն արդեն իսկ նշանակում է ամսագրերի փակում, քանի որ պետական աջակցությունն ամսագրերի տպագրության
Մարաղա. լռեցված ցեղասպանություն
Տեսնես աշխարհում քանի երեխա է տեսել մերձավորի գլխատվելը, ականջալուր եղել մոր վերջին՝ փրկություն աղերսող հառաչանքին առ Աստված… Արցախի հյուսիսում 1992 թվականի ապրիլն արյունոտ էր, Մարաղա հայկական բնակավայրում շատ երեխաներ մի ակնթարթում որբացան, շատ ծնողներ տեսան իրենց զավակների դաժան մահն ու գերեվարվելը արյունախում ասկյարների կողմից… Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում տեղի ունեցավ թերեւս ամենաողբերգականը. ադրբեջանական
Երուսաղեմի տաճարում բռնկված հրդեհն իրարանցում է առաջացրել
Երկուշաբթի Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո մամուլում իրարանցում է առաջացրել Երուսաղեմի Տաճարի լեռան պահոցում առաջացած հրդեհը: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post թերթը, հրշեջներն արագ մարել են կրակը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան, լուրջ վնաս չի կրել նաև շենքը: Տարվում է քննություն՝ պարզելու հրդեհի առաջացման հանգամանքները: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«ՍԴ դատավորների անկախության հարցը պարզելու համար պետք է հնարավորություն լինի վերանայել նախորդ որոշումները». Գոռ Հովհաննիսյան
«Բավարար փաստերի դեպքում պետք է հարուցել քրեական գործ՝ ապօրինի դատական ակտ կայացնելու հիմքով»,-շեշտեց ՍԴ դատավորի թեկնածուն
Գարեգին Բաղրամյան. «Այդ ժամանակ, բնականաբար, չեմ իմացել՝ ոնց վարչապետը ճիշտ կհամարի։ Հիմա այդպես է առաջադրել». «Ժողովուրդ»
Այն ժամանակ չէին առաջադրել, դրա համար էլ հերքեցի։


















































